27/10/2026

Ռոբ․

Բարև Ձեզ, կազմակերպությունը աշխատում է շրջ. հարկով և ունի վարձակալությամբ վերցրած մեքենա, որի համար գնում ենք ամեն ամիս վառելիք։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով պետք է վառելիքը ցույց տալ ծախս, կա՞ արդյոք նորմա։

Վիկա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ–ն պետք է անժամկետ դադար տրվի, ունի տնօրեն և մեկ աշխատող։ Երկուսին էլ պետք է ազատեմ, վճարեմ վերջնահաշվարկ (չօգտագործված արձակուրդային օրերի համար)։ Իսկ արձակման նպաստ վճարվելու՞ է։

764
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ - 7 հաշվարկ հարկային պարտավորությունների վերաբերյալ (թեստ #33)

1 / 7

Կազմակերպության տնօրենն իր անձնական մեքենան վարձակալությամբ հանձնել է կազմակերպությանը՝ ամսական 100 000 դրամ վարձավճարով։ Կառաջանա եկամտային հարկ․

2 / 7

Աշխատակցին ՀՀ տարածքում գործուղման համար վճարվել է օրապահիկ 1 օրվա համար 20 000 դրամ։ Կառաջանա եկամտային հարկ․

3 / 7

Կազմակերպությունն իր օտարերկրյա մասնակցին վճարել է շահաբաժին 2024թ․ արդյունքներով՝ 100 000 դրամ։ Եկամտային հարկի պարտավորությունը կկազմի․

4 / 7

Ընդհանուր հարկման դաշտում գործող ԱՁ-ի՝ շահութահարկով հարկման բազան 2024թ․ համար կազմել է 400 000 դրամ։ Շահութահարկի պարտավորությունը կկազմի․

5 / 7

Կազմակերպության նախորդ եռամսյակի շրջանառությունը կազմել է 1 000 000 դրամ, իսկ նախորդ տարվա շահութահարկը՝ 500 000 դրամ։ Որքա՞ն կկազմի տվյալ եռամսյակի շահութահարկի կանխավճարը․

6 / 7

Առևտրային գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն տվյալ եռամսյակում ունեցել է 700 000 դրամ շրջանառություն, ինչպես նաև ծախսեր՝ 150 000 դրամ աշխատավարձի գծով, 100 000 դրամ վարձակալության գծով, 120 000 դրամ ՀԴՄ ձեռքբերման գծով, 10 800 դրամ ՀԴՄ սպասարկման գծով։ Որքա՞ն կկազմի տվյալ եռամսյակի շրջանառության հարկը․

7 / 7

Ծառայությունների մատուցմամբ զբաղվող շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը տվյալ եռամսյակում ունեցել է հետևյալ ծախսերը՝ 200 000 դրամ աշխատավարձի գծով, 50 000 դրամ տարածքի վարձակալության գծով, 100 000 դրամ համակարգչի ձեռքբերման գծով։ Տվյալ եռամսյակի՝ շրջանառության հարկով հարկման բազան կազմել է 500 000 դրամ։ Որքա՞ն կկազմի շրջանառության հարկը․

0%

Կարինե․

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ չներկայացնել և չունենալ։ Շնորհակալություն։

Կարինե․

Խնդրում եմ պատասխանել հարցին. եթե աշխատողն ամեն աշխատանքային ամսվա մեջ ունի չվճարվող արձակուրդի օրեր, ամենամյա արձակուրդ հաշվելիս ինչպե՞ս հաշվել։ Եթե կա օրենքում նման կետ՝ կխնդրեմ հղումն ասել։

Արթուր․

Հարգելի գործընկերներ, ֆիզ․ անձից գույք ձեռքբերելու դեպքում արդյո՞ք ֆիզ․ անձը կարող է հրաժարվել, որպեսզի հարկային գործակալը պահի եկամտային հարկը՝ փոխարենը առաջարկելով, թե ինքնուրույն կվճարի այն՝ եկամուտների հայտարարագրով հայտարարագրելով։ Շնորհակալություն։

Լիկա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապաներ, աշխատողը 05․08․2022թ․ մինչև 19․05․2025թ․ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 20․05․2025թ․ վերադարձել է աշխատանքի։ 09․06․2025թ․ մինչև 14․06․2025թ․ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի, արդյո՞ք հաշվարկի միջինի հիմք պետք է վերցնենք գործող նվազագույն աշխատավարձի չափը։ Շնորհակալ եմ նախօրոք։

Հերմինե․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է դուրս գրել հարկային հաշիվ, հանձնել ԱԱՀ հաշվարկ և վճարել ԱԱՀ, եթե գործընկերը միայն այդ պայմանով է համաձայն համագործակցել։ Շահութահարկի դաշտ անցնելու ռիսկ կա։

Էրիկ․

Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել: Էլեկտրոնային դրամարկղի գիրքը գրանցել եմ 21.05.2025-ին:

1. 13.06-ին դրամարկղի մուտքի օրդերը կազմելիս 22.05-ի փոխարեն ընտրվել է 16.05, չէի նկատել ու հաստատել էի: Հնարավո՞ր է խմբագրել հաստատված օրդերը ու փոխել կամ հեռացնել: «Խմբագրել» կոճակը սեղմում եմ, բայց թույլ չի տալիս խմբագրեմ:

2. Մուտքի օրդերը կազմվել է, պահպանվել, հետո ելքի օրդերը նույն օրով ու նույն գումարով պահպանելու ժամանակ բերում է խնդիր, որ ելքի գումարները գերազանցում են մնացորդին, բայց մնացորդը բավարարում է:

Կանխավ շնորհակալություն։

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե աշխատողը տարվա ընթացքում եղել է չօգտագործված արձակուրդում, մի քանի օր, ապա ամենամյա արձակուրդային հասանելիք օրերից պետք է կրճատե՞լ:

Աննա․

Շատ եմ խնդրում՝ կարո՞ղ եք հնարավորինս պարզ բացատրել։ Խանութն աշխատում է ԱՁ-ով, աշխատող չունի, գործում է շրջ․ հարկի համակարգում, չի անցնում նաև 24 մլն շեմը։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և շրջ․ հարկի հաշվետվության մեջ կխնդրեմ նշեք ավելի մանրամասն՝ պետք է լրացնեմ միայն ՀԴՄ ֆիսկալ հասույթի տվյալնե՞րը։

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, ունի տարածքներ, տալիս է վարձակալության, որը կազմում է ամսական 300 000 ՀՀ դրամ։ Շրջ. հարկը վճարելու է եռամսյակի համար 90 000 ՀՀ դրամ և արդյո՞ք չի կարող կոմունալները կամ տնօրենի աշխատավարձը ծախս ճանաչել, թե՞ վարձակալության դեպքում նվազեցվող ծախսեր չկան։

Էլլա․

Ես ԱՁ բացել եմ 29.05.2025թ-ին, որպես ծրագրային ապահովում և սկսել եմ աշխատել օնլայն 10.06.2025-ից, խնդրում եմ հուշեք՝ այս պահի դրությամբ ի՞նչ պիտի պարտադիր լրացվի, կամ որտե՞ղ պիտի հարկային պարտավորությունների մասին տեղեկանամ։ Կանխավ շնորհակալություն։

Մարիամ․

Բարև Ձեզ, մի հարց՝ եթե աշխատողի հետ կնքվել է որոշակի ժամկետով պայմանագիր, և այդ ընթացքում աշխատողը եղել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատելու նրան աշխատանքից պայամանագրի ժամկետը լրանալու հիմքով:

Զավեն․

Եթե անձն գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև 2025թ-ի նոյեմբերի 15-ը և ներկայացնում է ֆիզարձակուրդի (բյուլետեն) անաշխատունակության մասին թերթիկ 22․05․2025թ մինչև 09․10․2025թ, և տվյալ անձը ֆիզից ֆիզ է գնում, ապա Հարկային մարմնում որպես գործատու վարձու աշխատող լրացվում է 22․05.2025թ-ից գտնվում է Ֆիզարձակուրդ, ապա ինչպե՞ս է վճարվում երեխայի խնամքի արձակուրդը ֆիզարձակուրդի ժամանակաշրջանում։ Կանխավ շնորհակալություն։

Անի․

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ անձանցից խոտաբույսեր հետագայում դրանք վաճառելու նպատակով, ապա կարո՞ղ է գնման ակտով ձեռք բերել և ազատվել եկամտային հարկի 20 % պարտավորությունից, և այդ իմաստով ի՞նչ տարբերություն կա միակողմանի և երկկողմանի գնման ակտերի միջև։ ՀՕ 150 հոդվածի 13-րդ մասի համաձայն շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկացած ապրանքի ձեռք բերման ժամանակ է ազատվու՞մ եկամտային հարկի պարտավորությունից։

Արթուր․

Մետաղադրամով ապարատների տեղադրման համար, ք. Երևանում, ՀԱԹ-ում կամ Շենգավիթում, ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ հարկատեսակով աշխատել։ Պետտուրքո՞վ է, թե՞ մեկ այլ ձև։ Եթե այո, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է անել։

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին Ա/Ձ- ն իրականացրել է ներկրում ՌԴ -ից, որի արդյունքում առաջացել է ԱԱՀ 200 000 դրամի չափով, ինչը ամբողջությամբ մարվել է: Սակայն ներկրման հայտարարագիրը լրացվել է սխալ, քանի որ հայտարարագրում նշվել է հետաձգված ԱԱՀ: Ա/Ձ- ն 2022 թվականին դադարեձրել է իր գործունեությունը: 2025 թվականի հունվարին էլեկտրոնային համակարգում արտացոլվել է 200 000 ՀՀ դրամ ԱԱՀ պարտավորություն: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի նույն հարկը կրկնակի չվճարենք: Հայտարարագրի ճշգրտում անել հնարավոր չէ կատարել, քանի որ լրացնելու պահից անցել է ավելի քան 3 տարի:

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե հաստիքը կրճատվում է, և 2 ամիս առաջ գրավոր տեղեկացրել են, ապա 2 ամիս աշխատելուց հետո աշխատանքից ազատվելիս ստանալու եմ ևս մեկ ամսվա միջին աշխատավարձ և դրան գումարած եթե ունեմ չօգտագործված արձահուրդ ևս ստանալու եմ վերջնահաշվա՞րկ։ Խնդրում եմ պատասխանի իրավաբան՝ նշելով բոլոր իրավական հիմքերը։ Նախապես շնորհակալություն։

Անի․

1․ Թիվ 201 ձև շրջանառության հարկի վերաբերյալ հանջնելուց հետո, ինչ որ տեղ երևու՞մ է, որ կազմակերպությունը համարվում շրջանառության հար վճարող տվյալ պահին

2․ Շրջանառության թիվ 286 հաշվետվություն հանձնելիս, բերում է նման հաղորդագրություն՝ դուք չեք կարող հանձնել հաշվետվությունը, որովհետև չեք գտնվում լուծարային գործընթացում։ Ինչի՞ հետ է կապված

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, հարցս շատ շտապ է: Անձն ընդունվել է աշխատանքի 2020թ մարտի 1-ից, գնացել է իրեն հասանելիք 2020-2021թթ արձակուրդը 25 օրից 14 օրը միայն, հետո 2022թ հունիսի 22-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հետո մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը եղել է երեխայի խնամքի արձակուրդում, 2024թ սեպտեմբերի 1-ից վերադարձել է աշխատանքի: Հիմա ես կարո՞ղ եմ տալ 2020-2021 թվականից սկսված նրա չլրացված արձակուրդային օրերը:

Անի․

Խնդրեմ կասե՞ք՝ եթե կազմակերպության վերաբացումից հետո 201 (շրջհարկի) հայտարարություն ես տալիս, հայտարարության ամսաթիվը ո՞րն ենք ընտրում, ԱՁ-ի վերաբացմա՞ն օրը։

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունն անվադողեր է ներմուծել (ԱՏԳԱ 4011)։ ՀՀ-ում վաճառելու է 25 000 ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ 171 հոդվածի համնաձայն բնապահպանական վճարը 1 տոկոս է։

Հարց 1. ՀՀ վաճառքից պե՞տք է 208 ՀՀ դրամ բնապահպանական հարկ վճարի։
Հարց 2. Բնապահպանական հաշվետվություն հանձնելու՞ է։
Հարց 3. Ներմուծման ժամանակ վճարված բնապահպանական հարկը ինքնարժե՞ք է մտնում

💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին.

✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին

🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր լավագույն ընկերը։ Ուսումնասիրեք ծրագրի գործառույթները և բանաձևերը։

🕵️‍♀️ Միշտ հարցեր տվեք։ Ոչ ոք չի սպասում, որ Դուք ամեն ինչ իմանաք։ Վաղ հարցնելը կանխում է ավելի մեծ սխալները հետագայում։

📚 Շարունակեք սովորել – հաշվապահական ստանդարտները, հարկային օրենսդրությունը և ոլորտին առնչվող օրենսդրական ակտերն անընդհատ փոփոխվում են։ Մնացեք հետաքրքրասեր և տեղեկացված եղեք թարմացումներին։

🤝 Կապեր հաստատեք և կիսվեք։ Մի՛ վարանեք հարցեր տալ այստեղ՝ մենք բոլորս սովորում ենք։

💬 Ի՞նչ կցանկանայիք ավելի շուտ իմանալ, երբ սկսեցիք հաշվապահությամբ զբաղվել։ Գրեք այն մեկնաբանություններում՝ սկսնակներին օգնելու համար։