Category: Հարկեր, տուրքեր, վճարներ
Հարկային դաշտի ընտրություն
Գայանե.
Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։
Փոխկապակցված կազմակերպություններ
Արուս.
Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։
Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։
Օրապահիկ
Անի.
Բարև Ձեզ։ Դիցուք աշխատակցին տրվել է 70 000դր. օրապահիկի գումար 5 օրվա համար։ 5*12 000-ը գերազանցող մասի, այսինքն` 10 000 դրամի համար արդյո՞ք առաջանում է 22% եկամտային հարկ, թե այլ նրբություն կա։ Եթե այլ հաշվարկ է անհրաժեշտ, խնդրում եմ ՀՕ-ից հղում տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։
Շրջհարկի ձևակերպումներ
Անահիտ․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ եռամսյակային շրջանառության հարկի գումարին:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Էլլադա.
Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք “ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” հայտարարությունը գտնել և հրապարակել:
Առցանց առևտուր
Ջուլիետտա․
Բարև Ձեզ: Պատրաստվում եմ վաճառքի օնլայն հարթակներ (ՖԲ, Ինստագրամ, կայք) ստեղծել և հագուստ վաճառել: Գրանցումով Գյումրիից եմ, իսկ վաճառքը լինելու է ամբողջ Հայաստանով մեկ: Այս դեպքում եմ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Կանխավ շնորհակալություն:
Ձեռքբերում գնման ակտով
Մարիաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել․ ԱՁ-ն ֆիզ․ անձից ապրանք է գնում, այդ դեպքում անհրաժե՞շտ է պայմանագիր և գնման ակտ։ Եվ քանի՞ տոկոս է հարկը այդ գնման ակտից։ Շնորհակալություն։
Խմորեղենի արտադրություն
Լիանա․
Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմ անունով ԱՁ բացել և խմորեղենի արտադրություն սկսել, շրջանառությունը՝ 20 միլիոն։ Ի՞նչ քայլեր անեմ սկզբից և ո՞ր հարկատեսակից օգտվեմ։ Առաքումը՝ միայն խանութներ։
Հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է
Սոֆյա․
Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ:
Ասացեք խնդրեմ․
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու
Շնորհակալություն։
ԱԱՀ հաշվանցում
Անի․
Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։
Ապրանքի հայտարարագրում
Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:
Ներմուծում Չինաստանից
Ռաֆայել.
Բարև ձեզ: Ես կահույք, մահճակալ եմ գնել Չինաստանից անձնական օգտագործման համար, որի գինը 750$ է: Խնդրում եմ կասե՞ք` որքա՞ն է կազմելու մաքսազերծումը, բեռնափոխադրման համար վճարել եմ 380$:
Հարկերի վճարման վերջնաժամկետ
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե հարկերը մուծենք 21-ին, տույժ տուգանք կլինի՞, 20-ը ոչ աշխատանքային է։
Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում։ Արտերկրի կազմակերպությունից ստացել է հաշիվ։ Առաջանում է արդյո՞ք ԱԱՀ 20%, քանի որ մենք գյուղատնտեսական գործունեություն ենք իրականացնում, իսկ այն ազատված է ԱԱՀ-ից:
Աշխատողի համար առաջացած հարկեր
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Հարկ է առաջացել 3 ամսով գրանցված վարձու աշխատողին, 1 ամիս հետո ազատել, ինչպե՞ս անել:
Դրոշմանիշային վճարի պարտք
Ռազ․
Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող ենք տեսնել կազմակերպության պարտքը դրոշմանիշային վճարի մասով։
ԵՏՄ հայտարարագիր
Անահիտ.
Բարև Ձեզ: Ես ընդհանուր բեռնափոխադրող կազմակերպությունից օգտվել եմ, Մոսկվայից բեռ եմ բերել: Ես ԵՏՄ հայտարարագիր եմ տալու՞ մինչև ամսի 20: Գիտեմ, բայց չգիտեմ տեղափոխվող բեռների կոդերը: Ինձ կհուշե՞ք` մանկական հագուստ, կանացի կուրտկա և կանացի բլուզկաներ: Խնդրում եմ` օգնեք:
Բեռնափոխադրման գործունեություն
Անի.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ ԱԱՀ-ով է աշխատում և բեռնափոխադրմամբ է զբաղվում ՀՀ-ՌԴ: Ուզում եմ իմանալ` ԱԱՀ ի՞նչ զրոյական արտոնություններից կարող է օգտվել: Կանխավ շնորհակալ եմ:
ԱԱՀ-ով աշխատող ԱՁ հարկեր
Բարև Ձեզ: Նոր եմ գրանցվել որպես Ա/Ձ: Ընտրություն չունեմ, վճարելու եմ ԱԱՀ, ինձ ասացին: Կհուշե՞ք, էլ ի՞նչ ունեմ վճարելու՝ եկամտային հարկ, սոց. վճար և զինծառայողների հիմնադրամին:
Հողի հարկի և գույքահարկի հաշվետվություն
Մելինե.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը հողի հարկի և գույքահարկի հաշվետվություն պետք է ներկայացնի մինչև դեկտեմբերի 1-ը, թե՞ միայն վճարում է այդ գումարը: Եթե կարող եք` հղում տվեք: Շնորհակալություն:
Հաշմանդամ աշխատողի աշխատավարձի ձևակերպում
Անի.
Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման համակարգով աշխատող կազմակերպությունն ունի հաշմանդամ աշխատակիցներ, որոնց աշխատավարձի գումարը կազմել է 700 000 դրամ: Գիտեմ, որ հաշմանդամ աշխատակիցների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը ևս նվազեցման ենթակա է: Ինչպե՞ս ձևակերպել այդ 1 050 000 դրամը:
դտ 713 կտ 527 – 700 000
դտ 713 կտ ՞ 1 050 000
Ներմուծման դեպքում հարկման բազայի որոշում
Անի.
Շրջանառության հարկի հաշվարկում ներմուծման դեպքում ի՞նչ սկզբունքով ենք որոշում հարկման բազան ԵՏՄ անդամ և 3-րդ երկրների դեպքում /մաքսային արժեք, պայմանագրային արժեք/: Խնդրում եմ տրամադրեք հղում հարկային օրենսգրքից։ Կանխավ շնորհակալ եմ։
Շրջանառության հարկի հաշվարկ
Անի.
Շրջանառության հարկի հաշվարկում արդյո՞ք վարձակալական վճարները և տոկոսագումարները ներառվում են իրացման շրջանառության մեջ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։
Անհատույց վարձակալություն
Իգոր․
Բարև։ Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք իրեն պատկանող գույքը՝ տվյալ դեպքում բեռնատար ավտոմեքենան, անհատույց տրամադրել այլ անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ): Ի՞նչ պարտավորություններ կարող են առաջանալ։
ԱՁ սոցիալական վճարներ
Նարինե.
Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Կասե՞ք` ինչ սոցիալական վճարներ ունեմ կատարելու: Շնորհակալություն:
ԱՁ-ն որպես ՍՊԸ հիմնադիր
Աննա․
Արդյո՞ք Ա/Ձ կարող է լինել նաև ՍՊԸ հիմնադիր, և եթե այո, այդ դեպքում ո՞ր հարկատեսակն է գործելու։
Ա/Ձ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ
Գագիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Նոր բացված Ա/Ձ-ն մատուցելու է ֆինանսական խորհրդատվական ծառայություններ: Կխնդրեմ պատասխանել մի քանի հարցի.
1. Ա/Ձ հանդիսացող ֆիզ.անձը պիտի իրեն գրանցի՞ որպես աշխատող, թե՞ հենց Ա/Ձ հանդիսացող ֆիզ. անձը կարող է մատուցել այդ ծառայությունները:
2. Տվյալ ծառայությունների մատուցման դեպքում Ա/Ձ-ն կարո՞ղ է դիմում ներկայացնել հարկային և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում (տարեկան 24մլն-ը չի գերազանցելու), թե՞ շրջհարկով:
3. Եվ, ո՞ր դեպքում, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու և ի՞նչ ամսական վճարումներ են կատարվելու:
Կանխավ շներհակալ եմ:
Պարտադիր կուտակային վճարներ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք` խնդրեմ, 2022թ. հունվարի 1-ից սկսած կուտակային վճարները հաշվարկվելու են աշխատավարձի բազայի նկատմամբ 4.5%, իսկ եկամտային հարկը 21%: Այլ փոփոխություններ նախատեսվա՞ծ են, թե՞ այսքանն է: Շնորհակալություն
Կարո՞ղ է անձը համարվել միկրոձեռնարկատեր
Աննա.
Բարև ձեզ: Կասե՞ք` 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների համար, որը վճարում է պետական տուրք, կարո՞ղ է անձը գրանցվել ԱՁ միկրոյի համակարգում:
Հարկային դաշտի ընտրություն
Անի.
Բարև Ձեզ: ԱՁ-ն մատուցելու է հորատման ծառայություններ (буровые услуги)` տարբեր տեղանքներում իր սարքավորումները տանելով։ Այս գործունեությունը ոնց հասկանում եմ պետք է աշխատի շրջանառության հարկի համակարգում, եթե սխալվում եմ` ուղղեք օրենքի հղմամբ:
