27/10/2026

Կարեն․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (մայրության նպաստի) մարտի 10-ին, սակայն գործատուն ապրիլի 26-ի դրությամբ դեռ չի վճարել։ Օրենքով ի՞նչ քայլեր կարող է կատարել աշխատակիցը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գործատուի համար։ Նախապես շնորհակալություն։

Արթուր․

ԱՁ-ն գրանցված է մարզում, ցանկանում է տեղում պատրաստել սուրճ և պատուհանիկի միջոցով վաճառել տեղում։ Խնդրում եմ կասե՞ք հարկման դաշտը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի նման գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես։

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ ուղղություն տալ․ բացել եմ ԱՁ՝ զբոսաշրջության տուր-օպերատորի ծառայություններ մատուցելու համար։ Օրենքը կարդացի, և պարզվեց, որ ծանուցման ենթակա գործունեություն է։ Կասե՞ք իմ հետագա քայլերը, այդ ծանուցումը ինչպե՞ս պետք է իրականացվի, և արդյո՞ք այն պարտադիր է բոլոր տուրիստականների համար, թե կախված է շրջանառությունից կամ հարկատեսակից։ Նշեմ, որ գրանցված աշխատող չեմ ունենալու և աշխատելու եմ շրջանառության հարկով։

Արմեն․

Բարև Ձեզ։ Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ տալ Facebook – ի ինքնահաշիվ գրելու դեպքում։ Օրինակ, եթե քարտով վճարում է կատարվել 120 000 դրամի չափով։

Հասմիկ․

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատող ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձը ծառայություն է ստանում ՀՀ-ում գրանցված ԱԱՀ վճարող ընկերությունից։ Արդյո՞ք կարող եմ կիրառել ՀՀ Հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը՝ դիվանագիտական ներկայացուցչության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա։

Անահիտ․

Աշխատողը գրանցված է կես դրույքով, վերջնահաշվարկի ժամանակ միջին ամսական աշխատավարձը քիչ է նվազագույն աշխատավարձից: Միջինը պետք է վերցնեմ նվազագույն աշխատավարձի չափով, թե՞ քանի որ կես դրույքով է գրանցված՝ վերցնեմ նվազագույն աշխատավարձի կեսը:

Добрый день!

Уважаемые знатоки, подскажите, пожалуйста, какая сумма будет базой для исчисления НДС по предоставлению услуг организацией-нерезидентом. Например, поставщик из России оказывает армянской организации информационно-консультационные услуги. Стоимость 100 000 рублей. Услуги оказаны на территории Армении. Армянская организация, согласно ст. 70, выступает налоговым агентом, должна исчислить НДС и отразить его в отчетность. Какая сумма будет налоговой базой: 1) 100 000 руб. (в драмовом эквиваленте) с НДС 100 000*20%=20000 или 2) 83 333 с НДС 83 333*20%=16 667. Поставщику за услуги оплачены 100 000 руб. Заранее благодарю за ответы.

Արմինե․

Բարև Ձեզ։ Եթե Իրանից ապրանք են ներմուծում, և կա սահմանից Երևան բեռնափոխադրում, ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։ Որ խնդրեմ՝ հղում կանեք օրենքից կամ իրավական ակտի, ինչո՞վ կարգավորվում է վերոնշյալ հարցը (ես չեմ գտնում):

Ինեսսա․

Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն դրամարկղից ելք փոխառության տրամադրում կատարել, կամ փոխառության վերադարձի մուտք կատարել դրամարկղ, ինչպես նաև աշխատավարձի վճարում կատարել դրամարկղից։ Եվ կա՞ արդյոք սահմանաչափ կանխիկացում անելու։

Հայկ․

Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։

1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։

2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։

Արևիկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդեք 2 հարցում։

1. Ոչ ռեզիդենտ ԱՁ-ն ստանում է եկամուտ ռեզիդենտ կազմակերպությունից։ Ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներառենք ԱՁ-ի ստացած եկամուտը՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի մեջ, թե՞ եկամտային հարկի հաշվետվության մեջ։

2. ՌԴ ռեզիդենտ հեռավար աշխատող աշխատակիցը խնդրում է կրկնակի համաձայնագրի հիման վրա չպահել ՀՀ-ում հարկերը։ Քանզի նա պետք է վճարի հարկերը ՌԴ-ում։ Հավելեմ, որ սկզնական շրջանում եկել է ՀՀ և ստացել ՀԾՀ, նրա համար տրվել է գրանցման հայտ և մինչ այժմ պահվել են բոլոր հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային վճար)։ Արդյո՞ք հարկերը չպահելու դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը խնդրի առջև չի կանգնի։

