28/10/2026

Արամ․

Հարգելի գործընկերներ, եթե խանութը կամ հանրային սննդի կետը կանխիկ դրամ է տալիս առաքիչին ապրանքի դիմաց, ով հետո տերմինալի միջոցով այդ գումարը մուտք է անում մատակարար կազմակերպության հաշվին, արդյո՞ք այս գործարքը բավարարում է “Անկանխիկ գործառնությունների մասին” ՀՀ օրենքին և համարվում է անկանխիկ գործարք։

Հռիփսիմե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատողը գողություն է արել և դրա համար ազատվել է աշխատանքից, և քանի որ ունի դրամական պարտավորություն խանութին, պետք է իր տվյալ ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը չփոխանցենք իր հաշվեհամարին։ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպում անեմ, որ պարտք չերևա։ Ո՞նց վարվեմ, որ ճիշտ լինի։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Արդյո՞ք ՀԿ նախագահը կարող է որպես ԱՁ գրանցվել կամ հիմնադրել ՍՊԸ։ Հարցը նրանում է, որ ՀԿ-ն սեմինարներ է կազմակերպում բժշկական թեքվածությամբ,այսինքն ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, հիմա պետք է ստանա լիցենզիա՝ վերականգնողական կենտրոն բացի, բայց չենք ուզում ՀԿ-ով անել, այլ ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը իրականացնում է գործունեութուն՝ շրջիկ վաճառք: Վաճառում է պատրաստի սառը կամ տաք սուրճ, թեյ, ֆրեշ: ՀԴՄ կտրոնը ապրանքացանկով է:

Հարց 1․ ԱՏԳԱԱ կոդը պետք է նշել հանրային սննդի ծառայությու՞ն, թե՞ կոնկրետ պատրաստի թեյի, սուրճի, ֆրեշի ԱՏԳԱԱ

Հարց 2․ Պատրաստի սուրճը 3 չափի է՝ 50մլ, 70մլ, և 85 մլ չափերով: Խախտում կլինի՞, եթե չափը չգրվի ՀԴՄ կտրոնի վրա

Անի․

Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հանրային սննդի ոլորտ է: Մեր կազմակերպությունից գալիս են և օգտագործած ձեթը գնում են (սանիտարական նորմերից ելնելով): Հաշիվ ենք դուրս գրում դրա համար: Հարցս հետևյալն է. ծրագրի մեջ ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ։ Շնորհակալություն։

Գևորգ․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում ենք սկսել խմորեղենի արտադրություն, արտադրանքի վաճառքը լինելու է խանութներում (նաև ԱԱՀ-ով աշխատող)։ Խնդրում եմ հուշել՝ բացենք ՍՊԸ ԱԱՀ-ով աշխատենք, թե՞ ավելի հարմար տարբելակ էլ կլինի։ Մի փոքր ուղղություն տվեք հերթական քայլերի, հաշվետվությունների համար: Շնորհակալ կլինեմ:

Արաքս.

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ներմուծել է 2404 ԱՏԳԱ ծածկագրով ապրանք, այս պահին անհրաժեշտություն կա այդ ապրանքը վաճառել։ Վաճառքն իրականացնելու են շրջհարկ վճարող ՍՊ ընկերության միջնորդությամբ։ Գնորդի պահանջն է, ակցիզավորված վաճառել այդ ապրանքը։ Կարո՞ղ է ՍՊ ընկերությունը դիմումով ակցիզային դրոշմանիշ ուզի մաքսայինից, որպեսզի փակցնի այդ ապրանքի վրա ու վաճառի։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող է համարվում, պարտավո՞ր է մինչև ապրիլի 20-ը ներկայացնել “Շահութահարկ վճարողների հաշվետվություն” նույնպես։ Թե՞ շրջանառության հարկի հաշվետվությունը բավական է։ Շնորհակալություն

Դավիթ.

Բարև Ձեզ։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և իր կանոնադրական նպատակների իրականցման համար ՀՀ պետական բյուջեից ստանում է դրամաշնորհ; Հարց. այդ դրամաշնորհն ազատվա՞ծ է ԱԱՀ-ից և, եթե այո կամ ոչ՝ ի՞նչ հիմքերով։ Շնորահակալություն։

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելիներ, կարո՞ղ եք օգնել: Եթե ԱՁ-ն 2022թ. ընթացքում աշխատել է 2 ամիս՝ շրջհարկով: Շահութահարկը ստացվում է 5000դրx2: Հիմա 240 ձևը լրացնելիս միայն 107 տո՞ղը պետք է լրացնել 10000 և վե՞րջ: Եկամուները և ծախսերը երբ լրացնում եմ ըստ շրջանառության հարկի հաշվարկի, ստացվում է, որ վնասով է աշխատել և հարկման բազան 0 է: Այդպես ճի՞շտ է: Նախապես շնորհակալություն։

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ըստ նոր փոփոխված օրենքի, եթե ֆիզում գտնվող մայր է /ԱՁ բացի/, ապա կարող է շարունակել օգտվել խնամքի նպաստից։ Նշեմ, որ 1.5 տարի է ֆիզարձակուրդում։ Նաև կասեք, եթե ցանկանում է ծաղիկների օնլայն վաճառքով զբաղվել, կարո՞ղ է միկրոյով գործել և հդմ չկիրառել, այլ միայն փոխանցումով աշխատել։

Արթուր․

Բարև ձեզ։ Եթե ՌԴ-ից ներմուծում եմ ապրանք, որի արժեքը 100 հազ․ դրամ է։ Վճարում եմ 20 տոկոս ներմուծման ԱԱՀ՝ 20 հազ․ դրամ։ Հետո ապրանքը վաճառում եմ 216 հազ․ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Կրկնակի վճարված ԱԱՀ վերադաձվու՞մ է։ Եվ եթե այո, ի՞նչ չափով։ Շնորհակալություն։

Գրիգոր․

ԲՈՒՀ-ում ուսանողներին տրվում են օգնություններ տարբեր առիթների համար, ինչպես նաև կազմակերպվում են ուսանողական միջոցառումներ, որի համար ԲՈՒՀ-ը գումար է տրամադրում։ Արդյո՞ք դրանք շահութահարկի հարկման նպատակով ծախս են համարվում, եթե այո՝ ո՞ր հոդվածի համաձայն:

Գրիգոր․

Բարև Ձեզ: Էրազմուս + ծրագրով ԲՈՒՀ-ի աշխատակիցները մեկնում են գործուղման ՀՀ կամ Եվրոպա: Ծրագիրը նախատեսում է ճանապարհածախսի, կեցության ծախսերի հաստատուն գումար (գումարները երևում են բոլոր հրավերներում): Առահաշիվ տալիս ենք նշված գումարները: Հարցս այսպիսին է՝ ենթադրենք՝ ծրագիր նախատեսում է 300 եվրոյին համարժեք դրամ ճանապարհածախս, սակայն տոմսի արժեքը 200 եվրոյին համարժեք դրամ է, ինչպե՞ս ձևակերպել տարբերություն 100 եվրոյին համարժեք դրամը և ո՞ր գումարը համարել շահութահարկի հարկման գծով ծախս, նույնն է նաև կեցության ծախսերը (օրապահիկ և հյուրանոց): Խնդրում եմ փորձ ունեցող հաշվապահներին մանրամասն գրել, և եթե կարելի է օրենքի հղում գրեք: Շնորհակալ եմ նախապես։

Անահիտ․

Բարև բոլորիդ։ Խնդրում եմ պատասխանել․ Երևան քաղաքում և Հայաստանի տարածքում բեռնափոխադրում իրականացնող Ա/Ձ-ն կարո՞ղ է աշխատել միկրոյով։ Շնորհակալություն սպասվելիք պատասխանների համար։