01/11/2026

Accountant.am

Էմիլ.

Ողջույն, կարո՞ղ եք հուշել` որտեղից կարելի է գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձև: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել emilord շնիկ mail.ru էլ. հասցեով: Նախապես շնորհակալ եմ:

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 30.06.2015-ին ստացվել են հարկային հաշիվներ, որոնց էլեկտրոնային վավերացումը կատարվել է 02.07-ին: Կարո՞ղ եմ արդյոք տվյալ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը հաշվանցել 2-րդ եռամսյակի հաշվետության մեջ:

Ռիմա.

Հարգելի իրավաբաններ,
Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված.

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի:
Կանխավ շնորհակալություն:

Էլինա.

Հարգելի՛ մասնագետներ,
Խնդրում եմ օգնել՝ հասկանալու, թե ինչպես է կատարվում մայրության նպաստի հաշվարկը (միջին ամսական աշխատավարձի հաշվումը) 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում:

Ունեմ հիմնական գործատու, և նաև համատեղության կարգով դասավանդում եմ:

Ցանկանում եմ հասկանալ` միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք առանձին են միջինացվում և կիրառում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսին չբավարարելու պայմանը, թե՞ յուրաքանչյուր գործատուի մոտ ստացած միջին աշխատավարձը առանձին են հաշվարկում և համեմատում այս պայմանին:

Քանի որ, իմ պարագայում, դասավանդման ժամերի դիմաց ստացված տարեկան համախառն զուտ եկամուտը կազմում է մոտ 250 000 ՀՀ դրամ:

Կանխավ շնորհակալ եմ այս հարցադրումն ինձ պարզաբանելու համար:
Հարգանքով՝
Էլինա

Aram.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել մի հարցով: Ես աշխատում եմ ԱԱՀ-ով աշխատող արտադրական կազմակերպություն: Գնում ենք հարկային հաշիվներով ապրանքներ և օգտագործում սեփական արտադրանքը պատրաստելու մեջ: Այդ ապրանքները ներառված են արտադրանքի ինքնարժեքի մեջ: Հաշվետու ժամանակաշրջանի համար մենք կատարում ենք տվյալ գնված ապրանքների վճարումը և հավաստում ենք էլեկտրոնային ստորագրությամբ ու կատարում ենք հաշվանցում: Բայց այդ ապրանքները, որոնք օգտագործել ենք արտադրանքի պատրաստման համար, դեռևս չենք իրացրել, և այն գտնվում է պահեստում: Խնդրում եմ պատասխանել` ես իրավունք ունեի՞ այն հաշվանցելու:

Նվարդ.

Խնդրում եմ պատասխանել այս հարցին.
համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում լրացվու՞մ է արդյոք աշխատողի անուն-ազգանունը, և ի՞նչ է նշվում համապատասխան վանդակներում: Կանխավ շնորհակալություն:

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, շտապ է: Աշխատում եմ ԱԱՀ-ի 0 ական դրույքաչափով, հարկային հաշիվները ստանում եմ էլէկտրոնային, բայց երբեք էլէկտրոնային չեմ վավերացրել հարկային հաշիվները, հիմա 2015 հունվարից օրենքը փոխվել է, ու պարտադիր պետք է էլէկտրոնային վավերացնել ԱԱՀ-ն հաշվանցելու համար, ես հաշվանցում չեմ անում, բայց դիմում եմ գրում հետ վերադաձնելու համար:
ՀԱՐՑ. արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը:

Ani.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում.
Կազմակերպությունը իր հաշվին աշխատակիցների համար պայմանագիր է կնքել սպորտային համալիրի հետ, յուրաքնչյուր աշխատողի համար 15 000 դրամ ներառյալ ԱԱՀ, ինչպես նաև ներկայացման տոմսեր 3 000 դրամ արժողությամբ: Եկամտային հարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է դա արտացոլվի, ո՞ր գումարից պետք է հարկը պահվի` 15 000-ից, թե՞ 19 841-ից, և պե՞տք է դիտարկվի այլ եկամուտ: Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս` արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած աշխատողին չի հասնում արձակուրդ:

