27/10/2026

Մանե․

Բարև ձեզ։ Կազմակերպությունում գրացված աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պիտի վարվենք տվյալ աշխատակցի հետ՝ ազատե՞նք, թե՞ տարկետում ձևակերպենք։

Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Հանրային սննդի ոլորտում աշխատող կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է անում: Քանի որ այդ վաճառքից գումարը փոխանցվում է կազմակերպության բանկային հաշվին Յանդեքսի և Գլովոյի կողմից, ՀԴՄ չպետք է տպվի, այդպե՞ս է: Իսկ ինչպե՞ս կազմակերպությունը հարկայինում ցույց տա եկամուտը:

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ա4 թղթի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Հայտարարություն

Արևիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, Հայաստանից վաճառում է ապրանքների Wildberries – ի միջոցով և Հայաստանի ներսում և դուրս։
Երկու երկրների իրացումների համար միայն դուրս է գրվում հաշիվ ապրանքագիր, թե՞ Ռուսաստանի վաճառքների համար գրվում է հաշիվ վավերագիր։

Եվս Մեկ հարց․ եթե նախորդ ամիսներից հայտնաբերվել են պակաս դուրս գրված հաշիվներ, որոնք եղել են Վայդբերրիզ ՍՊԸ-ի ժամանակ, ոչ թե ԻՄՎԲԱՄ-ի, կարո՞ղ եմ հիմա Վայդբերրիզին գրել դրա հաշիվը:

Արտյոմ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի անժամկետ պայմանագիր կնքած աշխատողին, առանց աշխատողի համաձայնության, տեղափոխել այլ աշխատանքի կազմակերպության ներսում։

Կարինե․

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Մատուցված ծառայության դիմաց մեզ դուրս է գրվել հաշիվ, և փոխանցել ենք ամբողջ գումարը՝ դտ 521 – կտ 252: Ամիսը չավարտված պայմանագիրը խզվել է, և դիմացի կողմը հետ է վերադարձրել գումարի մի մասը: Այդ վերադարձը ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալություն։

Սարգիս․

Բարև Ձեզ: ՀՀ Ռեզիդենտ ԱԱՀ վճարողը բեռնափադրում է կատարել A օտար երկրից B օտար երկիր։ Այս դեպքում հարկային օրենսգրքով ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, իսկ երբ ՀՀ-ից դեպի A օտար երկիր է բեռնափոխադրում, զրոյական դրույքաչափով է հարկվում։ Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություն կա այս դեպքերում։

Հայկ․

Բարև ձեզ! 

2007թ.-ին Նոտարական կարգով վաճառել եմ իմ ավտոմեքենան, սակայն գնորդը մինչև այժմ չի անվանափոխել ավտոմեքենան իր անունով։ Պատահաբար տեղեկացա, որ գնորդը մեքենայի գույքահարկ վճարել է մինչև 2015 թվականը։ 

2015թ մինչև 2025թ. Մեքենայի գույքահարկը փաստացի վճարված չէ։ 

ՀԱՐՑ 1.

Այս դեպքում ո՞վ պետք է վճարի մեքենայի գույքահարկը’ մեքենան վաճառողը, թե՞ գնորդը։

ՀԱՐՑ 2.

Գործու՞մ է արդյոք այս դեպքում վաղեմության ժամկետի օրենքը։

Նշեմ, որ որևէ անգամ գույքահարկի պարտքի վերաբերյալ չեմ ծանուցվել։

Շնորհակալություն։

Khatun.

Ես բացել եմ 3 տարի առաջ ԱՁ, բայց չեմ օգտագործել ու չեմ իմացել, որ պետք է փակեմ։ Բացել եմ 22.04.2022 թվականից։ Խնդրում եմ ասեք՝ մինչև այժմ որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Արման․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։

Ընկերություն՝ Tax Law LLC
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31 փողոց
Հեռախոս՝ +37477199818
Էլ․ փոստ՝ taxlawllc@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությունն համալրում է իր թիմը փորձառու հաշվապահներով․․․
Անհրաժեշտ որակավորում՝ բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ մաթեմատիկական,
Անհրաժեշտ փորձ` առնվազն 2 տարի
Աշխատանքային ռեժիմ՝ 10։00-18։00, հնգօրյա
Պահանջներ՝ Գործարքների հաշվապահական ձևակերպում «ՀԾ-Հաշվապահ» ծրագրում և հարկային հաշվետվությունների կազմում
Աշխատավարձ՝ շուկայականից բարձր՝ կախված մասնագիտական գիտելիքներից

Ընկերություն՝ Շտիգեն ՍՊԸ
Հասցե՝ Դավիթ Անհաղթ 23/6
Հեռախոս՝ 011230023
Էլ․ փոստ՝ hr@shtigen.com
Թափուր աշխատատեղ՝ Կրտսեր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Շտիգեն Գրուպը աշխատանքի է հրավիրում աշխատասեր և պատասխանատու կրտսեր հաշվապահի, ով ցանկանում է գիտելիքները զարգացնել պրոֆեսիոնալ միջավայրում:

Պարտականություններ՝

  • Հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում
  • Բանկային գործարքների և ստացված ծառայությունների հաշիվների մուտքագրում հաշվառման ծրագրում
  • Հիմնական միջոցների հաշվառում
  • Փոխառությունների, վարկերի և ավանդների ձևակերպում և % -ների հաշվեգրում
  • Արտադրության պրոցես անցնող նախագծերի ծրագրային փաստաթղթավորում
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությունների կատարում

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից բնագավառում
  • Հաշվապահական ծրագրերի իմացություն, 1С 8.3 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • Թիմային աշխատանք կատարելու հմտություն

Եթե դուք պատրաստ եք մասնակցել մեր թիմի զարգացմանը ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@shtigen.com էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով «Կրտսեր հաշվապահ»:

Աննա․

Ամուսինը ՌԴ քաղաքացի է, ով ունի մշտական գրանցում կնոջ սեփականությունը հանդիսացող հասցեում, ունի մշտական գրանցված աշխատանք: Ուզում ենք իմանալ՝ վերջինս հայտարարագիր լրացնելու՞ է, թե՞ ոչ, իսկ եթե այո՝ ՌԴ-ից ստացվող կենսաթոշակը հայտարարագրելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Կարինե․

Միևնույն կազմակերպությունում հաստիքի տեղափոխման դեպքում, մասնավորապես, տնտեսվարի հաստիքի մասին է խոսքը, այսինքն դռնապահին տնտեսվարի հաստիքում ընդունելու և, ընդհակառակը, տնտեսվարին դռնապահի հաստիքում ընդունելու կարգը կհուշե՞ք։

Ընկերություն՝ VDA DIAMONDS LLC
Հասցե՝ Կոտայքի մարզ, Քաղաք Աբովյան էդ․ Պետրոսյան 16/1
Էլ․ փոստ՝ vdadiamondsinfo@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Կրտսեր իրավաբան
Աշխատանքի նկարագրություն՝

  • Պայմանագրերի նախապատրաստում, պայմանագրերի/համաձայնագրերի փոփոխությունների, լրացումների, հավելվածների կազմում
  • Պետական մարմիններին հարցումների, դիմումների ներկայացում,
  • Իրավական գրագրությունների և փաստաթղթավորման իրականացում
  • Վարել ընկերության ներքին փաստաթղթաշրջանառությունը
  • Այլ իրավական փաստաթղթերի, օրինակ՝ հրամաններ, հանձնման-ընդունման ակտեր, նամակներ, լիազորագրեր և այլնի կազմում
  • Իրականացնել ընկերության կողմից սահմանված այլ պարտականություններ

    Պահանջներ՝
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Մինչև 2 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում:
  • Նոր շրջանավարտների թեկնածությունը ողջունելի առաջադիմությամբ համալսարանական կրթությամբ դիտարկվում է
  • Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • MS Office իմացություն
  • ժամանակի կառավարման հմտություն
  • արագ կողմնորոշվելու ունակություն
  • թիմում աշխատելու ունակություն

Այլ նշումներ՝ Գրաֆիկը 5-օրյա, երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը 9։00-18։00

Ընկերություն՝ VDA DIAMONDS LLC
Հասցե՝ ք․ Աբովյան, Էդվարդ Պետրոսյան 16/1
Էլ․ փոստ՝ vdadiamondsinfo@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվետվությունների ժամանակին կազմում, համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում և վարում օնլայն բանկինգով
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում
  • Այլ հանձնարարություններ գլխավոր հաշվապահի կողմից

    Պահանջներ՝
  • Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայություն
  • Մեծ ծավալներով տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման բարձր մակարդակ
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

    Փորձառություն՝
  • Առնվազն 2-4 տարվա աշխատանքային փորձ
  • Հարկային և մաքսային օրենսդության իմացություն
  • ՖՀՄՍ-ների իմացությունը առավելություն
  • Microsoft 365` Word, Excel, PowerPoint, StickyNote, Access, Outlook, OneDrive, Teams,Internet, Հայկական ծրագրեր՝ ՀԾ Հաշվապահ,ՀԾ կլիենտբանկ, ՀԾ ինտերնետ բանկ, e-invoicing, tradegov.am, Վերո համակարգ, file-online.taxservice.am, e-mark․am ապրանքների դրոշմավորման համակարգ։

    Աշխատավարձ՝ սկսած 200 000 դրամից և կախված գիտելիքներից, փորձից
    Այլ նշումներ՝ Գրաֆիկը՝ 5-օրյա, երկուշաբթիից-ուրբաթ, 9։00-18։00 աշխատանքային ժամերով

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել ԱՁ-ի համար ներմուծման ԱԱՀ-ի և բնապահպանական հարկի վճարման հաշվեհամարները: Նախապես շնորհակալություն։

Արմինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք, արդյո՞ք կան հստակ ժամկետներ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն ներկայացնելու համար: Անձը նոր է սկսելու իր գործունեությունը և առաջին անգամ գրանցվելու հարկային դաշտում: