Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գրքեր է վարում Ա/Ձ-ն

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ա/Ձ-ն վարու՞մ է հասույթի գիրք: Ու նաև ինչպիսի՞ գիրք է նա վարում: Շնորհակալություն կանխավ:

Կարդալ ավելին Ի՞նչ գրքեր է վարում Ա/Ձ-ն

Ի՞նչ տուգանք է նախատեսված

Էդգար.

Հարգելի գործընկերներ,
ի՞ նչ տուգանք է նախատեսված առաքման գիրքը առաքման վայրում չպահելու համար:

Կարդալ ավելին Ի՞նչ տուգանք է նախատեսված

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում

Susanna.

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում նույն վարձատուի մոտ, նույն հասցեով – 2 սենյակ` իրար հետ առնչվող: Վարում ենք 1 առաքման գիրք: Արդեն 3 անգամ ՀՏ այցելում է և սպառնում է, որ ակտ կգրի, քանի որ 2 սենյակ է, ուրեմն պետք է լինի 2 առաքման գիրք: Սպառնում է, բայց չի գրում, քանի որ հիմքերը թույլ են, որովհետև, մենք օգտագործում ենք 1 ելքի դուռ` սենյակները հաջորդական են /smejni/: Խնդրում եմ խորհուդ տալ, թե ինչքանով է իրավացի ՀՏ-ն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը պահեստ է վարձակալում

314 որոշում

Անի.

Առաքման գիրք ունենալու համար ի՞նչ է պետք անել: Եվ ինչպե՞ս գտնեմ 314 որոշումը:

Կարդալ ավելին 314 որոշում

Հատուկ հարկային հաշիվներ

Simon.

Ի՞նչ նյութեր կան հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ:

Կարդալ ավելին Հատուկ հարկային հաշիվներ

ՍՊԸ բացելու համար

Համբարձում.

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ՍՊԸ բացելու համար:

Կարդալ ավելին ՍՊԸ բացելու համար

Գրանցամատյանի հետ կապված

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցերին գրանցամատյանների վերաբերյալ: Արդյո՞ք ուժը կորցրել է գրանցամատյանը, և պարտադի՞ր է հրամանագիրքը: Հնարավո՞ր է արդյոք հրամանագրքի փոխարեն հերթական համարակալված հրամաններ տարբեր թղթերի վրա: Եվ որտե՞ղ կարող եմ կարդալ այս ամենի մասին:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գրանցամատյանի հետ կապված

Արդյոք անհրաժե՞շտ է նոր հրամանագիրք

Սուսաննա.

Խնդրում եմ, ասեք՝ եթե գրանցամատյանի վարումը դադարեցվել է, ապա աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար նոր հրամանագիրք պե՞տք է ունենալ:

Կարդալ ավելին Արդյոք անհրաժե՞շտ է նոր հրամանագիրք

Գրանցամատյանի արխիվացման հրաման

Nata.

Ի՞նչ տեսք ունի գրանցամատյանի արխիվացման մասին հրամանը, ո՞վ կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք natalismihova շնիկ mail.ru ,կամ հրամանի ձևը ,եթե հնարավոր է ուղարկեք: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Գրանցամատյանի արխիվացման հրաման

Արդյո՞ք պարտադիր է հրամանը

Արմինե.

Ինձ ասել են, գրանցամատյանի կասեցման համար պետք է հրամանագրքում 1-ին հրամանը տալ այդ մասին :Արդյոք պարտադիր է:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է հրամանը

Փաստաթղթերի արխիվացում

Arik.

Որտե՞ղ կարող եմ գտնել փաստաթղթերի արխիվացման կարգերը։

Կարդալ ավելին Փաստաթղթերի արխիվացում

Թղթակցող հաշիվների վերաբերյալ

Կարինե.

Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:

Կարդալ ավելին Թղթակցող հաշիվների վերաբերյալ

Փորձաշրջանի վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:

Կարդալ ավելին Փորձաշրջանի վերաբերյալ

Մեմորիալ օրդեր

Պ.Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ բան է մեմորիալ օրդերը, ինչի՞ համար է այն կազմվում և ե՞րբ է այն կազմվում, կամ որտեղից կարող եմ դրա մասին կարդալ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մեմորիալ օրդեր

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ

Սպարտակ.

Եթե անձը զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ, իր գործունեության համար ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ, գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ

Նախահաշիվ

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ ասացեք խնդրեմ որտեղից կարող եմ կարդալ որևէ նյութ` կապված նախահաշվի հետ:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նախահաշիվ

Նյութական պատասխանատվության պայմանագիր

Սյուզի.

Խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք նյութական պատասխանատվության պայմանագրի և հաշվապահի քաղաքականության ձև syuzanchik շնիկ mail.ru էլ. հասցեով, անչափ շնորհակալ կլինեմ Ձեզանից:

Կարդալ ավելին Նյութական պատասխանատվության պայմանագիր

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր

Նունե.

Բարև Ձեզ,

Բավական ժամանակ է փորձում եմ գտնել Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի ձև և ապարդյուն: Անչափ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք օգնել:

Կանխավ Շնորհակալություն

Կարդալ ավելին Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր

Առաքման գրքի հետ կապված

Աշխեն.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ առաքման գրքի լրացման հետ կապված. ես լսել եմ գործող հաշվապահներից, որ առաքման գրքի ամեն նոր էջի հետ պետք է տողերի համարակալումը նորից սկսել: Արդյոք որտեղ է ամրագրված, որ առաքման գրքի յուրաքանչյուր էջում տողերը պետք է համարակալվեն սկսած մեկից: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:

Կարդալ ավելին Առաքման գրքի հետ կապված

Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Meri.

Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Հասույթի գրքի վերաբերյալ

Արփինե.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հասույթի գրքի վերաբերյալ

Հրամանների հաշվառման մատյան

Anna.

Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում. Արդյոք պարտադիր է հրամանների հաշվառման մատյան վարելուց առաջ տալ հրաման դրանց վարման կարգի մասին, թե ուղղակի կարելի է վարել առավել ևս,որ “ԱՕ”-ից դուրս է եկել հրապարակմանն և հաշվառմանն վերաբերող դրույթները, թե՞ առաջնորդվեմ 1882-Ն որոշումով և սահմանեմ կարգը:

Կարդալ ավելին Հրամանների հաշվառման մատյան

2 աշխատանքային գրքույկ

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ, արդյոք խախտում կհամարվի, եթե հաշվապահը ունենա 2 աշխատանքային գրքույկ:

Կարդալ ավելին 2 աշխատանքային գրքույկ

Պայմանագրի ձև

Ալիսա.

Բարև ձեզ խնդրում եմ ինձ տարամադրել որևէ ծրագրի մատուցման պայմանագրի ձև:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պայմանագրի ձև

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարի երեկո բոլորին:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111:

Կանխավ շնորհակալ եմ……………

Կարդալ ավելին ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Կալանք դրամարկղային գրքի վրա

Hasmik.

Հարգելի կոլեգաներ ասացեք խնդրեմ, եթե հարկայիը կազմակերպություն դրամարկղային գրքի վրա կալանք է դրել, կազմակերպությունը որքա՞ն ժամանակ անց կարող է իր այլ կարիքների համար ելքեր կատարել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կալանք դրամարկղային գրքի վրա

Առհաշիվ գումարների ծախսման հաշվետվություն

ARM.

Ողջույն: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել ինձ: Առհաշվի հաշվետվությունը ներկայացնելու համար որոշակի ժամանակ տրվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս պետք է դա արվի:

Կարդալ ավելին Առհաշիվ գումարների ծախսման հաշվետվություն

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Դավիթ Ասատրյան.

Խնդրում եմ օգնել ինձ, տրամադրեք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ծառայությունների մատուցման պայմանագիր

Հիմնական միջոցներ ձեռք բերելիս

Shusho.

ԱՁ-ն հիմնական միջոցներ ձեռք բերելիս ձևակերպում է արդյոք ինչ-որ փաստաթղթղեր (Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 կամ այլ փաստաթղթեր):

Կարդալ ավելին Հիմնական միջոցներ ձեռք բերելիս

Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ

Gor.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում`
պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:

Կարդալ ավելին Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