Category: Աշխատավարձ, կադրեր
Ձև F10 հանձնելիս
Լիլու.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցիս.
ձև F10 հանձնելիս վերջնահաշվարկի թիվը երևու՞մ է ինչ-որ տեղ, թե՞ ոչ:
Աշխատանք հերթափոխով
Mari.
Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը:
Շնորհակալություն:
Համատեղությամբ աշխատողի արձակուրդայինի հաշվարկ
Լիլիթ.
Համատեղությամբ աշխատողին արձակուրդային հաշվարկը ինչպե՞ս է կատարվում:
Աշխատավարձի հաշվարկ
Արսեն.
Շարադրեմ իմ հարցը.
եթե առձեռն 180.000 աշխատավարձ ես տալիս քո աշխատողին, այսինքն մաքուր աշխատավարձն եմ տալիս, կեղտոտ աշխատավարձը ինչպե՞ս կարելի է հաշվել: Ո՞վ կարող է ինձ այս հարցում օգնել:
Կազմակերպությունը լուծում է պայմանագիրը աշխատակցի հետ
Gayane.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. եթե կենսաթոշակային տարիքր լրանալու կապակցությամբ կազմակերպությունը լուծում է պայմանագիրը աշխատակցի հետ, պե՞տք է նրան վճարվի արդյոք վերջնահաշվարկ և քանի՞ օրվա համար, եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.03.2004թ-ին և վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.06.2011թ-ին:
Նախապես շնորհակալ եմ:
Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը
Շուշանիկ.
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին:
1. Ուսուցիչը օգտվել է 2010թ հերթական արձակուրդից (48 օրացույցային օր): 2011 թ. հուլիսին հերթական արձակուրդի ժամանակն է: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձի չափը, վերցնել 10 ամսվա միջին, թե՞ 12:
2. Ուսուցչի արձակուրդի օրերի թիվը կապվա՞ծ է աշխատած տարիների ստաժի հետ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Քանի՞ տարի է երեխայի խնամքի արձակուրդը
Արսեն.
Հարց 1. Կինս մինչև երեխայի (երկրորդ 07.10.2010) ծնվելը աշխատում էր: Մինչև այժմ ստանում ենք 18000 դրամ: Նոր օրենքով արդյո՞ք աշխատավարձի չափով չպետք է վճարվի:
Հարց 2. Քանի՞ տարի է այժմ երեխայի խնամքի արձակուրդը, և որքա՞ն է ամսական վճարը (մինչև ֆիզ. արձակուրդ գնալը ստաժը մեկ տարի է):
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Anna.
Խնդրում եմ պատասախանել հետևյալ հարցիս ֆիզ. արձակուրդի հետ կապված.
աշխատողը 2009 թվականին ազատվել է աշխատանքից և 2011 թ. հունվարից նորից ընդունվել է աշխատանքի նույն կազմակերպությունում, այսինքն անաշախատունակության նպաստն առաջանալու պահին աշխատողն ունի աշխատած 4 ամիս: Հարցս հետևյալն է` իրավունք ունե՞մ մնացած 8 ամիսը վերցնեմ նախկին նույն աշխատավայրից, եթե ընդհատում է եղել:
Աշխատանքային պայմանագրի կնքում
Անահիտ.
Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ հայտնում եմ շնորհակալություն: Նոր ԱՕ-ի համաձայն անհրաժե՞շտ է արդյոք կնքել աշխ. պայմանագիր և միաժամանակ նշել ընդունման մասին իրավական ակտում:
Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը
Գարիկ.
Հարգելի հաշվապահներ, կինս 2008թ. մինչև 2011թ. աշխատել է մի հաստատությունում, իսկ 2011թ. փետրվարից տեղափոխվել է մեկ այլ հաստատություն, այս հունիսից նա անցել է ֆիզ. արձակուրդի: Ինչպե՞ս է հաշվարկվում նրա ֆիզ. արձակուրդի գումարը, արդյո՞ք պետք չէ նաև նախկին աշխատանքի վայրի աշխատավարձը հաշվի առնել, խնդրում եմ հնարավորության դեպքում հիմնավոր գրեք: Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ
tatev.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, բարձրագույն հաստատությունում ուսման տարիները համարվում են փորձ, աշխատանքային գրքույկում գործատու՞ն է նշումներ անում փորձի վերաբերյալ, թե՞ տվյալ բուհը, որտեղ ավարտել եմ: Նախապես շնորհակալություն:
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված
Մեսրոպ.
Բարև Ձեզ: Ես համայնքային ծառայող եմ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված` ՀՀ կառավարության 2005թ. 1384-Ն որոշման մեջ փոփոխություներ կատարվե՞լ են, թե՞ ոչ: Լրացուցիչ արձակուրդը հաշվում է օրացուցայի՞ն օրերով, թե՞ աշխատանքային օրերով: Կանխավ շնորհակալություն:
Աշխատողի գրանցում
zara.
Բարև ձեզ: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք ասել աշխատողին գրանցելու ամբողջ ընթացակարգը:
Պետական և քաղաքացիական աշխատանքներ
Tigran.
Բարև Ձեզ, խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք ասել` կա տարբերություն պետական կամ քաղաքացիական աշխատանքի մեջ, աշխատանքային գրքույկում դա ինչպես է լրացվում, եթե կատարվում է քաղաքացիական աշխատանք: Եվ արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ:
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Լիաննա.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել այս հարցում: Աշխատողս ինձ մոտ աշխատանքի է ընդունվել 01.09.2010թ., ոչ մի տեղ չի աշխատել: Անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 12.03.2011թ. 70 օրվա համար: Ես վճարել եմ հին օրենքով այդ 70 օրը և 85 օրվա համար բերել է 21.05.2011թ.: Ինչպե՞ս հաշվարկեմ միջինը, վերցնեմ նախո՞րդը, թե՞ իր աշխատած 6 ամիսների գումարը բաժանեմ 12-ի, և ֆիզ.-ի գումարը մտնու՞մ է արդյոք այդ 6 ամիսների գումարի մեջ:
Աշխատողը գրել է ազատման դիմում
Մարինե.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Եթե աշխատողի ազատման դիմում գրում է, որպեսզի լուծվի իր պայմանագիրը հաջորդ ամսվա 1-ից, արդյո՞ք այդ օրը համարվում է իրեն համար աշխատանքային: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ պահումներ են կատարվում
Անգել.
Ո՞վ կասի` ոչ ռեզիդենտից սոց. 3 տոկոս և գործատուի սոց. վճար պահվու՞մ է, թե՞ ոչ, և վերջնահաշվարկից ի՞նչ պահումներ են արվում: Շնորհակալություն:
Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի
Եվա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Մեր ընկերության աշխատակիցը, որն աշխատում էր 2010թ. օգոստոս ամսից և արձակուրդ չի գնացել (վճարովի արձակուրդի մասին է խոսքը), 2011թ. ապրիլ ամսին իր հաշվին արձակուրդ է վերցրել (չվճարվող արձակուրդ) 1 ամիս ժամանակով և ժամկետի ավարտից հետո այլևս աշխատանքի չի ներկայացել: Իմացանք, որ արտերկիր է գնացել: Հիմա պետք է աշխատանքից ազատենք: Ինչպե՞ս վարվել: Ազատման դիմում չկա: Արդյո՞ք չօգտագործած արձակուրդի փոխհատուցում տրվելու է: Ասեմ, որ աշխատած-չվճարված օրական չունի: Եթե հաշվարկեմ, ապա ու՞մ վճարեմ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ
Սոնյա.
