Category: Աշխատավարձ, կադրեր
Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ
Սևակ.
Հարգելի ընկերներ, ունեմ մեկ հարց փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց քանի՞ օր առաջ պետք է ծանուցել վերջինիս:
Համատեղությամբ աշխատանքի ձևակերպում
Լիլիթ.
Խնդրում եմ ասել` ինչպես ձևակերպեմ ընկերության հիմնական աշխատողին համատեղությամբ նաև այլ պաշտոնի: Պե՞տք է արդյոք կնքել նոր պայմանագիր, և ինչպե՞ս պետք է որոշվի աշխատավարձի չափը: Կա՞ արդյոք արևէ սահմանափակում` որ պաշտոնին քանի տոկոս դրույքաչափից պետք է սահմանվի: Կանխավ շնորհակալություն:
Չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցում
MERIKO.
Աշխատողի աշխատանքից ազատման դեպքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցվող գումարը հարկվու՞մ է սոց. վճարով, և հաշվարկվու՞մ է արդյոք վերջնահաշվարկում արձակուրդային օրեր, եթե տվյալ կազմակերպությունում աշխատել է երեք ամիս:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Վարդուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, թե արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ կուտակվում են արձակուրդայիններ։ Կանխավ շնորհակալություն։
Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ի՞նչ է գրառվում առաջին անգամ աշխատողի գրքույկում համալսարանը ավարտելուց հետո:
6-օրյա աշխատանքային գրաֆիկ
Arno.
Բարև, մեր ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով, սկսվում է 9-00 ավարտվում է 20-00 հերթափոխով են աշխատում, օրեկան հասնում է մեկ աշխատողին 7-5 ժամ, աշխատանքային պայմանագրում նշվում է 6-օրյա, բայց կոնկրետ օրը քանի ժամ են աշխատում, չգիտեմ, ո՞նց գրեմ, որ 40 ժամը չանցնի, 8 ժամը շատ է, 7` քիչ:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Անուշ.
Եթե աշխատանքի է ընդունվել սեպտեմբերի 9-ին, հղիության և ծննդաբերության արձակուրդը ձևակերպվել է ապրիլի 11-ից, աշխատած ժամանակահատվածի միջինը հաշվելու համար սեպտեմբերի և ապրիլի կիսատ ամիսները մեկ լրիվ համարվու՞մ է, թե՞ ընդհանրապես չենք վերցնում:
Լրավճարի և հավելավճարի տարբերությունը
Տիգրան.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` որն է լրավճարի և հավելավճարի տարբերությունը, իսկ եթե երկու բառով ասել հնարավոր չէ, ապա խնդրում եմ հուշել, թե որտեղից կարող եմ հստակ տեղեկություն ստանալ դրանց մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջնահաշվարկի կատարում
Լիանա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել ինձ համար շատ կարևոր հարցի: Պետք է կատարեմ վերջնահաշվարկ, ծանոթացել եմ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին: Մեր կազմակերպությունը անվտանգության ծառայություն է տրամադրում, այսինքն 6-օրյա աշխ. շաբաթ: Աշխատողները հիմնականում պահնորդներ են: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկ, եթե աշխատել է 01.12.2009 մինչև 30.04.2011, 40000 դր միջին աշխատավարձով, արձակուրդի չի դիմել: Խնդրում եմ բացատրել մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
Ինչքա՞ն է կազմում աշխատավարձը
Աննա.
Երբ անձը նույն հիմնարկում աշխատել է հունվարի 1-ից, ստացել է 16250 կեղտոտ աշխատավարձ, իսկ մարտի 31-ից – ապրիլի 15 ներկայացրել է հիվանդության վերաբերյալ անաշխատունակության թերթիկ, ինչքա՞ն է կազմում նրա աշխատավարձը: Երբ նրա ընդհանուր ստաժը 1տարի 10 ամիս է:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Սիրանուշ.
