Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

ԱՁ գործունեություն չի իրականացրել

Վահագն․

Բարև ձեզ։ Ես գրանցվել եմ որպես ԱՁ, սակայն ոչինչ չեմ իրականացրել։ Եթե ԱՁ փակեմ, ինչ-որ գումարներ պե՞տք է վճարեմ։

Կարդալ ավելին ԱՁ գործունեություն չի իրականացրել

Հաշիվ և կանխիկ վճարման անդորրագիր ՌԴ տարածքում

Արման․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշիվ և կանխիկ վճարման անդորրագիր ՌԴ տարածքում

Գեոդեզիա և չափագրում գործունեություն

Անի․

Բարև բոլորին։ Գեոդեզիա և չափագրում գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկով հարկվող պետք է լինի։ Գործելու է Երևանից դուրս` մարզերում։

Կարդալ ավելին Գեոդեզիա և չափագրում գործունեություն

Գովազդային ծախսերի նվազեցում շահութահարկից

Սեդա․

Բարև Ձեզ։ Ընկերությունն ԱԱՀ վճարող է և կատարել է գովազդային ծախսեր: Խնդրում եմ ասեք՝ շահութահարկի գծով ամբողջությամբ ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Գովազդային ծախսերի նվազեցում շահութահարկից

Ներմուծման ԱԱՀ և բնապահպանական հարկի հաշվեհամարներ

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել ԱՁ-ի համար ներմուծման ԱԱՀ-ի և բնապահպանական հարկի վճարման հաշվեհամարները: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ներմուծման ԱԱՀ և բնապահպանական հարկի հաշվեհամարներ

Ֆիզիկական անձի կողմից միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալու վերջնաժամկետ

Արմինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք, արդյո՞ք կան հստակ ժամկետներ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն ներկայացնելու համար: Անձը նոր է սկսելու իր գործունեությունը և առաջին անգամ գրանցվելու հարկային դաշտում:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձի կողմից միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալու վերջնաժամկետ

Հաշվի ստացում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից

Քրիստինե․

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունից հաշիվ ենք ստացել, ծրագրի սպասարկման հաշիվ է։

1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է տալ

2․ Այդ հաշիվը կարո՞ղ ենք ներառել ԱԱՀ-ի հաշվարկի մեջ

3․ Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Հաշվի ստացում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից

ԱԱՀ վերադարձ բեռնատար ավտոմեքենա գնելու դեպքում

Կոնստանտին Արզաքանյան․

Որպես ԱՁ ավտոսրահից բեռնատար ավտոմեքենա գնելու դեպքում, ԱԱՀ-ն հնարավո՞ր է որևէ կերպ հետ ստանալ։

Կարդալ ավելին ԱԱՀ վերադարձ բեռնատար ավտոմեքենա գնելու դեպքում

Օղու ակցիզային հարկի դրույքաչափ

Արման․

Բարև Ձեզ։ 2025 թվականին որքա՞ն է ցորենի 40 %-ոց օղու ակցիզային հարկի դրույքաչափը։

Կարդալ ավելին Օղու ակցիզային հարկի դրույքաչափ

Ավտոմեքենայի ներմուծում և արտահանում ՌԴ

Արտյոմ․

Հարգելի հաշվապահներ,

Հարցս հետևյալն է․ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Ուզում է ներմուծել մարդատար մեքենա և անհատույց տրամադրել, արտահանել ՌԴ-ում գոծող իր դուստր ընկերությանը։ Կօգնե՞ք հասկանալ ընթացակարգը և առաջացող հարկային պարտավորությունները։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի ներմուծում և արտահանում ՌԴ

Հարկային պարտավորություն մսամթերք գնելու դեպքում

Աննա․

Բարև Ձեզ։ Որ խնդրեմ ինձ կասե՞ք՝ մսամթերքի գնման ակտի առկայության դեպքում հարկը ինչքա՞ն է կազմում:

Կարդալ ավելին Հարկային պարտավորություն մսամթերք գնելու դեպքում

Սուրճի կրպակի գործունեություն

Արթուր․

ԱՁ-ն գրանցված է մարզում, ցանկանում է տեղում պատրաստել սուրճ և պատուհանիկի միջոցով վաճառել տեղում։ Խնդրում եմ կասե՞ք հարկման դաշտը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի նման գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Սուրճի կրպակի գործունեություն

Ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտ

Իրինա․

Ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտը ֆիզ․ անձի դեպքում ինչպե՞ս է հարկվում, նախապես ասեմ՝ օտարերկրյա շուկայից է եկամուտը։

Կարդալ ավելին Ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտ

Արդյո՞ք կիրառելի է ԱԱՀ 0% դրույքաչափ

Հասմիկ․

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատող ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձը ծառայություն է ստանում ՀՀ-ում գրանցված ԱԱՀ վճարող ընկերությունից։ Արդյո՞ք կարող եմ կիրառել ՀՀ Հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը՝ դիվանագիտական ներկայացուցչության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա։

Կարդալ ավելին Արդյո՞ք կիրառելի է ԱԱՀ 0% դրույքաչափ

Какая сумма будет базой для исчисления НДС?

Добрый день!

Уважаемые знатоки, подскажите, пожалуйста, какая сумма будет базой для исчисления НДС по предоставлению услуг организацией-нерезидентом. Например, поставщик из России оказывает армянской организации информационно-консультационные услуги. Стоимость 100 000 рублей. Услуги оказаны на территории Армении. Армянская организация, согласно ст. 70, выступает налоговым агентом, должна исчислить НДС и отразить его в отчетность. Какая сумма будет налоговой базой: 1) 100 000 руб. (в драмовом эквиваленте) с НДС 100 000*20%=20000 или 2) 83 333 с НДС 83 333*20%=16 667. Поставщику за услуги оплачены 100 000 руб. Заранее благодарю за ответы.

Կարդալ ավելին Какая сумма будет базой для исчисления НДС?

Ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է

Արմինե․

Բարև Ձեզ։ Եթե Իրանից ապրանք են ներմուծում, և կա սահմանից Երևան բեռնափոխադրում, ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։ Որ խնդրեմ՝ հղում կանեք օրենքից կամ իրավական ակտի, ինչո՞վ կարգավորվում է վերոնշյալ հարցը (ես չեմ գտնում):

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է

ՌԴ ռեզիդենտ աշխատակցի հարկեր

Արևիկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդեք 2 հարցում։

1. Ոչ ռեզիդենտ ԱՁ-ն ստանում է եկամուտ ռեզիդենտ կազմակերպությունից։ Ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներառենք ԱՁ-ի ստացած եկամուտը՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի մեջ, թե՞ եկամտային հարկի հաշվետվության մեջ։

2. ՌԴ ռեզիդենտ հեռավար աշխատող աշխատակիցը խնդրում է կրկնակի համաձայնագրի հիման վրա չպահել ՀՀ-ում հարկերը։ Քանզի նա պետք է վճարի հարկերը ՌԴ-ում։ Հավելեմ, որ սկզնական շրջանում եկել է ՀՀ և ստացել ՀԾՀ, նրա համար տրվել է գրանցման հայտ և մինչ այժմ պահվել են բոլոր հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային վճար)։ Արդյո՞ք հարկերը չպահելու դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը խնդրի առջև չի կանգնի։

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՌԴ ռեզիդենտ աշխատակցի հարկեր

Նվիրատվություն հիմնադրին

Արման․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է՝ ՍՊԸ-ն կարո՞ղ է նվիրատվություն տալ հիմնադրին, և ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։

Կարդալ ավելին Նվիրատվություն հիմնադրին

Ո՞րն է ներմուծված ապրանքների հաշվետու եռամսյակը

Ռուզաննա․

Բարև ձեզ։ Ապրանք եմ ներմուծում ԱՄՆ-ից (բժշկական հագուստ)։ Invoice-ի date 27/03/25 թ, վճարումը արվել է 23/03/25թ, ապրանքը հայտարարագրվել է 05/04/25թ։ Ո՞րն է ձեռք բերված ապրանքների հաշվետու եռամսյակը։ 1-ին, թե՞ 2-րդ։ Շրջհարկ վճարող եմ:

Կարդալ ավելին Ո՞րն է ներմուծված ապրանքների հաշվետու եռամսյակը

Գույքահարկի նվազեցում

Աշոտ․

Բարև ձեզ։ Մեքենայի և տարածքի գույքահարկը շահութահարկով նվազեցվու՞մ է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Գույքահարկի նվազեցում

Եկամտային հարկի հետ վերադարձ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Նարինե․

Բարև Ձեզ։ Ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագրի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործու՞մ է։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Եկամտային հարկի հետ վերադարձ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

ՍՊԸ անցել է ընդհանուր հարկման դաշտ

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն, որի գործունեությունը արվեստի բնագավառն է, ունի միայն տնօրեն գրանցված, միջոցառումներ է կազմակերպում, մրցույթ փառատոններ, երեխաներն էլ անդամավճար են մուծում կազմակերպության հաշվին։ Նախորդ տարիների աշխատել է շրջհարկով, այս տարի շրջհարկի դիմումը չի ներկայացվել, մոռացել են։ Հիմա արդեն ԱԱՀ-ի դաշտ են ընկել։

Հարց 1․ Հիմա պե՞տք է նորից ԱԱՀ-ի հայտարարություն տալ

Հարց 2․ Կազմակերպությունը մեքենա է գնել, և 451 000 դրամ հարկ է վճարել։ Հիմա որ ԱԱՀ-ի դաշտ է ընկել, հնարավո՞ր է 20 % -ից նվազեցնել, և եթե հնարավոր է, ինչպե՞ս պետք է անել։

Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՍՊԸ անցել է ընդհանուր հարկման դաշտ

ԱՁ կողմից հարկերի վճարում

Իրինա․

Բարև Ձեզ։ Ես մեկ ամիս առաջ եմ գրանցել ԱՁ, և այս ամիս պիտի վճարեմ շրջանառության հարկը։ Խնդրում եմ կասեք՝ փոխանցումը միասնական հաշվեհամարին պարտադի՞ր է կատարել իմ այն հաշվից, որն ԱՁ-ինն է, թե՞ կարող եմ փոխանցել ցանկացած այլ հաշվից, կամ քարտից՝ նշելով ԱՁ անվանումը և հարկ վճարողի համարը։

Կարդալ ավելին ԱՁ կողմից հարկերի վճարում

Ապրանքների առցանց վաճառք

Էլմիրա․

Բարև ձեզ, խնդրում եմ հաշվապահներ ջան, ասեք՝ արդյո՞ք հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ես օնլայն տարբերակով վաճառեմ նոր կամ օգտագործված իմ ապրանքները, որոնք ձեռք եմ բերել օնլայն մարկետփլեյսերից մեծաքանակ։

Կարդալ ավելին Ապրանքների առցանց վաճառք

Շրջանառության հարկի դիմումը լրացվել է, սակայն չի ուղարկվել

Անի․

Բարև ձեզ, խնդրում եմ կասե՞ք․ ԱՁ բացելուց հետո 201 հաշվետվությունը լրացրել եմ, բայց չեմ ստորագրել ու հանձնել ՊԵԿ, մի ամիս անցել է, դա խնդի՞ր է, պե՞տք է ստորագրեի և ուղարկեի՞։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի դիմումը լրացվել է, սակայն չի ուղարկվել

Բիլիարդ սրահի գործունեություն

Լուսինե․

Ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջանառության հարկով։ Ցանկանում եմ բացել բիլիարդ սրահ, որտեղ կվաճառվի նաև խմիչք։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնեմ ես որպես ԱՁ, շրջհարկի եռամսյակային հաշվետվության մեջ բիլիարդի ժամավճարը ո՞ր տողում պետք է ներկայացնեմ, ի՞նչ լրացուցիչ վճարներ պետք է կատարեմ։ Պե՞տք է արդյոք ԱՁ-ի համար ՀԾ հաշվապահ ծրագիր բացեմ և լրացնեմ։ Ի՞նչ լրացուցիչ գործողություններ ունեմ անելու հարկային համակարգում, սխալներից և խնդիրներից խուսափելու համար։

Կարդալ ավելին Բիլիարդ սրահի գործունեություն