27/10/2026

Էլինա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն ոչ ռեզիդենտից 3 000 դոլարի չափով։ Ծառայության արժեքը չի ներառել ոչ ռեզիդենտի շահութահարկը։ Այսպիսով 3 000 փոխանցվել է ծառայության դիմաց, իսկ ինքնահաշիվը դուրս է գրվել 3 600 *488,77փոխարժեք + ԱԱՀ։ Խնդրում եմ ուղղել/մեկնաբանել ձևակերպումները։
Ծառայության պարտքի ձևավորում
Դտ 712- 1 759 572 դր
Կտ 521- $3600
Վճարում
Դտ 521 – $3000
Կտ- 253- $3000
ԱԱՀ
Դտ 261- 351 914,4 դր
Կտ 5243 – 351 914,4 դր
Դտ 226- 351 914,4 դր
Կտ 261- 351 914,4 դր
Եվ հարցը՝ ինչպե՞ս նկարագրել ոչ ռեզիդենտի շահ. հարկը
դտ 521- $ 600
կտ 5241 – $600* վճարման օրվա փոխարժեք, 521 -524 թղթակցությունը նկարագրված չէ հաշվային պլանում, բայց հանդիպում եմ այս կայքում՝ մեկնաբանություններերում,
թե՞ դտ- 521- $ 600
կտ 542- $ 600 *վճարման օրվա փոխարժեք։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Հայկ.

Բարև Ձեզ: Եթե 01.04.2022թ-ից սկսած աշխատողի աշխատանքային գործառույթներին նոր գործառույթներ ենք ավելացրել, ըստ այդմ պաշտոնի անվանումը փոխվել է, ապա գրանցման հայտում ե՞րբ պետք է այդ փոփոխությունը կատարվեր: Արդյո՞ք խախտում կլինի, եթե հիմա անեմ նշված փոփոխությունը: Շնորհակալություն

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասեք՝ նոր օրենք ընդունվե՞լ է, որ Ա/Ձ և ՍՊԸ ՀԴՄ բոլոր տպվող կտրոնների վրա պետք է գրի վաճառվող ապրանքի անունը։ Կանխավ շնորհակալություն։

Լիլիթ.

Բարև ձեզ: Աշխատանքից ազատման դիմումը գրել եմ 10.05.2022-ին, ինձ ամբողջովին ազատել են աշխատանքային պարտականություններից, բայց գրանցումից հանելու են 10.06.2022-ին, հիմա ես փորձում եմ մեկ այլ տեղ աշխատանքի ընդունվել, բայց այդտեղի գրանցումը ինձ խանգարում է։ Դիմել եմ իրենց շուտ հեռացման համար, բայց ինձ մերժել են, ինչպե՞ս կարող եմ շահերս պաշտպանել։

Էլեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատողը վերադարձել է արձակուրդից, taxservice-ում ավարտի ամսաթիվը նախապես նշված է եղել։ Ուզում եմ հասկանալ՝ հարկայինի կայքում որևէ՞ փոփոխություն արվում է, թե՞ ավարտի ամսաթիվը հիմք է հանդիսանում։

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Եթե մարդ ընդունվել է աշխատանքի 2021 թվականի մարտի 25-ին: Աշխատանքից ազատվում է 2022թվականի մայիսի 16-ից: 25.03.2021-25.03.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար չի գնացել ամենամյա արձակուրդի: Աշխատանքից ազատվելիս՝հրամանի ձևակերպումը ո՞նց ճիշտ գրեմ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-25.03.2022թթ. ժամանակահատվածի համար՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար 20(քսան) աշխատանքային օրով և 25.03.2022թ.-ի ժամանակահատվածից մինչև 2022թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածի համար: Հրամաննի ձևակերպումը ճի՞շտ է, եթե սենց ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:

Ամալի.

Հարգելի մասնագետներ,

Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Կրտսեր երեխայիս երկուսը լրանալուց հետո մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ։ Կրտսեր երեխայիս հետծննդյան արձակուրդից հետո վերադարձել եմ հիմնական աշխատանքիս, 1 տարի աշխատելուց հետո, երբ դեռ երկու տարեկանը չէր լրացել, նորից արձակուրդ եմ վերցրել մինչև երեխայիս 3 տարին լրանալը։ Տվյալ հաստատությունում հիմնական աշխատող եմ եղել 10+ տարվա ստաժով։
2. Ասպիրանտուրայում սովորելու տարիները ստաժ համարվո՞ւմ են, եթե տվյալ ժամանակահատվածում որևէ տեղ գրանցված աշխատող չէ տվյալ անձը։

Շնորհակալություն։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ալիքների հեռարձակման կամ ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձ բաժանորդների, իսկ վճարումներն ընդունում է թել-սել կամ այլ վճարային համակարգով, եկամուտը ե՞րբ և ի՞նչ փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչել։ Ու եթե մինչ այժմ վճարը ստացել ենք կանխիկ և միանգամից ճանաչել հասույթ (դտ 2511, կտ6114), արդյո՞ք դա սխալ չի։ Թե՞ պետք էր յուրաքանչյուր ամիս բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել, հետո նոր ցույց տալ վճարումը։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Միլենա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ․ գեղեցկության սրահը աշխատում է միկրոյով։ Պատահմամբ 1 000 000 դրամ արժողությամբ ՀԴՄ կտրոն են տպել։ Հարկայինից ասեցին՝ հետվերադարձ կատարեք, եթե կտրոնը կա։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է հետվերադարձ անեմ։ Կանխավ շնորհակալություն։

Արփի․

Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել՝ կարո՞ղ ենք և չի՞ հակասում ԱՕ-ին Աշխատանքային պայմանագրում սահմանել 24-ժամյա հերթափոխով գրաֆիկ՝ հաջորդող 48 ժամ հանգիստ, եթե աշխատակիցը չի ներառվում ԱՕ 139 հոդվածի 4-րդ կետում ներառված առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում, որը սահմանում է ՀՀ կառավարությունը: Եթե այո, կարգավորող դրույթը կխնդրեի նշել:

Մհեր.

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ բացել ամսի 21-ին, որպեսզի աշխատացնեմ ֆրեշի կետ, հետո ամսի 4-ին հարկային դաշտ եմ մտել՝ դիմում եմ տվել, բայց այդ ֆրեշի կրպակը, որ պետք է վարձակալեի, վաճառվել է։ Եվ հիամ չեմ աշխատելու ու այսօր պակելու եմ Ա/Ձ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ մուծումներ պետք է անեմ փակելուց և քանի՞ ամսվա համար։ Հաշվապահս ասում է, որ 2 ամսվա մուծում պետք է անեմ, բայց կոպիտ ասած հարկային դաշտ մտել եմ 10 օրով։ Օգնեք հասկանամ։

Ալլա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնե. կազմակերպությունը ենթավարձակալությամբ վերցրած տարածքի վրա կատարել է շինարարական աշխատանքներ, իսկ ավելի կոնկրետ տարածքի ներսում ձևափոխություն, որը թույլատրված է նաև ենթավարձակալության պայմանագրով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս վարվել կատարված ծախսերի հետ, և արդյո՞ք դա ծախս է համարվում, թե՞ պետք է դիտարկել որպես ակտիվ և ամորտիզացնել: Շնորհակալություն:

Նաիրա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե բեռնափոխադրող ընկերությունը Հայաստանի նեսում փոխադրում է կատարում, բացի հաշվարկային փաստաթղթից է՞լ ինչ պետք է ունենա մոտը՝ ուղեկցող փաստաթուղթ կամ բեռնագիր։ Կօգնեք՝ ինֆորմացիա ստանամ։ Շնորհակալ եմ։

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, Ռուսաստանից գնել եմ ապրանք: Մարտին Ռուսաստանից mail-ով ուղարկել են հաշիվ-ապրանքագիր (счет-фактура) 100 000 ռուբլու (համարժեք՝ 600 000 ՀՀ դրամ): Եվ ես վճարել եմ նույն ամսում 600 000 ՀՀ դրամ: Ապրանքս հատել է սահմանը 03.05.22-ին: Ներմուծման հայտարարագրում հարկային բազան կազմել է 800 000 ՀՀ դրամ, ԱԱՀ-ն՝ 160 000 դրամ: Ունեմ նաև 200 000 դրամ տրանսպորտային ծախս: Հարց. որքա՞ն է իմ ապրանքի ինքնարժեքը (600 000-ն եմ դիտարկելու, թե՞ 800 000-ը):

Ջուլիետա.

Բարև ձեզ։
Խնդրում եմ պարզաբանեք.
աշխատողին գործուղել են 3 օր, ՀՀ ներսում, աշխատավարձի պահպանմամբ, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում նշում են «գործուղում»։ Որպես աշխատած ժամեր սյունակում նշում ենք 24 ժա՞մ, թե՞ նշվում է 0։

Նորա.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունում գործնեության ծավալների էական կրճատում էր, դրա հետևանքով առաջացել են ավելորդ հիմնական միջոցներ՝ 0-ական մնացորդային արժեքով, արդյո՞ք կարելի է դուրս գրել առանց հարկային հետևանքների։

Մայա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրական հարկման դաշտում: Վարձու աշխատողի հաշվարկային աշխատավարձն է 90 000 դրամ: Հարկերը կազմում են՝ եկամտային հարկ -5 000 դրամ, սոցիալական վճար – 4 050 դրամ, դրոշմանիշային վճար – 1 500 դրամ: Որքա՞ն կկազմի աշխատակցի առձեռն վճարվելիք գումարը:

Մաշա.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող սուպերմարկետի ներսում հնարավո՞ր է մսի բաժին (նաև ձկան վաճառք) բացել առանձին ԱՁ-ով և գործել որպես միկրոձեռնարկատիրական սուբյեկտ։ Եվ կխնդրեի, եթե հնարավոր է՝ տնտեսական գործունեության դասակարգիչը գրեիք։ Կանխավ շնորհակալ եմ։