Ես արդեն գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Փաստացի ինձ վճարել են դեկրետային գումարը 162 000 դրամ սահմանաչափով: Աշխատում եմ բանկում, բազմիցս հետաքրքրվել եմ կառավարության նոր որոշմամբ, որտեղ ասվում է, որ վերը նշված շեմը հանվել է, բայց ուրեմն ինչու՞ իմ հիմնարկության կողմից չի կատարվում վերահաշվարկ, եթե որոշումը արդեն ստորագրվել է Ազգային ժողովի կողմից: Սիրելի հաշվապահներ, օգնեք խնդրում եմ:
Պարտադիր բուժ. զննում
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ մեկնաբանեք աշխատանքային պայմանագրում աշխատողի պարտականությունների ցանկում տեղ գտած հետևյալ կետը.
– Աշխատողը պարտավորվում է անցնել բուժ. զննում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Ո՞ր օրենքն է սահմանում և հսկում վերը նշված կետը:
Շնորհակալություն:
Նպաստի վճարում
Նվարդ.
Խնդրում եմ հայտնել` հղիության նպաստը (դեկրետ) վճարվում է միանգամի՞ց, թե՞ ամեն ամիս:
Պե՞տք է արդյոք հաշվարկել եկամտահարկ
Աննա.
Ապրիլի 15-ին աշխատանքի եմ ընդունել աշխատողի, որի ամսական աշխատավարձը պետք է կազմի 40 000 դրամ, սակայն ապրիլի աշխատանքային օրերի համար այն կազմել է 22 000: Պե՞տք է արդյոք այդ 22 000-ից եկամտահարկ հաշվարվի և ի՞նչ մեխանիզմով:
Պահակը աշխատում է ժամային դրույքաչափով
Նառա.
Եթե պահակը աշխատում է ժամային դրույքաչափով և ոչ թե հաստիքով, ինչպե՞ս հաշվել նրա աշխատավարձը: Ինչպե՞ս կարող եմ իմանալ պատասխանը:
Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Անիտա.
Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):
Աշխատանքի ընդունում
Susanna.
2010թ. դեկտեմբերի 30-ին 10 աշխատողներ աշխատանքից ազատվեցին պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով: Մայիսի 1-ից նորից նույն աշխատողներին պետք է ընդունենք աշխատանքի, ասացեք խնդրեմ, նրանց համար ձևաթուղթ պե՞տք է ներկայացվի սոցապ:
Որքա՞ն է լինելու նպաստի գումարը
Մարի.
Մեկ տարվա կտրվածքով միջին ամսական աշխատավարձս կազմում է 180.000 ՀՀ դրամ, տարվա ընթացքում երկու անգամ ստացել եմ 150.000 ՀՀ դրամ: Անաշխատունակության թերթիկը տրված է 26.04.11թ.-12.09.11թ. համար: Որքա՞ն է լինելու նպաստի գումարը (հաշվարկը, հարկվու՞մ է, թե՞ ոչ): Կանխավ շնորհակալ եմ:
Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենք
Սիրանուշ.
Բարև ձեզ: Չե՞ք ասի, որտեղ կարող եմ գտնել ժամանակավոր անաշխատունակության մասին նոր օրենքը:
Երեխայի խնամքի արձակուրդ
Ռիպա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Արձակուրդից դեռ ունեմ ևս մեկ տարի: Արձակուրդի ընթացքում կծնվի իմ երկրորդ երեխան: Ես ուզում եմ իմանալ, հիմնարկը ինձ պե՞տք է վճարի հղիության բյուլետենի (140 օրվա) աշխատավարձը, թե՞ ոչ: Եվ վճարման համար ես պե՞տք է դուրս գամ աշխատանքի, թե՞ դա անպայման չէ: Շնորհակալոթյուն:
Վեցօրյա աշխատանքային շաբաթ
Anna.
Սիրելի կոլեգաներ, կրկին թույլատրվում է անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի, եթե ինչ որ մեկը արդեն կատարել է փոփոխություններ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի ժամկետում պետք է կատարել այս փոփոխությունները, այսինքն` եթե օրենքով է փոխվել, կարող ենք երկու ամիս ժամկետը չպահել աշխատողներին ծանուցելու համար:
Արդյո՞ք կատարվում են պահումներ
Անժելա.
Կարո՞ղ եք պատասխանել, արդյո՞ք աշխատավարձի հետ վճարվող դրամական օգնությունից պահումներ կատարվում են:
Անհատական իրավական ակտի ձև
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ: Որտեղի՞ց կարող ոմ գտնել անհատական իրավական ակտի ձևը, որը, եթե չեմ սխալվում, պետք է կցվի աշխատողի գործերին: Նաև ասեք խնդրեմ` մինչև 2010թ.-ի ԱՕ-ի նոր փոփոխությունները ընդունված աշխատողների համար է՞լ պետք է կազմվի տվյալ ակտի ձևը: Տվյալ ակտերը չունենալու համար տուգանքներ լինելու են հետագայում:
Աշխատանքային գրքույկի լրացում
Anna.
Այսպիսի մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Աշխատողներն ունեն 2 պայմանագիր 85 և 15 տոկոսներով համապատասխանաբար: Տնօրենն էլ նույնն է: Արդյո՞ք հարկ կա աշխատանքային գրքույկը լրացնել 2 աշխատատեղերի համար: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա պետք է արվի: 2 առանձին էջերի վրա՞, թե՞ այլ կերպ: Եվ պե՞տք է արդյոք նշվի “համատեղությամբ” կամ նման ինչ-որ բան: Կանխավ շնորհակալ եմ:
Երեխայի խնամքի նպաստ
Իրինա.
Բարև Ձեզ: Ես չեմ աշխատում և ունեմ խնամքիս տակ գտնվող 2 երեխա, որոնցից 1-ը 3 տարեկան է, իսկ 2-ը` նորածին: Ասացեք խնդրեմ, որքա՞ն է կազմում նորածնին տրամադրվող նպաստի չափը և մինչև քանի՞ տարեկանն է այն տրամադրվում:
Կանխավ շնորհակալություն:
ԲՈՒՀ-ի քննությունների համար աշխատողին տրվող արձակուրդ
Anna.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ԲՈՒՀ-ի քննությունների համար աշխատողին տրվող արձակուրդը հաշվարկվում է ամենամյա արձակուրդի՞ց, թե՞ առանձին: Նախապես շնորհակալություն:
Արձակուրդայինի հաշվարկ
Խաչիկ.
Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահ չեմ, բայց ուզում եմ իմանալ, թե ինչպես է հաշվարկվում արձակուրդայինը։ Որտեղի՞ց կարող եմ իմանալ մանրամասն հաշվարկի մեխանիզմը։ Կանխավ շնորհակալություն։
Անաշխատունակության նպաստի մասին նոր օրենքի վերաբերյալ
Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, անաշխատունակության նպաստի մասին նոր օրենքով 3 օր հաշվարկվում է գործատուի հաշվին: Հարցս հետևյալն է՝ եթե այն մտնում է ԱՎՈՒՄ-ի մեջ, ապա սոց. վճար պե՞տք է հաշվարկվի, թե՞ ոչ, իսկ եթե ոչ, ապա այն սոց. հաշվետվության մեջ որտե՞ղ պետք է ցույց տալ:
Աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, ծառայության մատուցման պայմանագրով աշխատողի համար հայտ եմ ներկայացնում, արդյո՞ք հետո անհրաժեշտ է ներկայացնեմ նաև աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն: Կանխավ շնորհակալություն արձագանքելու համար:
Աշխատաժամանակի տեղեկագրի լրացման հետ կապված
Մանե.
Հարգելի հաշվապահներ, ես մանկապարտեզի հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. աշխատողների տաբելում գիշերային պահակին ներկա դնեմ ամբո՞ղջ ամիսը, թե՞ ոչ աշխատանքային օրերը հանեմ, թե՞…..Այն դեպքում, երբ ինքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձով 32500, առանց հավելավճարների:
