ՏՏ ոլորտի ԱՁ

Անա․

Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․

ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։

Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եռամսյակային 5 տոկոս շրջանառության հարկ,ամսեկան 5000 սոցիալական վճար, ամսեկան 5000 շահութահարկ, և տարեկան հասույթի չափից ելնելով դրոշմանիշային վճար։

Անա

Շնորհակալ եմ Տիգրան ջան, եվս մեկ հարցի կխնդրեյի պատասխանել․ շրջհարկի եռամսյակային վճարը կարելի է փոփոխել, ընկերներիցս մեկւը հանգել է հետեվյալ խնդրին․ հաշվապահը նրա եկամուտները ամբողջությամբ մուտք չի արել համակարգ, 1ին եռամսյակում շրջհարկի հաշվետվությունում գրել է ավելի քիչ գումար քան եղել է իրականում, բացի այդ նախ դուրս չի գրել ինվոյսներ, հիմա կարող ենք դա որևէ կերպ կարգավորել, փետրվար ամսից սխալներով է լրացվել․ կասեք ինչպե՞ս կարող ենք դա կարգավորել, ինչպե՞ս ներկայացնել իրական շրջհարկի հաշվարկ, եվ ինվոյսներ ինչպես դուրս գրենք եթե Աձի աշխատանքը ՌԴ կազմակերպության հետ է։ Շնորհակալ եմ։

Tigran

Խնդիրը հնարավոր է կարգավորել,հասույթների հաշվարկումը արտարժույթից դրամի ճիշտ չի հաշվարկվել,պետք է ճշտված հաշվարկներ ներկայացնել,եթե կառաջանա լրացուցիչ վճարներ կատարելու հարց,ապա պետք կլինի տարբերությունները վճարել, իսկ ինվոյսներից բացի այլ հիմքեր չկան.պայմանագիր,աշխատանքի արդյունքի արձանագրություն,դա տեղում կատարելիք հարց է,բանկային քաղվածները պետք են, Ռդ կազմակերպության հետ ինձ թվում է կարելի է նաև հաշիվ ֆակտուրաներ գրել ըստ ՌԴ սահմանված ձևերի,իսկ մեր մոտ պետք է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ վավերագրեր,

Անա

Տիգրան ջան այս պարագայում թչ թե արժույթի հաշվարկի սխալ է եղել այլ ասենք առաջին եռամսյակում աձին փոխանցվել է պայմանական 600000 դրամ, բայց շրւհարկի հաշվարկում մուտք են արել 450000 , խնդիրը սրանումէ, որ 3 հաշվարային եռամսյակների գումարները սխալ են, հիմա վերցրել են քաղվածը ու հաշվարկել, առաջին ամսում կա մինում, եկրորդ եռամսյակի ավելին է վճարվել, երորդում էլ է մինուս տալիս , հիմա եթե ուզում ենք շրջհարկը կարգավորել պետք է նորից շրջհարկի եռամսյակների համար հաշվետվություն ներկայացնել, եթե այո ապա հին հաշվետվությունները ինչպես կարելի է ապաակտիվացնլ, եվ մի բան էլ երբ ուզում ենք հաշիվ վավերագիր դուրս գրել , գուրծատույի հվհն թույլ չի տալիս լրացնել թվերի ավելի շատ են քան նախատեսված է ծրագրում,կարող ենք միայն լրացնել գործատույի անունը հասցեն եվ բանկային տվյալները, եվ արդյոք հաշիվ վավերագիր դուրս գրելուց հետո պարտադիր պայման է համարվում երրկկողմանի ստորագրությունը

Մխիթար

Բարև Ձեզ հարգելի Տիգրան։ Ձեր թվարկած հարկային վճարները վերաբերվում են միայն ԱՁ-ն բացողին թե՞ նաև մյուս աշխատողներին։ Շնորհակալություն

Գայանե

Եթե Ա/ձ-ի աշխատանքը ՌԴ կազմակերպության հետ է, ապա ՀՎՀՀ-ն կարող էք վերևում «V» նշանը սեղմել: Հաշիվ վավերագիր դուրս գրելուց այս դեպքում /ՀՀ – ից դուրս/ պարտադիր պայման չէ համարվում երրկկողմանի ստորագրությունը:

Բացի բանկային քաղվածքներից  ՌԴ կազմակերպության հետ ունեցեք իվոյսներ կամ հաշիվ ֆակտուրաներ թղթային՝  երրկկողմանի ստորագրությամբ:

Անա

Բարև Ձեզ, շնորհակալ եմ Գայանե ջան, երկկողմանի ստորագրությամբ փաստաթուղթ կա, կազմակերպությունն ինքն է ուղարկում ստորագրում հետ եեն ուղարկում, բայց փաստացի մեր կողմից չկա որևէ իվոյս դուրս գրված, հիմա Գայանե ջան փետրվար ամսից մինչ այսօր որևէ թուղթ դուրս չի գրվել, հիմա կարող եք օգնել ինչպես դուրս գրենք ինվոյսներ, որ սխալ չլինի՞

Գայանե

Բարև Ձեզ: Ձեր կողմից վերը նշված երկկողմանի ստորագրությամբ փաստաթուղթերի հիման վրա և հիմք ընդունելով ՀՕ 16 հոդվածը՝ հաշվարկեք յուրաքանչյուրի գումարը ՀՀ դրամով: Յուրաքանչյուր փաստաթղթի համար դուրս գրեք հաշիվ վավերագիր՝ դրանց հիման վրա էլ ՊԵԿ ներկայացրեք ճշտված եռամսյակային շրջհարկի հաշվետվություններ և վճարեք հարկերի տարբերությունները:

Անա

Գայանե ջան շրջհարկի հաշվետվություն այսինքն նորից պետք է ուղարկենք, իսկ նախորդը կապակտիվանա, թե՞ այս պարագայում որքան գումար որ չի վճարվել դրա համար ենք դուրս գրելու, ճիշտն ասած այդ պահը չեմ հասկանում։

Գայանե

Հարգելի Անա, եթե հաշվապահ եք, ապա պետք է իմանայիք, որ գոյություն ունի ճշտված հաշվետվություն: Պետք է ներկայացնել այդ հաշվետվությունը՝ ճիշտ թվերով: Շատ ուշադիր եղեք նաև կուրսերի պահով:

Գայանե

Հաշվետվությունների բաժնից ընտրեք ձև N232-ը: Լրացրեք համապատասխան եռամսյակը և տեղադրեք նրանում ճիշտ թվերը ամբողջությամբ /այլ ոչ թե այն գումարը որ չի վճարվել/: Երբ սեղմեք «գրանցել» կոճակը՝ ճշտվածի վերաբերյալ հարցին կպատասխանեք «այո», այնուհետև կստորագրեք ու կհանձնեք ՊԵԿ: Եվ այսպես առանձին-առանձին 4 եռամսյակների համար կներկայացնեք ճշտված հաշվետվություններ:

Գայանե

Կարդալ վերջին նախադասությունը. Եվ այսպես առանձին-առանձին 3 եռամսյակների համար կներկայացնեք ճշտված հաշվետվություններ, իսկ 4-րդ եռամսյակը կներկայացնեք միանգամից ճիշտ գումարներով՝ մինչև 2023թ. հունվարի 20-ը ներառյալ:

Անա

Գայանե ջան շնորհակալ եմ շատ մանրամասնելու համար, հաշվապահ չեմ դրա համար պնդրեցի որ հստտակեցնեք որպեսզի հասկանամ ինչպես պետք է արվի, իսկ այս պարագայում որևէ տույժ կա, դա ինչպես կարող ենք իմանալ․,,, մեկել որ որ գումարը նստել է այդ օրվա կուրսով չէ պետք է փոխել՞

Գայանե

Կուրսի համար հիմք ընդուք ՀՕ 16 հոդվածը և հաշվարկեք յուրաքանչյուրի գումարը ՀՀ դրամով: Գումարը նստելու օրվա կուրսով պետք չէ փոխել, այլ e-invocing ծրագրով հաշվի դուրս գրման օրվա մինչև ժամը 16:00 – կուրսով:
Այս պարագայում անկասկած տույժ կա: Երբ ճշտված հաշվետվություններ ներկայացնեք ՊԵԿ՝ հարկային պարտավորություններ բաժնում կերևա և ապառքը և տույժը:

Անա

շնորհակալ եմ շատ Գայանե ջան , դուք շատ օգնեցիք ինձ, վերջին հարցը ․ պարտքը միչեվ երբ կարող ենք վճարել․․․

Անա

Բարև Ձեզ Գայանե ջան, ինչպես ասել էիք լրացրել եվ ուղարկել են հաշվետվությունները, բայց միչև այսօր որևէ տույժ չկա, կարող է հետագայում ցույց տա, թե եթե չկա ուրեմն չի էլ լինի,,, եվ եվս մեկ հարց, երբ մտնում են հարկային պարտավորությունները, ապա միասնական հաշիվ, այնտեղ միասնական հաշվի մնացորդում ցույց է տալիս պայմանական * գումար, կարող եք ասել դա հաշվում առկա գումարն է, թո այն ինչ պիտի վճարենք։

Անա

երբ ասեցիք որ ՀՎՀՀ-ի համար նշում ենք v նշանը, խոսքը <հհ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ > տողի մասին է՞

Գայանե

այո, քանի որ ՌԴ-ի ՀՎՀՀ-ն 8-անիշ չէ: