Category: Հարց ու պատասխան

Աշխատողների պայմանագրերը փոխելու համար

Անուշ.

Բարև ձեզ: Կասեք` եթե ուզում ենք բոլոր աշխատողների պայմանագրերը փոխել, հրամանը պարտադի՞ր է, թե՞ կարող ենք ուղղակի պայմանագիրը կնքել և կարել գործերին:

Կարդալ ավելին Աշխատողների պայմանագրերը փոխելու համար

Շրջհարկով աշխատող ընկերությունը դադարեցման մեջ է

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, պե՞տք է արդյոք շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, այս տարվա մինչև փետրվարի 20-ը ներկայացնի հաշվետվություն հարկատեսակի մասով, եթե առաջիկայում չի նախատեսում վերսկսել իր գործունեությունը:

Կարդալ ավելին Շրջհարկով աշխատող ընկերությունը դադարեցման մեջ է

Տարիֆիկացիոն ցուցակի փոփոխություն

Դիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե աշխատողի հիմնական հաստիքը օպերատոր է, և տարիֆիկացիոն ցուցակում ունի նաև դասաժամ, դասղեկություն (այսինքն լրացուցիչ վարձատրություն), սակայն աշխատանքային ստաժը 10 տարվա փոխարեն գրված է 9-ը տարին, դա կարո՞ղ ենք նույն ձև թողնել և փոխել հաջորդ տարվա տարիֆիկացիոն ցուցակի մեջ։ Խնդրում եմ նաև պատասխանեք՝ փոփոխություններ աշխատավարձի հետ կապված կա՞ն, եթե 9 տարի է գրված։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Տարիֆիկացիոն ցուցակի փոփոխություն

Արձակման նպաստ

Մարինե․

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 9 – րդ կետով՝ 9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, եթե աշխատողի հետ անմիջապես կնքվում է նոր պայմանագիր՝ այլ պաշտոնով, աշխատավարձով և գրաֆիկով, այս դեպքում արձակման նպաստ պե՞տք է վճարի գործատուն, թե ոչ։

Կարդալ ավելին Արձակման նպաստ

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Սյուզաննա․

Բարև ձեզ։ Եթե տվյալ աշխատողի երեխան ծառայում է ՀՀ ԶՈւ, ապա հնարավո՞ր է՝ ետ վերադարձնեն մեկ տարվա դրոշմանիշի գումարը։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի վերադարձ

Տալ ցեսիայի պայմանագրով կատարված գործարքների ձևակերպումները

Գոհար.

Բարև ձեզ: Կխնդրեի օգնել` ցեսիայի պայմանագրի հիման վրա կատարվող գործարքի հաշվապահական ձևակերպումների հարցում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Տալ ցեսիայի պայմանագրով կատարված գործարքների ձևակերպումները

Աշխատանք համատեղությամբ

Արմեն

Բարև Ձեզ։ Կարելի՞ է աշխատել դպրոցում համակարգչային օպերատոր, /0,5 դրույք/ և ուսուցիչ` 14 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։

Կարդալ ավելին Աշխատանք համատեղությամբ

ՍՊԸ գործունեության դադարեցում

Կատարինե.

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ նոր է բացվել և ունի երկու հիմնադիր (50-50), բայց հիմնադիրներից մեկը հանրապետությունում չի, մյուս հիմնադիրը ցանկանում է գործունեությունը դադարեցնել: Կնշե՞ք քալյլերը:

Կարդալ ավելին ՍՊԸ գործունեության դադարեցում

Ե՞րբ կարելի է աշխատողին ընդունել աշխատանքի

Աննա.

Բարև ձեզ: Կասեք` հղիության որերո՞րդ ամսում է թույլատրվում ընդունվել աշխատանքի, հետո գնալ ֆիզ։

Կարդալ ավելին Ե՞րբ կարելի է աշխատողին ընդունել աշխատանքի

Արդյո՞ք պետք է նոր համաձայնագիր

Լուս.

Բարև ձեզ: Կազմակերպության հաստիքացուցակը տարվա սկզբում հաստատվելուց հետո պետք է բոլոր աշխատողների հետ նոր համաձայնագրեր կնքվի, թե՞ միայն փոփոխությունների դեպքում:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է նոր համաձայնագիր

Փոխկապակցվածություն

Անի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։

Կարդալ ավելին Փոխկապակցվածություն

Աշխատակցի տվյալների փոփոխություն

Անի․

Բարև ձեզ։
Եթե աշխատողի պաշտոնը փոխվել է անցյալ տարվա մարտի 1-ին և մինչև հիմա չի փոխվել հարկայինի էջում, ինչպե՞ս պետք է վարվել, կարելի՞ է հիմա փոխել հետին ամսաթվով։

Կարդալ ավելին Աշխատակցի տվյալների փոփոխություն

Ինչպե՞ս կատարել հաշվարկը

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող 10.01.2022թ, ազատվել 11.02.2022թ., աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկ հասնու՞մ է և ինչպե՞ս պետք է հաշվել: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս կատարել հաշվարկը

Ֆինանսական հաշվետվություն Ձև 1

Ռազ․

Բարև ձեզ։ Ֆինանսական հաշվետվություն Ձև 1 (բալանսը) նոր հաշվային պլանով լրացման կարգը կարո՞ղ եք ուղարկել։

Կարդալ ավելին Ֆինանսական հաշվետվություն Ձև 1

Դեկրետ գնալու վերաբերյալ

Մանե.

Բարև ձեզ: Ունենք աշխատող, որը գնալու է ֆիզ., հարցս հետևյալն է. կարո՞ղ է մինչև երեխայի ծնվելը աշխատի, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Դեկրետ գնալու վերաբերյալ

Դրոշմանիշային վճար

Կիմա.

Բարև ձեզ։ Ես աշխատում եմ համատեղությամբ։ Երկու աշխատավայրից էլ դրոշմանիշային վճա՞ր է պահվում՝ 6 000 դրամ։ Կասե՞ք՝ ճիշտ է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճար

Ա/Ձ շրջանառության հաշվարկ

Ան.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս հաշվարկի շրջանառությունը, եթե ունի օրական 1 000 000 հասույթ և 1 500 000-ի գնում, ինչպես նաև այն դեպքը, երբ գնումը 500 000 է: Շնորհակալություն նախապես:

Կարդալ ավելին Ա/Ձ շրջանառության հաշվարկ

Անվտանգության կանոնների թերթիկ

Անահիտ.

Բարև ձեզ: Անվտանգության տեխնիկայի անձնական գրքույկի օրինակ կա՞:

Կարդալ ավելին Անվտանգության կանոնների թերթիկ

Կրիպտոարժույթի կարգավորումներ

Լուսինե.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` ինչպիսի՞ կարգավորումներ են գործում ՀՀ-ում կրիպտոարժույթի թողարկման (mining) վերաբերյալ:
1. Արդյո՞ք համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ուղղակի ֆիզ. անձը կարող է տարվա վերջում եկամուտ հայտարարագրել:
2. Ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել:

Շնորհակալ եմ ցանկացած տեղեկատվության համար:

Կարդալ ավելին Կրիպտոարժույթի կարգավորումներ

Նպաստի բաշխում

Sofa.

Բարև ձեզ։ Կասեի՞ք՝ գործատուի միջոցներին որքանը գրեմ, պետ. բյուջեինը որքանը՝ եկամտային հարկի 189 հաշվետվության մեջ հիվանդության նպաստի հաշվարկը, եթե անաշխատունակության թերթիկում 22.12.2021-05.01.2022թթ. նշված աշխատավարձը 60 000*12, աշխատանքայի՞ն օր են հաշվում, թե՞ օրացուցային։

Կարդալ ավելին Նպաստի բաշխում

Հայտնի բրենդերի վաճառք

Կարեն․

Բարև Ձեզ։ Տարբեր հայտնի բրենդերի վաճառքը լեգա՞լ է առանց բրենդերի ներկայացուցիչների համաձայնության։ Այսինքն՝ վերավաճառքը, քանզի շատերն են նման գործունեությամբ զբաղվում և անգամ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ-ներ են, և կա՞ արդյոք տարբերություն տվյալ գործունեությունը օնլայն և օֆլայն անելու միջև։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հայտնի բրենդերի վաճառք

Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Անյա.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը նոր է ընդունվել աշխատանքի և որոշ ժամանակ անց հիվանդացել և հիվանդաթերթիկ է ներկայացրել, այդ օրերի համար գումար ստանալու՞ է, եթե մեկ ամիսը դեռ չի լրացել աշխատելու:

Կարդալ ավելին Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Արդյո՞ք պետք է ֆրախտի համար հարկ վճարել

Սեդա Հախվերդյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Բելառուսից պետք է ապրանք ներմուծվի, բեռնափոխադրումը կատարելու են իրենք: Հիմա ֆրախտի դիմաց ստացված եկամտից եկամտային հարկ վճարելու՞ ենք, թե՞ ոչ, այդ հոդվածը գործում է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ֆրախտի համար հարկ վճարել

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մելանյա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը կադաստրի կոմիտեում սեփականության վկայականով գրանցված է 2006թ.-ից: Քանի որ գործունեությունը դադարեցված է եղել կամ աշխատել է ոչ լրիվ տարի, հիմնական միջոցի համար մաշվածություն չի հաշվարկվել: Նշեմ, որ գույքը միշտ տրվել է վարձակալության: Խնդրում եմ` օգնեք տալ ճիշտ ձևակերպում 31.12.2021թ.-ի դրությամբ:

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

ՍՊԸ դրամաշնորհ է ստացել

Սոնա.

2021թ. ՍՊԸ-ն պետության կողմից ստացել է դրամաշնորհ` մրցույթով: Արդյոք այդ դրամաշնորհ պե՞տք է արտացոլեմ 240 ձև-ում և ո՞ր կետում:

Կարդալ ավելին ՍՊԸ դրամաշնորհ է ստացել

Ոչ ռեզիդենտ կազմակերպություն

Նարեկ.

Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքում կա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություն հասկացությունը։ Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունի` ինչպե՞ս կարող եմ իմանալ ՀՀ-ում հաշվառված է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտ կազմակերպություն

Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ

Տիգրանուհի.

Բարև Ձեզ: Կներեք` եթե ՍՊԸ (հասարակական սննդի օբյեկտ է) փակվում է, արդյո՞ք վերջնահաշվարկ արվում է։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ

Աշխատակիցն ունի Իրանի անձնագիր

Անյա.

Բարև ձեզ: Աշխատակցին պետք է գրանցել, բայց Իրանի անձնագիր ունի։ Հայկական անձնագրի ժամկետը 2 տարի է լրացել է, բայց ունի սոցիալական քարտ։ Կարո՞ղ եմ իրանական անձնագրով գրանցել:

Կարդալ ավելին Աշխատակիցն ունի Իրանի անձնագիր

ՍՊԸ շահաբաժին

Նարեկ.

Արդյոք պարտադի՞ր է “ՍՊԸ” հիմնադիրներին շահաբաժին հայտարարելը և վճարելը:

Կարդալ ավելին ՍՊԸ շահաբաժին