Category: Աշխատավարձ, կադրեր
Արդյո՞ք նպաստը պակասեցվում է եկամտային հարկից
Naira.
Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակահատվածի նպաստը վճարվել է մինչև հաշվետու ժամանակահատվածի համար ամփոփ եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելը, այսինքն` մինչև հաջորդ ամսվա քսանը, ապա եկամտային հարկից պակասեցվում է թե՞ ոչ:
Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը
Ինգա.
Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ կես դրույքով վարձու աշխատող (40 000 դրամ աշխատավարձով) և միաժամանակ հանդիսանում եմ Ա/Ձ, որը կապ չունի իմ գրանցված աշխատավայրի հետ: Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը:
Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում
Մարի.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում, նշեմ, որ հաշվարկվում է արձակուրդային վճար: Աշխատանքային օրենսգրքում նշված հետևյալ տողերում՝ «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում», արդյո՞ք «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը: Խնդրում եմ, գրեք հիմնավորված պատասխան:
Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից
Gayane.
Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ պատասխանել: Աշխատում եմ կազմակերպությունում և ուզում եմ տեղեկանալ իմ իրավունքների մասին:Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից: Աշխատում եմ քաղ. իրավական պայմանագրով:
Աշխատողը աշխատանքի է հաճախել ընդամենը 15 օր
Arayik.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Աշխատողը աշխատանքի է հաճախել ընդամենը 15 օր և աշխատանքից ազատվել: Պայմանագրով՝ նորմալ դրույք 5 օրյա աշխատանքային շաբաթով: Ինչպե՞ս հաշվարկել և վճարել վերջնահաշվարկ:
20-ժամյա աշխատանքային շաբաթվա նվազագույն դրույքաչափ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Եթե 40-ժամյա աշխատանքային շաբաթի դեպքում նվազագույն ժամային դրույքաչափը 406 դրամ է, ապա 20-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ինչքա՞ն կլինի։ Շնորհակալություն:
Արդյո՞ք երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի
Աշխեն․
Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և ամսական ստանում եմ 18 000 դրամ նպաստ։ Հուլիսի 1-ից գիտեմ, որ օրենքում փոփոխություն է կատարվելու և 18 000 դրամը դառնում է 26 500 դրամ։ Ես ապրում է գյուղական բնակավայրում, արդյո՞ք այն կկրկնապատկվի և արդեն ամեն ամիս կստանամ 53 000 դրամ։
Ֆիզ. արձակուրդի երկարաձգում
Qristine.
Ես գտնվում եմ դեկրետում` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Հիմա անցել է կեսը, ես հղի եմ կրկին 7 ամսական: Հիմա ինձ ֆիզ.-ից ֆիզ. կտան թե՞ ոչ:
Ինչքա՞ն կկազմի արձակուրդայինը
Մարիամ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ դպրոցում և 2019թ.-ի օգոստոսի 24-ից մինչև մայիսի 31-ը գտնվել եմ ֆիզ. աձակուրդում, հունիսի 1-ից աշխատանքի մեջ եմ: Արձակուրդային կստանա՞մ և ի՞նչքան` ամսական 65 000 աշխատավարձի դեպքում:
Ո՞ր հաշվեհամարին են փոխանցվում հարկերը
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։ Բոլոր հարկերը, բացառությամբ դրոշմանիշային գումարներից, փոխանցվում են 900008000490 հաշվեհամարի՞ն։ Եվ եկամտային հարկի ու սոց․ վճարի պարագայում փոխանցվելու են գործատու՞ի անունից։
Ինչպե՞ս հաշվել ամենամյա արձակուրդը
Աիդա.
Ինձ նույնպես հետաքրքիր է ամենամյա արձակուրդի վճարման կարգը: Եթե նույն ուսումնական հիմնարկում գործավարը, որի հասանելիք արձակուրդը 20 աշխատանքային օր է, համատեղությամբ դասավանդում է, իսկ դասավանդողի արձակուրդը 35 աշխ. օր է, ինչպե՞ս է հաշվարկվում և տրվում արձակուրդ: 20 աշխ. օրվա հաշվարկով, որի մեջ մտնում են երկու աշխատանքների ընդհանուր գումարի միջինը թե՞ առանձին-առանձին՝ 20 օրով և 35 օրով հաշվարկելով համապատասխան եկամուտների նկատմամբ:
Արդյո՞ ք արձակուրդայինի հաշվարկը նույնն է բոլոր կազմակերպությունների համար
Անի.
Բարև ձեզ: Բյուջետային և ոչ բյուջետային հիմնարկների համար աշխատողների արձակուրդայինի հաշվարկը նու՞յնն է, թե՞ ոչ:
Վերջնահաշվարկի վերաբերյալ
Հայկ.
Բարև ձեզ:
Հարցս վերջնահաշվարկին է վերաբերում.
Աշխատակիցը աշխատել է 9 ամիս և չի օգտվել իր ամենամյա արձակուրդից: ԱՕ 164-րդ հոդվածի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Այժմ աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը հաշվարկվում է 20 աշխ. օրվա՞, թե՞ 15 աշխ. օրվա (9×20/12) համար:
Նախապես շնորհակալություն։
Ո՞րքան գումար կվճարվի հարկադիր պարապուրդի համար
Մարիամ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում։ Մինչև 17.01.2019թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում, որից հետո հիմնարկը լուծարվել է։ Փետրվարի 3-ից անցել եմ գրանցված այլ աշխատանքի, սակայն համավարակի պատճառով այս պահին հարկադիր պարապուրդի մեջ եմ գտնվում և չեմ վարձատրվում։ Որքան գումար եմ ստանալու, եթե պայմանագրով գրված է 92 000դր։ Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք արձակուրդը երկարում է 4 օրով
Հասմիկ․
Բարև ձեզ, եթե աշխատողը հիվանդության պատճառով 2 ամիս չի հաճախել աշխատանքի և վճարվել է անաշխատունակության համար, այս դեպքում հերթական արձակուրդ երկարու՞մ է 4 օրով։ Նախապես շնորհակալություն։
Արդյո՞ք ԱՁ լինելու փաստը կխանգարի մայրության նպաստ ստանալուն
Հերմինե․
Բարև ձեզ։ Ես և իմ ընտանիքս ապրում ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում փաստացի, իսկ գրանցումով՝ Ոսկևան։ Նոյեմբերյան ապրում ենք սկեսուրիս տանը իր հետ մեր ընտանիքը կազմված է երեք չափահաս մարդուց և մեկ անչափահաս փոքրիկից, որը պետք է ծնվի հոկտեմբեր ամսին։ Ես երկու օր է աշխատում եմ խանութում, որի գործատուն ինձ գրանցել է որպես ԱՁ, արդյո՞ք կխանգարի այդ փաստը, որ փոքրիկը ստանա իր հասանելիք մայրության նպաստը, ինչպես նաև մեր գրանցումը և փաստացի ապրելու վայրը կապ ունի թղթաբանության հետ, որ չեղյալ համարվի փոքրիկի հասանելիքներն ստանալուն։ Ասեմ նաև, որ փոքրիկի ծնվելուց հետո միայն հայրություն են ճանաչելու, այսինքն միայնակ մայր կարգավիճակում է լինելու։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանեք, քանի որ ես կարող եմ հրաժարվել ԱՁ լինելուց։
Աշխատավարձը նվազագույնից ցածր է
Լիլիթ․
Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի աշխատակիցը աշխատում է կես դրույքով, սահմանված է 46 310 դրամ հաշվարկային աշխատավարձ, պահումները հանելուց հետո ստացվում է 33 500 դրամ։ Արդյո՞ք ճիշտ է, որ նվազագույնից ցածր է ստացվում։
Աշխատանքի ընդունման դիմումը քանի՞ օր շուտ պետք է գրել
Անի․
Բարև Ձեզ։ Քանի՞ օր շուտ պետք է աշխատողը դիմում գրի աշխատանքի ընդունվելու համար:
Կարո՞ղ եմ հիփոթեկային վարկ վերցնել եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ
Կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր գործատուի հետ։ Գիտեմ, որ հարկային բեռը նույն է (23 տոկոս եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց․վճար) ինչպես աշխատանքային պայմանագրի դեպքում, բայց գործատուն ասեց, որ եթե որոշեմ հիփոթեկային վարկ վերցնել, կփոխարինի քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագրով (ինչպես հասկանում եմ, որպեսզի հարկի չափը ավելանա, ու ես կարողանամ եկամտային հարկից վարկի տոկոսների վճարման օրենքից օգտվել)։ Եթե եկամտային հարկը նույն է երկու պայմանագրերի դեպքում, ապա ինչու՞ ինձ դա ասեցին։ Մինչև վերը նշված դեպքը ես երկու պայմանագրերի միջև տարբերություն չէի տեսնում։ Կբացատրե՞ք՝ արդյոք իսկապես աշխատանքային պայմանագիրը ունի առավելություններ կենսաթոշակի կուտակման, հիփոթեկային վարկ վերցնելու և այլ նմանատիպ գործողությունների ժամանակ։ Շնորհակալություն
Մեկ ժամ պակաս աշխատելու վերաբերյալ
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես նոր եմ վերադարձել աշխատանքի դեկրետից, աշխատում եմ մեկ ժամ պակաս որպես կերակրող մայր։ Հիմա տվյալ իրավիճակից ելնելով՝ կրճատել են բոլորիս աշխատանքային ժամը, և 8 ժամի փոխարեն աշխատում ենք 6,5 ժամ։ Իսկ գոյություն ունի՞ ինչ որ հատուկ ժամային գրաֆիկ, համաձայն որի ես մեկ ժամ պակաս չեմ կարող աշխատել այդ դեպքում։
Սոց․ փաթեթի շրջանակներում հյուր ընդունելու համար
Կարինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ Հայաստանում գործող ցանկացած հյուրանոց և հյուրատուն իրավունք ունի՞ սոց․ փաթեթով հյուր ընդունել: Ի՞նչ թղթավարություն է հարկավոր դրա համար։
Արդյո՞ք փոխվում է սոցիալական վճարի դրույքաչափը
Հեղինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ մինչև 31.12.2020թ․ կուտակային կենսաթոշակ վճարող աշխատողը վճարում է 2.5%, թե՞ հուլիսի 1-ից փոխվում է։
Վերջնահաշվարկի կատարում
Բորյա
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է վերջնահաշվարկի հաշվարկմանը: Ս/թ հունիսի 10-ին աշխատանքից հանել են մեր նախկրթարանի տնօրենին և նախորդ տարիների արձակուրդի պարտք չունեն, ինքը օգտվել է ամենամյա արձակուրդից: Եվ 2020 թ-ին Հունվար ամսին գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ և փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին աշխատել են և ստացել են միայն աշխատավարձ փետրվար, մարտ ամիսների համար, հիմա վերջնահաշվարկ կատարելիս բացի ապրիլ, մայիս և հունիս ամսվա 8 օրվա աշխատավարձի պարտքը վճարելուց բացի, արդյո՞ք հասնում է նաև արձակուրդային վճար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատակիցը աշխատում է կես դրույքով
Բարև ձեզ, կարո՞ղ եմ արդյոք կես դրույքով աշխատողին նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ տամ, օրինակ 50 000։
Ինչպե՞ս տալ արձակուրդայինի ձևակերպումները
Բարեվ ձեզ: Oգնեք խնդրում եմ` ՀԾ ծրագրում արձակուրդի ձևակերպումները ինչպե՞ս տամ, եթե հունիսի 18-ից աշխատողը գնում է ամենամյա արձակուրդ։
Որքա՞ն է տևում աշխատանքային գրքույկի թվայնացման գործընթացը
Կարո Պետրոսի Գավուկչյան.
Ես աշխատում եմ «Սեմուր ընդ Կո» ընկերությունում։ Դեկտեմբերին աշխատանքային գրքույկը տվել եմ, որ տան թվայնացման։ Մինչև հիմա պատասխան չկա։ Մի՞թե թվայնացման պրոցեսը այդքան երկար է տևում։
Հարգանքներով՝ Կարո
Դեկրետից դեկրետ գնալու դեպքում
Աննա.
Բարև ձեզ: Դեկրետից դեկրետ գնալու դեպքում դեկրետային գումար տալի՞ս են։ Իմ դեկրետը լրանում է սեպտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ իմ հղիությունը կլինի 5 ամսական։
Անաշխատունակություն և արձակուրդ
Դիցուք՝ աշխատողը արձակուրդի դիմում է ներկայացնում հաշվետու ամսվա 10-ին տվյալ ամսվա 15-ից 25-ի համար և նույն ամսվա 13-ից 24-ը գտնվում է անաշխատունակության մեջ։ Արդյո՞ք տվյալ դեպքում խախտում է տեղի ունենում:
Արդյո՞ք նշանակություն ունի, թե որքան ժամանակ է աշխատում անձը
Նարինե.
Բարև ձեզ: 2 ամսվա գրանցված աշխատողը Ա/Ձ-ում կարո՞ղ է ֆիզ. արձակուրդ գնալ, նշանակություն ունի՞, թե քանի ամսվա աշխատող է։ Նախապես շնորհակալություն։
Վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակ
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419
Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ,
2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 2761.12=102 229 դրամ:
