26/10/2026

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ պատասխանեք, եթե ղեկավարն անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում աշխատողի վրա, անընհատ թերագնահատելով աշխատողի աշխատանքը, որը բերում է նրան, որ աշխատողը դիմում է գրում՝ հեռացման, որից հետո դիմումը հետ է պահանջում, բայց հետ չի ստանում՝ սուտ, զրպարտող պատճառաբանությամբ։ Ի՞նչ իրավունքներ ունի այդ դեպքում աշխատողը։ Շնորհակալություն

Ողջույն, հարգելի փորձագետներ։
Կարո՞ղ ենք արդյոք ծառայությունների վճարովի մատուցման պայամանգիրը կնքել անորոշ ժամկետով: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծելու դեպքում՝ կարո՞ղ ենք արդյոք բավարար հիմք համարել կատարողի էլ. հասցեին (կամ այլ տարբերակով օր` viber) լուծման վերաբերյալ ծանուցման ուղարկումը: Կարո՞ղ ենք նմանատիպ կետ ավելացնել ծառայությունների մատուցման պայմանագրում, որպես պայմանագրի միակողմանի լուծման բավարար հիմք:
Կանխավ շնորհակալություն

Արփի․

Բարև Ձեզ: Ավտոլվացման կետը, եթե աշխատում է “լվա ինքդ” տարբերակով` աշխատող չկա, միայն Ա/Ձ է, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Կարո՞ղ եմ միկրո գրանցվել, եթե այո, ապա եկամուտը տարվա վերջում հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ներառում։

Բարև Ձեզ։

Սեղանի խաղեր ստեղծող Ա/Ձ-ն կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Խաղերը տրվելու են տպագրման, այնուհետև վաճառվելու եմ խանութներին:

Անի․

Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործում է միկրոձեռնարկատիրության համակարգում և 2020 թվականին ունեցել է 16 մլն դրամ շրջանառություն։ Դրոշմանիշային վճարի նոր օրենքի համաձայն արդյո՞ք տարեկան պետք է վճարի 180 000 դրամ, այսինքն՝ ամսական կանխավճարներ են արվելու՞ մոտ 15 000-ի չափով՝ հիմք ընդունելով 2020-ի շրջանառությունը։

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ստուգել։ Նոր բացվաց կազմակերպությունը զբավում է մսամթերքի վաճառքով։ Գյուղացուց գնում ենք գլուխ անասուն և մորթում, որից հետո վաճառում։ Աշխատում են ԱԱՀ-ով։ Կատարել եմ հետևյալը՝

Դտ-251 Կտ-515 – 2 000 Ֆին․ներդրում

Դտ-713 Կտ-251 – 2 000 ծախս

Դտ-251 Կտ-515 – 15 000 Ֆին․ ներդրում

Դտ-252 Կտ-251 – 15 000  բանկի համալրում

Դտ-252 Կտ-629 – 2,10  հաշվի կապիտալացում

Դտ-713 Կտ-527 – 14 000 աշխատավարձի հաշվարկ

Դտ-229 Կտ- 524/2 – 3 220 եկամտյին հարկ

Դտ-229 Կտ- 524/9 – 350 սոց․ վճար

Դտ-229 Կտ- 524/9-1 –  1 000 դրոշմ․

Դտ-116/6 Կտ- 521/1 – 3 520 000 գյուղացուց ձեռք բերած անասուն

Դտ- 211/7  Կտ- 521/1  – 3 600 050 կերի ձեռքբերում

Դտ-226  Կտ-521/1  – 720 010 ԱԱՀ կերի

Դտ-116/6 Կտ-211/7  – 3 600 050 կեիր արժեքը անասունի ինքնարժեքին

Դտ-221 Կտ-615  – 2 105 179

Դտ-715/4 Կտ-215  – 2 105 179

Դտ-225/3 Կտ- 226  – 298 975 ԱԱՀ-ի դեբետային մնացորդ

Դտ-215 Կտ- 116/6  – 2 218 959

Դտ-221 Կտ- 615  – 2 105 179 վաճառված մսի գումարը առանց ԱԱՀ

Դտ-221 Կտ- 524/3  – 421 031 վաճառված մսի ԱԱՀ

Դտ- 715/4 Կտ-215 – 2 105 179

Արա․

Եթե ստացված հարկային հաշիվները էլ․ ստորագրությամբ վավերացվել են ամսի 20-ից հետո, ապա ես այդ գումարները այլևս չեմ կարո՞ղ նվազեցնել, թե՞ դրանք կարող եմ ներառել հաջորդ ամսվա հաշվետվության մեջ։

Մելինե․

Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնում է մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդ, ավարտը նշվում է երեխայի ծնունդից 3 տարի հետո, թե՞ արձակուրդի օրվա սկզբից 3 տարի հետո /օր. ծնվել է 13.06.2019, ավարտ 13.06.2022/:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 58 350 000 դրամի շեմը գերազանցած հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը արդյոք պարտավո՞ր է ՀԴՄ կտրոն տրամադրել կոնկրետ մենյուի ցանկով, այսինքն՝ պարտադիր պե՞տք է գրվի օրինակ՝ մեկ հյութ, մեկ սուրճ և այլն, թե՞ կարող է ընդամենը գրել հանրային սնունդ:

Սուսաննա.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ ու կցանկանայի իմանալ: Ես ֆիզ. արձակուրդում եմ նոյեմբերի 25-ից: Ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. գումարը: Հիմա փոքրիկիս ունեցել եմ կեսարյան հատումով, այսինքն՝ 140 օրվա փոխարեն 155 օր է դառնում օրերի քանակը: Նշանակում է. ես նորից 15 օրվա գումար ունե՞մ ստանալու:

Ընկերություն՝ Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Հասցե՝ Ծ. Իսակովի պողոտա
Հեռախոս՝ +37441655002
Էլ. փոստ՝ sales շնիկ complex.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում ՀԾ հաշվապահական ծրագրի միջոցով
• Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում
• E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում
• Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում
• Դրամարկղի գրքի վարում
• Գործընկերների մնացորդների ճշտում
• Կադրային փաստաթղթերի կազմում
• Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում:
Աշխատավարձ՝ 120 000 դրամ
Պահանջվող հմտություններ՝
• ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն
• E-envoicing ծրագրի իմացություն
• Համակարգչից վարժ օգտվելու կարողություն, Excel ծրագրի իմացություն

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Աշխատանքային պայմանագրում ֆիքսվող հիմնական աշխատավարձի չափը ներառու՞մ է արդյոք օրենքով նախատեսված հարկերը, պարտադիր վճարները: Այլ կերպ ասած` աշխատանքային պայմանագրում ֆիքսվում է մաքուր, թե՞ կեղտոտ աշխատավարձը:

Ես աշխատւմ եմ որպես ֆրիլանսեր, չունեմ կոնկրետ աշխատանք: Գումարը աշխատում եմ տարբեր հարթակներում: Եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք պատասխանել: Օրինակ, եթե տարեկան ես աշխատեմ 7 մլն դրամ, այդ դեպքում ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն: Ու հարկայինում գրանցվելու՞ եմ որպես …

Բաբկեն.

Հարգելի գործընկերներ,
Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող վարձակալության տրված տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղում: Համատիրությունը վճարումներ կատարելու համար ներկայացնում է հաշվարկ, որը e-invoicing համակարգով ձևավորվված չէ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք համատիրությունը ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից և, եթե ազատված է, ապա ի՞նչ նորմատիվային ակտով:
Կանխավ շնորհակալ եմ:

Արմինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել: Աշխատողն աշխատել է 2019թ-ից՝ 77 903 դր աշխձ.-ով, հոկտ. ամսից հղիության և ծննդ. արձակուրդում է եղել, այնուհետև դեկրետ՝ մայիսից անցել աշխատանքի՝ նոր կես դրույքով (46 309), սեպտեմբերին օգտվել արձակուրդից, հոկտ.-ից աշխատել։
Հարցս հետևյալն է. Արձակուրդային (20օր) հաշվարկելու համար միջին ամսականը ինչպե՞ս ստանալ՝ 46 309-ով հաշվել, թե՞ նվազագույն աշխձ-ով և պակասող ամիսները նախորդ 19թ-ից վերցնե՞լ: Արդյո՞ք նվազագույն աշխ.ից ցածր միջին ամսական ստանալու դեպքում կարող եմ վերցնել սահմանված նվազագույն աշխ.ձը։
Շնորհակալություն, կներեք մի քիչ խճճված ստացվեց:

Քրիստինե.

Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի:
Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 – 62 815 = 222 711, թե՞ 222 711 – 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ես 10 տարի նույն ընկերությունում գրանցված աշխատող եմ եղել, վերջին 1 տարում գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում։ Եթե խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալուց 1 ամիս անց իմ ցանկությամբ դուրս եմ գալիս աշխատանքից, ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը։ Նշեմ, որ ամեն տարի օգտվել եմ ինձ հասանելիք արձակուրդից, աշխատավարձի չափը տարբեր է եղել՝ վերջին մեկ տարում միջինում 350 000 դրամ եմ ստացել։ Շնորհակալություն

Սյուզի.

Բարև Ձեզ: Ես փնտրում եմ դասավանդման փորձ ունեցող բանիմաց գլխ. հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար։
Պետք է սովորեցնի ՀՀՄՍ, ՖՀՄՍ, նեմուծում, արտահանում, հաշվետվությունների կազմում և ուղարկում: