Category: Այլ

ՀՄ նվիրատվություն

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մարզպետարանը ՀՄ-ներ է հանձնել դպրոցին: Գրանցման և շահագործման հանձման ակտի մեջ պետք է նշվի մատակարար հաշիվը, սակայն տվյալ ՀՄ-ն որպես նվիրատվություն է պետք ճանաչել, և եթե գործառնությունները չենք գրանցում, անալիտիկ և սինթետիկ հաշիվների շեղում է առաջանում: Նշեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվեմ:

Կարդալ ավելին ՀՄ նվիրատվություն

Ծառայության մատուցում ԱՁ կողմից

Մարի․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) տնօրենը կարող է նաև իրեն պատկանող ԱՁ-ով ծառայություն մատուցել ՍՊԸ-ին։ Տնօրենը չի հանդիսանում հիմնադիր։

Կարդալ ավելին Ծառայության մատուցում ԱՁ կողմից

Կանխիկ գումարի կուտակում դրամարկղում

Արմինե․

Բարի օր, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, 2021թ-ից մինչ օրս կազմակերպության հաշվարկային հաշվից գումարներ են ելքագրվել դրամարկղ (հիմնականում ծախսվել են անձնական նպատակով` հիմնադիր ու տնօրեն նույն անձն է), ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դրամարկղից ելքագրվել է հաշվարկային հաշիվ։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այդ գումարները, եթե ստեղծման օրից առ այսօր շահաբաժին չի վճարվել, նույնիսկ շահույթ չի հաշվարկվել (արդյոք դա պարտադի՞ր է)։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Կանխիկ գումարի կուտակում դրամարկղում

Տույժի արտացոլում էլեկտրոնային համակարգում

Արթուր․

Բարև ձեզ։ Յուրաքանչյուր անգամ եռամսյակային հաշվետվությունը ներակայացնլուց հետո, ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Հարկային պարտավորություններ» բաժնի «ԱՀՔ դիտում» ենթաբաժնի «ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺ» սյունակում ձևավորվում է տույժ։ Ամեն անգամ տարբեր թվային արտահայտմամբ։ Նման փորձառություն ունեցե՞լ եք, ի՞նչն է պատճառը։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Տույժի արտացոլում էլեկտրոնային համակարգում

Զուտ շահույթ

Պետրոս․

Բարև Ձեզ։ Ներմուծմամբ զբաղվող ԱՁ-ի դեպքում, որն աշխատում է ԱԱՀ դաշտում և չունի աշխատող, շահութահարկ հաշվարկելիս ինչպե՞ս ստանալ զուտ շահույթը Շնորհակալություն։

Կարդալ ավելին Զուտ շահույթ

Հաշվետարի գիտելիքներ

Շուշան․

Բարև ձեզ։ Հաշվետարը աշխատանքային և հարկային օրենսգիրքը ամբողջությամբ պե՞տք է իմանա։ Եվ որտեղ խորհուրդ կտաք սովորել հաշվետար աշխատելու համար։

Կարդալ ավելին Հաշվետարի գիտելիքներ

Դրամարկղի մուտքերը ավելի շատ են, քան ելքերը

Լիանա․

Բարև Ձեզ։ Խանութը ՍՊԸ է և աշխատում է շրջանառության հարկով։ Դրամարկղ մուտքերը լինում են ավելի շատ, քան ելքերը։ Ելք լինում է միայն բանկ մուտք անելուց և աշխատակիցներին աշխատավարձ տալուց։ Ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ, որպեսզի խնդիր չլինի։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Դրամարկղի մուտքերը ավելի շատ են, քան ելքերը

Financial Performance / by tax returns/acceptance by the tax authorities

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ « Financial Performance / by tax returns/acceptance by the tax authorities » այս պահանջի ներքո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայցվեն և նաև բալանսի կամ profit and loss account -ի ձևաչափեր կան, որ կարող են հաստատվել ՊԵԿ-ի կողմից:

Կարդալ ավելին Financial Performance / by tax returns/acceptance by the tax authorities

