26/10/2026

Արման.

Բարև Ձեզ: Մայրության նպաստ եմ հաշվարկում, աշխատակիցը հաշվետու 12 ամիսների ընթացքում գտնվել է առաջին երեխայի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 22-րդ հովածի 9-րդ կետով ասվում է, որ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2019թ. դեկեմբերի 5-ին և դեկտեմբերի 29-ին ուղարկվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն՝ արձակուրդի նախորդ ամսում չի աշխատել։

Անի.

Կասե՞ք Արմավիր քաղաքում մթերային խանութ բացելու դեպքում շրջ. հարկ եմ վճարելու 5% և սոց. վճար 5 000 դրամ: Այո՞: Ա/Ձ եմ բացելու: Միկրոձեռնարկություն չի կարո՞ղ համարվել, չէ՞:
Շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն գործում է միկրոյի դաշտում, վարսավիրական ծառայություն է: Հարց 1. Ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Հարց 2. Եթե ստաժ չի համարվում, որպես աշխատող գրանցվելու դեպքում ստաժ կհամարվի՞: Հարց 3. Եթե Ա/Ձ-ն գրանցվի որպես աշխատող` ամսական 5 000 դրամ, 3.5% և դրոշմանիշային 1 500, իսկ տարեկան 18 000 վճարելու՞ է, թե՞ ոչ, եթե ամսական 1 500 դրոշմանիշային է վճարելու: Այս հարցը չգիտես ինչու լիարժեք պատասխան չեմ ստանում: Շնորհակալ եմ:

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ: Կարո՞ղ են աշխատողին ազատել աշխատանքից հրամանով՝ վճարվի վերջնահաշվարկ: Բայց անցել է մեկ ամիս, այդ մարդուն ցույց է տալիս ու նա ներկայում աշխատող է: Ինչի՞ց կարող է լինել:

Բարև Ձեզ:

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․

  1. Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
  2. Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
  3. Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
  4. Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:

Կարո՞ղ եք նաև տրամադրել հաշվապահական կազմակերպության տվյալներ, որը զբաղվում է նման հարցերով։

Հայկ.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը, եթե աշխատողը հունվարի 18-ից հունվարի 28-ը բյուլետենի մեջ է եղել, ամսական աշխատավարձի չափն էլ 90 000 ՀՀ դրամ է։ Կանխավ շնորհակալություն:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Գեներատորների ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Կից փաստաթղթեր․

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսին օգտագործել է ուսուցիչների հասանելիք 35 օր արձակուրդը։ Սեպտեմբերին աշխատել է և ստացել 152 780 դրամ աշխատավարձ և հոկտեմբերի 29-ին գնացել է ֆիզ.: Պետք է վերադառնա 2021 թվականի մարտի 17-ին: Հարցս հետևալն է՝ մարտի 17-ին կարո՞ղ է գնալ արձակուրդ սեպտեմբերից մարտ ամիսների համար, քանի օր և միջին ամսականի համար այդ ամիսների ընթացքում մեկ լիարժեք ամիս է լինում 152 780 դրամ։ Նշեմ՝ սեպտեմբերից 6 օրյա է աշխատում դպրոցը։ Նախապես շնորհակալություն։

Անի.

Բարև Ձեզ:
Կցանկանայի տեղեկանալ, թե որքա՞ն գումար պետք է վճարել մաքսայինում ԱՄՆ-ից համակարգիչ ներկրելու դեպքում /սեփական օգտագործման/, որի արժեքը կազմում է 880$:

Արտյոմ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է: Տնօրենի ԺՊ է նշանակվել 0,5 դրույք ունեցող փոխտնօրենը:

Լուսինե.

Եթե Ա/Ձ-ն տուգանվել է ՀԴՄ չտրամադրելու համար և ստացել է ծանուցացիր տուգանքի վերաբերյալ, սակայն վճարելու հաշվեհամար և ժամկետ նշված չէ՝ ինչպե՞ս պետք է վճարվի տուգանքը և ի՞նչ ժամկետներում։ Կարո՞ղ է այդ գումարը մարվել միասնական հաշվում եղած գումարից։

Արևիկ․

ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:

Բարև Ձեզ: 2020թ-ին հարկվել եմ շրջանառության հարկով: 2021թ․ հունվարին ներկայացրել եմ հայտ միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվելու համար: Հիմա ուզում եմ դադարեցնեմ միկրոձեռնարկատիրական գործունեությունը և կրկին աշխատեմ շրջհարկով: Լրացրեցի 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ձևը, բայց համակարգը կարմիր գույնով այսպիսի հազորդագրություն է տալիս՝ “Հայտարարություն կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը”: Հաշվետվության ձևերի մեջ չեմ գտնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու մասին հայտարարության ձև: Խնդրում եմ՝ ասեք, ի՞նչ անեմ:

Աննա․

Ֆիզ. արձակուրդից հետո վերադարձել եմ աշխատանքի, հիմա նորից պետք է գնամ ֆիզ․ արձակուրդ: Վերադառնալուց հետո աշխատել եմ 7 ամիս: Ինչպե՞ս է հաշվարկվելու այս դեպքում ֆիզ. արձակուրդի գումարը։

Աննա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ծառայություններ է մատուցում՝ I55101 դասակարգչով, և հանդիսանում է միկրոձեռնարկատեր, ունի գրանցված աշխատող։ Ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կազմակերպությունը պետք է հանձնի Ֆիզ․ ծավալների և դրանց գների մասին հաշվետվություն, եթե գնում է ապրանք ԼՂՀ-ից և իրացնում Հայաստանում։ Չունի ոչ մի ներմուծում և չի արտադրում ապրանքներ:

Բարեւ Ձեզ։ Կազմակերպությունը հանդիսանում է դիստրիբյուտր ԼՂՀ-ում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար: Այսինքն՝ մենք ստանում ենք հաշիվ ապրանքագրեր ակցիզային հարկով և հետո վերավաճառում այդ ապրանքը Հայաստանյան շուկայում: Արդյո՞ք մենք հանդիսանում ենք ակցիզային հարկ վճարող և պե՞տք է արդյոք հաշվետվության մեջ լրացնել ակցիզային հարկի մասը։

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն գրանցել եմ 13.01.2021-ին որպես մասնագիտական գործունեություն իրականացնող։ Հարկման տեսակն ընտրել եմ ըստ շրջանառության։ Աշխատելու եմ հաշիվ-ֆակտուրայով։ Ի՞նչ ամսական վճարներ պետք է կատարեմ և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Աշխատողներ չունեմ։

Սուրեն․

Բարև Ձեզ։
Իմ գրանցված աշխատավարձը 128 000 է, ես մաքուր ստանում եմ 92 360։ Կարող եք ասել՝ ինչպե՞ս կարող եմ ինքս հաշվել, թե որքա՞ն է կազմում իմ միջին ամսական աշխատավարձը՝ օրականը և ժամային դրույքաչափերը։
Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների բաժնի 163 ձևը նախատեսված է Ա/Ձ-ների համար միա՞յն։ Այսինքն՝ օրինակ Ա/Ձ-ն երբ քաղիրավական պայմանագրով անձ է աշխատանքի ընդունել տարվա մեջ, բացի ծառայության մատուցման ժամանակ առաջացած եկամտային հարկից առաջանու՞մ է նաև տարեկան եկամտային հարկ։