Կանխավ շնորհակալ եմ։

Ռուզաննա․

Բարև ձեզ։ Ապրանք եմ ներմուծում ԱՄՆ-ից (բժշկական հագուստ)։ Invoice-ի date 27/03/25 թ, վճարումը արվել է 23/03/25թ, ապրանքը հայտարարագրվել է 05/04/25թ։ Ո՞րն է ձեռք բերված ապրանքների հաշվետու եռամսյակը։ 1-ին, թե՞ 2-րդ։ Շրջհարկ վճարող եմ:

Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե դա ճշմարիտ լիներ, ապա Արամն իր շահութահարկի հաշվետվության վրա ծախսել էր ոչ ավել, ոչ պակաս 5 ժամ՝ չհաշված, իհարկե, նախապատրաստական աշխատանքները: Էջերը կրում էին սուրճի բծեր, որոնցից մի քանիսը չորացել էին հին թանաքի պես, մյուսները թարմ էին և ավելի մուգ՝ տարածվելով եկամուտների և ծախսերի հոդվածների միջև:

Մանրամասն

Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ կառավարում: Այստեղ էր, որ Սթիվ Բալմերը, ով միացավ Microsoft-ին 1980 թվականին, առանցքային դեր խաղաց ընկերության ֆինանսական կառավարման վերափոխման գործում:

Մանրամասն

Նարինե․

Բարև Ձեզ։ Ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագրի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործու՞մ է։ Շնորհակալություն։

Արմինե․

Բարև Ձեզ։ Որ խխնդրեմ կասե՞ք՝ հիմնական միջոցի սկզբնական արժեքի քանի % պետք է գերազանցի ստացված ծառայությունը համ ապրանքը, որպեսզի համարվի կապիտալ ծախս։

Էդ․

Տալ տնտեսական գործառնությունների հաշվապահական ձևակերպումները և կազմել կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում էր 16 մլն դրամ, հիմնական միջոցները՝ 10 մլն դրամ, հումք և նյութերը՝ 4 մլն, դրամարկղում կանխիկ դրամը` 1 մլն դրամ, իսկ բանկային միջոցները՝ 3 մլն դրամ, գնումների գծով կազմում էիների պարտավորությունները կազմում էին 2 մլն դրամ: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպությունը կատարել է հետևյալ տնտեսական գործառնությունները․ հաշվարկել է 210 000 դրամ աշխատավարձ՝ վարչական աշխատողին, որից գործող օրենսդրությամբ կատարվել են պահումներ, և փոխանցումով մարել է պահում աշխատավարձի գծով պարտավորության կեսը, առանց վճարման ձեռք է բերել 240 000 դրամի ապրանքներ (ներ.՝ ԱԱՀ), որոնք վաճառել է 360 000 դրամով (առանց ԱԱՀ):

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ի դաշտում գտնվող ԱՁ-ն 2024թ-ին գործունեության ժամանակավոր դադար է տվել։ Պե՞տք է արդյոք 2025թ-ի մինչև ապրիլի 20-ը ներկայացնի 240 և 244 ձևերը, և եթե շահույթ չի ունեցել, պարզապես իրեն ծառայություններ են մատուցել, որի համար կատարվել են վճարումներ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի։ Կանխավ շնորհակալություն։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն, որի գործունեությունը արվեստի բնագավառն է, ունի միայն տնօրեն գրանցված, միջոցառումներ է կազմակերպում, մրցույթ փառատոններ, երեխաներն էլ անդամավճար են մուծում կազմակերպության հաշվին։ Նախորդ տարիների աշխատել է շրջհարկով, այս տարի շրջհարկի դիմումը չի ներկայացվել, մոռացել են։ Հիմա արդեն ԱԱՀ-ի դաշտ են ընկել։

Հարց 1․ Հիմա պե՞տք է նորից ԱԱՀ-ի հայտարարություն տալ

Հարց 2․ Կազմակերպությունը մեքենա է գնել, և 451 000 դրամ հարկ է վճարել։ Հիմա որ ԱԱՀ-ի դաշտ է ընկել, հնարավո՞ր է 20 % -ից նվազեցնել, և եթե հնարավոր է, ինչպե՞ս պետք է անել։

Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ։

Իրինա․

Բարև Ձեզ։ Ես մեկ ամիս առաջ եմ գրանցել ԱՁ, և այս ամիս պիտի վճարեմ շրջանառության հարկը։ Խնդրում եմ կասեք՝ փոխանցումը միասնական հաշվեհամարին պարտադի՞ր է կատարել իմ այն հաշվից, որն ԱՁ-ինն է, թե՞ կարող եմ փոխանցել ցանկացած այլ հաշվից, կամ քարտից՝ նշելով ԱՁ անվանումը և հարկ վճարողի համարը։