Category: Հարկեր, տուրքեր, վճարներ
Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում
Արմեն.
Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:
ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար
Վիկտոր.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։
2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։
Շնորհակալ եմ:
ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ
Արմինե․
Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։
Փաստաբանական գործունեության համար հարկային դաշտի ընտրություն
Էմիլիա․
Բարև Ձեզ, ԱՁ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Նախորդ տարի եղել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Այս տարի ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ կարգով է հարկվելու, և դիմումի ժամկետները: Կանխավ շնորհակալություն։
Դրոշմանիշային վճարի պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում
Լիլիթ․
Բարև ձեզ, Խնդրում եմ ասել՝ ե՞րբ է ընդունվել համատեղությամբ աշխատողներից դրոշմանիշային վճար պահելու օրենքը: Եվ եթե այսքան ժամանակ համատեղությամբ աշխատողից դրոշմանիշային վճար չի պահվել, քանի որ աշխատել է 0,25 դրույքով և աշխատավարձն էլ նվազագույնն է եղել, ապա ինչպե՞ս ուղղեմ սխալս:
Խմորեղենի արտադրությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Սեդա.
Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Ձ և արտադրել խմորեղեն: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Կարո՞ղ է արդյոք քոլեջը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, օգնեք՝ կարո՞ղ է արդյոք քոլեջը (մինչև 6 տարեկան երեխաների նախակրթարանը) համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լուսինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք` ՍՊԸ-ն մատուցում է սառնարանների և օդափոխության համակարգերի տեղադրման ծառայություն, արդյո՞ք կարող ենք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել
Արթուր․
Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել՝ ի՞նչ հարկատեսակներ են գործելու, երբ ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել։
ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով
Շողիկ․
Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։
Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում
Հայկ.
Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։
Շնորհակալություն։
Շրջանառության հարկ վճարողը ունի ԱԱՀ դեբետի մնացորդ
Արամ.
2018-2019թթ. եղել եմ ԱԱՀ վճարող, հարկային պարտավորություններում կուտակվել է որոշակի գումար: Ի՞նչ կարող եմ անել դեբետի հետ շրջ. հարկ վճարող դառնալուց հետո: Ո՞վ կարող է խորհուրդ տալ:
ԱՁ-ն նաև վարձու աշխատող է
Հայկանուշ.
Բարև ձեզ:
Եթե ես այլ կազմակերպության աշխատող եմ և ունեմ իմ ԱՁ-ն, պետք է վճարե՞մ սոց. վճար 2 դեպքում:
Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ
Թամարա Հովհաննիսյան.
Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:
ԱՁ-ն վարում է օնլայն սեմինարներ
Արտաշես.
ԱՁ-ն վարում է օնլայն սեմինարներ։ Ի՞նչ հարկեր է նա վճարելու։
Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարելու այլ կազմակերպությունների
Տիգրան․
Բարև ձեզ։ Ծրագրում եմ հիմնել կազմակերպություն, որը կմատակարարի աապրանքներ հյուրանոցներին, հանրային սննդի կետերին և առևտրային կետերի (խանութներ, կրպակներ): Ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, եթե ես լինելու եմ միակ աշխատողը, և ուզում եմ աշխատել մաքսիմալ իրական փաստաթղթաբանությամբ:
ԱՁ-ն զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով
Լուսինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Գրանցել եմ ԱՁ հունվարի վերջում, զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ու ժամկետները։ Նախապես շնորհակալություն։
Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
Էդգար․
Խնդրում եմ, պատասխանեք՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:
Բենզալցակայանը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մարիամ․
Բարև ձեզ: Բենզալցակայանը կարո՞ղ է համարվել միկրոբիզնես, եթե բացառությունների ցանկում չկա, և նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 24 մլն-ն։ Շնորհակալություն։
ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում
Մարինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
Հարց 1․ ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, 2019թ. որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը, և շահութահարկի հաշվետվության վերջին աղյուսակում հարկման բազայի բաժնում (մնացորդ, մուտք, ելք, մնացորդ) ո՞ր դեպքում ենք լրացնում տվյալները, որ դեպքում՝ ոչ:
Հարց 2․ Ֆիզիկական անձը ձեռք է բերել ավտոմեքենա և մեկ տարվա ընթացքում վաճառել է, այսինքն՝ գործարքը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն և պետք է հարկվի եկամտային հարկո՞վ: Հարկային տեսչությունում գրանցվել է, ստացել ՀՎՀՀ, էլեկտրոնային եղանակով ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնենք:
Հարց 3․ ՀՀ հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանվում, որ միայն շրջ․ հարկով կամ միայն արտոնագրային հարկով աշխատող կազմակերպությունները չեն ներկայացնում շահութահարկի հաշվարկ:
Հարց 4․ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ-ով կամ շրջ. հարկով աշխատելու դիմումը ներկայացնել ոչ թե համապատասխանաբար հունվարի 20-ին կամ փետրվարի 20-ին և կարո՞ղ է շահութահարկի կանխավճարներ չկատարել (2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում), և եթե այո, գործունեությունը սկսելու դեպքում գործունեությունը դադարեցրած եռամսյակների համար է՞լ է վճարում կանխավճարները:
Կանխավ շնորհակալ եմ:
Միջնորդային բեռնափոխադրումների գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Արմինե․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է միջնորդային գործունեությամբ (միջնորդություն բեռնափոխադրումներից), նրա եկամուտը միջնորդավճարն է: Նախորդ տարում չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը, կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ պետք է ունենա:
Ավտոմեքենայի վաճառքից վճարվող հարկի հաշվարկ
Արսեն.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի վաճառքից հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը որտե՞ղ է: Հարկայինում ասացին, որ հաշվարկը պետք է իրականացվի էլեկտրոնային տարբերակով, սակայն հարկայինի կայքում կոնկրետ ձև չկարողացա գտնել:
Ի՞նչ հարկատեսակով են աշխատելու ատամնաբուժարանները
Թեհմինա.
Խնդրում եմ, պատասխանեք: Ատամնաբուժարանները 2020թ.-ից ի՞նչ հարկատեսակի են անցնում նախկին արտոնագրայինի փոխարեն:
Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն
Սահակ Մարգարյան.
Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։
Ինչու՞ ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Անահիտ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչու սեփական տարածքը վարձակալության հանձնած ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դա նրա միակ գործունեությունն է, անցյալ տարի 24 մլն-ի շեմը չի գերազանցել:
ԱՁ-ն ցանկանում է ապրանք ներմուծել
Հայկ.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:
Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության
Անահիտ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Նախապես շնորհակալ եմ:
Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն գործել միկրոձեռնարկատիրության համակարգում
Նարինե.
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է մեքենաների ապահովագրության համար, հաշիվներ են դուրս գրվում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:
ԱՁ-ն ցանկանում է ֆոտոստուդիա բացել
Նարեկ.
ԱՁ-ն ուզում է բացել ֆոտոստուդիա և երկու ձևով աշխատել՝
1. տարածքը ժամավարձով տրամադրել,
2. կատարել այդ ֆոտո ծառայությունը ստուդիայում:
Խնդրում եմ ասել, թե ոնց պետք է ձևակերպել և ինչ հարկեր է պետք վճարել:
ԱՁ-ն զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով
Լևոն.
Բարև ձեզ: Ես 2020թ․-ին բացել եմ ԱՁ և զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով։ Որտեղի՞ց կարող եմ ճշտել, թե ես որ հարկատեսակով եմ աշխատում:
