Category: Այլ
Կանոնադրական կապիտալի նվազեցում
Աննա․
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս են նվազեցնում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը։ Ի՞նչ պետք է անել։
Կազմակերպությունը ընդլայնում է գործունեությունը
Սոֆյա․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ, հարկատեսակը՝ շրջհարկ 3,5% (ունի լիցենզիա) ։Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը զբաղվել նաև կորիան (ակրիլային) քարով սեղանածածկեր պատրաստելու գործունեությամբ։ Եթե այո, որքա՞ն կլինի հարկը, արդյո՞ք նույն կերպ է հարկվում, և ո՞րն է կորիան (ակրիլային) քարով արտադրության գործունեության ծածկագիրը։
Փոխանցում այլ կազմակերպության անունից
Էլինա․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե մի X կազմակերպություն մյուս Y կազմակերպությանը տալիս է գումար, որպեսզի այդ Y կազմակերպությունը իր փոխարեն տվյալ գումարը փոխանցի Z կազմակերպությանը, քանի որ ինքը չի կարող փոխանցել սանկցիաների պատճառով, այդ դեպքում դա որպես ի՞նչ կդիտվի Y կազմակերպության համար, և ինչպե՞ս կձևակերպվի։ Նախապես շնորհակալություն։
Փոխառության մարում աշխատավարձի հաշվին
Meline.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հիմնադիր-տնօրենը գրավոր համաձայնություն է տվել, որպեսզի իրեն տրամադրված երկարաժամկետ փոխառությունը մարվի նաև իր աշխատավարձի հաշվին: Կօգնե՞ք խնդրում եմ ճիշտ ձևակերպումներ տալ՝ փոխառության տրամադրում, մարում աշխատավարձից: Շնորհակալ եմ նախապես:
Զարգացման կենտրոն բացելու համար
Կարեն․
Ողջույն։ Զարգացման կենտրոն բացելու դեպքում․
1. Ինչպե՞ս է անհրաժեշտ գրանցել բիզնեսը։ Ա/Ձ-ն կարող է բավարար լինել որևէ դասակարգիչով, օրինակ, թե՞ այլ կերպ է պետք
2. Ինչպե՞ս ամսավճար/եռամսյա վճարներ ստանալ։ Ի՞նչ է անհրաժեշտ լինելու գումարի ստացման համար
3. Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում
4. Գրանցված աշխատող պահելու դեպքում ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է անհրաժեշտ լինելու
Անշարժ գույքի վարձակալություն
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ֆիզ․ անձը իրեն պատկանող անշարժ գույքը տվել է վարձակալության ԱՁ-ի, կամ ՍՊԸ-ի: Եթե գործարքը կադաստրում պետական գրանցում չի ստացել, ապա այստեղ ի՞նչ անելիք ունի ֆիզ անձը: Եվ խախտումների դեպքում ինչպիսի՞ պատասխանատվության կարող է նա ենթարկվել: Շնորհակալություն։
Կոսմետոլոգիայի ծառայություններ
Թամարա․
Բարև ձեզ։ Ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, անցել եմ բազային կոսմետոլոգիայի կուրսեր և ունեմ եռալեզու վկայական։ Այնուհետև անցել եմ ներարկումային և կոնտուրային կոսմետոլոգիայի դասեր և ունեմ եռալեզու վկայական։ Ցանկանում եմ բացել իմ սեփական կոսմետոլոգիական կենտրոնը։ Բացի այդ ես սովորում եմ մաշկավեներաբանության արդինատուրայի 1-ին կուրսում։
Հարց 1 ․ Պետությունը ինձ կտրամադրի՞ համապատասխան լիցենզիա հիմա իմ կենտրոնը ունենալու համար։
Հարց 2. Մոտավորապես ինչքա՞ն մ2-ում թույլ կտա ծավալեմ գործունեություն։
Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր և այլ միջոցներ են հարկավոր լիցենզիա ստանալու համար։
Ապրանքի խոտանում
Գոռ․
Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ասել՝ ապրանքի խոտանման քայլերը, ինչպե՞ս անել, որպեսզի օրենքի խախտում չլինի։
Ավտոպահեստամասերի խանութ
Լիլիթ․
Հարգելներս, կխնդրեմ օգնել հետևյալ հարցում․ ցանկանում ենք ավտոպահեստամասերի խանութ բացել։ Ամենայն մանրամասնությամբ կցանկանայի բացատրեիք, թե ինչի՞ց պիտի սկսել, և ո՞ր ծրագրերն են հարմար գործունեության համար։
Ոչ պիտանի ապրանքի դուրսգրում
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում և վաճառում է տախտակ, իր իսկ ներմուծած տախտակով կատարել է վերանորոգում և ունի վաճառքի ոչ պիտանի ապրանք։ Ինչպե՞ս կարող եմ ծախս ցույց տալ և նվազեցնել մնացորդը։
Ապրանքի վերադարձ մատակարարին
Բարև ձեզ։ Եթե խանութը ձեռք է բերել ապրանք՝ վաճառելու նպատակով, բայց վաճառել չկարողանալու դեպքում պարտավորվում է այն հետ վերադարձնել, ի՞նչ պայմանագիր կարող են կնքել։
Առևտուր Wildberries հարթակում
Արման․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնել Չինաստանից և տեղափոխել Ռուսաստանի պահեստ։ Եթե Հայաստանում չէ ապրանքը, ինչու՞ պետք է Հայաստանի Wildberries-ին հաշիվ գրեն, բանիմաց հաշվապահները խորհուրդ տվեցին այս պահին խճճվել ենք , դետալիզացիայի հաշվետվությունները բավական հիմք չե՞ն արդյոք շրջհարկի համար, և ո՞ր դասակարգիչն է ճիշտ օգտագործել՝ G47.91 , H 53.20.0։
Խաղալիքների ներմուծում Պարսկաստանից
Արսեն․
Բարև ձեզ։
Ես ուզում եմ խաղալիքներ ներկրել Պարսկաստանից Հայաստան, ու ինձ անհրաժեշտ է իմանալ՝ եթե ձեռքով անցկացնենք և ոչ թե մեքենայով, ի՞նչ է անհրաժեշտ։
Ծխախոտի վենդինգ մեքենա
Էդիկ․
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ, ցանկանում եմ փողոցում տեղադրել ծխախոտի վենդինգ մեքենա։ Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ թույլտվություն և լիցենզիա ստանալու համար։ Շնորհակալ եմ։
Ընկերությունը չի ներկայացրել հաշվետվությունները
Հասմիկ․
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ։ Ընկերությունը չի ներկայացրել առաջին և երկրորդ եռամսյակների հաշվետվությունները։ Վարչական տուգանք մե՞կ հատ է նշանակվելու, թե՞ երկու։ Կանխավ շնորհակալություն։
Մատնահարդարման սրահի գործունեություն
Արփի․
Բարև ձեզ, ես ուզում եմ մատնահարդարման սրահ բացել 3-5 աշխատողներով: Կասե՞ք՝ ինչի՞ց կարող եմ սկսել, և ի՞նչ փասթաթղթեր են անհրաժեշտ: Եվ արդյո՞ք արժե հիմա այդպիսի բիզնես անել, թե իմաստ չունի: Եթե մարդ կա, որ կարող է օգնել, կարող է հեռախոսահամար թողնել: Շնորհակալ եմ։
ՀՄ կառուցում վարձակալված հողամասի վրա
Քրիստինա․
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, նման իրավիճակ ունեմ․ ՍՊԸ-ն վարձակալել է հողակտոր և այդ հողակտորի վրա կառուցել է պահեստ, կատարվել է մեծ ծախս, գրվել են բոլոր ծախսերի հաշիվները ֆիրմային, հիմա ես կարո՞ղ եմ այդ պահեստը որպես ՀՄ հաշվառել։
Շինության ձեռքբերում
Սեդա․
Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձից պետք է ձեռք բերի ՀՄ (շենք,շինություն): Հարցս հետևյալն է՝ Շինությունը ձեռք բերել ֆիզ․ անձով, թե՞ իրավաբանական անձով, ո՞ր դեպքում է ավելի ձեռնտու:
Վաճառք Wildberries հարթակում
Արթուր․
Բարև Ձեզ, էսպիսի մի հարց․ եթե ֆիզ․ անձը ուզում է դառնալ իրավաբանական անձ և համագործակցել Wildberries – ի հետ, բայց ապրանքը գնել Չինաստանից և ուղարկել անմիջապես ՌԴ-ի ՎԲ: Ապրանքը Հայստան չմտնի: Աշխատում է շրջհարկի դաշտում։ Ո՞նց ձևակերպել գործողությունների ճիշտ հերթականությունը: Արդյո՞ք պետք է էլեկտրոնային ՀԴՄ ունենալ, թե՞ բավական է Վայլդբերիսի տրված ամսական դետալիզացիան, կամ բանկային մուտքերը։ Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք գումարը կհամարվի ներված պարտավորություն
Ալլա․
Բարև Ձեզ։ Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն պետք է անորոշ ժամանակով դադարեցնել, հաշվեկշռում 412 հաշվում ունի անտոկոս փոխառության գումար, եթե այդ գումարը այդպես մնա, դա կհամարվի՞ ներված պարտավորություն։
Շինարարական ընկերություն
Հովհաննես․
Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:
Ձեռքբերում առանց փաստաթուղթ
Լամարա․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
ԱԱՀ վճարող ԱՁ շինհրապարակ է նախապատրաստում։ Ձեռք է բերել վառելիք, սակայն չի ստացել հաշիվ։ Կարո՞ղ եմ չփաստաթղթավորված այդ գումարը գրել ձեռքբերման տողում։
Հաստոցի առք և վաճառք ՀՀ տարածքից դուրս
Տաթև․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Պատրաստվում ենք հաստոց գնել Չինաստանից և միանգամից վաճառել Գերմանիա, ապրանքը ՀՀ սահմանը չի հատելու։ Խնդրում եմ ասել՝ վաճառքը և ձեռքբերումը Taxservice ում ի՞նչ տարբերակով է ներկայացվելու, և ո՞ր օրվա փոխարժեք վերցնեմ։ Աշխատում ենք ԱԱՀ ով։ Կանխավ շնորհակալ եմ։
Որքա՞ն կկազմի հետաձգված հասույթի մնացորդը
Նաիրա․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը 2018 թվականի փետրվարի 1-ին կանոնադրական խնդիրների լուծման պայմանով այլ կազմակերպությունից պայմանով ստացել է սարքավորում, որի իրական արժեքը ստացման պահին գնահատվել է 6․000․000 դրամ։ Որքա՞ն կկազմի կազմակերպության հետաձգված հասույթի մնացորդը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է։
Փոխառություն արտարժույթով
Արև․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ ընկերության հիմնադիրը, ով նաև տնօրեն է, ընկերությանը պայմանագրով տվել է փոխառություն Ռուսական ռուբլով, կարո՞ղ եմ արդյոք կնքել համաձայնագիր, ֆիքսեմ ընդհանուր գումարը ՀՀ կենտրոնական բանկի որևէ օրվա կուրսով և փոխառությունը ետ վերադարձնեմ այդ գումարով ՀՀ դրամով։
Ավտոմեքենայի ձեռքբերում
Սասուն․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մեքենա 4 000 000 դրամ արժեքով։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ կարգով է ձեռք բերվում իրավաբանական համարանիշը, ֆիզանձից գնելու դեպքում ինչպե՞ս է վճարվում մեքենայի գումարը, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։
Հաշվապահական հաշվառման վարում հաշվապահական ծրագրով
Շուշան․
Բարև Ձեզ։ Խնդրեմ պարզաբանեք՝ եթե կազմակերպության տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 000 000 դրամը, ապա ՀԾ հաշվապահական ծրագրով հաշվառումը անել արդյո՞ք պարտադիր է։
Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել
Անի․
Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։
Չինաստանից ապրանքի մատակարարում ՌԴ
Նունե․
Հարգելի բանիմաց հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՀՀ-ում գործող ՍՊԸ-ն Չինաստանից ապրանք մատակարարի Ռուսաստանի դաշնություն։ Ինչպե՞ս պետք է կատարել փաստաթղթավորում։
Թռչնամսի վերավաճառք
Աննա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է թռչնամիս գնել թռչնաֆաբրիկայից և դրանից ստանալ արտադրանք և մասնատել, փաթեթավորել ու վաճառել: Կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել, և ի՞նչ է անհրաժեշտ, առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտիֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։
