Category: Հաշվետվություններ

Ա/Ձ ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով

Արփինե․

Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով, գործելու է շրջհարկի համակարգում (յուր․ եռամսյակ շրջանառության 5% + ԱՁ-ի համար 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ ամսական, դրոշմանիշային տարեկան, վարորդների մասով եկամտային հաշվարկներ ամսական)։ Բացի այս հարկերից ու հաշվետվություններից ի՞նչ քայլեր պետք է արվի, և ի՞նչ թույտվություններ են պետք մեքենաների մասով սահման հատելու համար։
Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ա/Ձ ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով

Աշխատաժամանակի տևողություն

Սոֆյա․

Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, երբ աշխատաժամանակի տևողություն տողը մինչ այժմ լրացվել է 0: Ինչո՞վ առաջնորդվել այդ տողը ճիշտ լրացնելու համար: Լրացնելուց կարևո՞ր է պայմանագիրը քաղիրավական է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի տևողություն

Նպաստի հաշվարկ հերթափոխով աշխատանքի դեպքում

Լուսինե.

1. Ինչպե՞ս լրացնել անաշխատունակության նպաստի տվյալները եկամտային հարկի հաշվարկում։
2. Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե աշխատողն աշխատում է հերթափոխով:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ հերթափոխով աշխատանքի դեպքում

Հանրային սննդի հաշվապահության վարման առանձնահատկությունները

Աննա.

Հանրային սննդի հաշվապահությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի, և շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։

Կարդալ ավելին Հանրային սննդի հաշվապահության վարման առանձնահատկությունները

Հաշվետվության լրացման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, 144 օրվա ֆիզը հաշվարկել և վճարել եմ, այնուհետև 15 օրվա համար է ներկայացրել: Աշխատակցին հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը վճարել եմ հունիսին: Հաշվետվությունը հանձնելիս 144 օրվա հաշվարկը ե՞րբ վճարել եմ այդ ամսվա հաշվետվության մեջ ցույց տամ, իսկ 15 օրվանը հունիսին, թե՞ հուլիսին։

Եվս մի հարց. հոկտեմբերի 29-ին աշխատակիցս բերել է մայրության նպաստի թերթիկ, վճարել եմ նոյեմբերի 2-ին: Հաշվետվության մեջ հոկտեմբերին եմ ցույց տվել՝ սխա՞լ է:

Կարդալ ավելին Հաշվետվության լրացման վերաբերյալ

Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությանը

Մելինե.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2019թ.-ից դադար է, վերսկսում տված չի, բայց 2020 թվականին հող է ձեռք բերել ֆիզ. անձից, որը արտացոլվել է եկամտային հարկի հաշվարկում: Այս դեպքում պե՞տք է հանձնել 240 ձևը հաշվետվության:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությանը

Ա/Ձ ցանկանում է վերսկսել իր գործունեությունը

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Խմդրում եմ օգնել։ ԱՁ-ն բացվել է 21.07.2020թ.-ին և հաշվառումից հանվել է 21.08.2020թ.-ին։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք կարիք կար որևէ հաշվետվություն հանձնելու, թե եթե որևէ գործունեություն չի ծավալել կարիք չկար։ Եվ երկրորդ հարցս, հիմա ԱՁ-ն ցանկանում է նորից սկսել իր գործունեությունը, ինչպե՞ս ճիշտ կլինի՝ լուծարած ԱՁ-ն վերաբացել, թե՞ նորը բացել, քանի որ ԱՁ-ն ցանկանում է աշխատել շրջանառության հարկով։ Կնախավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ա/Ձ ցանկանում է վերսկսել իր գործունեությունը

Շահութահարկի հաշվարկ՝ աղյուսակ 8

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է շահութահարկի հաշվարկի աղյուսակ 8-ին: Կրեդիտորական պարտք բյուջեին բաժնում ԱԱՀ-ի գծով պարտքի թիվը պետք է գրել դեկտեմբեր ամիսը ներառյալ, թե՞ ոչ: Փաստացի հաշվարկը ներկայացվել է 2021թ. հունվարի 2-ին:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկ՝ աղյուսակ 8

ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակ

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշել՝ կա՞ արդյոք 2020 թվականի ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակը և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել:

Կարդալ ավելին ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակ

Ի՞նչ փատաթղթեր են անհրաժեշտ ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների համար

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ փատաթղթեր են անհրաժեշտ ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների համար

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Աննա.

Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Երկուսից ավելի մեքենաների ներմուծում և վաճառք

Եվա․

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Եթե ներմուծել եմ 3 ավտոմեքենա և վաճառել, ապա եկամտային պետք է հանձնեմ երեքի համար էլ, թե՞ 2-ից սկսած:

Կարդալ ավելին Երկուսից ավելի մեքենաների ներմուծում և վաճառք

Քանի՞ անգամ կարելի է ճշգրտել հաշվետվությունները

Քրիստինե.

Բարև ձեզ: Որ խնդրեմ կասեք՝ ԱԱՀ և եկամտային հարկի հաշվետվությունները քանի՞ անգամ կարելի է ճշգրտել, և արդյոք ճշգրտման համար տուգանք սահմանվու՞մ է:

Կարդալ ավելին Քանի՞ անգամ կարելի է ճշգրտել հաշվետվությունները

Ներմուծման ԱԱՀ

Կարինե.

Եթե մարտ ամսին ունեմ ԵՏՄ-ից ներմուծում, որից առաջացած ԱԱՀ-ն վճարել եմ մինչև ապրիլի 20-ը, ներմուծման ԱԱՀ-ն լրացնում եմ միայն ԱԱՀ-ի հաշվարկի 17-րդ տողու՞մ:

Կարդալ ավելին Ներմուծման ԱԱՀ

Փաստացի աշխատած ժամեր

Եթե եկամատայինի հաշվետվության մեջ փաստացի աշխատած ժամերը սխալ եմ նշել՝ խախտու՞մ է:

Կարդալ ավելին Փաստացի աշխատած ժամեր

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Սիմոն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն հարկային մարմնին տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Ֆիզ. անձից ձեռք է բերվել ապրանք

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ շուկայից ապրանքի գնման դեպքում բացի եկամտային հարկի հաշվետվության մեջ դա հարկելը, կազմակերպությունը այլ հաշվետվության ձև ունի՞ հանձնելու ֆիզ. անձից ստացած այդ եկամտի մասով, օրինակ՝ պասիվ եկամուտների կամ այլ նմանատիպ հաշվետվություն: Նախապես շնորհակալություն արձագանքի համար:

Կարդալ ավելին Ֆիզ. անձից ձեռք է բերվել ապրանք

Ա/Ձ-ն ներկայացրել է դադարեցման դիմում

Լուսինե.

Բարև Ձեզ։ Մայիսի 1-ին Ա/Ձ-ի համար տվել եմ դադարեցում։ Առաջին եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ։ Խնդրում եմ կասե՞ք՝ 2-րդ եռամսյակի համար էլ պետք է ուղարկեմ հաշվետվություն: Ա/Ձ-ն չունի իրացում, կասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է անի այդ 4 ամսվա համար։
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ներկայացրել է դադարեցման դիմում

240 և 244 հաշվետվություններ

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ՝ Ա/Ձ-ն աշխատում է միկրոյով: Կարո՞ղ եք ասել՝ մինչև ապրիլի 20-ը պետք է ուղարկել 240 և 244 հաշվետվությունները և կատարել վճարում:

Կարդալ ավելին 240 և 244 հաշվետվություններ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի բարեգործական հիմադրամը

Ագնեսա.

Բարև Ձեզ: 1. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում բարեգործական հիմադրամը: 2. Արդյո՞ք վարում է դրամարկղային գիրք։ 3 Տնօրենին, հոգեբարձուների խորհրդի անդամներին պարտադի՞ր է գրանցել որպես աշխատող և արդյո՞ք չեն ազատվում եկամտային հարկից։
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի բարեգործական հիմադրամը

Եկամտային հարկի հաշվետվությունում արձակուրդի օրերի լրացման հետ կապված

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տվել եմ արձակուրդ 23 աշխատանքային օր և վճարել մարտին՝ 12 աշխատանքային օր մարտ ամսին է լինում, 11 օր ապրիլին: Եկամտային հաշվետվության մեջ պե՞տք է առանձին ցույց տալ 12 օրը մարտին, 11 օրը ապրիլին, թե՞ ընդհանուր մարտին։

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվետվությունում արձակուրդի օրերի լրացման հետ կապված

Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությունը

Լիաննա.

Բարև Ձեզ: Ռեզիդենտ շահութահարկ վճարող կազմակերպության ծախսերն ավելի շատ են, քան եկամուտը։ Այս դեպքում 240 ձև հաշվետվությունը ներկայացվու՞մ է արդյոք:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությունը

Արդյո՞ք պետք է շահութահարկի զրոյական հաշվետվություն ներկայացնել

Կարինե.

Բարի օր: Կազմակերպությունը (ԱԱՀ-ով) գրանցվել է 25.12.2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի հաշվարկ զրոյական ներկայացնել պե՞տք է։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է շահութահարկի զրոյական հաշվետվություն ներկայացնել

Շահութահարկի զրոյական հաշվետվություն

Կարինե․

Բարի օր։ Կազմակերպությունը (ԱԱՀ-ով աշխատող) գրանցվել է 25/12/2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի զրոյական հաշվարկ ներկայացնել պե՞տք է։

Կարդալ ավելին Շահութահարկի զրոյական հաշվետվություն

Դրամական միջոցների լրացման կարգ

Լիկա.

Բարև ձեզ: Շահութահարկի մասին է հարցս. կարո՞ղ եք մանրամասնել բաժին 8` դրամական միջոցների լրացման կարգը:

Կարդալ ավելին Դրամական միջոցների լրացման կարգ

Արդյո՞ք պետք է ուղարկել ամենամսյա հաշվետվությունները

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը /207 ձև/: Արդյո՞ք պետք է շարունակել ամենամսյա հաշվետվությունները ուղարկել:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ուղարկել ամենամսյա հաշվետվությունները

ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Անահիտ․

Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։

Կարդալ ավելին ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Հետաձգված հարկային ակտիվներ և պարտավորություններ

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաապներ։ Երկու հարց ունեմ.

1. Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները գիտեմ որ դեպքում են առաջանում, բայց չեմ հասկանում` դա արտահայտվու՞մ է արդյոք շահութահարկի 240 հաշվետվության մեջ

2. Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը իր ներմուծած ապրանքները ինչ-որ ձևով կարո՞ղ է անհատույց վաճառել, կամ ցածր գնով, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Կարդալ ավելին Հետաձգված հարկային ակտիվներ և պարտավորություններ

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Արամ․

Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ տարեկան հաշվետվություններ