Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Հարգելի հաշվապահներ, ես Արցախի հաշվապահ եմ, մի քանի հարց ունեմ, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ.

  1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում (միկրո՞յի` եթե տարեկան չի գերազանցի 24 մլն և եթե գերազանցի՝ շրջանառության հա՞րկ)
  2. ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսյակային,տարեկան)
  3. և ի՞նչ հավելյալ գործողություններ պիտի արվի, օրինակ՝ պե՞տք է գրանցվի սննդի անվտանգության ծառայությունում)
Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Պատ․ 1․ Կա 3 տարբերակ՝
1) եթե տարեկան չի գերազանցի 24 մլն, ապա իր ընտրությամբ կարող է աշխատել և միկրոյի և շրջանառության և ընդհանուր հարկման դաշտում։
2) Եթե գերազանցի 24 մլն և չգերազանցի 115 մլն, ապա կարող է գործել և շրջանառության և ընդհանուր հարկման դաշտում։
3) Եթե գերազանցի 115 մլն, ապա կարող է գործել միայն ընդհանուր հարկման դաշտում։
Պատ․ 2․հաշվետվություններ պետք է ներկայացնի՝ համաձայն ընտրած հարկման դաշտի, համապատասխանաբար՝
1․ միկրոյի դեպքում՝ ձև N256՝ տարեկան, ձև N189 /եթե ունի վարձու աշխատող/՝ ամսական, ձև N215՝ եռամսյակային
2․ շրջհարկի դեպքում՝ ձև N232՝ եռամսյակային, ձև N189/ եթե ունի վարձու աշխատող/՝ ամսական, ձև N215՝ եռամսյակային
3․ ընդհանուր հարկման դաշտում՝ ձև N260՝ ամսական, ձև N189/ եթե ունի վարձու աշխատող/՝ ամսական, ձև N215՝ եռամսյակային
Պատ․ 3․ այո,պետք է գրանցվի սննդի անվտանգության ծառայությունում։

Tigran
  1. Հացի արտադրամասը և միկրոյի` եթե տարեկան չի գերազանցի 24 մլն, և շրջանառության հարկի՝24-115մլն,
  2. կախված է հարկման համակարգից ու աշխատողների թվից,
  3. այո պետք է գրանցվի սննդի անվտանգության ծառայությունում,