Category: Աշխատավարձ, կադրեր
Անաշխատունակության թերթիկ
Հայկ.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ անաշխատունակության նպաստը, ունեմ 3 տարվա ստաժ:
Վերջնահաշվարկի կատարում
Narine.
Բարև ձեզ,
Իսկ կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 06.12.10 և ազատվում է 30.12.10թ, այս դեպքում կատարվու՞մ է վերջնահաշվարկ:
Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատավարձի հաշվարկ
Hakob.
Խնդրում եմ ինձ պատասխանեք, աշխատավարձ հաշվելու բանաձևը փոփոխվե՞լ է նվազագույն աշխատավաձի փոփոխման հետ կապված: Եթե կարելի է, գրեք` ինչն է փոխվել:
Հաշվետվությունների հանձնում
Անուշիկ.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ կադրերի բաժնի վարիչ, և ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ սոց. հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ամսական, եռամսյակային ու տարեկան: Ներկայացրել եմ տվյալ ամսվա համար ընդունվածների համար ձև 1, ազատվածների համար ձև 8 ու 10-ը:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան
Զառա.
Բարև ձեզ: Գիտեմ, որ պարտադիր չէ վարել աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Ի՞նչ իրավական ակտով, որոշմամբ է այն կարգավորվում:
Հրամանի ձև
Մարիամ.
Հարգելի տիկին, պարոն,
խնդրում եմ ուղարկել աշխատանքի ընդունման հրամանի ձև:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով` Մարիամ:
Վերջնահաշվարկի կատարում
Լուսինե.
Ես Երևանի քաղաքացի եմ, և դեկտեմբերի 29-ին դուրս եմ եկել աշխատանքից, որտեղ աշխատել եմ 2 տարի, և այդ տարիների ընթացքում չեմ ստացել արձակուրդային: Սակայն մեր կազմակերպությունը, որը հանդիսանում է ՍՊԸ, հրաժարվում է վճարել իմ վերջնահաշվարկըˋ ասելով, որ նման բան գոյություն չունի, չնայած այն բանի, որ ես գրանցված եմ եղել: Խնդրում եմ ասեք, ու՞մ դիմեմ, որպեսզի կարողանամ լիարժեք տեղեկանալ, արդյոք ունեմ ես այդ իրավունքըˋ պահանջելու ինձ հասանելիք վերջնահաշվարկը, թե՞ ոչ:
Աշխատավարձի հաշվարկ
Գոհար.
Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:
Հատուկ կատեգորիայի աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդ
Հերմինե.
Հատուկ կատեգորիայի աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդի օրացուցային օրերի տևողությունը փոխվե՞լ է արդյոք աշխատանքային օրերով, եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել ցանկը:
Աշխատանքային ստաժի վերաբերյալ
Մարիամ.
Հարգելի հաշվապահ,
Հարցս հետևյալն է.
Ցանկանում եմ երեք ամսով մեկնել իմ աշխատանքի հետ չկապված դասընթացների, կարո՞ղ եմ արդյոք պահպանել իմ աշխատատեղը, կհաշվարկվի՞ արդյոք այդ ժամանակամիջոցը որպես աշխատանքային ստաժ, ինչպե՞ս պետք է ձևակերպվի արձակուրդը: Խնդրում եմ նշել իրավունքի աղբյուրը:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Ռաֆիկ.
Հարկվու՞մ է արդյոք հղիության և ծննդաբերության նպաստը եկամտահարկով։ Խնդրում եմ տալ միայն հիմնավորված պատասխաններ։
Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Gayane.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին. որտե՞ղ կարող եմ կարդալ նվազագույն աշխատավարձիˋ 32500 դառնալու մասին:
Նվազագույն աշխատավարձ
Մանանա.
Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին, եթե նվազագույն աշխատավարձը դարձել է 32500, դրանից պահումներ կա՞ն, թե՞ ոչ:
Վերջնահաշվարկ
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես հաշվապահ չեմ, սակայն այնպես է ստացվել, որ այս գործը ես եմ անելու հաշվապահի բացակայության պատճառով: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 24.11.2010թ. և 18.12.2010թ. լուծվել է աշխատանքային պայմանագիրը` մահվան պատճառով: Աշխատողն աշխատում էր 6-օրյա աշխատանքային ռեժիմով: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը: Աշխատողի աշխատավարձը ամսական 52250 դրամ էր:
Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ
Եվա.
Բարև բոլորին: Ինչպե՞ս պետք է հաշվարկել վերջնահաշվարկը: Եվ եկամտահարկը հաշվելու համար արդյո՞ք պետք է վերջնահաշվարկը գումարել վերջին ամսվա աշխատավարձին և ապա նոր հաշվել եկամտահարկը: Շնորհակալություն:
Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված
Կարեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապվածˋ աշխատողների պայմանագրերը փոխվելու՞ են, թե՞ ոչ: Կարելի է համաձայնագրով փոփոխված կետերը փոխել:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Գևորգ.
Աշխատողը ներկայացրել է բյուլետեն 6 օր բացակայելու համար: Ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:
Մատյան ամենամյա արձակուրդների ժամանակացույցի
Գայանե.
Բարև ձեզ: Վերջերս գրախանութներում հայտնվեց նոր, հերթական մատյանըˋ “Մատյան ամենամյա արձակուրդների ժամանակացույցի”: Խնդրում եմ ասել, արդյո՞ք պարտադիր է վերոհիշյալ մատյանի վարույթը, եթե այո, ապա կազմի վրա նշված հրամանը ի՞նչ հիմքով պետք է տալ: Շնորհակալություն:
Երեխայի խնամքի արձակուրդ
Մարի.
Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և երկարացրել եմ այն մինչև 2011թ. սեպտեմբեր ամիսը, բայց այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝
1. Արդյոք կարո՞ղ եմ մինչև արձակուրդիս ավարտը դուրս գալ աշխատանքի:
2. Եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատավարձի հետ կապված
Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:
Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված
Անի.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, աշխատանքային գրքույկում ազատվելու հիմքը գրու՞մ ենք, թե՞ ոչ:
Արձակուրդի տրամադրման հետ կապված
Գարուշ Խաչատրյան.
Ճի՞շտ է արդյոք, որ ըստ նոր օրենսգրքի, պետք է անպայման տրամադրվի ողջ հասանելիք արձակուրդը, նունիսկ եթե աշխատողը չի ցանկանում արձակուրդ գնալ:
Աշխատող ընդունելիս
Լիանա.
Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ ինձ ասել, ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել աշխատողների հետ կապված: Եվ աշխատող ընդունելիս ինչի՞ վրա է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել:
Շնորհակալություն:
Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ
Գառնիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասացեքˋ արդյո՞ք հաշվարկվում է վերջնահաշվարկ համատեղությամբ աշխատողի հետ, և եթե գիտեք, գրեք նաև իրավական հիմքը:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք պարտադիր է տեղեկանք ներկայացնել
Աննա.
Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ստանում եմ նպաստ՝ 18000 դրամ: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք պարտադիր է 2011-ին ներկայացնել տեղեկանք աշխատավայրից, քանի որ առաջին անգամ՝ 2010-ին, տեղեկանքի հետ միասին ներկայացրել եմ մի թերթիկ՝ ստորագրված տնօրենի կողմից, որտեղ գրված էր, որ աշխատանքից հեռացվելու կամ աշխատատեղը փակվելու դեպքում տնօրենը պարտավոր է տեղյակ պահել սոց. ապահովության մարմիններին այդ մասին: Գործակալը ամուսնուս ասել է, որ այդ թերթիկի առկայության դեպքում երկրորդ տարվա համար տեղեկանք հարկավոր չէ, սակայն ես կասկածում եմ, և կցանկանայի հաստատ իմանալ և չուշացնել տեղեկանքը: Նախապես շնորհակալություն:
Նպաստի հաշվարկ
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ գրեք նոր փոփոխությունները բյուլետենի հաշվարկման հետ կապված, որոնք գործելու են 2010թ. դեկտեմբերի 1-ից:
Երեխայի խնամքի նպաստ
Տիգրանուհի.
Բարև ձեզ, կասե՞ք, արդյոք բարձրացրել են երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափը:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ գրեք նոր փոփոխությունները բյուլետենը հաշվարկելու համար, որը գործելու է 2010թ. դեկտեմբերի 1-ից:
Արդյոք պե՞տք է կատարել վերջնահաշվարկ
Raya.
Եթե նույն գործատուի մոտ վարձու աշխատողը ազատվում և ընդունվում է աշխատանքի նույն օրը, ապա պե՞տք է կատարել վերջնահաշվարկ:
Արդյո՞ք հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:
