Category: Այլ
ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ
Գայանե․
Բարև Ձեզ։ ՀՀ Հարկային օրենսգրքի Հոդված 345-ի 11-րդ կետի 1-ին ենթակետով, եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը /ապրանքները/, վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը: Խնդրում եմ ասեք՝ ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ, և կարելի՞ է ՀԴՄ կրկնօրինակով կատարել ապրանքի վերադարձ:
Շնորհակալություն
Գնումների համակարգողների որակավորման հարցաշար
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, կարո՞ղ եք a_anna_a77 շնիկ mail.ru էլ. հասցեին ուղարկել գնումների համակարգողների որակավորման հարցաշարը, ինչպես կազմակերպվում է քննության ժամանակ՝ հարց իր 3 պատասխաններով: Նախապես շնորհակալ եմ:
Ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ
Արմինե.
Բարև Ձեզ: Կպարզաբանեք, թե ո՞րն է համարվում մանկավարժական ստաժ: Որտե՞ղ կարող եմ գտնել հստակ ձևակերպում, և արդյոք համալսարանում դասավանդող դասախոսը համարվու՞մ է մանկավարժ և համարվու՞մ է արդյոք դասախոսական աշխատանքը մանկավարժական գործունեություն:
Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում
Nona.
Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:
Տերմինալով վճարում կատարելու դեպքում հնարավո՞ր է նաև ՀԴՄ կտրոն պահանջել
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. արդյոք վճարային տերմինալով վճարում կատարելու դեպքում կարո՞ղ եմ նաև ՀԴՄ կտրոն պահանջել: Վճարումը կատարել եմ բժշկական կենտրոնում՝ բուժօգնության դիմաց: Վերցրել եմ տերմինալի անդորրագիրը: Այժմ անհրաժեշտ է ՀԴՄ կտրոն, սակայն կենտրոնը հրաժարվում է տրամադրել՝ պատճառաբանությամբ, որ վճարումը տերմինալով է կատարվել: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ օրենքով է սա կանոնակարգվում: Արդյո՞ք տերմինալը պետք է միացված լինի ՀԴՄ-ին և արդյո՞ք այս դեպքում պարտավոր են տրամադրել ՀԴՄ կտրոն:
Կանխավ շնորհակալ եմ:
Ե՞րբ է դուրս գրվում հաշիվը
Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կա օրենքի հղում, որտեղ նշվում է, թե՞ բեռնափոխադրման վճարի հաշիվը ծառայությունը մատուցելուց հետո են գրում, թե՞ փոխանցման օրը։
Անձը ցանկանում է գյուղական համայնքում արվեստի դպրոց բացել
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. գյուղական համայնքներում ուզում եմ արվեստի դպրոց բացել: Ինձ հաշվապահորեն կօգնեք ՀԿ բացեմ, թե՞ ՓԲԸ: Եվ խնդրում եմ հարկերի մասով կասեք, ո՞րն է ավելի շահեկան: Մի հարց էլ. ես իմ միջոցներով եմ շենքը կառուցելու, տարածքը անհատույց է տրամադրվում, ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել իմ ծախսերից և ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու:
Կանխավ շնորհակալ եմ:
Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը
Գրիգոր.
Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական տույժ
Անի.
Բարև Ձեզ: Հարկատուն չի ներկայացրել ֆիսկալի 60 համարը, որը 0 է: Մեկ ամիս է ու դեռ ծանուցում չկա, հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական:
Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով
Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:
Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ
Սարգիս.
Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:
Ի՞նչ է անհրաժեշտ գինու արտադրությամբ զբաղվելու համար
Սեդա.
Ցանկանում եմ գինու արտադրությամբ զբաղվել տնական: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ նոր արտադրություն հիմնելու համար: Սկսնակ եմ ու բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել: Ի՞նչ թղթաբանական գործընթացներ կան:
Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ սարքավորումներ վարձակալել
Սուսաննա.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ գործունեություն ծավալելու համար սարքավորումներ վարձակալել:
Քաղաքացիություն չունեցող անձին աշխատանքի գրանցելու վերաբերյալ
Բարև Ձեզ:
Իրավիճակը հետևյալն է․ անձը ՀՀ քաղաքացի է եղել, գրանցված աշխատել է, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, բայց ինչ-ինչ պատճառներով ՌԴ-ինն էլ ձեռք չի բերել և արդյունքում անձը ՓԱՍՏԱՑԻ դարձել է քաղաքացիություն չունեցող անձ /նշեմ, որ այդ ընթացքում ևս շարունակել է աշխատել և վճարել եկամտային հարկ/։ Այժմ, երբ ցանկանում է փոխել աշխատանքը խնդրի առաջ է կանգնել, քանի որ “Քաղաքացիություն չունեցող անձ”-ի կարգավիճակի վկայականը տրամադրվելու է 2 ամսից ոչ շուտ։ Այս պարագայում արդյո՞ք առկա է լուծում տվյալ անձին այլ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցել աշխատանքի։
Կանխավ շնորհակալ եմ:
Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Nare.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք ԱՁ կամ ՍՊԸ բացելու առավելություններն ու թերությունները, և տարբերությունները:
Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել
Անիկա.
Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել՝ 24 մլն-ի շեմը չի գերազանցում: Միկրոյով աշխատող կազմակերպությունների աշխատողների հետ կապված կա՞ն ինչ-որ սահմանափակումներ։
Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի հետ կապված
Բարև Ձեզ: Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի միասնական հաշվում առկա է բավականին խոշոր գումար: Խնդրում եմ օգնել. այդ գումարը ինչի՞ց է գոյացել, այսինքն` ավել եմ փոխանցել և, եթե այո, կարո՞ղ եմ դիմում գրել, որ այն հետ վերադարձնեմ:
Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող ընկերությունը կարո՞ղ է հանդես գալ որպես բնակարանների կառուցապատող
Nona.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:
Ինչպե՞ս ներկայացնել աշխատանքի ազատման հայտը
Karinka.
Բարև Ձեզ: Կօգնեք՝ ինչպե՞ս աշխատանքի ազատման հայտ ներկայացնեմ հարկային, գիտեմ, որ պետք է լրացնել 79 ձևը, բայց չի ընդունում գրանցման, սխալ է տալիս:
Ինչպե՞ս գտնել մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքների ցանկը
Գայանե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել գտնելու մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքների /պաշտոնների/ ցանկը: Այսինքն՝ այն աշխատանքները, որոնց համար աշխատողին աշխատանքի ընդունելու համար մասնագիտական որակավորման փաստաթղթեր են պետք: Նշեք խնդրեմ իրավական ակտերը: Շնորհակալ եմ:
Ինչպե՞ս է կատարվում ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումը
Մանե.
Կարո՞ղ եք հստակ նշել՝ ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումն ինչպե՞ս է կատարվում /նշեմ՝ կանոնադրությունը չի փոխվելու/: Խնդրում եմ օրենքի հոդվածը նշել։ E-register-ը հստակ պատասխան չի տալիս: Շնորհակալ եմ:
Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում
Սիմոնյան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում ե ասեք. արդյո՞ք կարող է տվյալ գործունեությունը գործել միկրոյի դաշտում՝ գյուղատնտեսական կոոպերատիվը արտադրում է բանջարեղեն և վաճառում Երևանում: Չէ ո՞ր դա առք և վաճառք չէ:
Գումարի վերադարձ առանց ՀԴՄ կտրոնի առկայության
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՀԴՄ-ով գործարք եմ արել, ծառայության համար նախօրոք վճարել են, բայց հետո այդ գումարը ինչ-ինչ պատճառներով պետք է հետ վճարեմ հաճախորդին։ Դիմումը վերադարձի գրված է, սակայն ՀԴՄ կտրոնը կորցրել է, ես վերադարձ եմ տվել առանց ՀԴՄ-ի՝ հիմք ընդունելով դիմումը, անձնագիր, ԴՄՕ մյուս կեսը։
Այսօր գրություն եմ ստացել, որ այդքանով եկամուտը այդ ամսվա պակաս եմ ցույց տվել։ Կասեք ի՞նչ պետք է անել նման դեպքերում, հատկապես, երբ հաճախորդը միշտ ճիշտ է։
Բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության հետ կապված
Արմեն.
Բարև ձեզ: Ցանկանում եմ տեղեկանալ՝ բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության մեջ կարո՞ղ եմ ներառել նաև ԶԼՄ – էլեկտրոնային կայք և լրատվություն:
Հաշվապահի որակավորման նոր հարցաշար
Մանե.
Հաշվապահի որակավորման նոր հարցաշարը որտեղի՞ց կարող եմ գտնել, և ո՞վ է հանդիսանում, որպես լիազոր /մասնագիտացված կառույցը/:
Շնորհակալություն:
Որտեղի՞ց կարելի է ստանալ աշխատանքային գրքույկը
Gor.
Առաջին աշխատանքից դուրս գալուց, որտեղի՞ց ստանամ աշխատանքային գրքույկ։ Գործատուն պնդում է, որ այդ ամենը օնլայն է արվում և պարտադիր չի գրքույկը, բայց ինձ գրքույկնել է պետք։ Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում։
Ի՞նչ ժամանակահատվածում կարելի է բողոքարկել ազատման որոշումը
Մարինա.
Բարև Ձեզ: Ուզում եմ ճշտել, եթե գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից, մեկնաբանելով, որ հաստիքի անվանափոխություն է տեղի ունենալու և դրանից հետո ուրիշի է ընդունում աշխատանքի: Ազատված անձը որքա՞ն ժամանակում կարող է բողոքարկել և արդյո՞ք կվերականգնի իր աշխատանքը։ Կանխավ շնորհակալություն:
Առցանց գրքերի խանութի հետ կապված
Անուշ.
Բարև ձեզ: Եթե ես բացել եմ գրքերի օնլայն խանութ և հանդիսանում եմ միջնորդ գնորդի և վաճառողի միջև, այսինքն՝ երրորդ օղակ, պե՞տք է հարկային դաշտ մտնեմ, գումարը առձեռն չի փոխանցվում:
Գնումների համակարգողների որակավորման քննություների հարցաշար
Լիաննա.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք lianatel շնիկ mail.ru-ին ուղարկել գնումների համակարգողների որակավորման հարցաշար, ինչպես կազմակերպվում է քննության ժամանակ՝ հարց իր 3 պատասխաններով:
Ապրանքային նշանի գրանցման արժեքի հետ կապված
Karlen.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է ապրանքային նշանի գրանցման արժեքը: Ներգնա տուր ընկերության համար, որը ղեկավարվում է Ա/Ձ-ի կողմից:

