27/10/2026

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Էլեկտրոնային ծառայությունների հետ կապված խնդրում եմ օրենքի հղում անել: Կազմակերպությունն (բուժ հաստատություն) աշխատում է շրջհարկով, ունի ֆեյսբուքյան էջ, որով զբաղվում է տնօրենը (տեղադրում նկարներ, հարցերին պատասխանում)։ Ի՞նչ հարկ է առաջանում այս դեպքում։

Սեդա Հախվերդյան.

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել ոսկերչական իրերի օնլայն առևտրով, որը կատարվելու է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրից կարող են պատվիրել և գումարը փոխանցելուց հետո ապրանքը կառաքվի համապատասխան վայր: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ:

Նարեկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։

Աննա.

Բարի երեկո։
Սիրելի հաշվապահներ, եթե հայտնաբերվել է, որ դրամարկղի գրքում 4 ամիս առաջ մեկ գործարք չի մուտքագրվել (հաշվարկային հաշվի համալրում է եղել), ըստ այդմ սխալ է գնացել հանրագումարի տողերը, ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս ուղղել։ Խնդրում եմ կիսվել անձնական փորձով։

Լամարա.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։

Բարև ձեզ։

Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։

Արմինե.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:

Նարեկ.

Հարգելի հաշվապահաներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը պետռեգիստրում գրանցելուց հետո օրենսդրությամբ ինչքա՞ն ժամանակահատված է սահմանված կանոնադրական կապիտալը վճարելու համար։ Խնդրում եմ նաև տալ հղում օրենքից։ Կանխավ շնորհակալ եմ։

Հայկ.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:

Անյա.

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։

Ամալյա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։

Գևորգ․

Հարգելի հաշվապահներ,

ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։

Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):

Ռուբ․

Բարև ձեզ։

1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ “վայրը որտեղից ապրանքները առաքվել են” տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։

2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։

Անահիտ.

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ 1-ից 4-րդ դասարանի աշակերտների հանար դասապատրաստման կենտրոն բացել։ Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որտե՞ղ պետք է դիմեմ, և արդյո՞ք լիցենզիավորում պետք է։

Կարինե.

Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։

Ընկերություն` Էլ Քոնսալթ ՍՊԸ
Հասցե` Հրաչյա Քոչար 4
Հեռախոս` 094471217
Էլ․ փոստ` elizmarkaryan18 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ շինարարության ոլորտում
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահության վարում շինարարական կազմակերպություն
Պահանջներ՝
Հարկային օրենսգրքի իմացություն։
Շինարարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատավարձ՝ 150 000 – 250 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ

Աննա.

Հարգելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կազմակորպությունը զբաղվելու է ինտերնետ հաղորդակցության ծառայության մատուցմամբ։ Որպես ներդրում հիմնադիրներից ստացվել է օպտիկական մալուխ՝ 5 կմ, որի 1 կմ֊ի արժեքը մոտ 80 000 դրամ է, օպտիկայի բաժանարարների մեկ հատի արժեքը 1 մլն դրամ է և տարբեր այլ ցածր արժեքային սարքավորումներ, վայֆայ սարքեր, որոնց միջոցով պետք է ատեղծվի օպտիկամալուխային ցանց, որը մեր ՍՊԸ֊ի համար հանդիսանալու է հիմնական միջոց, օգտակար ծառայութբան ժամկետը մոտ 50 տարի։
Հիմա հարցս. ինչպե՞ս պետք է ձևակերպել այս ամենը, կրեդիտում հասկանում եմ 311, իսկ դեբե՞տը։ Ինչպե՞ս ձևակերպել ցանցի ստեղծում` որպես կազմակերպության ներսում ստեղծվո՞ղ ՀՄ, և այդ բարձր արժեքով սարքավորումները, որոնք իրենք էլ կարող են հանդիսանալ ՀՄ, ինչպե՞ս ներառել ընդհանուր ցանցի ստեղծման մեջ։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։

Հասմիկ.

Բարև ձեզ։ Կասեք՝ քանի՞ օր է տրվում ՀԴՄ ակտի գումարը մուծելու համար և ակտի գումարը քանի՞ օր հետո է ուղարկվում ԴԱՀԿ։ Նախորոք շնորհակալ եմ։