28/10/2026

Անի․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է արտերկիր գործուղում կատարելուն։ Արդյո՞ք գործուղման ծախսերը նվազեցվում են շահութահարկի հաշվարկման ժամանակ, եթե կազմակերպությունը պետական կառույց չէ։ Խնդրում եմ այն հաշվապահները, ովքեր ունեն փորձ այս հարցում, տան համապատասխան ուղղություն։

Աստղ․

Բարև Ձեզ: 2022 թվականին մեր ԱԱՀ–ով աշխատող ընկերությունը ծրագրային ապահովման ծառայություններ է մատուցել ՌԴ ֆիզ․ անձերին և ստացել գումարներ: Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինքնահաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ։

Արմեն․

Բարև Ձեզ, մի հարց ունեմ․ աշխատակիցը մեկնում է արտասահման գործուղման, բոլոր ծախսերը փոխհատուցում է հրավիրող կողմը։ Մեկնելու օրը համընկնում է կիրակի օրվա հետ, սակայն աշխատանքը լինելու է երկուշաբթիից մինչև հինգշաբթի, իսկ վերադարձը ուրբաթ է։ Գործուղման հրամանում պետ՞ք է նշվի մեկնման (տվյալ դեպքում կիրակի օրը) և վերադարձի օրերը ներառյալ։ Եթե այո, ապա տաբելում կիրակի օրը և վերադարձի օր պե՞տք է նշվեն գործուղում և վարձատրվեն, կամ տրվի լրացուցիչ երկու օր վճարվող արձակուրդ։

Նարինե․

Բարև ձեզ։ ԱԱՀ վճարող, տնտեսական, խոհանոցային, պլաստմասե տարաներ արտադրող կազմակերպությունը ցանկանում է ապրանք արտահանել երրորդ երկիր։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ ետ ստանալ։ Ի՞նչ չափանիշերի պետք է համապատասխանի։ 71 և 72 հոդվածները կարդացել եմ, սակայն կուզեմ փաստացի արտահանող կազմակերպության հաշվապահից իմանալ առավել մանրամասն, ով փորձ ունի տվյալ դաշտում, կանխավ շնորհակալություն։

Կիմա․

Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք հարկավոր է ներկայացնել Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, եթե ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է 2013 թվականին, սակայն e-register.am կայքում ցույց է տալիս, որ ՍՊԸ-ի կարգավիճակը էսպիսին է՝ լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության (գոյության) դադարման մասին պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ գրառված չեն։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Հնարավո՞ր է ինձ օրենքի հղումով օգնեք՝ ՀԿ նախագան, որը զբաղվում է բժշկական դասընթացներով, այսինքն ձեռնարկատիրական գործունեությունով, արդյո՞ք կարող է բացել ՍՊԸ, որտեղ 100% հիմնադիրը ինքն է լինելու, ՍՊԸ-ն վերականգնողական կենտրոն է լինելու, խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս վարվենք, որ փոխկապակցված չճանաչեն։

Կամ հնարավոր է ԱՁ բացել ՍՊԸ-ի փոխարեն, կամ հնարավոր է ՀԿ-ն ու ՍՊԸ-ն նույն վարձակալված տարածքում լինի, էս երկրորդ հարցին խնդրում եմ հստակ պատասխանել։

Շնորհակալ եմ նախապես։

Անի․

Հարգելի հաշվապահներ, պարգևատրումը արձակուրդայինի մեջ մտնում է 1/12 չափով։ 4 ամսվա աշխատողին տվել ենք պարգևատրում 40%։ Կրկին պարգևատրման դեպքում արձակուրդայինի մեջ պետք է մտնի 1/12, թե՞ 1/4 մասով, քանի որ 12 ամիս չի աշխատել, այլ 4։

Աննա․

Բարև Ձեզ: Եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող ՍՊԸ-ն վարկ է վերցրել գործունեության ընդլայնման համար, հարկային առումով ինչ որ պարտավորություններ առաջանու՞մ են՝ հաշվետվությունների մեջ ցույց տալու կամ այլ:

Екатерина.

Добрый день. Ситуация: сотрудница находится в отпуске по уходу за ребенком (декрет), 3 марта он истекает и она должна либо выйти на работу, либо уволиться. У нее есть 10 дней неиспользованного отпуска (еще до родов). Подскажите, пожалуйста, как рассчитать ей отпускные (или компенсацию за неиспользованный отпуск), если последние 12 месяцев ей никаких начислений доходов не было? Спасибо.

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է Պետական տուրքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով գործունեությանը։ Ամեն ամիս ապարատը շահագործելու համար արտոնագիր պե՞տք է ստանալ։ Եթե փետրվար ամսվա համար ստացել ենք և նախապես վճարումն ու հայտարարությունն ուղարկել ենք, և տարբերություն կա հաշվետվությունը ներկայացնելու հետո գումարը վճարելու մասով, կխնդրեի մի փոքր մանրամասնել, քայլերի հերթականությունը։

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրել հետևյալ հաշվետվությունների վերջնաժամկետները․

  • 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին
  • 240․ Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի
  • 244․ Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի
  • 273. Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ

Ալիսա․

Բարև Ձեզ, դեկտեմբերի 23-ին ամսվա ամբողջ հերթապահությունների համար վարձատրվել է աշխատակիցը , սակայն դեկտեմբերի 26-ին վաղաժամ ծննդաբերության պատճառով վերջի 2 հերթապահությունը չի կատարվել: ՀԾ ծրագրում անց եմ կացրել իր անաշխատունակության թերթիկը, ինչպե՞ս կարող եմ ՀԾ-ում ձևակերպել նրա գումարի հետ վերադարձը։

Նարա․

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց․ աշխատակցին ընտանիքի անդամի մահվան դեպքով տրվել է միանվագ դրամական օգնություն։ Եկամտային հարկի մասին օրենքի հոդված 6․ կետ 21 համարվում է նվազեցվող եկամուտ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ որտե՞ղ պետք է ցույց տալ այդ գումարը, եթե 1․9 մեջ չի ընդունվում 5% ավել գումարի արտացոլում։ Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ շտապ է, անձը յանդեքսի պատվերները առաքում է հասցեներով, իր ստանալիք վճարը այդ առաքման դիմաց վճարվող գումարն է։ Յանդեքսը պարտադրում է առաքողին ա/ձ բացել, ամեն ամիս առաքումից առաջացած գումարի չափով յանդեքսի հաշիվ դուրս գրի, որպեսզի փոխանցվի իր հաշվին, հարցս է՝ կարո՞ղ է ա/ձ- ն միկրոյով աշխատի։

Անի․

Բարև Ձեզ։ Իրական շահառուի հայտարարագրի համար լիազորագիրը ուղարկելիս՝ պատասխան ենք ստանում, որ տվյալ էլ․ փոստի հասցեն չի կարող ընդունել նամակ, քանի որ ծանրաբեռնված է։ Ի՞նչ անել նման դեպքում, և արդյո՞ք մինչև մարտի 1-ը հայտարարագիր չուղարկելու դեպքում կնշանակվի տուգանք։ Արդյո՞ք չեն նախատեսում երկարացնել ժամկետը, քանի որ իրենց մոտ առկա են նման տեխնիկական խնդիրներ։

Մարիամ․

Բարև ձեզ: Ես դպրոցի հաշվապահ եմ: Փոխարինող ուսուցիչն աշխատանքի է ընդունվել 2022թ. ապրիլի 4-ին, և 04.07.22թ-22.08.22թ. ժամանակահատվածում 35օր ով արձակուրդ է գնացել, որի համար կատարվել է համապատասխան արձակուրդայինի հաշվարկ։ 2023թ. հունվարի 9-ից, համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից, այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով:

Այսինքն` ընդհանուր շամանակահատվածով աշխատել է 9 ամիս` սեպտեմբերից հետո բարձր աշխատավարձով։ Քանի որ նա արդեն օգտվել է ուսուցչի համար տրվող 35 օրյա արձակուրդից, ես կատարել եմ վերահաշվարկ` 7 ամսվա, լրիվ ամիսներ, աշխատավարձի գումարը բաժանելով 7-ի և 21-ի վրա, ստացել եմ միջին օրական աշխատավարձի թիվը, այնուհետև 35-ը բաժանել եմ 12 ամիսների թվի վրա և բազմապատկեի 2.92-ով, ստացել 26 օր վերջնահաշվարկի համար: Միջին օրականը բազմապատկել եմ վերջնահաշվարկի համար հիմք հանդիսացող 26 ով և ստացել իրեն հասանելիք վերշնահաշվարկի գումարը։ Հուլիս -օգոստոս ամիսների համար ստացած գումարը ընդամենը 1 000 դրամի տարբերություն է տալիս։

Ինձ ասում են, որ պետք է սեպտեմբերից հետո աշխատած ժամանակահատվածի համար կատարեմ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, որովհետև այս ոլորտում ես նոր նոր աշխատող եմ, և որևէ ուրիշ հիմք չգիտեմ` նման հաշվարկ կատարելու և վճարելու համար: Կանխավ շնորհակալ եմ։

Մերի․

Բարև Ձեզ։ Երբ վարձու աշխատողը համատեղությամբ է աշխատում, և արդեն 1 գործատուն հաշվարկել և վճարել է մայրության նպաստը, 2-րդ գործատուն նպաստը հաշվարկելիս վերցնում է միայն ի՞ր վճարած եկամուտները։ Եվ 1-ին գործատուի կողմից վճարած նպաստը հանում ենք հիմնական գործատուի հաշվարկած նպաստի գումարից, վճարում տարբերությու՞նը։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն նոյեմբեր ամսին թվով 5 արտահանում է կատարել ՌԴ։ ԵՏՄ վիճակագրական հաշվետվությունները ժամկետից ուշ է ներկայացրել՝ ներկայացնելով փետրվարի 10-ին։ Վարչական տուգանքը որքա՞ն կկազմի։ 5 արտահանման համար առանձի՞ն պետք է վարչական կիրառեն։ Ո՞ր օրենքը նայեմ այս հարցի հետ կապված։

Լիլիթ․

Բարև ձեզ, օգնեք խնդրում եմ․ եթե ՌԴ-ից առանց կրիչի՝ մեիլով ապրանքանիշ ենք ներմուծելու Հայաստան և արտահանելու ենք էլի օնլայն ԵԱՏՄ երկրներ, հարցս այն է, որ իմ մոտ կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, և երկրորդ հարցս՝ արդյո՞ք այս պարագայում ներմուծելուց 20 % ԱԱՀ և արտահանելուց 0%, ես ճի՞շտ եմ հասկանում։