Հիմնական միջոցի կառուցում

Մելինե․

Բարև ձեզ, խնդրեմ ուղղորդեք․ ՀԾ-ում հիմնական միջոցի կառուցումը ո՞ր փաստաթղթով է կատարվում: Պահեստի ելքի օրդերով ծախսերը հաավաքե՞մ 822 հաշվի վրա և հետո շահագործման հանձնման ակտով մուտք անեմ որպես հիմնական միջոց։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հիմնական միջոցի կառուցում

Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացում

Գրիգոր․

Բարև Ձեզ: Էլեկտտրոնային դրամարկղային գրքի վարման համար ուղարկել եմ 154 ձևը (հայտը): Ինչպե՞ս բացեմ գիրքը, որպեսզի լրացնեմ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացում

Դրամարկղային գրքի լրացման կարգ

Սվետլանա․

Բարև Ձեզ։ Քանի՞ օրը մեկ պետք է լրացնել դրամարկղային գիրքը։

Կարդալ ավելին Դրամարկղային գրքի լրացման կարգ

Դրամարկղի մնացորդի սահմանափակում

Ռոզա․

Հարգելի հաշվապահներ, դրամարկղի մնացորդի սահմանափակում կա՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղի մնացորդի սահմանափակում

Ի՞նչ փոխարժեք հիմք վերցնել

Գնել․

ԱՁ-ն մատուցել է խորհրդատվական ծառայություններ արտասահմանյան կազմակերպությանը և վճարվել է արտարժույթով։ Եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս ի՞նչ փոխարժեքով է անհրաժեշտ հաշվարկել շրջանառությունը։

Կարդալ ավելին Ի՞նչ փոխարժեք հիմք վերցնել

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Արև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ուզում եմ Ա/Ձ բացել և տանը ասեղային մազահեռացում անել, կասե՞ք՝ լիցենզիա պետք է։

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Շահաբաժնի վճարում

Անահիտ․

Բարև Ձեզ։ Հաշվի առնելով ՍՊԸ-ի մասին օրենքում փոփոխությունը՝ եթե կայացվում է 2023-ի շահաբաժնի բաշխման որոշում, ապա 2024-ի ընթացքում քանի՞ անգամով կարող է դա վճարվել՝ վճարման սահմանափակում կա՞։ Կարո՞ղ է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Շահաբաժնի վճարում

Դեբիտորական պարտքի դուրսգրում

Սեդա․

Բարև Ձեզ։ Մենք ունեինք գործընկեր կազմակերպություններ Արցախից, որոնք մեր ընկերությանը պարտք են, որոնք պետք է դուրս գրել: Խնդրում եմ ասել՝ կա՞ այդպիսի որոշում Արցախի վերաբերյալ, հիմք ընդունեմ այդ դեբիտորական պարտքերը դուրս գրելիս:

Կարդալ ավելին Դեբիտորական պարտքի դուրսգրում

Արդյո՞ք հաշվապահի որակավորումը պարտադիր է

Մառա․

Բարև Ձեզ։ Դպրոցի հաշվապահ աշխատելու համար պարտադի՞ր է հաշվապահի որակավորում ունենալ։

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշվապահի որակավորումը պարտադիր է

ՀՈԱԿ – ի տնօրենը որպես ԱՁ

Գոհար․

ՀՈԱԿ-ում աշխատող տնօրենը իրավունք ունի՞ բացել ՍՊԸ կամ գրանցվել որպես ԱՁ և աշխատել որպես տնօրեն։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՀՈԱԿ – ի տնօրենը որպես ԱՁ

Ավտոմեքենայի խնամքի միջոցների արտադրություն

Եվա․

Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվելու է ավտոնյութերի (յուղեր, խնամքի նյութեր, ժանգ հեռացնող հեղուկներ, ապակի մաքրող հեղուկ) արտադրությամբ: Խնդրում եմ կասե՞ք՝ այս գործունեության համար լիցենզիա կամ պարտադիր փորձաքննություն կա՞։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի խնամքի միջոցների արտադրություն

ԱՁ գործունեություն չի իրականացրել

Բարև Ձեզ։ Ես ՏՏ ոլորտի աշխատող եմ, երեք ամիս առաջ բացել եմ ԱՁ, դրանից հետո այն օգտագործելու կարիք չի եղել, սակայն չեմ հրաժարվել ԱՁ֊ից, ուզում եմ իմանալ, թե այդ դեպքում ի՞նչ պարտավորություններ ունեմ, արդյո՞ք որևէ հարկ վճարելու, հաշվետվություններ ներկայացնելու կարիք կա։ Եթե այո, ապա ի՞նչ գործիքներ կան դրանք իրականացնելու համար, ու ի՞նչ տուգանքներ խախտումների դեպքում, եթե նախորդ ամիսներին որևէ վճարում չեմ իրականացրել։

Կարդալ ավելին ԱՁ գործունեություն չի իրականացրել

Օրապահիկ և գիշերավարձ

Մարինե Բաղիրյան․

Բարև Ձեզ: Խնդրում եմ տրամադրել գործուղման ծախսերի՝ օրապահիկի և գիշերավարձի, թույլատրելի սահմանաչափերի ցանկը վերջին փոփոխությամբ: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Օրապահիկ և գիշերավարձ

Փոխառության մարում աշխատավարձի հաշվին

Մելինե․

Բարև ձեզ։ Հիմնադիր տնօրենին տրված փոխառությունը կարելի՞ է մարել նաև աշխատավարձի հաշվին։ Ի՞նչ ձևակերպում տալ։

Կարդալ ավելին Փոխառության մարում աշխատավարձի հաշվին

Ինչպե՞ս տալ ձևակերպումները

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս տալ ձևակերպումները

ԱՁ դադարեցում

Նամի․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացել մի քանի ամիս առաջ, բայց ընդհանրապես ոչ մի շրջանառություն չեմ ունեցել, հաշվետվություն էլ չեմ ներկայացրել։ Կարո՞ղ եմ սառեցնել, և ունե՞մ արդյոք որևէ տույժ հաշվետվություն չներկայացնելու համար։

Կարդալ ավելին ԱՁ դադարեցում

Օրավարձով բնակարանների տրամադրման գործունեություն

Արթուր․

Բարև Ձեզ։

Ուզում եմ իմանալ՝ օրավարձով բնակարանների տրամադրման գործունեությունը կարո՞ղ է համարվել հյուրատնային գործունեություն I55 տնտեսական դասակրգչի տակ և հարկվել շրջանառությոան հարկով 5% ով։

Կարդալ ավելին Օրավարձով բնակարանների տրամադրման գործունեություն

Լիզինգի վճարումներ

Քրիստինե․

Բարև բոլորին։ Լիզինգի մարման գրաֆիկի մեջ կա այսպիսի տող՝ Նախավարձ-Սուբսիդավորման ենթակա նախավարձ-Վճարման ենթակա նախավարձ։ Այդ գումարը չի մտնում ոչ կանխավճարի մեջ, ոչ տոկոսների մեջ, ոչ մայր գումարի մեջ, բայց վճարած գումարով առաջինը այդ գումարն է մարել, որպես տոկոսի մարում։ Հարց․ դա որտե՞ղ ներառեմ, ինչպիսի՞ ծախս ճանաչեմ՝ որպես տոկո՞ս։

Կարդալ ավելին Լիզինգի վճարումներ

Wildberries հարթակում գործունեություն

Լաուրա․

Բարև Ձեզ։ Wildberries – ի սպսարկման կետը ծառայություններ է մատուցում` ներկրում, արտահանում, աշխատում է շրջանառության հարկով, չունի գրանցված աշխատողներ, բացվել է նոյեմբերի 25-ից, դեռևս մեկ գործարք է կատարել։ Խնդրում եմ ասեք՝ բացի եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և ո՞րն է դասակարգիչ կոդը։

Կարդալ ավելին Wildberries հարթակում գործունեություն

Wildberries դասակարգիչ

Մաքսիմ․

Խնդրում եմ ասեք՝ Wildberries ծառայությունների մատուցման դասակարգիչը ո՞րն է։

Կարդալ ավելին Wildberries դասակարգիչ