26/10/2026

Վահե.

Բարև Ձեզ։ Ես հաշվապահ չեմ, եթե հարցս փոքր ինչ խրթին ձևակերպեմ՝ նախապես ներեղություն։
Ենթադրենք նախորդ ամիս աշխատակցին փոխանցվել է սխալ գումար, որի համար բոլոր պահումները արվել են, և ընթացիկ ամսում աշխատակցից պահվում է սխալ փոխանցված գումարը, ապա պահումը իրականացվու՞մ է պահումներն անելուց հետո, թե՞ նախքան պահումները։

հ․գ․ Նաև կխնդրեմ հնարավորության դեպքում հղում տրամադրել, թե որ օրենքով/որոշումով կամ նորմով է ուղղորդվում այս իրավիճակի ելքը։
Շնորհակալ եմ:

Կորյուն.

Բարև Ձեզ: Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ների կամ հաշիվ-ֆակտուրայի /առանց որևէ փաստաթղթի/ ձեռք բերել ապրանք /հագուստ, տրիկոտաժ/և վաճառել:
Կանխավ շնորհակալություն!

Մելինե.

Բարև Ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով:

Հերմինե.

Բարև Ձեզ: Համատեղությամբ այլ գործատուի մոտ աշխատողը կարո՞ղ է զինծառայողների դրոշմանիշների հետ վերադարձման դիմում ներկայացնել, և հետ ստանալ նախորդ տարվա վճարած գումարները:

Margarit.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն 2020թ-ին ամեն ամիս վճարել է 11 000 դրամ սոց. ու դրոշմանիշային վճար, իսկ եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ։ Տարեկան շրջանառությունը մոտ 7 մլն։ Արդյո՞ք պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, որքա՞ն և ե՞րբ է վերջնաժամկետը։ Կարո՞ղ եք, խնդրում եմ՝ նաև նշել ամսական որքա՞ն պետք է վճարել 2021թ-ին։

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը:
Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:

Յուրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ, սեպտեմբերի 29-ից գնացել եմ պատերազմ մինչև դեկտեմբերի 29-ը: Այդ ընթացքում ժամանակավոր հաշվապահ է գրանցվել, բայց իմ աշխատավարձը պահպանվել է: Հիմա հրամանագրքում ո՞ր հոդվածներով, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ հրամաններ են գրվելու:
Շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 17.12.2020թ., ազատվել է 12.02.2021թ.: Դեկտեմբեր ամսվա փաստացի աշխատավարձը 55 172 դրամ, հունվարինը՝ 120 000: Փետրվարինը՝ 51 000 դրամ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ է: Միջին աշխատավարձ հաշվարկելու համար արդյո՞ք կիսատ ամիսը՝ դեկտեմբերը, չպետք է ներառել: Չէ որ դա իր այդ ամսվա փաստացի աշխատավարձն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքով չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները: Ես հաշվարկում եմ 55 172 + 120 000 = 175 172, 175 172:2 = 87 586, քանի որ սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է, վերցնում ենք 91 275, թե՞ 93 290:
Կանխավ շնորհակալություն

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
Կարո՞ղ ենք քննարկել մի հարց:
Ա, Բ, Գ ընկերությունները ուներ նույն հիմնադիրները: Ա ընկերությունը, որի գույքը ավելի մեծ արժեք ունի՝ վարկային պայմանագրով, հանդիսանում է հիմնական վարկառուն: Բ և Գ ընկերություները հանդիսանում են համավարկառուներ, գրավադրված է այս ընկերությունների գույքը նույնպես: Հիմա Ա ընկերությունը չի կարողանում վճարել վարկը և վարկի տոկոսները: Այդ պարտավորությունը կատարում է Բ ընկերությունը:
Հարց: Վարկի և վարկի տոկոսի վճարումները Բ ընկերության հանար հանդիսանու՞մ է շահութահարկով նվազեցվող ծախս:
Հ.Գ Ի դեպ հարկայինի թեժ գիծը պատասխանում է, որ ավելի շուտ հնարավոր չի նվազեցնել շահութահարկով: ՀՕ 120 հոդվածի 7 մասին հղում անելով: Եթե առնչվել եք նմանատիպ խնդրի հետ, արձագանքեք:
Կանխավ շնորհակալություն

Հասմիկ.

Ինձ կարող եք օգնել հասկանալ՝ ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը, եթե աշխատակիցը արձակուրդում է կամ ունի անաշխատունակության թեթրիկ։ Եվ եթե կարելի է՝ օրենքը ևս նշեք։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից հայտարարված Բանկի միջցանցային էկրանների (Checkpoint Firewall) լիցենզիաների ձեռքբերման համար բաց ընթացակարգով մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 16.02.21թ.-ը ներառյալ։

Կից փաստաթղթեր․

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը մահացել է, բայց մահվան վկայական դեռ չի ներկայացվել: Մահացած անձը ունի վերջնահաշվարկ, բայց ազատում եմ արդեն տվել: Վերջնահաշվարկը վճարելուց անունը ցուցակում չկա՝ ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալ եմ:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը նոյեմբեր ամսից գտնվում է անաշխատունակության մեջ: Այսօր նոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հիմա հարց՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեմ, թե՞ կարող եմ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվարը միանգամից լրացնեմ ուղարկեմ: 2 անաշխատունակության թերթիկներ են՝ դրոշմանիշային չի պահվու՞մ չէ: Շնորհակալ եմ

Լիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կօգնե՞ք։ Աշխատողը աշխատել է 16.07.2020-ից և ազատվել է 18.01.2021-ին։ Չի ստացել արձակուրդ։ Հունվար ամսվա եկամտային հաշվետվության 189 ձևի մեջ ո՞ր տողում պետք է գրեմ հունվար ամսվա աշխատավարձը, և ո՞ր տողում վերջնահաշվարկը /այս պարագայում արձակուրդայինը/:

Սյուզաննա.

Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն այլ ընկերությանը վաճառել հողատարածք /Ա/Ձ-ն սեփականատերն է հողատարածքի/, և եթե այո, ապա կա՞ որևէ սահմանափակում գնի որոշման համար և վաճառքի դեպքում ի՞նչ դրույքաչափով կհարկվի։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։