Category: Աշխատավարձ, կադրեր
Աշխատանքի ընդունման դիմում և հրաման
Անահիտ.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմում և հրաման:
Աշխատանքային պայմանագրի երկարաձգման փաստաթղթեր
Աննա.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման:
Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
Lily.
Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (նախնական), և այն շարունակելի է: Այս դեպքում ինչպե՞ս հաշվել նպաստը: Սպասել` ներկայացնի շարունակությունը և երկուսը միաժամանակ, թե՞ առանձին առանձին:
Արդյո՞ք նպաստի գումարը ճիշտ է վճարվել
Թաթուլ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք մի հարցում:
Կինս 2014թ. սեպտեմբերից գտնվում է ֆիզ. արձակուրդում: 2014թ. օգոստոս ամսվա աշխատավարձը եղել է 82 675 դրամ, հուլիսինը` 82 675 դրամ, հունիսինը` 82 675 դրամ, մայիսինը` 60 520 դրամ, ապրիլինը` 35 038 դրամ: Դրանից առաջ չի աշխատել:
Ֆիզ. արձակուրդը դեռ չլրացած նորից ֆիզ արձակուրդ է գնացել 17.02.16թ.-ից: Առաջին ֆիզի ժամանակ գործատուն նորմալ վճարել է, իսկ երկրորդի ժամանակ առաջինի կեսի չափով է վճարել ֆիզ. արձակուրդի գումարը: Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում երկրորդ ֆիզ արձակուրդի գումարը: Երկրորդի համար վճարել են մոտավոր 125 880 դրամ, ճի՞շտ է արդյոք:
Քանի՞ օրվա համար վճարել նպաստը
Արփինե.
Բարև ձեզ:
Աշխատողը ներկայացրել է հիվանդության թերթիկ 29.05.16-18.06.16թթ. համար, քանի՞ օրվա համար պետք է վճարել:
Որքա՞ն կկազմի նպաստը
Շուշան.
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Արդեն 8 տարի է աշխատում եմ նույն վայրում, և վերջին 2 տարիների ընթացքում կեղտոտ աշխատավարձս կազմում է 96 000 դրամ, իսկ մաքուրը` 67 000 դրամ։ Պետք է ստանամ ֆիզ արձակուրդի գումարը 140 օրվա համար։ Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդի գումարը։ Նախօրոք շնորհակալություն։
Կազմակերպությունը գույք է նվիրաբերում իր աշխատակցին
Հայկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան (աշխատողի համար), եթե պետական հիմնարկը գույք նվիրաբերի իր աշխատողին: Շնորհակալություն:
Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ
Մարիամ.
Ճի՞շտ է արդյոք հաշվապահություն ներկայացվող տաբելում ամենամյա արձակուրդի դեպքում գրել ՎԱ, չվճարովի արձակուրդ՝ ՉԱ:
Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը
Մարինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է ընկերության աշխատակցին տրամադրեմ հղիության և ծծնդաբերության արձակուրդ:
Անաշխատունակության թերթիկով անաշխատունակության սկիզբը 26.05.2016թ, ավարտը 12.10.2016թ: Ո՞ր օրից սկսած է հաշվարկվում իր արձակուրդը: Ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելիք գումարը, եթե նրա վերջին 12 ամիսների աշխատավարձը կազմել է 1 165 720 դրամ, աշխատել է 5 օրյա գրաֆիկով: Եվ էլեկտրոնային հաշվետվության ո՞ր բաժնում պետք է նշեմ հաշվարկված գումարը:
Խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել
Mariana.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել ինձ: Իմ աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է կատարվում ֆիզ. արձակուրդի ձևակերպումը, և ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:
Կամավորական աշխատանք
David.
Բարև ձեզ.
1. Առևտրային կազմակերպությունը (ԱՁ, դեղատուն) կարո՞ղ է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ աշխատանք կատարելու նպատակով աշխատող ընունել, որպես վաճառող` վեց ամիս ժամկետով:
2. Կամավորական աշխատանք կատարողի որևէ սահմանափակում դրվու՞մ է (ԱՁ – հետ փոխկապակցված անձ՝ ԱՁ տնօրենի կին, տղա, աղջիկ, եղբայր և այլն)
3. Կամավորական նման աշխատանքի դեպքում ԱՁ ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի (Կամավորի եկամտային հարկ վճարվում է, թե ոչ, և ինչպիսի՞ վճարումներ կան):
Խնդրում եմ համապատասխան օրենքի հղումով և հոդվածով, եթե հնարավոր է:
Հարգանքով,
Դավիթ
Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը
Սարգիս.
Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:
Նախապես շնորհակալ եմ:
Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված
Վահագ.
Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:
Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:
ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Arsine.
ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:
Ծառայություններ մատուցող ԱՁ
Դիանա.
Հարգելի հետևորդ-հաշվապահներ,
Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող – մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար:
Կանխավ շնորհակալ եմ:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Արտյոմ.
Խնդրում եմ պարզաբանել` կինս 2015թ. մարտի 1-ից աշխատել է դպրոցում որպես ֆիզ. արձակուրդում գտնվող ուսուցչուհուն փոխարինող դասվար, զուտ աշխատավարձը կազմել է 83 000 դրամ, դպրոցը 5 օրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում: Օգտագործել է այդ ուստարվա արձակուրդը: 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչ մայիսի 1-ը նորից շարունակել է աշխատել նույն պայմաններով, սակայն ֆիզ. արձակուրդից հիմնական ուսուցչի ժամանակից շուտ վերադառնալու պատճառով նա ազատվել է աշխատանքից: Այսօր նրան վճարել են 24 700 դրամ, որը երևի վերջնահաշվարկ են համարել: Կխնդրեի բացատրել, թե ինչքան կկազմեր վերջնահաշվարկը, և արդյո՞ք նա կարող է ստանալ արձակուրդային գումար: Ասեմ, որ նրանից պահվել է նաև կուտակային կենսաթոշակի վճար: Նախապես շնորհակալություն:
Վճարման ենթակա գումարի չափ
Mesrop Grigoryan.
Բարև ձեզ: Ես ուզում եմ հաշվել 24 ժամյա գրաֆիկով 10 հերթապահությունով աշխատողի օրեկան 1` 24 ժամյա հերթապահության վճարման ենթակա գումարի չափը, ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ:
Աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի
Նանե.
Բարև ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. Աշխատակիցը ցանկանում է օգտվել երեխայի խնամքի համար տրվող չվճարվող արձակուրդից մինչև երեխայի 3 տարին լրանալը: Իրավունք ունի՞ արդյոք նա ետ վերադառնալ աշխատանքի երբ ցանկանա, թե՞ պետք է անպայման երրորդ տարին լրանալուց հետո վերադառնա աշխատանքի:
Նախապես շնորհակալ եմ:
Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում
Զարինե.
Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:
Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա
Լիլիթ.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Ես մեր կազմակերպությունում աշխատում եմ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է` ինձ վրա է դրված նաև գանձապահի պարտականությունները ժամանակավոր: Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա: Կանխավ շնորհակալություն:
Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ
Լալա.
Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկ
Անահիտ.
Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է:
Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում
Մանե.
Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին.
Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. “11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)”
Ի՞նչ է նշանակում. “… եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով”: Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք արտոնագրային վճար վճարողը կարող է վարձու աշխատող ունենալ
Վիկա.
Բարև ձեզ: Ես հանդիսանալով արտոնագրային վճարող՝ կարո՞ղ եմ ընդունել վարձու աշխատող, թե՞ ոչ, և վիճ. հաշվետվություն ներկայացնու՞մ եմ, թե՞ ոչ:
Որքա՞ն կկազմի արձակուրդային գումարը
Alina.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ, իմ աշխատանքային 10-րդ ամիսը կլրանա հունիսի 19-ին հիմնական դպրոցում որպես գրադարանավարուհի, աշխատավարձս կազմում է 54 000 դրամ, ես կարո՞ղ եմ ստանալ արձակուրդային և ինչքա՞ն:
Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ
Լուսի.
Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք կվճարվի վերջնահաշվարկ
Ելենա.
Բարև ձեզ: Հարցս այսպիսին է: Ես գնացել եմ կրկնակի դեկրետ և փաստացի 4 տարի տանն եմ եղել: Ինձ երկրորդ դեկրետի գումարն էլ է վճարվել: Արդյո՞ք ես ազատման դիմում գրելուց հետո կունենամ վերջնահաշվարկի գումար: Շնորհակալություն:
Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը
Ռուզաննա.
Ա/Ձ-ն սկսել է գործունեությունը 01.02.2016թ.-ից և օգոստոսից պետք է օգտվի ֆիզ. արձակուրդից: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:
Մայրության նպաստի վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ես 19 տարեկան եմ, չունեմ աշխատանքային ստաժ, ԲՈՒՀ-ի ուսանող եմ, պատրաստվում եմ մայրանալու: Խնդրում եմ ասել իմ արտոնությունների մասին:
1. Բուլետեն գնալու և վճարի մասին
2. Աշխատանքի ընդունվելու մասին
Արդյո՞ք կարելի է արձակուրդ տրամադրել աշխատակցին
Նարինե.
Բարև ձեզ,
Ես մի հարց ունեմ արձակուրդ տրամադրելու հետ կապված. եթե աշխատակիցը աշխատում է հերթափոխային գրաֆիկով և օրինակ 01.05.16թ. վերջինիս համար աշխատանքայիին օր է, իրավունք ունե՞նք այդ օրը տրամադրել արձակուրդ և եթե ոչ, ապա ինչու՞:
Կանխավ շնորհակալ եմ:

