Category: Այլ
Առցանց առևտուր
Վահան․
Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ։ Ձեր խորհրդի կարիքը ունեմ։ Տվյալ պահին ԱՁ-ով որպես միջնորդ օնլայն հարթակ ենք տրամադրում խանութներին՝ իրենց ապրանքները վաճառելու համար։ Նրանց հետ գործակալական պայմանագիր ենք կնքել։ Կարո՞ղ եմ նույն ԱՁ-ով ուրիշ կայքով նաև օնլայն ապրանքներ վաճառել՝ ոչ ֆիզիկական ապրանքներ։
Թարմ քամված հյութերի վաճառք
Կարեն․
Պլանավորում եմ զբաղվել թարմ քամված հյութերի վաճառքով՝ օգտագործելով միայն միրգ։ Վաճառքը լինելու է խանութից կամ առաքման միջոցով 2-5 լիտրանոց շշերով։ Ի՞նչ թույլտվություն/լիցենզիա է անհրաժեշտ լինելու։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։
Տեխզննման գործունեություն
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ ցանկանում է իրականացնել տեխզննման գործունեություն։ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարի: Կանխավ շնորհակալություն։
Կենդանիների կերերի խանութ
Մերի․
Ողջույն, հաշվապահներ ջան։ Կենդանիների կերերի խանութի հաշվապահությունը վարելու առանձնահատկություններ կա՞ն, և արդյո՞ք պարտադիր է ծրագրով աշխատելը փոքր խանութի պարագայում, երբ 24 մլն չի գերազանցել։
Մոտոցիկլի վարձույթ
Խաչատուր․
Բարև ձեզ։ Մոտոցիկլ եմ ուզում վարձույթով տամ, որքա՞ն հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 դրամով վարձով եմ տալու, ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Շնորհակալություն։
Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Մանե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել լեզվի կենտրոն, որի ընդունելությունը լինելու է 5 տարեկանից, լինելու է շաբաթական 2-3 օր 1.5-2 ժամով անգլերենի ուսուցում։ Հարկայինում գրանցվելու ենք որպես ԱՁ, ունեմ նաև համապատասխան բարձրագույն կրթություն։ Հարց՝ Նախարարությունից ինձ լիցենզիա պե՞տք է։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա զարգացման կենտրոն չի, այլ լեզվի կենտրոն 5 տարեկան և բարձր տարիքի անձանց համար։ Նախապես շնորհակալություն։
Տարածքի վարձակալություն
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի պատասխանել.
Շրջհարկի դաշտում գործող ԱՁ եմ։ Արտադրամասը՝ համաձայն գրավոր պայմանագրի, վարձակալել եմ ռեզիդենտ ֆիզ անձից։ Հարցերս հետևյալն են․
Հարց 1․ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, թե՞ քաղաքացի ֆիզ անձը հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարգրի հիման վրա կատարվի փոխանցումը։
Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։
Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի քանի հարց ունեմ․
– Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։
– ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։
– Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։
– Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։
Հեռակառավարվող դարպասների մեծածախ վաճառք
Արտավազդ․
Բարև ձեզ։ ԱՁ-Ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, գնում է հեռակառավարվող դարպասներ և մեծածախ վաճառք իրականացնում, խնդրում եմ օգնեք՝ ո՞ր տնտեսական դասակարգիչը ճիշտ կլինի օգտագործել այս դեպքում, նախապես շնորհակալ եմ։
Բիլիարդի և թենիսի խաղերի կազմակերպում
Արմեն․
