26/10/2026

Լենա.

Բարև Ձեզ: Կասե՞ք, եթե անձը ցանկանում է զբաղվել միջոցառումների նկարահանմամբ, Ա/Ձ է բացելու: Ապա ի՞նչ հարկեր և վճարներ է մուծելու և քանի՞ տոկոս: Մեկ օգնական է ունենալու: ՀԴՄ սարք հարկավո՞ր է:

Մարիամ.

Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Հարցս այսպիսինն է՝ ունեմ աշխատակցուհի, ում փետրվարի 15-ից մարտի 15-ը ժամանակահատվածի համար հաշվարկել եմ արձակուրդային, վճարել եմ, և 2 օր առաջ տվյալ աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հղիության և մայրության նպաստ հաշվարկելու համար՝ փետրվարի 23-ից հուլիսի 12-ը։ Ծրագիրը թույլ չի տալիս հաշվարկ կատարել, քանի որ ապագա ամսվան բաժին ընկնող եկամուտ ունի տվյալ աշխատակիցը։ Ի՞նչպես վարվել այս դեպքում, ի՞նչպես հաշվարկել նպաստը։

Վարդան.

ՍՊԸ-ն ստացել է դրամաշնորհներ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ և 21-րդ ծրագրերի շրջանակներում։
1. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման ԱԱՀ-ի ամսական հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում՝ 13, և ո՞ր հիմքով:
2. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման շահութահարկի հաշվետվության մեջ: Համարվում են արդյո՞ք շահութահարկի հաշվարկման նպատակով նվազեցվող, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն։

Անուշ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Աշխատակիցը աշխատում է մասնավոր և պետական դպրոցներում: Մասնավոր դպրոցում ամռան 3 ամիսը աշխատակցին ազատում են աշխատանքից, սեպտեմբեր ամսին նորից ընդունում։
1. Մայրության նպաստը ո՞ր գործատուի մոտից պետք է ստանա:
2. Աշխատակիցը կարո՞ղ է իր ցանկությամբ ընտրել այն աշխատավայրը որտեղից նպաստ ստանա:

Luiza.

Բարև Ձեզ: Մենք ունենք ձկնաբուծարան և վաճառք ենք կատարել՝ ձուկ, ուղարկելով հաշվարկային հաշիվներ: Հիմա ես ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ հարկային: Մինչ այդ եռամսյակը մեկ ներկայացրել ենք բնապահպանական հարկի մասին հաշվետվություն, բայց փաստորեն 2-րդ հարկատեսակն է չէ՞ առաջացել:

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ Հայաստան, Երևան, Տերյան, 1/1-7
Հեռախոս՝ +39411222552
Էլ. փոստ՝ info շնիկ tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու
Աշխատանքի նկարագրություն՝ Մենք փնտրում ենք 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու:
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
– Ռուսերեն լեզվի լավ իմացություն,
– 1C և 1C ERP համակարգերի իմացություն,
– Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ:
Աշխատանքի նկարագրություն՝
– Ուսումնասիրել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող հաճախորդների գործունեության առանձնահատկությունները,
– Բացահայտել ընկերություններում առկա բիզնես գործընթացներների առանձնահատկությունները,
– Ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրերայն լուծումներմների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառները, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիները,
– Կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքները
– Առաջադրել բիզնես գործընթացների ավտոմատացմանան տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումներ պահանջող խնդիրներ ծրագրավորողներին,
– Ստուգել ծրագրավորողների առաջադրված խնդիրների կատարումը և համապատասխան ծրագրային լուծումների գործունակությունը։
Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն՝ info ծնիկ tmlconsultant.com էլեկտորնային հասցեին: Հասցե՝ Տերյան 1/1-7, Երևան, ՀՀ Հեռ. 011222552

Ընկերություն՝ Fairyland Logistics
Էլ. փոստ՝ hr շնիկ fairyland.am
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ-հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Սիրում ես թվերը, ունես վերլուծական մտածողություն, ակտիվ ես, նպատակասլաց և աշխատասեր ես, ցանկանում ես աշխատել ուրախ ու ընկերասեր թիմում, և իհարկե՝ սիրում ես հաշվապահությունն ու ֆինանսները, ապա դիմիր մեր ֆինանսիստ-հաշվապահի հաստիքի համար😉

Աշխատանքի նկարագիր՝
✅Հաշվապահական հաշվառման վարում,
✅Կազմակերպության ծախսերի հաշվառում,
✅Կազմակերպության բյուջեի պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,
✅Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
✅Փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում,
✅Դրամարկղային գործարքների վերահսկում,
✅Բանկային փոխանցումների իրականացում,
✅Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում,
✅Պարտքերի վերահսկում,ստուգում,ճշգրտում,
✅Ֆինանսական վերլուծությունների իրականացում։

Անհրաժեշտ որակներ՝
✅Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում,
✅Համակարգչային ծրագրերի իմացություն /ՀԾ, MS Excel ,1C /
✅Փորձի առկայություն ֆինանսական և հաշվապահական որորտում,
✅Ռուսերեն լեզվի իմացություն,
✅Շփման լավ հմտություններ,
✅Վերլուծական մտածողությամբ անձնավորություն,
✅Թիմում աշխատելու հմտություն,
✅Սթրեսակայուն և հավասարակշռված անձնավորություն։
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ռեզյումե ուղարկել hr շնիկ fairyland.am էլեկտրոնային հասցեին։

Eddav.

Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ՝ ամենամյա արձակուրդայինը որքա՞ն կլինի: Օրինակ՝ աշխատողը՝ ծնված 1971, արձակուրդ գնացել է 23.02.2021 միչև 09.03.2021, կեղտոտ աշխ. 89 700 /մաքուր 68 000/, արձակուրդի օրեր 25 օր:

Տիրուհի.

Բարև Ձեզ: Մի հարց՝ ես 22.02.2021 թ-ից վերցրել եմ իմ անաշխատունակության թերթիկը և ներկայացրել հաշվապահին: Հիմա ցանկանամ իմանալ՝ ես ե՞րբ պետք է ստանամ իմ գումարը։
Շնորհակալություն:

Գրիգոր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Zhenya.

Բարև Ձեզ: Ներեցեք՝ ուզում եմ իմանալ, ես ինչքա՞ն ֆիզ. արձակուրդ պետք է ստանամ, եթե աշխատում եմ մեկ տարի: Աշխատավարձս՝ կեղտոտ, 108 000 դրամ է կազմում:
Եվ Ա/Ձ ունեմ, բայց միկրո, այդ դեպքում էլ կարո՞ղ եմ ստանալ, թե՞ միայն մեկ աշխատավայրից:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: “Դայակ պետության աջակցությամբ” ծրագրից օգտված անձի համար ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկվի և ի՞նչ ժամկետում: Խնդրում եմ մանրամասն հերթական քայլերով նշեք:
Շաաատ շնորհակալ եմ:

Անի.

Եթե աշխատողը 3 տարի /60 աշխատանքային օր/ չի օգտվել ամենամյա արձակուրդից և մարտի 01-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից՝ ինչպե՞ս պետք է գրել վերջնահաշվարկի հրամանը, ո՞ր օրվանից պետք է հաշվել վերջնահաշվարկը:

Լուսինե.

Բարև Ձեզ: Ես Լուսինեն եմ, աշխատում եմ որպես խորհրդատու վաճառողուհի: 2 ամսից գնալու եմ ֆիզ. արձակուրդ, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը, քանի որ ես բավականին բարձր եմ վարձատրվում, բայց գրանցված է ավելի ցածր աշխատավարձ, քան ես ստանում եմ:
Նախապես շնորհակալություն:

Ստելլա.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն միկրոձեռնակրատիրական հարկով է հարկվում։ Դրոշմանիշային վճարը որքա՞ն է կազմում, կարելի՞ է արդյոք հրաժարվել այդ վճարից, ուրիշ ի՞նչ վճարներ կան: Ա/Ձ-ն զբաղվում է ֆիտնես ծառայությունների մատուցմամբ:

Հեղինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկատեր:

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ամենամյա արձակուրդի չափը կարո՞ղ է նվազագույն աշխատավարձից ցածր լինի, օրինակ՝ ասեք որքան կլինի, եթե աշխատողը՝ ծնված 1991թ-ին, արձակուրդ գնացել է 01.02.2021 միչև 28.02.2021: Կեղտոտ աշխ.՝ 92 700, մաքուր՝ 68 000, արձակուրդի օրեր 20 օր: Օրինակ՝ արձակուրդ գնում է 2021թ. փետրավարի 1-ից միչև փետրվարի 28-ը: Ինչքա՞ն կկազմի այն, խնդրում եմ ասեք և գրեք:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ հստակ ասել, որքա՞ն է տարեկան տույժի առավելագույն չափը: Խոսքի վերաբերվում է ապրանքների մատակարարման գործարք իրականացնող կողմերի միջև առաջացած վճարումներին և դրանց տույժերին: Քաղ. օրենսգրքով հստակ սահմանված չէ: Խնդրում եմ՝ հստակեցնել:

Մանե.

Բարի օր: Ինձ մի հարցում կարո՞ղ եք օգնել: Միկրոյով աշխատող վարսավիրական ծառայություն մատուցող Ա/Ձ-ն ձեռք է բերել ՀԴՄ։ Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենա նաև դրամարկղի գիրք: Շնորհակալություն:

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն իր բոլոր աշխատակիցների դրոշմանիշային վճարները՝ անկախ այն փաստից, թե որքան է աշխատավարձի մեծությունը, վճարում է գործատուի հաշվին՝ համաձայն տնօրենի ներքին հրամանի: Արդյո՞ք սա օրենքի խախտում է, և եթե կարելի է՝ հոդվածի հղում անել:
Շնորհակալություն: