Category: Աշխատավարձ, կադրեր
Երեխայի խնամքի նպաստ
Մարինա.
Բարև ձեզ: Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ: 2010 թ. սեպտեմբեր ամսից չեմ աշխատում: Հիմա հղի եմ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք ինձ հասնում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և երեխայի խնամքի նպաստ, թե՞ դրանք միայն ասեկոսներն են: Կանխավ շնրհակալ կլինեմ պատասխանի համար:
Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը կազմակերպությունում աշխատել է 6 ամսից պակաս, ապա նրան վերջնահաշվարկի ժամանակ հասնու՞մ է փոխհատուցում չգնացած արձակուրդի համար, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Արդյո՞ք աշխատանքը համարվում է առողջության համար վնասակար
Աստղիկ.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Աշխատողն ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով որպես զոդող: Նա աշխատելու է մեր ընկերությունում ընդամենը 2 ժամ: Խնդրում եմ պատասխանեք: Նրա աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար: Կանխավ շնորհակալություն:
Ընթացիկ անհատական հաշվետվության վերաբերյալ
Սասուն.
Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պարզաբանել հետևյալը.
Գործատուները սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն են ներկայացնում ընթացիկ անհատական հաշվետվությունները տարեկան մեկ անգամ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
1. Այսինքն՝ ապրիլի 1-ը ներառյա՞լ, թե՞ ոչ:
2. Ապրիլի 1-ին ներկայացրած հաշվետվության համար վարչական կտա՞ն, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ կլինեմ մեկնաբանությունների համար:
Աշխատավարձի հաշվարկ պարապուրդի ժամանակ
Լուսինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ պարապուրդի հաշվարկման ձևը, եթե աշխատավարձի չափը կազմում է 60 000 ՀՀ դրամ: Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկի կատարում
Էմմա.
Եթե աշխատողը 15.11.2010թ. ընդունվել է աշխատանքի, արձակուրդ չի գնացել և 04.04.2011թ. ազատվում է աշխատանքից, նոր օրենքով ինչպե՞ս պետք է տալ վերջնահաշվարկ:
Աշխատավարձի հետհաշվարկ
Լիաննա.
Բարև Ձեզ: Ես ստանում եմ մաքուր 65 000 դրամ աշխատավարձ, ինձ հետաքրքրում է, թե ինչքան գումար պետք է նշվի աշխատանքային պայմանագրում և ինչպես է այդ հաշվարկը կատարվում:
Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար
Սվետլանա.
Հարգելի հաշվապահներ,
ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի “Հարկ վճարողի սեղանի գիրքը” և էջ 210-ում` “Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում” պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:
Հրամանների համարակալում
ԱՆՆԱ Ա..
Շնորհավորում եմ բոլոր կանանց գալիք տոնը: Հարգելիներս, ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար տարբերակված համարակալումներ դնեմ, օրինակ աշխատանքի ընդունման հրամանների համար` 001-ԱԸ, 002-ԱԸ, իսկ ազատման հրամանների համար` 001-ԱԱ, 002-ԱԱ: Որտե՞ղ կարող եմ գտնել այս հարցի պատասխանը:
Անհատական հաշիվ բացելու հայտ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ,
ես փորձում եմ առաջին անգամ հայտ ներկայացնել: Խնդրում եմ ասել` անհատական հաշիվ բացելու հայտը, տիտղոսաթերթը ներկայացվում են մե՞կ օրինակից և պարտադի՞ր թղթապանակով:
Անաշխատունակության թերթիկը տրվել է հունվարի 31-ից
Ազնիվ.
Խնդրում եմ ասել, հղիության և ծննդաբերության հաշվարկը կատարելիս տոն օրերը հանվու՞մ են, թե՞ չէ: Օրինակ, հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը տրվել է հունվարի 31-ից: Այս հաշվարկի մեջ քանի՞ աշխատանքային օր կա:
(108000/21=5142.8 *՞)
Վերջնահաշվարկի կատարում
Alvina.
Հարգելի հաշվապաներ, արդյո՞ք կա փոփոխություն վերջնահաշվարկի մեջ 2011թ: Ես հաշվում եմ այսպես 50000 աշխատավարձի և 5 ամիս աշխատելու դեպքում` 50000/30.4*(28/12*5)=19189:
Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ:
Շնորհակալ եմ:
Աշխատանքից ազատում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ,
աշխատողի աշխատանքից ազատվելու դիմումի համաձայն տնօրենը 28.12.2010-ին հրաման է գրել 10.01.2011թ-ին աշխատողին աշխատանքից ազատելու և վերջնահաշվարկ կատարելու մասին: Խնդրում եմ ասեք, 2011թ.-ի այդ 10 օրվա համար աշխատողը վարձատրվելու՞ է, թե՞ ոչ, իսկ աշխատողին վճարվել է միայն 10 չօգտագործված արձակուրդի համար:
Եթե միջին աշխատավարձը ցածր է բազայինից
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե միջին աշխատավարձը բազային աշխատավարձից ցածր է, ինչպե՞ս հաշվել ֆիզ. արձակուրդի գումարը: Կանխավ շնորհակալություն:
Ոչ ռեզիդենտի վարձատրությունը
Աննա.
Ես ուզում եմ իմանալ ոչ ռեզիդենտի աշխատավարձի վճարման կարգը: Եթե հնարավոր է, ներկայացրեք օրինակով:
Նպաստի հաշվարկ
Մարինե.
Բարև Ձեզ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք ճիշտ կատարել ֆիզ-արձակուրդի հաշվարկը: Արձակուրդը սկսվելու է մայիսի 1-ին, աշխատում է 6-օրյա գրաֆիկով և վերջին 12 ամիսներում ստացել է տարբեր աշխատավարձեր: Շնորհակալություն:
Վերջնահաշվարկ
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ շտապ պատասխանեք: Իմ աշխատակիցներից մեկը ընդունվել է աշխատանքի 01.06.2005թ, սակայն 2010թ հուլիս ամսին գտնվել է արձակուրդում: Մարտի 15-ին ազատվել է աշխատանքից: Քանի՞ ամսվա վերջնահաշվարկ պետք է հաշվարկեմ:
Արձակուրդայինի հաշվարկ
Մայա.
Խնդրում եմ օգնեք հաշվել հերթական արձակուրդը նոր հաշվարկման եղանակով, եթե ամսական դրույքաչափը կազմում է 80 000 դրամ, և արձակուրդը հաշվարկվում է 24 աշխատանքային օրով (հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում):
Նախապես շնորհակալություն:
Գործատուի կողմից կատարվող սոց. վճար
Arsen.
Խնդրում եմ ինձ ասեք` եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն և ներկայումս միայն ես եմ աշխատում, բացի 3 տոկոս սոց. վճարից պարտավո՞ր եմ արդյոք վճարել նաև գործատուի սոց. վճար:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Անահիտ.
6 ամսվա աշխատող եմ և գտնվում եմ հղիության 5-րդ ամսում: Կցանկանայի իմանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել հղիության ու ծննդաբերության նպաստ ստանալու հետ կապված, և այդ փոփոխություններով արդյո՞ք ինձ տրամադրվելու է օրինական վճարովի արձակուրդ: Եթե այո, ինչպես է հաշվարկվելու: Աշխատավարձս 55000 դրամ է: Եվ եթե պայմանագրիս ժամկետը լրանա ֆիզարձակուդիս ընթացքում, կարո՞ղ են ինձ աշխատանքից հեռացնել, թե՞ ոչ: Պատասխանելիս, եթե կարելի է, նշեք հոդվածները: Շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստի հարկում
Աննա.
Հարգելի կոլեգաներ, բազմիցս լսում եմ, որ հղիության և ծննդաբերության նպաստը 01.12.2010թ.-ից հարկվում է եկամտահարկով, սակայն ինքս չեմ գտնում օրենքում այդ փոփոխությունը: Ո՞վ ինձ կարող է հղում անել, թե օրենքի կոնկրետ որ կետով է կատարվել այդ փոփոխությունը:
Գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ
Հակոբ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է.
եթե գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ մեկ ամիս ժամկետով, արդյո՞ք այս դեպքում խնդիրներ են առաջանում սոց. վճարի հետ կապված: Խոսքս գործատուի սոց. վճարի մասին է: Այսինքն անկախ ամեն ինչից պե՞տք է գոնե 7000 դրամ նվազագույն գումարը փոխանցել: Եթե փոխանցվի, ապա այս դեպքում ԱՎՈՒՄ-ն ու ՍՈՑ-ի հաշվարկը իրար չեն բռնի: Միգուցե ես ինչ որ բան բա՞ց եմ թողել:
Ինչպե՞ս պետք է ձևակերպել
Տիգրան.
Բարև Ձեզ:
Ծառայություններ մատուցող կազմակերպությունում հաշվարկվել է աշխատավարձ, ընդ որում` 150000դր. աշխատակիցներին, 200000դր. վարչական անձնակազմին:
Ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում
Մարինա Ղազարյան.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում, ո՞ր բաժինն է տալիս այդ հաշվետվությունները, կադրերի՞ բաժինը, թե՞ հաշվապահությունը: Խնդրում եմ հնարավորության դեպքում արագ պատասխանել:
Կանխավ շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Լալա.
Խնդրում եմ օգնեք իմանալ, թե ինչքան է կազմում իմ ֆիզոլգիական արձակուրդի գումարը: Այն սկսվում է 15/03/2011-ին, ավարտվում է 01/08/2011-ին: Աշխատավարձիս չափը կազմում է 78000 /կեղտոտ/: Չկա հավելավճար և պարգևատրում: Աշխատում եմ դպրոցում: Շնորհակալություն:
Աշխատողների գրանցում
Տ.Ս.
Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ:
1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար:
Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ:
2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում
3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:
Ստաժի վերաբերյալ հաշվետվություն
Դիանա.
Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ասեք, թե որ դեպքում և ինչ ժամկետում է պետք ներկայացնել ձև 5 (ստաժի մասին) հաշվետվությունը:
Աշխատանք նախատոնական օրերին
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ:
Շնորհակալ եմ:
Վերջնահաշվարկի կատարում
Էլլա.
Բարև ձեզ: Աշխատողը աշխատել է 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն` մեկ ամիս: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50 000 դրամ է: Իմ կարծիքով՝ վերջնահաշվարկ չի կատարվում, որովհետև միջին ամսական աշխատավարձը = 0:
