27/10/2026

ԳՈՌ․

Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ: Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000 դրամ։
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը:

Արմիդա․

Բարև ձեզ։ Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե աշխատողը աշխատել է 10 ամիս, որից 5 ամիսը ստացել է 45 000դրամ կեղտոտ աշխատավարձ, 5-ը՝ 100 000դրամ կեղտոտ աշխատավարձ։ ՍՊԸ-ն, որտեղ աշխատել է միկրոյի հարկման դաշտում է աշխատում։

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, ստանդարտների տեսանկյունից վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ օրական, թե՞ ամսական կամ տարեկան։ Խոսքը վերաբերում է 516 հաշվին։ Նախապես շնորհակալ եմ։

Ամալյա․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային հարկի արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին։ Խնդրում եմ հղում տալ։ Կանխավ շնորհակալություն։

Բարև ձեզ։ Եթե կինը անհատ ձեռներեց է և համատեղությամբ աշխատում է նաև այլ ընկերությունում, ապա նպաստի հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է այդ ընկերության միջին ամսական աշխատավարձին ավելացրած, որպես ԱՁ 43038 դրամ (նվազագույն աշխատավարձի 50%-ը)։ Ճի՞շտ եմ հասկացել, այո։

Լաուրա․

Բարև ձեզ: ԱՁ-ն իր պատրաստած կավե արձանիկները ուղարկում է ՌԴ՝ արձանիկները ներկելու ու ստեղծագործական այլ աշխատանքներ կատարելու համար: Հաշվառման տեսանկյունից արտահանումը ծառայություն ստանալու համար ի՞նչ ընթացակարգերով է կատարվում։

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ, խնդրում եմ ուղղորդել փաստաթղթավորման առումով ի՞նչ փաստատթղթեր պետք է պատրաստել, և պե՞տք է հանձնել վիճակագրական ձևը և հարկային հայտարարաություն, հայտարարագիրը։ Կանխավ շնորհակալ եմ։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,
աշխատակցին պետք է վճարել արձակուրդային և աշխատավարձ նույն ամսվա մեջ: Ինչպե՞ս է կատարվում դրոշմանիշայինի պահումը՝ մեկ անգամ, թե՞ յուրաքանչյուր վճարից առանձին առանձին:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում ֆիզ. անձից առ ու վաճառքի պայմանագրով: Հարց 1․ արդյո՞ք գնման ակտ պետք է: Հարց 2․ ՀԾ հիմնական միջոցներում մուտք անելիս հաշվառման բաժնում քանի՞ ամսով է ձևակերպվում և գումարը գրվում է ամբո՞ղջը, թե՞ եկամտայինը արդեն հանած: Շնորհակալ եմ:

Մարինե․

Կազմակերպությունում պահակներն աշխատում են 18։00-ից հաջորդ օրը 08։00-ն, այդ օրը գնում են տուն հանգստանում, երրորդ օրը 18։00-ից նորից աշխատանքի են, ստացվում է 14 ժամ։ Կասե՞ք՝ ի՞նչ սխալ եմ թույլ տալիս, և ինչպե՞ս կարգավորեմ նրանց հերթափոխային աշխատաժամանակը։ Եվ 2-րդ հարցը․ ԱՕ 139 հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ “5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:” Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ շաբաթական 40 ժամից անցնում է համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի դեպքում։

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. 03.03-ին և որևէ գործունեություն չի իրականացրել, սակայն հիմադրվելուց հետո չի հաշվառվել հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում: Տեղյակ եմ, որ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացվի 240 հաշվետվաձևը: Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում, արդյո՞ք կա տույժ, տուգանք, որ մինչ օրս գրանցված չենք, և արդյո՞ք պետք է որևէ հայտ ներկայացվեր հարկատեսակի մասին, ինչպես նաև կխնդրեմ այլ հեշվետվությունների ու վճարների մասին նույնպես մեկնաբանեիք: Սիրելիներս, հաշվապահ չունենք։ Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է գործուղմանը: Եթե աշխատակիցը գործուղման է գնում ՀՀ տարածքում` ամեն օր, և հետ է գալիս, կարելի՞ է արդյոք ամսվա մեջ իր աշխատավարձի չափով գումար դուրս գրել ելքի օրդերով՝ առանց հիմնավորումների: Ցանկացած ինֆորմացիա գործուղման հետ կապված օգտակար կլինի: Շնորհակալություն:

Մարիամ.

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: 0.5 դրույքի դեպքում էլ է՞ կիրառվում սա, թե՞ վերցնելու ենք 0.5 համամասնությամբ, այսինքն՝ կեսի կեսը:

Անի․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. նկարչական խումբ ունենալը ո՞ր դասակարգչում է ընդգրկվում, և արդյո՞ք միկրոյի դաշտում հնարավոր է գործել։ Տվյալ անձը կարո՞ղ է իր աշակերտներին տալ հավաստագիր (նշեմ, որ աշակերտները մշտական չեն լինում, իսկ անձը գործում է միայնակ)։ Նախապես շնորհակալություն։