Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:
Անուշ․
Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվել 0,25 դրույքի չափը աշխատավարձի, եթե մեկ դրույքը 97 000 դրամ է՝ բոլոր պահումներով, մաքուր և կեղտոտ աշխատավարձը ինչքա՞ն կկազմի։
Նունե․
Կարող եք ասել՝ ինչպե՞ս կատարել գույքագրում (գույքագրման օրինակ կամ ձև)։
Ակա․
Բարև Ձեզ։ Ինձ պայմանագրի օրինակ է հարկավոր` նախադպրոցական ուսուցման պայմանագիր ծնողի հետ։
Աստղիկ․
Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։
Մարինե.
Բարև, սիրելի հաշվապահներ: Ինչպե՞ս ձևակերպել պարգևատրման հրամանը՝ կանաց օրվան նվիրված: Կարո՞ղ եմ ձևակերպել ուղղակի՝ բարեխիղճ և լավ աշխատանքի համար տրամադրել դրամական պարգևատրում, չնշեմ կանանց օրվա նվիրված:
Մելինե․
Բարև ձեզ։ Արձակուրդայինի գումարից հարկեր և դրոշմանիշ պահվու՞մ է, և եթե գնացել է մարտի 14-ից ապրիլի 8-ը, դա ցույց է տրվում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ:
Հայկ․
Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կօգնեք: Շրջհարկով աշխատող ընկերությունը ունի անհուսալի կրեդիտորական պարտք 176 000 դրամի չափով: Կարո՞ղ եմ եկամուտ ճանաչել, և եթե այո, ապա արդյո՞ք հարկման ենթակա է: Այս առումով ի՞նչ անելիք ունեմ:
Շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողին ազատելուց վերջնահաշվարկ տալի՞ս ենք։
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի հարցիս պատասխանել. ՓԲԸ հիմնարկին պատկանող ավտոմեքենաներից մեկը վարում է տնօրենը, մյուսը հիմնարկում հիմնական աշխատող վարորդը, ամբողջ երթը գրանցվել է ուղեթերթում։ Ես պետք է ըստ այդ ուղեթերթերի հրաման գրեմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանը։
Ռոման.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:
Անի.
Հարգելի հաշվապահներ, վառելիքի կտրոններն ի՞նչ ձևակերպում տալ, ո՞ր ծախսերի մեջ ներառել, եթե վրան առկա է ձեռքբերողի ՀՎՀՀ: Շնորհակալ եմ:
Գայանե.
Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2021թ. հոկտեմբերին և ժամանակավոր դադարեցում է տվել 2022թ. փետրվարի 1-ից։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2022թ. հունվար ամիսների համար բոլոր վճարումները ժամանակին կատարվել են։ Խնդրում եմ ասեք` փետրվար ամիսը արդյո՞ք չի համարվում ԱՁ-ի գործունեության ժամանակաշրջան և փետրվար ամսվա համար եկամտային հարկի և սոց. վճարի վճարումներ արդյո՞ք չեն կատարվում:
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն ուզում է ազատվել աշխատանքից, այդ դեպքում քանի՞ օր շուտ պետք է ազատման դիմում գրի։
Արա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։
Սոֆյա.
Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքային նշանի գրանցումը, ի՞նչ ինֆորմացիա է պետք ներկայացնել և որտե՞ղ ապրանքային նշանը գրանցելու համար:
Հնարավո՞ր է ՊԵԿ-ից օնլայն տեղեկանք վերցնել կազմակերպության աշխատողների թվի մասին, ինչպե՞ս:
Վարդուհի.
ՍՊԸ-ն, որն աշխատում է շրջհարկով և ունի 25 աշխատող, մասնավոր կլինիկա է, դրամարկղի գիրք պարտադի՞ր է վարելը:
Վարդուհի.
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ն զբաղվում է ստոմատոլոգիական գործունեությամբ, աշխատում է շրջհարկով (5 տոկոս) և տարածք է վարձակալում: Դա իր համար որպես ծա՞խս է և որևէ կերպ չի՞ երևում:
Նունե.
Մի քանի ՍՊԸ` շրջհարկով աշխատող, հարկավոր է միավորել, դարձնել մեկ ՍՊԸ` ԱԱՀ-ով աշխատող: Խնդրեմ` կուղղորդեք ո՞նց պետք է արվի + պաշարի մնացորդ կա, որը ԱԱՀ-ով է ձեռքբերվել, հնարավոր կլինի՞ հաշվանցել:
Անուշ.
Բարև ձեզ: Կասեք` եթե ցանկանում եմ աշխատել համատեղությամբ` մի տեղ լրիվ դրույքով, որպես հատուկ մանկավարժ, իսկ մյուս տեղում ցանկանոմ եմ աշխատել որպես լոգոպեդ, ապա ինչքա՞ն դրույքաչափ է ինձ հասնում /հնարավոր է 0,25 չափով, ես դրա իրավունքն ունե՞մ/, եթե 2-րդ աշխատավայրում ստանում եմ մաքուր 71 000 դրամ, և աշխատելու եմ շաբաթական 3 օր, 2,5 ժամ: Ինչպե՞ս պետք է այն հաշվեն, ինչքա՞ն դրույք է ինձ հասնում:
Սարգիս.
Բարև Ձեզ:
Այսպիսի մի հարց: Աշխատում եմ երկու գործատուի մոտ, և երկուսի կողմից վճարված տարեկան աշխատավարձը կազմում է 5 միլիոն դրամից ավել: Նպատակային սոց. վճար վճարող եմ: Ճի՞շտ է, որ որոշակի չափից ավել վճարված սոց. վճարը կարելի է ետ ստանալ: Եթե այո, ապա որքա՞ն է չափը, ի՞նչ ընթացակարգով: Կխնդրեի հնարավորինս մանրամասն:
Աշխատավարձը նկատի ունեմ հաշվարկային:
Անի.
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն չի հանդիսանում ծխախոտ արտադրող կամ ներմուծող, սակայն վաճառք է իրականացնում։ Կարող եք հուշել` ինչպե՞ս հաշվարկել ԱԱՀ-ի հաշվանցվող գումարի պակասեցվող մասը այս ծխախոտի վաճառքների գծով։
Անի.
Բարև Ձեզ։ Ես սկսնակ հաշվապահ եմ։ Առաջին անգամ եմ ԱԱՀ-ով ֆիրմայի հաշվապահություն անում ու պետք է ԱԱՀ հաշվետվություն տամ։ Նախորդ հաշվետվություններում գրեթե միշտ ԱԱՀ-ի դտ-ի 20-րդ կետում արտացոլված է եղել ԱԱՀ հաշվանցման գումարի պակասեցում (72-րդ հոդված, 1-ին մաս 3-րդ կետ), ընդ որում միշտ փոքրիկ թվերով` 8 դրամ, 11 դրամ և այլն։ Սակայն ստացված հաշիվներում առկա չեն այս կետին համապատասխան հաշիվներ։ Խնդրում եմ` կարո՞ղ եք ինչ-որ հուշում տալ, ինչպե՞ս հասկանամ որտեղից են դուրս բերվել այս թվերը։ Նախկին գործն անող հաշվապահի հետ կապ չկա, ներկա կոլեգաներից չեն կաչողանում օգնել։
Շուշան Դարբինյան.
Բարև Ձեզ։ Որտե՞ղ կարող եմ սովորել կադրային գործ՝ 0-ից։ Կանխավ շնորհակալություն:
Տաթև.
Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։
Արամ.
Ինձ կարո՞ղ եք ուղարկել լիազորագրի տիպային ձև մաքսատան համար: Շնորհակալ եմ:
Արթուր.
Խնդրում եմ ինձ ուղարկեք փոխադարձ հաշվարկի օրնակելի ձև:
Նարե.
Բարև Ձեզ: Ո՞ր հարկատեսակով է հարկվում անշարժ գույքի գործակալությունը։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք գրանցման համար և որտե՞ղ պետք է դիմել։
Արև.
Հիմնադիրը ներդրել է հող և շինություն ընկերության կանոնադրական կապիտալում, շինությունը քանդվել է բազմահարկ բնակելի շենք կառուցելու նպատակով: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ կապված շինության քանդման ծախսերի և կանոնադրական կապիտալի հետ:
Անի Եփրեմյան.
Խնդում եմ տրամադրել ԱՁ բացելու լիազորագրի ռուսերենով ձևանմուշ:
