Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ուզում է աշխատանքից ազատվել, նրա անունը հաշվառվու՞մ է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում աշխատանքից ազատվելու պահին:
Պահումներ արձակման նպաստից
Արմիկ.
Բարև Ձեզ: Արձակման նպաստից պահումներ կատարվու՞մ են, թե՞ ոչ:
Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Մարինա.
Հարգելի գործընկերներ, պետք է բացվի կազմակերպություն, որը զբաղվելու է արտադրությամբ, որը պետք է արտահանվի (հումքը ձեռք է բերելու ՀՀ-ից): Ճիշտ կլինի ՍՊԸ, թե՞ Ա/Ձ հիմնել, և ի՞նչ հարկեր են առաջանալու։
Շնորհակալություն:
Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել
Մարինա.
Հարգելի գործընկերներ, համատիրությունը 2021թ.-ի ընթացքում իր տարածքներից մեկը տվել է վարձակալության, վճարը ստանալու համար ամեն ամիս դուրս է գրել հաշիվ-վավերագիր։ Խնդրում եմ հուշել` ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել և ի՞նչ հարկեր վճարել։ Շնորհակալություն:
Ի՞նչ հարկեր կառաջանան
Մարինա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` եթե ՀԿ 2021թ.-ին ավանդ է ներդրել, ի՞նչ հարկային պարտականություններ են դրանից առաջանում:
Աշխատանքային օրենսգիրք
Գոհար.
Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ:
Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։
Մայրության նպաստ
Էլեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը հղի է և աշխատում է դեռ, նա ի՞նչ գումար պետք է ստանա հղիության 7-րդ ամսում և ի՞նչ թղթեր պետք է ներկայացվի:
Բեռնափոխադրման միջնորդային ծառայություն
Լիլիթ.
Բեռնափոխադրման միջնորդը կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում:
Մաքրման ծառայությունների մատուցում
Լիլիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։
Ջնջված հաշիվ
Անի․
Հարգելի գործընկերներ, եթե դիմացի կողմը հաշիվ է դուրս գրել սխալ գումարով և հրաժարվում է փոխել գումարը, մենք ջնջել ենք այդ հաշիվը էլեկտրոնային հաշիվների e-invoicing ծրագրում, էլի ինչ-որ անելիքներ ունե՞նք այս կապակցությամբ, թե՞ ոչ։ Շնորհակալություն նաԽապես։
Հրապարակվող հաշվետվությունների հարթակ Accountant.am կայքում

Accountant.am կայքը տրամադրում է էլեկտրոնային հարթակ՝ կազմակերպությունների հրապարակման ենթակա հաշվետվությունների տեղադրման համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել +(374) 91 088 349 հեռախոսահամարով։
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի Միջցանցային էկրանների լիցենզիաների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի Միջցանցային էկրանների լիցենզիաների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով
Կից փաստաթղթեր․
2 պայմանագիր
Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հնարավո՞ր է, որ աշխատակիցը նույն կազմակերպությունում ընդունված լինի և աշխատանքային պայմանագրով, և քաղիրավականով միաժամանակ, և ունենա 2 պայմանագիր։
ՍՊԸ գործունեության դադարեցում
Լուսի.
Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն նոյեմբեր ամսից ժամանակավոր դադար եմ տվել, բայց աշխատակիցներին չեմ ազատել և եկամտային չեմ ներկայացրել: Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ զրոյական նոյեմբեր և դեկտեմբեր 189 ձևը տամ:
Դրոշմանիշային վճար
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարի չափերը` ֆիզ անձի, ԱՁ-ի համար: Շնորհակալ եմ կանխավ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Սեդա.
Բարև Ձեզ: Ի՞նչ ձևակերպում տալ ժամկետանց կրեդիտորական պարտքը դուրս գրելիս:
ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Ամալյա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. հնարավո՞ր է օղու արտադրամասում օգտագործվող ԱՏԳ ԱԱ կոդ.2208 20 ակցիզները օգտագործել ԱՏԳ ԱԱ2208 90 4800 համար:
Բնապահպանական հարկ
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որում առկա է բնապահպանական հարկով հարկվող ապրանք։ Բնապ․ հարկը վճարվել է։ Ըստ օրենքի` ընկերությունը, եթե չի վաճառել այդ ապրանքից և պակասեցման ենթակա հարկի գումար չկա, եռամսյակային հաշվետվությունով այնուամենայնիվ պե՞տք է վճարի կրկին բնապ. հարկ` ապրանքի արժեքի ու քանակի արտադրյալի նկատմամբ հաշվարկելով համապատասխան դրույքաչա՞փ:
256 ձև հաշվետվություն
Հասմիկ.
Բարև Ձեզ: Փորձում եմ լրացնել 256 հաշվետվությունը, վերջում գրված է Եկամուտները` ըստ գործունեության տեսակների` Բաժին, Հատված, Խումբ, Դաս, Ենթադաս, Տեսակարար կշիռը: Ի՞նչ պետք է լրացնել:
Հարկային դաշտի փոփոխություն
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ 2021թ-ին գործել է որպես միկրոձեռնարկատեր: 2022թ-ին արդեն տվել եմ հայտարարություն շարունակելու միկրոյով, սակայն փոխվել են պլանները, և որոշեցի անցնել շրջանառության հարկով հարկման: 201 ձևը ուղարկեցի, համակարգն առանց ինչ-որ խնդրի ընդունեց հաշվետվությունը: Կխնդրեի պատասխանել` հիմա ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ հետագայում կարող է խնդիր առաջանալ:
Եկամտային հարկի հաշվարկ
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։
Կանխավ շնրոհակալ եմ։
Ի՞նչ հարկեր պետք է վճարել
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, կասե՞ք` օրենքի ո՞ր կետի համաձայն ի՞նչ հարկեր պետք է վճարվի ֆիզ. անձի համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Ա/Ձ հաշվետվություններ
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։
Մայրության նպաստ
Գայանե.
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ ունենք, և աշխատակիցը հղի է: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար վճարել աշխատակցին, եթե այո, ապա ինչպես:
#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Երևան, Արցախի փ․ 143
Էլ․ փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասի ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Արտադրության հետ կապված մուտքերի, դուրսգրումների, վաճառքների և տեղաշարժերի ձևակերպումներ
– Արտադրամասերի հաշվառման վարում
– Փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկողություն
– Գործարանի հաշվառման հետ կապված տարբեր գործառույթներ
– Հաշվետարների կողմից կատարված աշխատանքների վերահսկողություն
– Ապրանքների ինքնարժեքերի և վաճառքի գների վերլուծություն
– Հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին:
Պահանջներ՝
– Բարձրագույն մասնագիտական կրթություն
– ՀԾ հաշվապահ 7-ի գերազանց իմացություն
– ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն
– MS Office ծրագրերի իմացություն
– Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մթերքի արտադրության ոլորտում
– Հաղորդակցվելու կարողություն
– Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
– Թիմում աշխատելու հմտություն
– Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ
Վերջնահաշվարկ
Աստղիկ.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. աշխատողին տրամադրվել է ամենամյա նվազագույն արձակուրդ և ելնելով անհրաժեշտությունից հետ է կանչվել։ Դա եղել է 2018 թվականին։ Օրենքով սահմանված կարգով աշխատողը ստացել է աշխատավարձ և այլն, իսկ չօգտագործած օրերը (15 օր) մինչ օրս չի օգտագործել, չի միացվել հաջորդ արձակուրդներին և ոչ մի ձևով չի օգտագործվել աշխատողի կողմից։ Հիմա լուծվելու է աշխատանքային պայմանագիրը։ Ասացեք խնդրեմ` այդ 15 օրը հաշվարկվու՞մ է որպես վերջնահաշվարկ և վճարվում, թե՞ ․․․․։ Կանխավ շնորհակալություն:
Արտադրամասից վաճառք ֆիզ. անձին
Անի.
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող արտադրամասից պատրաստի արտադրանքը ֆիզ. անձին տեղում կանխիկ վաճառելու համար ի՞նչ գործողություններ պետք է կատարվեն:
ԱԱՀ հաշվանցում
Սուրեն.
Բարև ձեզ: Ես իրավ. անձ եմ և աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսին գնել ենք անշարժ գույք և ստացել հարկային հաշիվ` նույնպես դեկտեմբեր ամսին, բայց գույքը սեփականաշնորհվել է հունվար ամսին: Գույքից առաջացած ԱԱՀ գումարը ո՞ր ամսին պետք է հաշվանցել:
Կանխավ շնորհակալություն:
Կուտակված շահույթ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
Շնորհակալություն:
Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը
Անահիտ.
Ինտերնետով աշխատանք եմ գտել արտասահմանում, որը տան համակարգիչով եմ անելու։ Պայմանագրի կետերից է, որ հարկերը պետք է մուծեմ, և թուղթը ներկայացնելուց հետո միայն կփոխանցեն աշխատավարձը։ Ինչպե՞ս եմ մուծելու հարկը:

