Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը

Անահիտ.

Ինտերնետով աշխատանք եմ գտել արտասահմանում, որը տան համակարգիչով եմ անելու։ Պայմանագրի կետերից է, որ հարկերը պետք է մուծեմ, և թուղթը ներկայացնելուց հետո միայն կփոխանցեն աշխատավարձը։ Ինչպե՞ս եմ մուծելու հարկը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Տարածքային հարկային գրասենյակում հաշվառվում եք որպես ֆիզ.անձ հարկ վճարող, գրանցվում հարկային հաշվետվությունների համակարգում ու կատարում վճարումները: Եթե կարիք լինի կապնվեք միակը չեք որ այդ եղանակով աշխատում եք:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Գրանցվում եք հարկայինում, ունենում եք հարկային կոդ, գործելու եք կամ միկրոյի, կամ շրջհարկի դաշտում, նայած ինչ գործունեություն եք իրականացնելու, ունենալու եք էլեկտրոնային ստորագրություն, ներկայացնելու եք հաշվարկներ, որոնց հիման վրա վճարելու եք հարկեր։

Karine
Karine
4 տարի առաջ

Հարկայինում հաշվառվեք որպես ֆիզ անձ, ստացեք էլեկտրոնային ստորագրություն, գրանցվեք էլեկտրոնային հաշվետվությունների կայքում, հանձնեք հաշվետվություններ և վճարեք հարկերը։