Բարև Ձեզ։ Ի՞նչ հարկային վճարներ կան 93.29.2 կետով աշխատող միկրոձեռնարկատերերի համար։ Դա բիլիարդի և թենիսի խաղերի կազմակերպման գործունեություն է։ Պարտադրում են ունենալ ՀԴՄ, բայց տարածքը ավտոմատացված է, և մարդ չի լինելու էնտեղ աշխատող, որ ՀԴՄ կտրոն տպի։
КПП, ОКВЭД, ОКПО, ОКТМО, ОКАТО
Մարի․
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ սրանք Հայաստանում ո՞ր տվյալներն են, կամ որո՞նք կլինեն սրանց փոխարինող/համարժեք․
– КПП
– ОКВЭД
– ОКПО
– ОКТМО
– ОКАТО
Կնիք ունենալու դեպքում
Գնել․
Ցանկանում եմ, որ իմ ԱՁ-ն կնիք ունենա։ Արդյո՞ք կնիք պատվիրելու դեպքում բոլոր գործարքներն ու փաստաթղթերը պետք է կնիքով հաստատել, թե՞ կարող եմ ըստ ցանկության կնիք դնել կամ չդնել, և միայն ստորագրությամբ հաստատել։
Փոփոխություն իրական շահառուների հայտարարագրում
Տաթև․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրական շահառուների հայտարարագրի լրացման հետ կապված՝ 2023 թվին ներկայացվել է ԻՇ, որը ունեցել է մեկ շահառու, այս տարի ավելացել է ևս մեկ շահառու: Բայց նոր ավելացողի բաժնեմասը 81% է , իսկ նախկինինը 100-ից դարձել է 19%: Վերահանձնելու ժամանակ խմբագրում ենք, բայց նախկինի տվյալներն է պահպանվում: Ինչպե՞ս ավելացնել նոր բաժնետերին։
Վարձավճարի մինիմալ չափ
Գոռ․
Բարև Ձեզ: Իսկ կա՞ վարձակալության մինիմալ կադաստրային արժեքի չափ։
Ռուսաստանից պրոպան գազի ներմուծում
Աշոտ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ հարկեր և տուրքեր են գումարվում Ռուսաստանից ներմուծվող պրոպան գազի գնին:
Շրջանառության հարկ վճարողի դիմում
Հայկ․
Բարև Ձեզ։ Նորաբաց ԱՁ-ն գործունեություն չէր ծավալել, ԱԱՀ համակարգում էր ու հանձնում էր 0-ական հաշվետվություններ: Այս տարվանից ուզում եմ դիմում ներկայացնել շրջ. հարկի համակարգ անցնելու համար: Դիմումն հիմա ներկայացնելուց կարո՞ղ եմ նշել, որ 2024-ի Հունվարի 1-ից համարվեմ շրջանառության հարկ վճարող:
ՀԴՄ կտրոնի գումարը սխալ է տպվել
Գայանե․
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց․ խանութը սխալմամբ 3 950 փոխարեն ՀԴՄ կտրոնը տպել է 39 500։ Ինչպե՞ս է հնարավոր շտկել։
Արդյո՞ք ՀԴՄ-ն պարտադիր է
Սուսաննա․
Բարև Ձեզ: Նախադպրոցական կրթություն իրականացնող ՍՊԸ-ն կարո՞ղ է աշխատել միայն անկանխիկ եղանակով, այսինքն չունենալ ՀԴՄ սարք, թե՞ ՀԴՄ չունենալը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել։
ԱՁ-ն զբաղվում է freelance աշխատանքով
Աննա․
Բարի օր։ ԱՁ-ն զբաղվում է freelance աշխատանքով, ծառայություններն արտահանում է (0 – ական ԱԱՀ): Աշխատում է տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս, այդ պատճառով է ընդհանուր հարկման համակարգում:
Հնարավո՞ր է արդյոք ծառայությունն որպես արտահանված ձևակերպել, եթե վճարողն արտասահմանում օրինական բնակվող ՀՀ քաղաքացի լինի: Ծառայությունն օգտագործվելու է ՀՀ-ից դուրս փոքր նորաստեղծ ընկերության կողմից:
Ժելեների վաճառք
Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Ձ ու ժելեների վաճառքով զբաղվել, որոնք պետք է խանութ առաքել։ Հարցերս հետևյալն են՝ ինչպե՞ս ապրանքի կոդ ձեռք բերեմ, ինչպե՞ս ապրանքի բաղադրությունը գրեմ, ու հաշիվ ինչպե՞ս ներկայացնեմ գնորդին։
Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․
• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել
• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն
• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր
ՀԴՄ կտրոնի՝ նախօրոք տպում
Անի․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Մեր կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առևտրով: Ունենք նաև առաքման համար նախատեսված ավտոմեքենաներ, որոնք ամեն օր առաքում են իրականացնում ՀՀ տարածքում: Մեքենաներին կցված են ՀԴՄ սարքեր: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է արդյոք առաքիչը նախօրօք տպել ՀԴՄ կտրոն՝ մինչև տվյալ ապրանքը ֆիզ. անձ հանդիսացող սպառողին հասցնելը:
ԱՁ ցանկանում է հիփոթեքային վարկ վերցնել
Սամսոն․
Բարև Ձեզ, Ա/Ձ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող (5% շրջանառությունից +120 000 շահութահարկ և սոց․ տարեկան) և մատուցում է ՏՏ ոլորտի ծառայություններ արտերկրի կազմակերպությանը։ Այլ աշխատողներ չկան, մենակ է աշխատում։ Ա/Ձ-ն պատրաստվում է բանկից հիպոթեքային վարկ վերցնել։
Հարց 1. Ի՞նչ հարկատեսակի պետք է նա անցնի, որպեսզի կարողանա դիմել ՊԵԿ եկամտային հարկի հետ վերադարձի համար
Հարց 2. Եթե կա այդպիսի հնարավորություն, ի՞նչ դրույքաչափով հարկեր պետք է նա սկսի վճարել նոր հարկման համակարգում
Հարց 3. Երբ հիպոթեքի ժամկետը լրանա, կարո՞ղ է նա նորից հետ վերադարձ կատարել շրջանառության հարկի համակարգին
Տարածքի վարձակալություն
Սուսաննա․
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ի տարածքը հիմնադրի հետ մերձավոր-ազգակցական կապ ունեցող մարդու անունով է և գտնվում է մարզում, ապա պե՞տք է կնքվի վարձակալության պայմանագիր, և այս դեպքում ՍՊԸ-ն դառնալու է հարկային գործակալ ու 10% եկամտային հարկ վճարի՞, թե՞ կարող է ազգակցականը միայն հաշվառվել հարկային մարմնում, ցույց տալ, որ տարածքը անհատույց է տրամադրել, և ՍՊԸ-ն կազատվի 10% եկամտային հարկ վճարելուց։
Հայտարարություն լուծարման դեպքում
Եվա․
Բարև ձեզ, խնդրում եմ կնշեք՝ ո՞վ է լուծարման գործընթացում Ազդարարում հայտարարություն տվել։ Ծանո՞թ եք հայտարարության գործընթացին։
Վարսավիրանոց բացելու համար
Ժակլինա․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ զրոյից վարսավիրանոց բացել, որ խնդրեմ կասե՞ք քայլ առ քայլ ինչ պետք է անեմ։
Կապիտալ ծախսեր
Քրիստինե․
Բարև Ձեզ, մի խնդրանք հաշվապահներին, կարո՞ղ եք մի փոքր ինֆորմացիա տրամադրել կապիտալ ծախսերի արդիականության վերաբերյալ, կանխավ շնորհակալություն։
ԱՁ եկամուտների տնօրինում
Հապետ․
Հարգելի հաշվապահներ, անհատ ձեռնարկատերը 2023թ-ին գործունեություն է իրականացրել ընդհանուր հարկման ռեժիմում: Ինչպե՞ս կարող է տնօրինել ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (շահույթը): Խոսքը դրամարկղում առկա գումարներին է վերաբերվում։
Փոխառություն
Հասմիկ․
Բարև Ձեզ։
1․ Ոչ ֆինանսական կազմակերպությունը իրավունք ունի՞ փոխառություն տրամադրել աշխատողին կամ էլ հիմնադիրներից որևէ մեկին
2․ Արդյո՞ք փոխառության պայմանագիրը նոտարական վավերացում պետք է ստանա, կարգը ինչպե՞ս պետք է լինի
Տեխնիկայի ձեռքբերում լիզինգով
Արամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն լիզինգով շինտեխնիկա է ձեռք բերում, ո՞ր դեպքում չի վճարում ԱԱՀ-ն։ Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ի՞նչ տարբերակներ կան, նախապես շնորհակալություն։
