31/10/2026

Accountant.am

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, համաձայն ՀՀ ԱՕ հոդված 167 “Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:” Իսկ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այդ ժամկետը լրանալուց հետո աշխատողներին արձակուրդ չտրամադրելու դեպքում:

Դավիթ.

ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:

lusine.

Խնդրում եմ լուծում տալ խնդրին: Կազմակերպությունը ձեռք է բերել A և B տեսակի ապրանքներ: A տեսակի 200 հատ, 1 հատի գինը 1000 դր, B տեսակի ապրանքից 3000 հատ, 1 հատի գինը 1500 դր: Հաշվետվու ամսվա ընթացքում կազմակերպությունը վաճառել է A տեսակի ապրանքից 1300 հատ, 1 հատի վաճառքի գինը 1300 դր, և B տեսակի ապրանքից 2100 հատ, վաճառքի գինը 2000 դր: Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը:

Artyom.

Ես 2002 թվականից մինչև 2004 թվականը աշխատել եմ կազմակերպությունում ձուլման արտադրամասում գիշերային ռեժիմով, ու մինչ օրս էլ աշխատած տարիներիս արձակուրդայիններս չեն վճարվել: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպես կարող եմ ստանալ:

Սիրանուշ.

Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Վաչագան.

Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են “պայմանական միավոր” հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ “աշխատանքի դիմաց վճարումների” հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի:

Accountant.1985.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե առաքման և տեղափոխման գրքում լրացվել է հիմնական միջոցի տեղափոխման բեռնագիրը, ապա պե՞տք է ուղղում կատարել, թե՞ ոչ, և արդյո՞ք որևէ տուգանք է սահմանվում գրքում ավել գրառում կատարելու համար: Շնորհակալություն:

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 14 հուլիսի 2011 թվականի N1024-Ն որոշման մեջ հստակ տրվում է, թե ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ինչ ձևի պետք է լինի` հավելված 4: Սակայն մինչ օրս այդ թերթիկները չեն փոխվել, և հին թերթիկներն են տալիս բուժհիմնարկությունները: Նույնիսկ սոց. բաժնի աշխատողը ասում է, որ այդ հին թերթիկը վավերական է: Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես ես լրացնեմ հին բյուլետենը, եթե այն չի համապատասխանում նոր օրենքի պահանջներին:

Liana.

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքիր է, թե հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում (հիվանդության թերթիկի առկայությամբ) որքա՞ն գումար են ինձ վճարելու: Իմ միջին աշխատավարձի չափո՞վ, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. եթե գնման առարկան (գրասենյակային ապրանքներ) չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա պարտադի՞ր է մրցույթով կատարել գնումը: Եթե այո, ապա ինչպե՞ս, կամ մեկ բաժակ գնելու համար ի՞նչ մրցույթ կարող է կազմակերպվել, որքանո՞վ է ճիշտ:

Լիլիթ.

Խնդրում եմ օգնեք հասկանալ` “Անհատական հաշիվ բացելու կարգը և տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը հաստատելու մասին” 2012 թ. հունիսի 26-ի N 196-Ն հրամանը ի՞նչ է իրենից ներկայացնում և ի՞նչ նպատակ ունի:

Արա Ա.

Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի դեպքում եթե կոմիտենտը / պրինցիպալը չի համարվում ԱԱՀ վճարող, իսկ կոմիսիոները / գործակալը համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք կոմիսիոների / գործակալի համար հարկվող շրջանառությունը այս դեպքում էլ մատակարարված ապրանքի / մատուցված ծառայության ընդհանուր արժեքն է: Օրենքում կամ N 12 պաշտոնական պարզաբանման մեջ այդ դեպքի վերաբերյալ նշված չէ:

Լուսինե.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ` կես դրույք և ստանում է 19 250 դրամ աշխատավարձ (հաստիքով 1 դրույքը՝ 38 500/2): Նրա աշխատանքային պայմանագրում ինչպե՞ս ձևակերպել կես դրույքի մասին, որպեսզի օրենքի խախտում չլինի: Եթե կա հղում, խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ այն կարդալ: Շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ուսուցիչը դպրոցում աշխատել է ընդամենը 2 ամիս և հղիացել, նա իրավունք ունի՞ օգտվելու ֆիզարձակուրդից: Նա մինչև դպրոց մտնելը աշխատել է ինչ-որ այլ կազմակերպությունում: Որքա՞ն է ֆիզից օգտվելու անհրաժեշտ ստաժը տվյալ հիմնարկում: Նախապես շնորհակալ եմ:

Բաբկեն.

Ողջույն:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` եթե աշխատողը աշխատանքից ազատման դիմումի հետ գրում է նաև արձակուրդի դիմում, այդ դեպքում գործատուն իրավունք ունի՞ մերժել արձակուրդը: Կանխավ շնորհակալ եմ:

Անդրանիկ.

Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ, օգնեք: Ես արդեն 10 ամիս է ժամանակավոր դադարեցրել եմ Ա/Ձ-ի գործունեությունը: Քիչ առաջ իմացա, որ նոր օրենք են ընդունել, և պետք է ամեն ամիս վճարել սոց. վճար: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անել, որպեսզի սոց. վճար չմուծեմ:

Հայկուհի.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` աշխատողին անաշխատունակության նպաստ վճարելիս գործատուի կողմից վճարվող գումարից կամ պետության կողմից վճարվող գումարից սոց. վճար, եկամտահարկ պահվու՞մ է:

Արտակ.

Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին:

Կանխավ շնորհակալություն:

Նաիրա.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.

Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը՝

ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

Հարցս հետևյալն է՝ որո՞նք են հիմնադրամի ակտիվները, ի՞նչ է մտնում դրա մեջ:

Կանխավ շնորհակալ եմ: