Պայմանագրի կնքում օտարերկրացու հետ

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ պատասխանել և ուղղություն տալ հետևյալ հարցի շուրջ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի ԱՁ-ն Կարո՞ղ է աշխատանքային պայմանագիր կնքել Հնդկաստանի՝ ա) ոչ ռեզիդենտ քաղաքացու, բ) ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ։

Եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պահանջել ոչ ռեզիդենտից, ի՞նչ դրույքաչափով է հարկվելու, ի՞նչ կարգի պայմանագիր պետք է կնքել։ Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկել պայմանագրի օրինակելի ձև (մեյլը կուղարկեմ)։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

այո կարող է աշխատանքային պայմանագիր կնքել Հնդկաստանի՝ ա) ոչ ռեզիդենտ քաղաքացու, ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքում։
ոչ ռեզիդենտ քաղաքացու եթե հեռավար եք աշխատելու ,ապա կացության քարտ պետք չի,

Մանե
Մանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն Տիգրան պատասխանի համար։ Իսկ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ ծառայության մատակարարման պայմանագի՞ր է պետք կնքել։ Եթե այո, ապա հաջորդ տարի այդ կազմակերպության համար ոչ ռեզիդենտի շահութահարկ պե՞տք է ներկայացնել ՊԵԿ և հարկել 5 տոկոս դրույքաչափով։ Ըստ Ձեզ ՏՏ նույն աշխատանքի հարմար է Հնդկաստանի ոչ ռեզիդենտ քաղաքացու թե՞ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ է հարմար համագործակցել՝ հարկերի և թղթատարության տեսանկյունից։ Կխնդրեի Ձեր կարծիքը։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Մանե

1 ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ ծառայության մատուցման պայմանագիր է պետք կնքել։ Եթե այո, ապա հաջորդ տարի այդ կազմակերպության համար ոչ ռեզիդենտի շահութահարկ հնարավոր է վճարեք և հարկվել 20 տոկոս դրույքաչափով։
2 Ըստ Ձեզ ՏՏ նույն աշխատանքի հարմար է Հնդկաստանի ոչ ռեզիդենտ քաղաքացու թե՞ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ է հարմար համագործակցել՝ հարկերի և թղթատարության տեսանկյունից։ դա արդեն ոնց կաղմերը կպայմանավորվեն,

Արմեն
Արմեն
1 տարի առաջ

Բարև Ձեզ, ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կարծում եմ եռամսյակային է: Կարելի է նայել Հնդկաստանի հետ ունենք արդյոք կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր: Եթե կա, պետք է ուսումնասիրել դրա դրույթները: Հնարավոր է ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում ՀՀ-ում հարկ չպահվի: Կրկնակի հարկման պահը վերաբերում է նաև քաղաքացուն: