Category: Աշխատավարձ, կադրեր

ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել

Mane.

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց. իմ ծանոթներից մեկը ՍՊԸ է ունեցել 2018թ-ին սնանկ են ճանաչվել, բայց մինչև հիմա ծանոթիս ամուսինը գրանցված աշխատող է այդ ՍՊԸ-ում: Ուզում եմ այնպես անել, որ դուրս գա այդ կարգավիճակից: Կասեք ինչպե՞ս անել:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել

Գործատուն 3 000 դրամի պահում է կատարում

Սուսաննա․

Բարև Ձեզ, ասացեք խնդրում եմ՝ երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ-ից, գործատուն ի՞նչ գումար իրավունք ունի հետ պահելու, ինչ-որ 3 000 դրամ է ասում։

Կարդալ ավելին Գործատուն 3 000 դրամի պահում է կատարում

Ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը

Արդյո՞ք հնարավոր է աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոձեռնարկություն է ունի երկու աշխատող։ Կարո՞ղ եմ աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել՝ 5 000 եկամտային պահեմ, սոց. պահեմ և զինվորի գումար չէ՞։

Կարդալ ավելին Արդյո՞ք հնարավոր է աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել

Կարո՞ղ է աշխատողը միանգամից 40 աշխատանքային օրով մեկնել արձակուրդ

Անի.

Բարև ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել երկու տարվա արձակուրդից, արձակուրդի տևողությունը պայմանագրի համաձայն 20 աշխատանքային օր է, կարո՞ղ է միանգամից 40 աշխատանքային օրով մեկնել արձակուրդ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է աշխատողը միանգամից 40 աշխատանքային օրով մեկնել արձակուրդ

Անձը աշխատում է մի քանի տեղ

Gayane.

Բարև Ձեզ Խնդրում եմ օգնել, եթե անձը մի քանի տեղ է աշխատում՝ 1.5 դրույքից ավել օրենքը թույլ չի տալիս, այսինքն՝ 12 ժամ, այդ դեպքում՝ ինչպե՞ս վարվել, եթե աշխատանքի ծավալը թույլ է տալիս: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Անձը աշխատում է մի քանի տեղ

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով

Հնարավո՞ր է նորից վերադառնալ արձակուրդի և խնամել երեխային մինչև 3 տարեկանը

Արմինե․

Բարև Ձեզ։ Հիմա ես գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կուզենայի իմանալ՝ ես կարող եմ վերադառնալ աշխատանքի, քանի որ երեխայիս խնամող կա։ Բայց, եթե ինչ որ պահի խնամող չլինի, կարո՞ղ եմ նորից վերադառնալ արձակուրդի մեջ և երեխայիս խնամել մինչև 3 տարեկանը։ Նշեմ, որ դպրոցում եմ աշխատում։

Կարդալ ավելին Հնարավո՞ր է նորից վերադառնալ արձակուրդի և խնամել երեխային մինչև 3 տարեկանը

Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է եկամտային հարկ վճարի ամսական կտրվածքով

Լուսինե.

Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում, իսկ նա գործունեություն է ուզում ծավալել Երևանում, արդյո՞ք պետք է եկամտային հարկ մուծի ամսական կտրվածքով։ Եվս մեկ հարց. աշխատողի սոց․ վճարը ինչպե՞ս է հաշվարկվում։

Կարդալ ավելին Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է եկամտային հարկ վճարի ամսական կտրվածքով

Ուսման 5 տարիները հաշվու՞մ են որպես ստաժ

Հրաչ․

Բարև Ձեզ։ Ունեմ 13 տարվա ստաժ, 5 տարի էլ սովորել եմ ԲՈՒՀ ում, բայց չեմ ծառայել։ Ուսման 5 տարիները հաշվու՞մ են որպես ստաժ։

Կարդալ ավելին Ուսման 5 տարիները հաշվու՞մ են որպես ստաժ

Արդյո՞ք սոց․ վճար վճարող աշխատողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ մի հարցում. միկրոձեռնարկատիրությամբ գործող կազմակերպության աշխատողի համար ամսական 5 000 դրամ եկամտային հարկ է փոխանցվում և 2.5% էլ նպատակային սոց․ վճար։ Ուզում եմ հասկանալ, եթե աշխատողի համար նպատակային սոց․ վճար է փոխանցվում, այդ դեպքում ինչու՞ աշխատանքային ստաժ չի համարվում։

Կարդալ ավելին Արդյո՞ք սոց․ վճար վճարող աշխատողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ

Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման

Նառա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե սխալ է ավել վերջնահաշվարկը կատարվել և ավել է փոխանցվել, արդյո՞ք այն ենթակա է վերադարձման գործատուին։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման

Ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդային վճարը

Մերի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողը (ուսուցիչ) վերադարձել է ֆիզ. արձակուրդից աշխատանքի իր դիմումի հիման վրա (2020թ. մայիսի 4-ին), աշխատել է 2 ամիս, ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդայինը (արձակուրդ են գնալու հուլիսի 1-ից), եթե ֆիզ. է գնացել 2017թ.-ից՝ առաջին, և 2018թ.-ին՝ երկրորդ անգամ, ու դեռ երեխայի երկու տարին չի լրացել (18.12.2020թ. նոր է լրանում):

  1. Միջին աշխատավարձը ինչպե՞ս հաշվել:
  2. Քանի՞ արձակուրդային օր վճարել:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդային վճարը

Մայրության նպաստի հաշվարկ

Անի․

Բարև ձեզ։ Իմ գործունեությունը հունվար ամսից փոխվել է միկրոձեռնարկատիրականի, 2015-2019թ֊ից հանդիսացել եմ արտոնագրային հարկ վճարող, իմ գրանցված աշխատողը (2016-ից) պետք է գնա ֆիզ արձակուրդ, կուզեի իմանալ՝ որքա՞ն նպաստ է նա ստանալու։

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Վերջնահաշվարկ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 12.05.2020թ.-ին և ազատվել 23.06.2020թ.-ին: Ի՞նչ սկզբունքով եմ հաշվարկելու վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Արձակուրդայինը հաշվարկելու դեպքում

Անի.

Բարև ձեզ: Արձակուրդայինը հաշվարկելիս 12 ամիս եթե հետ ենք գնում, և աշխատողը 2 ամիսը գտնվել է արձակուրդում.
1․ ընդամենը ԱՎՈՒՄ-ին մասնակցու՞մ են այդ 2 ամիսները,
2․ ընդամենը ԱՎՈՒՄ-ը բաժանվում է 12-ի՞, թե՞ այն ամիսների վրա, որոնք մասնակից ամիսներն են:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արձակուրդայինը հաշվարկելու դեպքում

Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

Անի․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է 1 տարի 6 ամիս և նոր պետք է առաջին անգամ գնա արձակուրդ (իր ցանկությամբ է արձակուրդն ուշ տրամադրվել): Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը:

Կարդալ ավելին Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

Բյուլետենի հաշվարկ

Հրաչյա.

Բարև ձեզ։ Հունիսի 9-ից մինչև 30-ը բյուլետենի մեջ եմ լինելու։ Կեղտոտ աշխատավարձս 320 000 դրամ է, որքա՞ն եմ վարձատրվելու։

Կարդալ ավելին Բյուլետենի հաշվարկ

Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը

Inna.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվարկել մայրության նպաստը: Աշխատողի աշխատավարձը կազմում է 55 454 դրամ, աշխատում է 2020 հունվարի 8-ից:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը

Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում

Աննա․

Բարև Ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ, որը միկրոձեռնարկատիրությամբ է զբաղվում (գեղեցկության սրահ) և ունեմ 1 աշխատող: Շուտով ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Կասե՞ք ինչ գումար է պետությունը ինձ տրամադրելու: Սրահը շարունակելու է աշխատել։

Կարդալ ավելին Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում

Արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկը հունիսին 2 շաբաթ գտնվել է հարկադիր պարապուրդում և վճարվելու է 2/3-ով, արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով։

Կարդալ ավելին Արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը կհամարվի ստաժ

Վահան․

Բարև Ձեզ։
4 տարի 10 ամիս է աշխատում եմ պետական ԲՈՒՀ-ում որպես դասախոս (հիմնական աշխատող եմ), դրանից առաջ 4 ամիս կրկին իմ մասնագիտությամբ աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրով։ Այժմ աշխատանքս փոխելու համար 5 տարվա մասնագիտական ստաժ է պահանջվում։ Հարցս հետևյալն է՝ 4 ամիս իմ մասնագիտությամբ, բայց քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատածս ժամանակը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվու՞մ է։

Կարդալ ավելին Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը կհամարվի ստաժ

Արդյո՞ք հասնում է արձակուրդային

Լիլիթ.

Բարև ձեզ։ Եթե ընդունվել եմ աշխատանքի 2020թ. փետրվարի 3-ից ուսումնական հաստատությունում, հիմնական աշխատող եմ, ինձ հասնու՞մ է արձակուրդային։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Արդյո՞ք հասնում է արձակուրդային

6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել

Mane.

Բարև Ձեզ: Աշխատելուց 6 ամիս անց տեղյակ եմ, որ աշխատողը իրավունք ունի արձակուրդ ձևակերպել, բայց քանի՞ օրով։ Ես աշխատելուց 6 ամիս հետո օգտագործել եմ ինձ հասանելիք 20 աշխատանքային օրից 10-ը, այժմ ազատման դիմում եմ գրել և ինձ նշում են, որ մնացած 10 օրը չեմ կարող օգտագործել, քանի որ 12 ամիսը չի լրացել աշխատանքիս։ Խնդրում եմ օգնեք հասկանալ։

Կարդալ ավելին 6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել

Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել փոխառությունից

Կարինա.

Բարև ձեզ: Կազմակերպության բանկային հաշվեհամարները և դրամարկղային գիրքը արգելանքի տակ են։
Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել՝ տնօրենին (ով նաև հիմնադիր է) տրված փոխառությունից փոխմարում անելով։

Կարդալ ավելին Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել փոխառությունից

Երեխայի խնամքի համար արձակուրդի հրաման

Ողջույն: Աշխատողի համար մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում հրաման տրվու՞մ է: Եթե տրվում է` խնդրում եմ կարո՞ղ եք ինձ հրամանի օրինակելի ձև ուղարկեք (arpinesoc շնիկ mail.ru):
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի համար արձակուրդի հրաման