Category: Աշխատավարձ, կադրեր

Անհատական հաշիվ բացելու կարգ

Լյուդմիլա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Հարցս վերաբերում է 2013թ. հունվարի 1-ից գործող Անհատական հաշիվ բացելու կարգին և պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկին, եթե հնարավոր է, օրինակ ուղարկեք excel ֆայլով կամ համապատասխան հղում արեք հետևյալ էլ. հասցեին lyudmila.margaryan շնիկ gmail.com

Կարդալ ավելին Անհատական հաշիվ բացելու կարգ

Աշխատողը 8 տարի չի օգտվել արձակուրդի իրավունքից

Վարյա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը 8 տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից, վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարվան եմ վճարելու: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը 8 տարի չի օգտվել արձակուրդի իրավունքից

Ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն

Լիաննա.

Հարգելի կոլեգաներ,
դպրոցի ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը (արձակուրդը վճարվել է ամբողջը): Նրա արձակուրդը այդքան օրերով ավելացել է մինչև սեպտեմբերի վերջը: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նորից ներկայացրել է բուլետեն և վճարվել է: 2013թ հունվարը աշխատանքի է գալու և նոր ազատվի աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ վերջնահաշվարկ միայն հունվա՞րի համար, թե՞ բյուլետենի ամիսները նույնպես մտնում են հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն

Գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ վճարել

Նունե.

Բարև բոլորին: Ի՞նչ անել, եթե գործատուն ձգձգում է վերջնահաշվարկ վճարելը և միայն 3 ամիս հետո հայտնում, որ հրաժարվում է վճարել: Նշեմ, որ աշխատանքային գրքույկը հանձնել է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կարող է վարվել տվյալ դեպքում նախկին աշխատողը ըստ օրենքի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ վճարել

Անհատական հաշիվ բացելու կարգ

Աննա.

Հարցս վերաբերում է 2013թ. հունվարի 1-ից գործող Անհատական հաշիվ բացելու կարգին: Նոր ընդունվող աշխատողների մասով ամեն ինչ պարզ է: Ինչպե՞ս վարվել նախկին աշխատողների հետ:

Կարդալ ավելին Անհատական հաշիվ բացելու կարգ

Աշխատանքային պայմանագրի լուծում

Տիգրան.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք. համաձայն Ա/Օ 110 հոդվածի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ յոթ օրվա ընթացքում: Այսինքն` յոթ օր աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի լուծում

Նպաստի հաշվարկ

Աստղիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ

Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի ազատելու աշխատողին

Մհեր.

Բարև Ձեզ, ես կխնդրեմ ինձ օգնեք մի հարցով: Ես դիմում եմ գրել դեկտեմբերի 6-ին, որ ինձ ազատեն դեկտեմբերի 12-ին: Ինձ չեն ազատել 12-ին և ասել են` նորից դիմում գրեմ, որպեսզի կարողանան ազատել: Ես դեկտեմբերի 14-ին նորից դիմում գրեցի, որպեսզի ինձ դեկտեմբերի 24-ին ազատեն: Բայց դեկտեմբերի 17-ին դիմումս հետ վերցրեցի: Ինձ իրավունք ունե՞ն ազատելու, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի ազատելու աշխատողին

Աշխատանքային գրքույկում սխալ գրանցում է կատարվել

Աստղիկ.

Աշխատանքային գրքույկում սխալ է լրացվել աշխատանքի ընդունման համարը` հրաման 53-ի փոխարեն լրացվել է հրաման 51: Ինչպե՞ս կարելի է ուղղում կատարել: Ամբողջ հրամանը պետք է չեղյա՞լ համարել և նորի՞ց գրել: Թե՞ միայն հրամանի համարը կարելի է փոփոխել: Շնորհակալություն !!!

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկում սխալ գրանցում է կատարվել

Վերջնահաշվարկ

Անի.

Աշխատողը մինչև աշխատանքից ազատվելը 3 ամիս սկզբից աշխատել է 5 օրյա շաբաթով և հաջորդ 3ամիսը` 6 օրյա: Վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկները կատարում ենք վեցօրյա՞ գրաֆիկով, թե՞ 5-օրյայի համար առանձին, 6-ի համար առանձին:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Հերթական արձակուրդի վերաբերյալ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.06.2012-ին և ասենք 02.2013-ին գնում է արձակուրդ 20 օրով, ապա սա վերաբերվում է 2012-ին, հետո նա նորից վերցնում է արձակուրդ ասենք 05.2013-ին արդեն 2013-ի համար, և ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում: Այսինքն, դեռ մեկ տարի չաշխատած` նա ստացավ մոտ 2 ամսվա միջին աշխատավարձ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հերթական արձակուրդի վերաբերյալ

Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

Ա.Ս.

Ողջույն:

Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):

Կարդալ ավելին Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

Ինչպե՞ս կհաշվարկվի ոչ ռեզիդենտի եկամտային հարկը

Նարինե.

Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կհաշվարկվի ոչ ռեզիդենտի եկամտային հարկը

Աշխատավարձի փոփոխության մասին ծանուցագիր

Էլլա.

Բարև Ձեզ:
Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ, թե ինչպես կարող եմ ձեռք բերել աշխատավարձի փոփոխության մասին ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատավարձի փոփոխության մասին ծանուցագիր

Եթե նպաստի գումարը մեծ է սոց. վճարից

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. արձակուրդի գումարը ավելի շատ է, քան սոցիալական ապահովագրության վճարների գծով (գործատու) գոմարը, ես ի՞նչ պետք է անեմ և որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կարո՞ղ եմ գործատուի սոց վճարը ու 3% սոց. վճարը գումարել իրար և վճարել, չէ՞ որ հաշվետվության մեջ դրանց գումարից է կատարվում ծախսը և մնում վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը:

Կարդալ ավելին Եթե նպաստի գումարը մեծ է սոց. վճարից

Որքա՞ն սահմանել աշխատավարձը

Տիգրան.

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքրում է` աշխատողին ինչքա՞ն մինիմալ աշխատավարձ կարող ենք գրել, որպեսզի նոր եկամտային հարկով հարկերը տալուց հետո մաքուր աշխատավարձը ըստ օրենքի լինի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն սահմանել աշխատավարձը

Որքա՞ն են տևելու ամանորյա արձակուրդները

Լիլիթ.

Կարո՞ղ եք ինձ ներկայացնել պետական որոշում ամանորյա արձակուրդների տևողության մասին:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն են տևելու ամանորյա արձակուրդները

Հիմնական աշխատավարձի տարբերություն

Արման.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել հասկանալ` ինչպես են ստանում հիմնական աշխատավարձի տարբերությունը, այսինքն 537 դրամ տվյալ օրինակում.

Օրինակ`
Հիմնական աշխատավարձի չափը մինչև 01.01.2013թ. 50.000
Առձեռն 46.900
Սոց. ապահովագրության վճարը 11.500
Հիմնական աշխատավարձի տարբերությունը 537
Պայմանագրային աշխատավարձը 01.01.2013թ-ից 62.037

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հիմնական աշխատավարձի տարբերություն

Ձև Ֆ1-ի լրացման վերաբերյալ

Անի.

Սոց. հիմնադրամին աշխատող ընդունելու մասին նոյեմբերին Ձև Ֆ1 լրացնելուց հրամանի համարը պատահմամբ սխալ եմ ներկայացրել` 32-ի փոխարեն 22: 22 համարի հրամանի տակ սեպտեմբերով ընդունված այլ աշխատող էլ ունեինք: Ամսաթիվը ճիշտ է: Ի՞նչ խնդիրներ կառաջանան: Եվ ինչպե՞ս լուծել հարցը:

Կարդալ ավելին Ձև Ֆ1-ի լրացման վերաբերյալ

Աշխատողին փոխարինելու համար վարձատրություն

Էդգար.

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց է ինձ հետաքրքրում` արձակուրդ գնացող աշխատողի աշխ. պարտականություները ստանձնած անձը վճարվու՞մ է և ի՞նչ կարգով, ի՞նչ չափով է վարձատրվում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողին փոխարինելու համար վարձատրություն

Պահումներ նվազագույն աշխատավարձից

Մոնարտ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք պահումներ կատարվում են մինիմալ աշխատավարձից:

Կարդալ ավելին Պահումներ նվազագույն աշխատավարձից

Բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ

Սմբատ.

Ուզում եմ համայնքապետարանում աշխատել որպես համայնքային ծառայող և այդ աշխատանքի համար աշխատանքային ստաժը պարտադիր է: Այս պարագայում բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ:

Կարդալ ավելին Բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ

Անձնական նվազեցման կիրառման վերաբերյալ

Գայանե.

Հարգելի կոլեգաներ,
ասացեք խնդրեմ` 2013թ-ից աշխատավարձի հաշվարկման ժամանակ կազմակերպությունը կիրառելու՞ է արդյոք 35000 դրամ անձնական նվազեցումը: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձնական նվազեցման կիրառման վերաբերյալ

Աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված

Nara.

Կազմակերպությունն իրավունք ունի՞ բոլոր աշխատողների հետ կնքելու որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր 1 տարի ժամկետով և հետագայում երկարացնել նույն ժամանակահատվածով:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված

Պարգևատրումների հաշվարկ

Susanna Serobyan.

Խնդրում եմ ասել, թե ինչպես են հաշվարկում միջին աշխատավարձը տարեվերջյան պարգևատրումները հաշվարկելիս: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարգևատրումների հաշվարկ

Գրառում աշխատանքային գրքույկում

Սաթենիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ բացատրեք. եթե ես աշխատանքի եմ ընդունվել, և գործատուն ինձ հետ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ես կարո՞ղ եմ պահանջել, որ աշխատանքային գրքույկումս կատարվի գրառում կատարվող աշխատանքի մասին, և արդյո՞ք այդ ժամանակահատվածը հաշվարկվելու է իմ աշխատանքային ստաժում:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գրառում աշխատանքային գրքույկում

Նպաստի հաշվարկման նոր կարգ

Karina.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Լսել եմ, որ 2013թ.-ի հունվարի 1-ից սկսած փոխվում է ծննդաբերության նպաստի հաշվարկի ձևը: Ինչպե՞ս պետք է կատարել հաշվարկը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկման նոր կարգ

Ո՞ր օրերն են աշխատանքային

Մարգարիտա.

Բարև Ձեզ:

Խնդրում եմ ասել, թե որ օրերն են 2012թ. վերջին և 2013թ. առաջին աշխատանքային օրերը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր օրերն են աշխատանքային