Խնդրում եմ պատասխանել: Ես ինքս հաշվապահ եմ: Սակայն դպրոցից տեղապոխվել եմ Ա/Ձ մոտ: Ներկա պահին գնում եմ ֆիզարձակուրդ: Աշխատել եմ դեկտեմբերի 1-ից, մայիսի 23-ին ստացել եմ արձակուրդ: Սակայն հարկայինը ինձ համոզում է, որ իմ 5 ամսվա աշխատավարձը պետք է բաժանեմ 12-ի: Արդյո՞ք նման օրենք կա, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Լիաննա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել այս հարցում. աշխատողս ֆիզից ֆիզ է գնում, միջինը հաշվարկելու համար ի՞նչ գումար ենք վերցնում, իր նախկին տարիֆիկացիայի թիվը, թե՞ նվազագույնը (32500):
Հղիության և ծննդաբերության նպաստի վերաբերյալ
Սիրանուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Եթե կինը հինգ ամսվա հղի է, կարելի՞ է իրեն ընդունել աշխատանքի, և նա կստանա՞ հղիության նպաստ, և որտե՞ղ է գրված այդ մասին:
Կանխավ շնորհակալ եմ:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք
Դավիթ Ասատրյան.
Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ… մի խոսքով կարդացեք… Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում…
ԱՕ փոփոխություններ
Janna.
Խնդրում եմ ինձ ուղարկել ԱՕ վերջին փոփոխված տարբերակը: Կանխավ շնորհակալ եմ: Խնդրում եմ ուղարկել janalaverdyan շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին:
Հղիության և ծննաբերության արձակուրդ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ես գնացել եմ ֆիզ. արձակուրդի մայիսի 16-ից, պայմանագրիս ժամկետը ավարտվում է հուլիսի 1-ին, ինչպե՞ս պետք է հաշվարկվի հղիության և ծննդաբերության նպաստը, 140 օրվա պե՞տք է վճարեն, թե՞ ոչ, կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված
Gագիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցին: Հարցս վերաբերվում է փոփոխված աշխատանքային օրենսգրքին: Պե՞տք է արդյոք փոփոխել նախկին տարիներին կնքված աշխատանքային պայմանագրերը հարմարացնելու նոր օրենսգրքի պահանջներին: Եթո այո, ապա խնդրում եմ նշել օրենսգրքի համապատասխան հոդվածը, որպեսզի հիմք ծառայի հրաման պատրաստելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Աշխատողը ազատվել է աշխատանքից
Ջեմմա.
Բարև ձեզ: Եթե հղիության 5-րդ ամսին աշխատողը ազատվել է աշխատանքից, ֆիզարձակուրդ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:
Չվճարվող արձակուրդի տրամադրում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը պե՞տք է ներառել աշխատավարձի ցուցակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Աշխատակցի ուսման վարձի վերաբերյալ
EvA.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել: Մեր ՍՊԸ տնօրենը ուզում է աշխատակցի ուսման վարձը (մագիստրատուրա է շարունակում) փոխանցի ՍՊԸ-ի միջոցներից և ծախս ձևակերպվի: Ես դեմ եմ, նա ասում է` հիմնավորի ՕՐԵՆՔՈՎ, ինչ-որ հոդվածով: Տնօրենն ասւմ է, որ այդ ուսումը նպատակային է, մասնագիտական, գործունեության հետ կապ ունի: Ես կարծում եմ, եթե դա լիներ վերապատրաստման դասընթաց կամ սեմինար, հնարավոր կլիներ, իսկ որպես ուսման վարձ` ոչ: Խնդրում եմ օգնեք, կարո՞ղ ենք վարձը փոխանցել, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի որևէ հոդվածով (միայն նման հիմնավորում է ընդունում):
Հրամանագրքի լրացման հետ կապված
Լուսինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հարցիս: Մեր տնօրենը մի քանի օր առաջ մահացել է, հրամանագրքում ինչպե՞ս գրեմ մահվան հետ կապված հրամանը, որպեսզի ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:
