26/10/2026

Հարց ու պատասխան

Աննա.

Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է, բայց ունի լիցենզիա 100 000 դրամից ավել, այդ իսկ պատճառով համարվում է ԱԱՀ վճարող, այդ կազմակերպությունը շահութահարկի պարզեցվա՞ծ հաշվարկ է ներկայացնելու:

Հասմիկ.

Խնդրում եմ ասել, թե ինչպես եմ դիմելու հաշվապահների որակավորման քննություններին մասնակցելու համար, ում և որտեղ եմ դիմելու, ինչպիսի փաստաթղթեր են դրա համար անհրաժեշտ, ինչպիսին է այդ քննությունների հաճախականությունը: Հարցաշարը արդյո՞ք նախօրոք է տրվում: Որո՞նք են որակավորման չափանիշները: Կանխավ շնորհակալ եմ:

Ադրիանա.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք,եթե կազմակերպության անունով
գոյություն ունի հեռախոսահամարների փաթեթ և վճարումը Արմենտելին կատարվում է
կազմակերպության անունից, այդ գումարները նվազեցվում է արդյոք շահութահարկից և կա սահմանափակում?

Արմինե.

Հարգելի կոլեգաներ,խնդրում եք օգնեք..ՍՊԸ-ն,որը հարկային մարմիններին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարեցնելու մասին ,կարիք ունի արդյոք ներկայացնել տարեկան հաշվետվություն??եթե այո,ապա ինպես լրացնեմ ՍՊԸ-ի տարեկան զրոյական հաշվետվությունը,եթե այն 2008 և 2009 թվականներին գործունեություն չի իրականացրել և մինչև հիմա հաշվետվությունների չի ներկայացրել:

Nelli.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ, թե
1.Ինչպես է կատարվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա վճարման ենթակա սոց. վճարի գումարը
2.Ինչպես է հաշվարկվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ եռամսյակների)
3.Ինչպես է կատարվում շահութահարկի պարզեցված հաշվարկը

Նոնա.

Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող (տնօրեն, հաշվապահ,աշխատող), ինչպես պետք է կարգավորվի տարեկան հերթական արձակուրդի հարցը. արդյոք խախտում է համարվում, եթե տվյալ տարում արձակուրդ չի ձևակերպվում:

Նոնա.

Հարգելի կոլեգաներ, կարող է կազմակերպությունը դրամարկղից կանխիկ գումարով երկարաժամկետ փոխառություն տրամադրել, ասենք, նույն կազմակերպության տնօրենին կամ մեկ այլ ֆիզիկական անձի: Կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտքեր:

Մարինե.

Ով է կարող օգնեք ինձ լրացնել ”պարզեցվաց հաշվարկ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների” բլանկը: Ես հաշվապահ չունեմ,այդ պատճառով չեմ կարողանում լռացնել.Կասեք ինդզ վոր տողերե ես պետքե լռացնեմ.Ես Ա/Ձ եմ ամիսը 2% եմ մուցում:

Vahag.

Բարեվ ձեզ,
Խնդրում եմ մի հարցի պատասխանեք:
Եթե ԱՁն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով, այդ ՀԴՄ կտրոնների գումարի, կամ ՀԴՄ կտրոն տրամադրողի մասին հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացվում է թե ոչ, ՀԴՄ կտրոնի հետ հաշիվ ֆակտուրա չի տրամադրվում, ապրանքի քանակի մասին մասին մենք ենք կից փաստաթուղթ լրացնում?
Եվ նաեվ մի հարց ԱՁից երկկողմանի գնման ակտով առանց այլ փաստաթղթի ապրանք ձեռք բերելու դեպքում պետք է տեղեկություն ներկայացնել?
Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ որ դեպքում է պետք (Անհատ ձեռնարկատիրոջը վճարված եկամուտներ) տողը լրացնել?

Նոնա.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում.
Եթե ավիաընկեռության շահույթը 5% է ըստ պայմանագրի,սակայն այդ նույն ա/ընկ.-ը տենդեռով շահել է և ինչ-որ մեկ այլ կազմակերպությանը զեղչ է անում 3%,որի համար նույպես պայմանագիր է կնքված, ապա նա հարկվում է 5%-ից, թե այն որ իրականում նա ստացել է ,այսինքն 2%:

Հռիփսիմե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին, սակայն 2009թ. գործունեություն չի ծավալել /ՀԴՄ-ն էլ մի քանի օր առաջ է վերցրել հարկայինից/, ապա նա սոց. վճ. տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և եկամտահարկի հաշվարկ /թե պարզեցված հաշվարկ/ պետք է ներկայացնի, թե ոչ? /եթե հնարավոր է նշեք հղումը/:
Նախապես շնորհակալություն:

Վարսիկ.

Բարև Բոլորին,
Կազմակերպությունը կարող է արդյոք իր կանոնադրական կապիտալի հաշվին փակել կուտակված վնասը? Խնդրում եմ օգնեք, ինչ սկզբնական փաստաթղթեր են անհրաժեշտ և որտեղ կարդամ այդ մասին?
Նախօրոք Շնորհակալություն:

Ալբերտ.

2009 թվականի համար անձնական նվազեցումների ամսական գումարը սահմանվել էր 30 000 դրամ գումարի չափով: Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականի, ասենք՝ օգոստոսի 28-ին, ապա իրավունք ունի նա այդ, օգոստոս ամսվա համար նախատեսված անձնական նվազեցման գումարը եկամտահարկի տարեկան հաշվարկի մեջ հաշվարկել լրիվ չափով: Եթե ոչ, ապա խնդրում եմ պարզաբանել, թե տվյալ դեպքում ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի անձնական նվազեցման գումարը:

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում, ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր ստացված շհույթից շահութահարկը վճարելուց հետո ինչ կարգով է կատարվում շահաբաժինի վճարումը հիմնադիրին, կան ժամկետային սահմանափակումներ :Խնդրում եմ եթե հնարավոր է մանրամասն նկարագրեք իմ գործողությունները:
Կանխավ շնորհակալ եմ:
Շնորհակալ եմ նաև կայքի պատասխանատուներին նման հնարավորություն ընձեռնելու համար:

Դիանա.

Հարգելիներս,
խնդրում եմ հուշեք (հնարավորության դեպքում հղումը), որտեղից գտնեմ “դրամարկղային գիրքը կնքելու և հաստատելու համար” ՀԱՅՏի ձևը
Կանխավ շնորհակալ եմ

A.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում.
Հաստատագրվածով աշխատող ՍՊԸ-ն (վարսավիրական ծառայություններ է մատուցում և միաժամանակ ավտոլվացման կետ ունի) շահութահարկի պարզեցված հաշվարկ տալի՞ս է, թե` ոչ:
Շնորհակալություն:

Արմենուհի.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ`եթե ուսումնական հաստատությունում
աշխատողի(պայմանագիրը 4 ամիս ժամանակով,աշխատավարձը հաշվարկվում է ըստ պարապած ժամերի քանակի)աշխատավարձը նվազագույն աշխատավարձից պակաս գումար է կազմում ինչպես պետք է կազմակերպել վարձատրությունը:

Albert.

Ա/Ձ-ն կանխիկ գումարով, բանկի միջոցով կատարել է սոցիալական ապահովության վճար: Իրավունք ունի Ա/Ձ-ն, այդ վճարը հաստատող անդորրագրի մեջ նշված և բանկին վճարված միջնորդավճարը, ընդգրկել ծախսերի մեջ:

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց,ինչ փաստաթղթեր է լրացվում կան պարտադիր ձևեր ,լրացման հրահանգներ, մասնավորապես ձեռք է բերվել համակարգիչ և ավտոմեքենա:
Խնդրում եմ եթե հնարավոր լինի ձևերը ուղարկեք էլ փոստիս ցանկալի կլիներ պայմանական լրացված օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ

Աննա.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով,դրամարկղի գիրքը հարկային կողմից հաստատման ուղարկելուց առաջ պետք է արդյոք գրքի վերջում գրել էջերի քանակը,գործատուի ստորագրությունն ու կնիքը դնել

Կանխավ շնորհակալ եմ