01/11/2026

Accountant.am

230

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը:

Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն:

Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք ԱԱՀ-ի հետ կապված.

Մեր կազմակերպությունը կատարում է ներմուծում, ինչպես նաև մանրածախ և մեծածախ վաճառք: Անցած ամիս մատուցել է ծառայություն, որը ազատված է ԱԱՀ-ից: Հիմա չգիտեմ, թե 16.2-ում ինչպես լրացնեմ: Հարկայինում առաջարկել են տեսակարար կշռով, բայց դա կտանի բոլոր գերավճարները:

228

Nshan4.

Կարո՞ղ է որևէ մի ընկերությանը մատակարարվող ապրանքի նշանակման վայրը նշվել այնպիսի հասցե, որի հետ ապրանքը ստացող ընկերությունը իրավական կապ չունի, և հաջորդ հարցս` եթե ամեն դեպքում վերը նկարագրված գործողությունը տեղի է ունեցել, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հետագայում:

Andranik.

Հարգելի հաշվապահներ,
եթե բժշկական սարքավորումների ներմուծման համար սահմանված է 0 % մաքսատուրք, արդյո՞ք Ebay.com կայքի միջոցով պատվիրելու դեպքում ՀՀ սահմանին անհրաժեշտ է կատարել որևէ վճարում (սարքավորումը արժե 300 000 ՀՀ դրամ):
Շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ընտանեկան Ձեռնարկություն ունեցողը: Ձեռնարկությունը զբաղվում է սպիտակեցնող հեղուկներ վաճառելով: Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմապիտակներ փակցնել ապրանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Անահիտ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` եթե շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչպե՞ս պետք է հարկվի: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:

ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում:

Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Համլետ.

Բարև ձեզ:

Հարգելի՛ մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանքում (մասնավորապես գանձապահի պարագայում) “զուտ աշխատավարձ” – ի մեջ արդյո՞ք մտնում է վնասակարության համար հավելավճարը:

Կանխավ շնոհակալ եմ:

ՏԻԳՐԱՆ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել մի հարցում:
Պահակային ծառայություն իրականացնողին, որը աշխատում է 24 ռեժիմով, արդյո՞ք աշխատավարձը հաշվարկելիս պետք է հաշվարկել նաև հավելյալ գիշերային ժամերի համար: Հարցս առաջացել է` կապված այն հանգամանքի հետ, որ Կառավարության որոշման համաձայն պահակային ծառայությունը համարվում է առանձին կատեգորիա, որին թույլատրվում է աշխատել 24 ժամ, արդյո՞ք կարելի ենթադրել, որ առանձին կատեգորիայի աշխատողներին լրացուցիչ գիշերային ժամերի համար չի վճարվում:
Կանխավ շնորհակալ եմ:

226

Arsine.

ՍՊԸ-ն զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ: Հանդիսանում է որպես գործակալ: Ձեռք է բերել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա: Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք նման գործունեության դեպքում անհրաժեշտ էր ՀԴՄ:

Գայանե.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցին:
Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ես արդեն երկու տարի աշխատում եմ նույն հիմնարկում, վերջին 12 ամիսների ամսական աշխատավարձս կազմում է 70 000 դրամ: Գնալու եմ դեկրետ օգոստոսի մեկից, և հաշվարկվելու է 180 օր (երկվորյակ եմ ունենալու): Աշխատում եմ 5-օրյա գրաֆիկով: Եվ մի հարց էլ` հաշվարկելուց հաշվի է առնվում 70 000 դրա՞մը, որով ես գրանցված եմ տվյալ հիմնարկում, թե՞ սոց. վճարը հանած` 52 920 դրամը:

Աղբյուր` Fintax.am

Տնտեսվարող սուբյեկտներում տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն, կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, պետք է ականջալուր լինել տնտեսվարողների դժգոհություններին` կապված պետական մարմինների իրականացրած անհարկի ստուգումների հետ, որոնք խոչընդոտում են ընկերությունների գործունեության բնականոն ընթացքը:

“Ստեղծված իրավիճակում պետք է արվի ամեն ինչ` անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար”,- նշել է վարչապետը:

Այս նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ և ստուգումները դադարեցնել մինչև 2015 թվականի վերջը:

Մարգարիտա.

Բարև ձեզ, կասե՞ք` եթե հիմնադիրը կազմակերպությանը փոխառություն է տվել պայմանագրով, հիմա պետք է հետ վերադարձնենք, պե՞տք է փոխառության հետ վերադարձի պայմանագիր կնքենք: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում:

Սարգսյան.

Խնդրում եմ պատասխանել հարցիս. ի՞նչ է հարկավոր ավիակասսա բացելու համար, ի՞նչ պաստաթղթեր և ու՞մ հետ է պետք համագործակցել, կա՞ նման կազմակերպություն, ումից կարելի է վերավաճառել: Ու՞ր դիմել: Նախապես շնորհակալություն:

Vic.

Հարգելի գործընկերներ,

Շատ եմ խնդրում ինձ տրամադրել տեղեկություններ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից անցկացվող Հաշվապահների որակավորման քննության մեջ ներառված խնդիրների վերաբերյալ:

Եթե Ձեզ մոտ առկա են այդ խնդիրները կամ դրանց օրինակները, խնդրում եմ կիսվել` ուղարկելով դրանք նշված էլ. փոստի հասցեին lavrenov_vic շնիկ mail.ru

Խոստանում եմ լավության տակ չմնալ:

Կանխավ շնորհակալություն:

Zara.

Հարգելի հաշվապահներ, առաջացել է հետևյալ հարցը.
Ներկայումս շրջանառության հարկի հաշվարկն ուղարկելիս լրացնում եմ 1%-ով դաշտը, թե՞ 5%-ով դաշտը: Նախապես շնորհակալություն օգնության համար:

Անի.

Հարգելի հաշվապահ ընկերներ, հարցս “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի փոփոխության մասին է: Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվարկել առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից շրջանառության հարկը երկրորդ եռամսյակի համար:

205

Հարգելի այցելուներ, այժմ կարող եք գրանցվել Accountant.am կայքում: Գրանցված մասնակիցները կարող են ունենալ պրոֆիլ և ավատար, հրապարակել հարցեր, պատասխաններ, կարծիքներ իրենց անունից: Գրանցվելը բոլորովին անվճար է:

Armine.

Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով: