Category: Աշխատավարձ, կադրեր
Չօգտագործված արձակուրդի տրամադրում
Մարիամ․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, հարցս շատ շտապ է: Անձն ընդունվել է աշխատանքի 2020թ մարտի 1-ից, գնացել է իրեն հասանելիք 2020-2021թթ արձակուրդը 25 օրից 14 օրը միայն, հետո 2022թ հունիսի 22-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հետո մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը եղել է երեխայի խնամքի արձակուրդում, 2024թ սեպտեմբերի 1-ից վերադարձել է աշխատանքի: Հիմա ես կարո՞ղ եմ տալ 2020-2021 թվականից սկսված նրա չլրացված արձակուրդային օրերը:
Աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության
Մանե․
Բարև ձեզ։ Կազմակերպությունում գրացված աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պիտի վարվենք տվյալ աշխատակցի հետ՝ ազատե՞նք, թե՞ տարկետում ձևակերպենք։
Տեղափոխում այլ աշխատանքի առանց աշխատողի համաձայնության
Արտյոմ․
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի անժամկետ պայմանագիր կնքած աշխատողին, առանց աշխատողի համաձայնության, տեղափոխել այլ աշխատանքի կազմակերպության ներսում։
Աշխատանքի կարգապահության խախտում
Ռոզա․
Խնդրում եմ պատասխանեն միայն հարցի պատասխանը հստակ իմացողները․ արդյո՞ք հաղորդման հյուր լինելը կարող է համարվել աշխատանքի կարգապահության խախտում։
Հաստիքների տեղափոխություն
Կարինե․
Միևնույն կազմակերպությունում հաստիքի տեղափոխման դեպքում, մասնավորապես, տնտեսվարի հաստիքի մասին է խոսքը, այսինքն դռնապահին տնտեսվարի հաստիքում ընդունելու և, ընդհակառակը, տնտեսվարին դռնապահի հաստիքում ընդունելու կարգը կհուշե՞ք։
Ինչպե՞ս իմանալ՝ գրանցված աշխատող եք, թե՞ ոչ
Դավիթ․
Ինչպե՞ս իմանալ՝ գրանցված աշխատող եմ, թե՞ ոչ։
Աշխատավարձի գծով պարտքի մարում փոխառության հաշվին
Հերմինե․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը մարել տրված փոխառությամբ, և արդյո՞ք հարկ կառաջանա։
Վճարովի բացակայության իրավունք
Mara.
Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համաձայն, տարվա ընթացքում քանի՞ օր աշխատողն ունի վճարովի բացակայության իրավունք։
Մայրության նպաստի հաշվարկ
Աննա․
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ․ ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստացվում է որ պետք է ֆիզից ֆիզ գնամ, նշեմ որ աշխատում եմ համատեղության կարգով 2 հաստատությունում, մի աշխատավայրում մայիսի 10-ից վերադարձել եմ աշխատանքի։ Նման պարագայում ո՞նց է հաշվարկվելու իմ մայրության նպաստը, կանխավ շնորհակալ եմ։
Փորձաշրջանի վերաբարյալ
Զարուհի․
Ո՞ր դեպքերում է սահմանվում մինչև 6 ամիս փորձաշրջան։
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում արդյո՞ք կուտակվում են հերթական արձակուրդի օրեր
Վեներա․
Բարև Ձեզ, ես անցյալ տարի մարտ ամսից եղել եմ ֆիզ. արձակուրդի մեջ, վերադարձել եմ այս տարվա փետրվարին, իմ ֆիզ. արձակուրդի մեջ եղած ժամանակահատվածի համար հասանելիք հերթական արձակուրդ ունե՞մ ես։
Ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը ԱՁ համար
Արմենուհի․
Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Դեկրետի անցնելու դեպքում հաշվարկը կատարելիս հիմք պետք է ընդունվի վերջին 3 տարիների, թե՞ 6 ամիսների ընթացքում ստացված եկամուտը։
Ճանապարհածախս ՀՀ տարածքում
Կարինե․
Ինչպե՞ս է հաշարկվում ճանապարհածախսը դեպի Իջևան։ Կանխավ շնորհակալություն։
Միջին ամսական աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից
Անահիտ․
Բարև Ձեզ։ Աշխատողը գրանցված է ոչ լրիվ աշխատաժամանակով, և ամսական պայմանագրային աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից։ Վերջնահաշվարկի ժամանակ միջին ամսական աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից։ Այս դեպքում որպես միջին ամսական պիտի վերցնեմ նվազագու՞յն աշխատավարձը։
Աշխատանքից ազատում գողություն կատարելու պատճառով
Էմմա․
Բարև ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատողը գողություն է արել և դրա համար ազատվել է աշխատանքից՝ ՀՀ ԱՕ-ի 113-րդ հոդվածի 6-րդ կետով, ճի՞շտ է արդյոք այդ կետի կիրառումն այս դեպքում, եթե՝ ոչ, ո՞րն է պետք նշել։ Ո՞նց պետք է հրամանի ձևակերպումը տալ։ Եթե նման դեպքի համար ունեք ինչ-որ հրամանի ձևանմուշ, գոնե մոտավոր գրեք էլի։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
Գործատուն չի վճարել մայրության նպաստը
Կարեն․
Բարև Ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (մայրության նպաստի) մարտի 10-ին, սակայն գործատուն ապրիլի 26-ի դրությամբ դեռ չի վճարել։ Օրենքով ի՞նչ քայլեր կարող է կատարել աշխատակիցը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գործատուի համար։ Նախապես շնորհակալություն։
Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ
Անահիտ․
Աշխատողը գրանցված է կես դրույքով, վերջնահաշվարկի ժամանակ միջին ամսական աշխատավարձը քիչ է նվազագույն աշխատավարձից: Միջինը պետք է վերցնեմ նվազագույն աշխատավարձի չափով, թե՞ քանի որ կես դրույքով է գրանցված՝ վերցնեմ նվազագույն աշխատավարձի կեսը:
Գործուղման ծախսերը ենթակա՞ են հարկման
Կարինե․
Գործուղման ծախսերը հարկման ենթակա՞ են, թե՞ ոչ։
Ու՞մ հաշվեհամարին փոխանցել վերջնահաշվարկը
Յանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը մահացել է: Վերջնահաշվարկը պետք է փոխանցվի նրա հաշվեհամարին, թե՞ հարազատի հաշվեհամարին: Կանխավ շոնրհակալություն:
Անաշխատունակության թերթիկի ներկայացում
Հայկ․
Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։
1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։
2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։
ՌԴ ռեզիդենտ աշխատակցի հարկեր
Արևիկ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդեք 2 հարցում։
1. Ոչ ռեզիդենտ ԱՁ-ն ստանում է եկամուտ ռեզիդենտ կազմակերպությունից։ Ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներառենք ԱՁ-ի ստացած եկամուտը՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի մեջ, թե՞ եկամտային հարկի հաշվետվության մեջ։
2. ՌԴ ռեզիդենտ հեռավար աշխատող աշխատակիցը խնդրում է կրկնակի համաձայնագրի հիման վրա չպահել ՀՀ-ում հարկերը։ Քանզի նա պետք է վճարի հարկերը ՌԴ-ում։ Հավելեմ, որ սկզնական շրջանում եկել է ՀՀ և ստացել ՀԾՀ, նրա համար տրվել է գրանցման հայտ և մինչ այժմ պահվել են բոլոր հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային վճար)։ Արդյո՞ք հարկերը չպահելու դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը խնդրի առջև չի կանգնի։
Կանխավ շնորհակալ եմ։
Եկամտային հարկի հետ վերադարձ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Նարինե․
Բարև Ձեզ։ Ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագրի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործու՞մ է։ Շնորհակալություն։
Գրանցված աշխատող լինելը ստուգելու համար
Էրա․
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ գրանցված աշխատող եմ, թե ոչ։ Բացի հարկայինից հարցնելը, ինչ որ կայք կա՞, որ ՀԾՀ-ով կարող եմ ստուգել:
Գործուղման ծախսերի չափեր
Անի Աբրահամյան․
Բարև Ձեզ։ ՀՀ կառավարության 2005թ 2335 որոշմամբ նախատեսված չափերը միայն պետակա՞ն հիմնարկներին են վերաբերվում, կարո՞ղ են ոչ պետական կազմակերպությունները ավելի քիչ վճարեն, և եթե գործուղման վայրը 30 կմ -ի քիչ է օրապահիկ վճարելու դեպքում, եկամտային հարկի վճարելու անհրաժեշտություն առաջանու՞մ է։
Ավել վճարված օրապահիկի եկամտային հարկ
Գևորգ․
Բարև Ձեզ։
Աշխատողին օրապահիկ է վճարվել է 60 000 դրամ ՀՀ–ում գործուղման համար, եկամտային հարկը ո՞ր տարբերակով է պահվում։
Անժամկետ քաղաքացիաիրավական պայմանագիր
Կարինե․
Բարև Ձեզ։ Կարելի՞ է քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքել անժամկետ։ Ո՞ր օրենքով է հիմնավորվում ժամկետով կնքելու պահանջը։
Կամավորական աշխատանք
Իրինա․
Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը կարո՞ղ է ներգրավվել կամավորական աշխատանքում։
Աշխատողը չի ներկայանում աշխատանքի
Յանա․
Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, աշխատողն աշխատանքի չի ներկայանում, անաշխատունակության թերթիկ չի բերում: Ո՞րն է ազատման կարգը այս պարագայում: Եվ քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարել վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:
Ավել վճարված օրապահիկի եկամտային հարկ
Արսեն․
Բարև ձեզ։ ՀՀ-ում գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից ավել վճարվող օրապահիկից եկամտային հարկ կա՞: Օրինակ, 7 000դրամ է վճարվել 1 օրվա համար Դիլիջան գործուղման համար։
Դրամական օգնության ձևակերպումներ
Լիանա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք։ Կազմակերպությունը դրամական օգնություն է վճարել աշխատակցին հաշվարկային հաշվից 500 000 դրամ։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ։
