27/10/2026

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս ամենամյա արձակուրդի վերաբերյալ է: Աշխատողը աժխատանքային տարում չի օգտագործել իրեն հասանելիք արձակուրդը: Արձակուրդը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու համար դիմում կամ հրաման չի գրվել: Արդյո՞ք թույլատրելի է առանց աշխատակցի կողմից գրված դիմումի և տնօրենի կողմից արձակուրդի տեղափոխման մասին հրամանի երկրորդ աշխատանքային տարվա մեջ տրամադրել արձակուրդ:

Նարեկ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. 24 ժամյա հերթապահություն իրականացնող աշխատակիցների համար ինչքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը: Նշեմ, որ հերթապահությունը 3 հերթափոխով է` 2 օր հանգիստ, 1 օր աշխատանքի:
Եվ մեկ հարց ևս. վերջնահաշվարկ կատարելիս միջին օրական աշխատավարձ հաշվարկելու համար հիմք պետք է վերցնել նախորդ ամիսներին վճարված աշխատավարձի միջի՞նը 25-ի:

Սոֆա.

Բարև Ձեզ: Մի հարց. 2021թ. վարձավճարը 150 000դ., 2021թ. եկամտայինի հաշվարկում հունվար, փետրվար, մարտ ցույց եմ տվել, իսկ մնացած 9 ամիսները մոռացել եմ: Հիմա ես կարո՞ղ եմ այդ ամիսների գումարները 2022թ. եկամտայինում 150 000 գումարեմ ներառեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք խնդիրներից խուսափելու համար: Նշեմ, որ վարձ. պայմանագիրը նոտարով հաստատված է և ֆիզ. անձից է վարձակալած: Շնորհակալ եմ նախապես:

Արա.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀՀ հաշվապահների պալատի քննությունները հանձնելու համար հնարավո՞ր է ինքնուրույն պարապել, թե՞ իրենց մոտ դասընթացների գնալը պարտադիր է, և այդ դեպքում հնարավո՞ր կլինի հանձնել։ Շա՞տ բարդ են քնությունները: Շնորհակալություն:

Արմեն.

Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի կազմակերպությունը կարո՞ղ է ստանալ հավաստագիր և օգտվել եկամտային հարկի արտոնություններց։ Ինչպե՞ս կարող եմ տեսնել արտոնությունները, թե՞ որ օրենքով է սահմանվում:

Անի.

Բարև ձեզ: Ուզում եմ իմանալ` եթե 24մլն շրջանառությունն 2021թ-ին գերազանցել ենք, բայց չիմանալով հանդերձ 2022թ. համար միկրոձեռնարկատիրության հայտ ենք տվել, սակայն դա չի ընդունում, հետո փոխեցինք շրջհարկի, դա էլ չենք կարող, քանի որ օրն անցել էր: Հիմա հարցս հետևյալն է` հնարավո՞ր է լուծարվենք կամ հաշվառումից դուրս գանք, նորից վերաբացենք, հայտարարություն տանք շրջհարկի:

ԱՆԻ.

Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը օրինակ`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ, այդ 406 ինչպե՞ս է ստացվում, և հաշվարկային, թե՞ մաքուրն է այդքան։

Իննեսսա.

Բարև ձեզ:
Բացել եմ ԱՁ, IT ոլորտում եմ աշխատելու։ Քանի որ չեմ հասցրել ներկայացնել շրջհարկի հայտարարություն, կասեք` այս դեպքում պետք է ԱԱՀ-ով աշխատե՞մ և ինչքա՞ն է լինելու վճարման հարկի չափը։ Եվ բացի ԱԱՀ-ից այլ ի՞նչ հարկ պետք է վճարեմ։

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ՀԿ-ն կարո՞ղ է արդյոք կանխիկ գումարով գնում կատարել` 1 միլիոնից ավել գումարի շրջանակներում, կա՞ արդյոք սահմանափակում կանխիկ գնումների մասով ՀԿ-ին։ Կանխավ շնորհակալություն:

Նարեկ.

Բարև Ձեզ: Պլանավորում ենք բացել պանրի փոքր արտադրամաս, արտադրելու ենք մոցարելա պանիր, սպառումը միայն հանրային սննդի կետերին է լինելու: Մենք կարո՞ղ ենք նույնպես աշխատել հանրային սննդի հարկատեսակով:

Եթե մայրության կամ անաշխատունակության նպաստ է, կիսատ ամիսները` արձակուրդ, կամ այլ նպաստ վճարված ամիսները հաշվարկի մեջ մտնու՞մ են։ Օրենքից հղում. վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը: Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից։
Հարց. 80 տոկոսը տրվում է քաղաքացուն, իսկ մնացած 20 տոկոսը պետությանը, թե՞ ուղղակի չի վճարվում:

Արմինե.

Բարի օր: Եթե աշխատողը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, որի ավարտն արդեն նշվել է (3տ լրանալու օրը), ու ցանկանում է մինչև 3տ լրանալը վերադառնալ, բայց ուրիշ պաշտոնով։ Խմբագրելուց նախկին պաշտոնին ավարտ տալ, ավելացնել նոր պաշտո՞ն, թե՞ չի լինի, քանի որ ավարտ է տրվել խնամքի արձակուրդի։ Ինչպե՞ս վարվել:

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարման պարտավորությունը որտե՞ղ կարող եմ նայել ԱՁ-ի պարագայում: ԱՀՔ քաղվածքում (Սահմանված չափից ավել վճարած գումարներ) ցույց է տալիս 15 000 դրամ, ես վճարել եմ 24 000դրամ: Տարեկան շրջհարկս 2.4մլն.-ից 6մլն. է:

Գագիկ.

Բարև ձեզ։
Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է:
Շնորհակալ եմ:

Մարինե.

Եթե աձն ունի 1951թ. Կոնվենցիայի հիմքով ճամփորդական փաստաթուղթ, համարվում է փախստական և ազատվում է աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ այս դեպքում կացության կարգավիճակ պետք է, թե՞ ոչ։

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հարցս էսպիսինն է: Ուսուցիչը ընդունվել է աշխատանքի 01/11/2011-ին և ազատվել է աշխատանքից 01/10/2021-ին։ Այդ ժամանակահատվածում եղել է դեկրետում 24/03/2017-ից մինչև 26/12/2019-ը։ Այժմ հարցը. տվյալ ուսուցչին ի՞նչ կարգով պետք է կատարվեր վերջնահաշվարկը և արդյո՞ք պետք է հետ պահվեր գումար:

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակցիս ուսուցչուհի է, դրույքը 120 221 դրամ է և նա պարապում է 6ժամ և ստանում է 32 788դրամ հաշվարկային աշխատավարձ։ Վերջնահաշվարկ պետք է անեմ միջին ամսականի համար հիմա նվազագույնի 50% պետք է ապահովվեմ, թե՞ իր դրույքը բարձր է։

Ռոման.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մաքրող միջոցներ: Հարցս վերաբերվում է բնապահպանական հարկին: Եթե հաշիվ ապրանքագրի գումարը կազմում է 100 500 դրամ, որի մեջ ներառված է նաև բնապահպանական հարկը: Հաշվետվությունը հանձնելիս որպես բնապահպանական հարկի հարկման բազա ի՞նչ արժեք պետք է գրվի: Նշեմ, որ տվյալ ապրանքի բնապահպանական հարկի գումարը կազմում է 05 տոկոս: