Category: Աշխատավարձ, կադրեր

Պայմանագրի կնքում օտարերկրացու հետ

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ պատասխանել և ուղղություն տալ հետևյալ հարցի շուրջ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի ԱՁ-ն Կարո՞ղ է աշխատանքային պայմանագիր կնքել Հնդկաստանի՝ ա) ոչ ռեզիդենտ քաղաքացու, բ) ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ։

Եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պահանջել ոչ ռեզիդենտից, ի՞նչ դրույքաչափով է հարկվելու, ի՞նչ կարգի պայմանագիր պետք է կնքել։ Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկել պայմանագրի օրինակելի ձև (մեյլը կուղարկեմ)։

Կարդալ ավելին Պայմանագրի կնքում օտարերկրացու հետ

Արձակուրդայինի հաշվարկ 2 օր արձակուրդի համար

Աննա․

Բարև Ձեզ։ Աշխատակիցը մեկ ամիս է գումար ստացել ու օգտագործում է 2 օր արձակուրդը։ Այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը։

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ 2 օր արձակուրդի համար

Արդյո՞ք արձակուրդայինը ենթակա է վերադարձման

Մարիամ․

Հարգելի մասնագետ, խնդրում եմ պատասխանել այս հարցին․ երբ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծվում է, գալիս է ֆիզ արձակուրդ գնացած աշխատակիցը, այդ դեպքում իրեն փոխարինած աշխատողը, ով աշխատել է մայիս ամսից 2023թ ստացել է արձակուրդայինը, հետո շարունակել է աշխատել մինչև 2024թ օգոստոս ամիսը, վերջինս պա՞րտք է ունենում վճարելու այդ հաստատությանը, թե՞ ոչ, քանի որ աշխատել է մայիս ամսից 2023թ ու ստացել է արձակուրդայինի գումարը։

Կարդալ ավելին Արդյո՞ք արձակուրդայինը ենթակա է վերադարձման

Աշխատավարձ արտարժույթով

Կարեն․

Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ ընկերությանը։ Պետք է գրանցեմ վարձու աշխատող։ Կա՞ ինչ որ տարբերակ աշխատավարձը ԱՄՆ դոլարի փոխարժեքով ֆիքսելու համար։ Եթե ոչ՝ ի՞նչ տարբերակներ կան փոխարժեքի տատանումների ազդեցությունը չեզոքացնելու համար։

Կարդալ ավելին Աշխատավարձ արտարժույթով

Փոխարինող աշխատակցի մայրության նպասստ

Բավական․

Եթե աշխատակիցը աշխատում է ֆիզ․ գնացած աշխատակցի փոխարեն, և օրենքով սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է օգոստոսի սկիզբը, և ֆիզում գտնվող աշխատակիցը վերադառնում է օգոստոս ամսին, կա՞ օրենքի այնպիսի կարգավորում, որ այս դեպքում ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանա, քանի որ նույն ամսից ֆիզում գտնվողը հետ է գալու աշխատանքի, կխնդրեմ ովքեր տեղյակ են այս պրոցեսից, արձագանքեն։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Փոխարինող աշխատակցի մայրության նպասստ

Հերթափոխի աշխատավարձի հաշվարկ

Արմեն․

Ո՞վ կասի՝ 24 ժամյա հեթափոխի աշխատավարձը որքա՞ն կկազմի, եթե պայմանագրով նորմալ աշխատաժամ է, և աշխատում են շաբաթական 48 ժամ, շաբաթը երկու հեթափոխ 24 ժամով, աշխատավարձ՝ ֆիքսված 75 000 դրամ, և վճարը ժամավճար, ու ո՞ր ժամերը պետք է հաշվարկվի արտաժամ։ Շատ մերսի։

Կարդալ ավելին Հերթափոխի աշխատավարձի հաշվարկ

Արձակուրդի տրամադրում

Լիլիա․

Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2023թ․ հունիսի 01-ից, և 2024թ հունվարին օգտագործել է իրենց հասանելիք 10 աշխ․ օր արձակուրդը։ Արդյո՞ք 01․06․2024թ-ին, երբ լրացել է 1 տարին, պարտադիր պետք է մնացած 10 օր արձակուրդը տրամադրել աշխատողին:

Կարդալ ավելին Արձակուրդի տրամադրում

Գրանցման հայտի ուղարկում

Գայանե․

Քաղաքացիաիրավական պայմանագրով գրանցված աշխատողի քաղիրավական հարաբերությունը ավարտվում է 31.07.2024-ին, ես կարո՞ղ եմ արդյոք այսօր՝ 30.07.2024-ին երկարացնեմ 31.07.2024-30.04.2025թ, ստորագրեմ և պատրաստ պահեմ, վաղը հանձնեմ ՊԵԿ, թե՞ պետք է այդ ամենը վաղը անեմ։

Կարդալ ավելին Գրանցման հայտի ուղարկում

Արձակուրդայինի հաշվարկ

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել. Երբ աշխատողը գնում է արձակուրդ օգոստոսի 01-ից, որը պետք է վճարել առնվազն երեք օր շուտ, օր՝ հուլիսի 28-ին: Հարցը. միջին աշխատավարձի հաշվարկման համար հուլիս ամիսը մասնակցու՞մ է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Վերջնահաշվարկ

Անահիտ․

Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ հետևյալ պայմանների դեպքում որքա՞ն պետք է կազմի արձակուրդային վճարը․ ընդունվել եմ աշխատանքի 15.06.2023, դուրս եմ եկել աշխատանքից 10.07.2024, արձակուրդ ունեմ 24 օր, ընդհանրապես չեմ օգտագործել, աշխատավարձս 150 000 է, բայց 110 է գրանցված։ Եթե նշված տվյալները բավարար են, խնդրում եմ մոտավոր հաշվարկ կասե՞ք։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

ՏՏ ոլորտի աշխատավարձ

Նվարդ․

ՏՏ ընկերություններում աշխատավարձի հաշվարկի մեջ ի՞նչ առանձնահատկություններ կան։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի աշխատավարձ

Ամենամյա արձակուրդները չեն օգտագործվել

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ ունենք աշխատակիցներ, որոնք չեն օգտագործել 2019-2020թթ. ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք ճիշտ է, որ 2023թ.դեկտեմբերի 01-ից օրենքը թույլ է տալիս չօգտագործված արձակուրդները միացնել այս տարվա հերթական արձակուրդին, և ո՞ր հոդվածի հղումով պետք է ձևակերպվի հրամանը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ամենամյա արձակուրդները չեն օգտագործվել

Արդյո՞ք պետք է վարձատրել կրկնակի դրույքաչափով

Տաթևիկ․

Հարգելի գործընկերներ, եթե աշխատանքը վարձատրվում է ժամավճարով, և աշխատողը աշխատել է շաբաթ-կիրակի օրերին։ Շաբաթ-կիրակի օրերին վճարել ենք սահմանված ժամավճարը, կրկնակի վճարելու կարիք կա՞։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վարձատրել կրկնակի դրույքաչափով

Աշխատավարձի գծով ծախսերի նվազեցում շրջանառության հարկից

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, 2025թ-ից շրջանառության հարկի գումարից աշախատավարձի գծով ծախսերը նվազեցվելու՞ են, եթե կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների մատուցում` որպես այլ գործունեությունից ստացվող եկամուտներ։

Կարդալ ավելին Աշխատավարձի գծով ծախսերի նվազեցում շրջանառության հարկից

Գազալցակայանի հերթափոխ

Անահիտ․

Բարև Ձեզ։

Ես աշխատում եմ գազալցակայանում, որպես հաշվապահ։ 1 հարցս՝ կարո՞ղ է 1 հերթափոխը 24 ժամ կամ 12 ժամ աշխատել։ Ես ունեմ 4 հերթափոխ։ Ինձ տնօրենը ասաց, որ գազալցակայաններում կարող են աշխատել 8 ժամ։ Ստացվում է ամեն օր 3 հերթափոխ աշխատում է։ Գազալցակայանը մեծ չէ, աշխատողները կարողանում են մեկը մյուսին փոխարինելով, հանգստանալով աշխատել, բայց արդեն ձևակերպելը հաշվապահորեն դժվարանում եմ։ Նախկին հաշվապահը մահացել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի ֆայլ չունեմ։

Եթե 12 ժամ լինի՝ ստացվում է, որ ես պետք է հավելավճարներ ամեն օր հաշվեմ, իսկ եթե 24 ժամ հնարավոր է, օրենքի հղումը ևս կուղարկե՞ք։

Կարդալ ավելին Գազալցակայանի հերթափոխ

Աշխատողներ գրանցելու համար

Կարեն․

x ամերիկյան ընկերությունը գտնում է աշխատողներ ՀՀ-ում y ամերիկյան ընկերության համար։ x ամերիկյան ընկերությունը գանձում է գումար y ամերիկյան ընկերությունից ամեն ամիս և վճարում աշխատողներին։ Կասե՞ք՝ արդյո՞ք պետք է ունենալ z ընկերություն ՀՀ-ում աշխատողներ գրանցելու համար, թե՞ x ամերիկյան ֆիրման կարող է գրանցել աշխատողներ ՀՀ-ում։

Կարդալ ավելին Աշխատողներ գրանցելու համար

ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ

Արմինե․

Հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ՀՀ քաղաքացին (ծնված 1974 թվականի հունվարի մեկից հետո) գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ ՀՀ ռեզիդենտ ընկերության հետ, ընդ որում, աշխատողի աշխատանքի բնականոն վայրը համարվում է գործատուի գրասենյակը ՀՀ-ում, և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն դեռևս բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չի ստացել դեռևս, ստանալու ժամկետը սահմանված է 2 ամսվա ընթացում: Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող ՌԴ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարները ենթակա են կատարման ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե այո, ապա խնդրում եմ օրենքի հղումը կգրե՞ք: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ

Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Ազատման հրաման

Նարե․

Բարև ձեզ։

Աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել հունիսի 30-ով։ Հունիսի 30-ը կիրակի է։ Խորհուրդ կտայի՞ք նման կերպ կազմել ազատման հրամանը․ “Հրամայում եմ 1. 2024թ․-ի հունիսի 30-ին լուծել աշխատանքային պայմանագիրը ․․․; 2. Աշխատանքային վերջին օր համարել 2024-ի հունիսի 28-ը․․․”․

Օգնության համար շնորհակալ եմ կանխավ։

Կարդալ ավելին Ազատման հրաման

Տուգանք չվճարված աշխատավարձի համար

Նաիրա․

Բարև ձեզ։ Ձեռնարկությունը ունի չվճարված աշխատավարձեր, աշխատանքային տեսչությունը իրավունք ունի՞ տնօրենին տուգանել չվճարվածի 25% չափով, թե՞ այդ տուգանքը պարտավոր է վճարել ընկերությունը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Տուգանք չվճարված աշխատավարձի համար

Եթե եկամտային հարկը փոքր է մայրության նպաստից

Լուսիկ․

Բարև Ձեզ։ Երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Եթե եկամտային հարկը փոքր է մայրության նպաստից

Դրամական օգնություն աշխատակիցներին

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի աշխատակիցներ, որոնց երբեմն դրամական օգնություն է տրամադրում՝ կապված նրանց ընտանիքի անդամի հիվանդության կամ ուսման վարձի հետ։ Արդյո՞ք օրենքով կան նախատեսված դեպքեր և սահմանաչափեր, երբ այդ գումարները չեն դիտարկվում որպես հավելավճար և չեն հարկվում աշխատավարձի պես։

Կարդալ ավելին Դրամական օգնություն աշխատակիցներին

Չի վճարվել մատուցված ծառայության դիմաց

Նանե․

Բարի օր, սիրելի գործընկերներ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող աշխատակիցը մահացել է, սակայն չի վճարվել մատուցված ծառայության դիմաց: Ինչպե՞ս վարվել։

Կարդալ ավելին Չի վճարվել մատուցված ծառայության դիմաց

Արձակուրդի օրեր կուտակվու՞մ են

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ կօգնե՞ք ինձ հետևյալ հարցում. եթե աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդի (140 օր), այդ ժամանակահատվածի համար ամենամյա նվազագույն արձակուրդի օրեր կուտակվում ե՞ն, եթե այո՝ կխնդրեմ հղումը տալ: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արձակուրդի օրեր կուտակվու՞մ են

Վերջնահաշվարկից հրաժարում հօգուտ կազմակերպության

Նարե․

Հարգելի հաշպահներ, եթե կազմակերպությունը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, ապա կարո՞ղ է աշխատակիցը դիմում գրել ազատման մասին և տալ համաձայնություն վերջնահաշվարկ չկատարելու մասին, քանի որ գործատուն չի կարող վճարել վերջնահաշվարկի գումարը։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկից հրաժարում հօգուտ կազմակերպության

24 ժամյա հերթափոխ

Արմեն․

Ես ուզում եմ իմանալ՝ կազմակերպությունը, որի աշխատակիցը օրենքով չի կարող աշխատել հերթափոխը 24 ժամ ռեժիմով, բայց կազմված է 24 ժամյա հերթապահության գրաֆիկ և հերթապահում է 24 (1 կեսօվա ընդմիջումը) ռեժիմով ամեն 4-րդ օրը տաբելով վարձատրվում ամիսը 168 ժամի համար, ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամսական աշխատավարձը։

Կարդալ ավելին 24 ժամյա հերթափոխ

Մայրության արձակուրդ հեռահար աշխատանքի դեպքում

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե աշխատում եմ ՀՀ-ում հեռահար, գտնվում եմ Հայաստանից դուրս, մայրության արձակուրդից կարո՞ղ եմ օգտվել։ Անաշխատունակության թերթիկը ներկայացնելու եմ, քանի որ հաշվառված եմ բուժ․ հիմնարկում կանանց կոնսուլտացիայում: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ։

Կարդալ ավելին Մայրության արձակուրդ հեռահար աշխատանքի դեպքում

Արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի ընթացքում, ընտանիքի անչափահաս երեխաներին խնամելու անաշխատունակության թերթիկի առկայության դեպքում (7օր), արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է և ի՞նչ կարգով է իրականացվում վճարում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է

Աշխատակիցը ներկայացրել է նոր հիվանդաթերթիկ

Լիլի․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը երկարատև ժամանակ գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացնում է թերթիկ, բայց մեկ շաբաթ ընդմիջում է (բացակա), այնուհետև նորից ներկայացնում է բյուլետեն, ապա դա համարվու՞մ է նոր դեպք, և պետք է հաշվարկել 5 օր գործատուի, 5 օր պետության միջոցների հաշվին։

Կարդալ ավելին Աշխատակիցը ներկայացրել է նոր հիվանդաթերթիկ

Արտաժամյա աշխատանքի վարձատրություն

Արմեն․

Բարև ձեզ։ Ես հաշվապահ չեմ և ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է կազմում պայմանագրով օրական 8 ժամյա աշխատանքի վճարումը, եթե աշխատում ես հերթափոխով ամիսը 192 կամ 168 ժամ, շաբաթական 48 ժամ, որից գիշերային ժամերը կազմում է 64 կամ 56 ժամ։ Տվյալ դեպքում որո՞նք են արտաժամյա հաշվարկվում։ Աշխատավարձը՝ 75 000 դրամ նվազագույն։ Որ ժամից է այս պարագայում արտաժամյա հաշվարկվում՝ շաբաթական 40 ժամի՞ց ավելի, թե՞․․․

Կարդալ ավելին Արտաժամյա աշխատանքի վարձատրություն