Նորայր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք մի հարցում. Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող (վերանորոգում, սպասարկում և այլն) հիմնականում կազմակերպությունների հետ փոխանցումով: Իրավունք ունե՞մ ՀԴՄ չունենալու և այդ դեպքում ֆիզ. անձանց հետ կանխիկ գործառույթներ իրականացնելու իրավունք ունե՞մ:

Նարինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Աշխատակիցը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ 13.03.2015 թվականից մինչև 31.05.2015 թվականը: Խնդրում եմ պատասխանեք ոչ աշխատանքային օրերին, այսինքն` 24.04.2015, 01.05.2015 և 09.05.2015 – ի հիշատակի և տոն օրերը պե՞տք է համարել վճարվող, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արևիկ.

Հարգելի կոլեգաներ,
եթե գիշերային պահակը գնալու է ամենամյա հերթական արձակուրդի, և նրա տեղը փոխարինող աշխատող չկա, կարո՞ղ եմ նրան արձակուրդից հետ կանչել, իհարկե նրա համաձայնությամբ:
Շնորհակալություն:

Տնօրեն.

Բարև բոլորին:

ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի արտարժութային հաշիվ: ՍՊԸ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են:
Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից նրանց արտարժութային հաշիվներին անկանխիկ վճարման համար: Հասկանալի է, որ շահաբաժինը հաշվարկվում է ՀՀ դրամով և արտարժույթով վճարումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով:

Շնորհակալություն:

Arsine.

Հարգելի հաշվապահներ, մայիսի 1-ին ընկերությունը աշխատել է:
1. Կարո՞ղ եմ արդյոք այդ օրվա փոխարեն մեկ այլ ազատ օր տրամադրել աշխատակցին:
2. Կազմակերպությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով: Եթե աշխատողը աշխատել է մայիսի 1-ին և նրա ամսական աշխատավարձը 75 000 դրամ է: Մայիսի 1-ի համար որքա՞ն հավելավճար պետք է վճարվի և որքա՞ն կկազմի նրա մայիս ամսվա աշխատավարձը` 75 000 : 25 + 75 000 = 78 000
Կանխավ շնորհակալություն:

Հովիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ-ի արտոնագրային վճարով:

201

Վարդան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Կազմակերպությունը կատարել է ներմուծում: Փոխադրումը իրականացնելու համար օգտվել է ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունից, որը չունի ՀՀ-ում ստորաբաժանում: Արդյո՞ք պետք է պահվի 5 տոկոս շահութահարկ ոչ ռեզիդենտից` համաձայն “Շահութահարկի մասին” օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի:

Գեորգի.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ համակարգիչների և բջջային հեռախոսների պարագաների մանրածախ վաճառքով: Ունենալու եմ մեկ աշխատող: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, և ի՞նչ հարկատեսակներ պետք է մուծի Ա/Ձ: Կանխավ շնորհակալություն:

Սիլվի.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Հեղինե.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:

Մարտա.

Արդյո՞ք կարող է դեկրետային արձակուրդը շարունակվել առաջին երեխայից հետո աշխատանքի չանցնելու դեպքում: Նշեմ, որ 2-րդ երեխան ծնվում է դեկրետային արձակուրդի 2.5 տարում: Շնորհակալություն:

Ծովինար.

Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքը կա:
Խնդրում եմ պատասխանել՝ առանց աշխատողից ճշտելու, նախքան վերջինիս՝ որպես աշխատող գրանցելու հայտն ուղարկելը, որևէ կերպ հնարավո՞ր է պարզել՝ վերջինս կենսաթոշակային վճար կատարող է, թե ոչ:

Հարգանքով՝ Ծովինար