Category: .

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Հարություն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Կարդալ ավելին Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Աշխատաժամանակի վերաբերյալ

Նաիրա.

Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք այդ հարցը պետք է կարգավորվի գործատուի ներքին իրավական ակտով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի վերաբերյալ

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Առաքման գրքի լրացման հետ կապված

Արամ.

Եթե կազմակերպության պահեստն ու խանութը գտնվում են իրարից 50 մ. հեռավորության վրա, այս դեպքում պահեստից խանութ ապրանք տեղափոխելիս արդյո՞ք ելքի ապրանքագիրը պետք է գրանցվի առաքման գրքում:

Կարդալ ավելին Առաքման գրքի լրացման հետ կապված

10 լավագույն հաշվապահական ընկերությունները աշխատելու համար

Vault.com կայքը հրապարակել է աշխատելու համար ԱՄՆ լավագույն հաշվապահական ընկերությունների իր տարեկան ռեյթինգը, որը հիմնված է 4100 հաշվապահների հարցման արդյունքների վրա: Հարցման մասնակիցները 1-10 բալանոց սանդղակով գնահատել են այն ընկերությունները, որոնց ծանոթ են եղել` բացառելով այն ընկերությունը, որտեղ աշխատում են: Բացի դա, մասնակիցները գնահատել են իրենց ընկերություններում աշխատանքի պայմանները: Մանրամասն

Կարդալ ավելին 10 լավագույն հաշվապահական ընկերությունները աշխատելու համար

ԱԱՀ շեմը գերազանցելու վերաբերյալ

Արթուր.

Կազմակերպությունը աշխատում է առանց ԱԱՀ-ի, սակայն դեկտեմբերին շրջանառությունը կգերազանցի շեմը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ կատարել, ինչպե՞ս կազմել ԱԱՀ-ի հաշվետվությունը (հաշվետվության մեջ ներառվի միայն շեմը գերազանցա՞ծ մասը): Խնդրում եմ հնարավորինս արագ պատասխանել:

Կարդալ ավելին ԱԱՀ շեմը գերազանցելու վերաբերյալ

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:

Կարդալ ավելին Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Ո՞րն է CIF և CPT տարբերությունը

Liana.

Խնդրում եմ օգնել ինձ: Ես այսպիսի մի հարց ունեմ: Մեր կազմակերպությունը ապրանք է ներմուծում արտերկրից: Պայմանագրում առաքման պայմանները նշված են CIF, իսկ ինվոյսում` CPT: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Կարդալ ավելին Ո՞րն է CIF և CPT տարբերությունը

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Աննա.

Հարգելի հաշվապահներ,
Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում:
Շնորհակալություն,
Աննա

Կարդալ ավելին Ապրանքի ներմուծում Չինաստանից

Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:

Կարդալ ավելին Առաքման գրքի լրացման հետ կապված

Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով

inna.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ֆիզ. անձին տրամադրել է փոխառություն տոկոսով: Հարցս հետևյալն է` տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով:

Կարդալ ավելին Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով

Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը

Թեհմինե.

Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:

Կարդալ ավելին Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը

Մասնակցե´ք նոր հարցմանը

Մասնակցե´ք Accountant.am – ի նոր հարցմանը:

Ավարտված հարցումների արդյունքները կարող եք տեսնել այստեղ…

Կարդալ ավելին Մասնակցե´ք նոր հարցմանը

Խաղատների գործունեության հարկումը

Lus.

Հարգելի հաշվապահներ, Ա\Ձ -ն ցանկանում է բացել խաղատուն (պոկեր), կասե՞ք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու և լիցենզիան ինչ կարգով է կամ պարտադի՞ր է արդյոք:

Կարդալ ավելին Խաղատների գործունեության հարկումը

Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

Արտակ.

Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

Khatchatur Melqonyan.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:

Կարդալ ավելին ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի հետ կապված

Ա.Մ..

Եթե կազմակերպության շրջանառությունը ավելացվում է 20%-ով համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի, այդ 20%-ով ավելացված շրջանառությունը հարկվու՞մ է շահութահարկով, թե՞ ոչ:

Կարդալ ավելին ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի հետ կապված

Նոր հրամանագիրք սկսելու վերաբերյալ

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նոր հրամանագիրք սկսելու վերաբերյալ

Ապրանքի վաճառք ապառիկով

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:

Կարդալ ավելին Ապրանքի վաճառք ապառիկով

Վերջնահաշվարկի վճարման ժամկետներ

Տաթևիկ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է վերջնահաշվարկի տրամադրման ժամկետը: Ես աշխատանքից դուրս եմ եկել հունիսի 14-ին և մինչև հիմա չեմ ստացել մայիս ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ըստ մեր աշխատանքային պայմանագրի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված օրը, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Մենք աշխատավարձ ենք ստանում ամեն ամսվա 15-ին, իսկ նրանք ասում են, որ աշխատավարձի հաշվարկ իրենք անում են 15-ից շուտ, և այս դեպքում իմ 2 ամիսը լրացած չի լինում: Ես կուզեի իմանալ` արդյո՞ք իրավունք ունեն իրենք այդպիսի քայլի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկի վճարման ժամկետներ

Հաշվային պլանում կատարված փոփոխություններ

Tsovinar.

Խնդրում եմ շտապ պատասխանեք` եթե ես ունեմ 2009թ. հրատարակված հաշվային պլանի գրքույկն իր պարզաբանումներով և ձևակերպումներով, արդյո՞ք կարող եմ այն օգտագործել հիմա, և ի՞նչ փոփոխություններ են կատարվել դրանում ՀՀ ֆինանսների նախարարության 2012թ ապրիլի 17-ի թիվ 353-Ն որոշումով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվային պլանում կատարված փոփոխություններ

Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր

Sweet.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են “Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը” և “Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները”: Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ

Արամ.

Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

Կարդալ ավելին Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ

ԱՁ և ՍՊԸ տարբերություններ

Ռազ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:

Կարդալ ավելին ԱՁ և ՍՊԸ տարբերություններ

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

Lusin.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:

Կարդալ ավելին Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Ա.Մ..

Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.

Եթե կազմակերպությունը 2010թ-ին եղել է ԱԱՀ չվճարող, այդ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում ունեցել է ձեռք բերումներ, 2012թ-ից արդեն համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք ես կարող եմ այդ 2010թ-ի ձեռք բերված ԱԱՀ-ները հաշվանցեմ 2012 թ-ին:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է փոխառություն ստանալ արտարժույթով: Գումարը մուտք է լինելու կազմակերպության արտարժութային հաշիվ անմիջապես փոխառություն տրամադրողից: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Կարդալ ավելին Փոխառության ստացում արտարժույթով

Նոր գրանցված ԱՁ

Արման.

Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Նոր գրանցված ԱՁ

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Տաթևիկ.

Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման դասընթացներ