26/10/2026

Մարինե.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով:
1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ:
2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատում եմ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունում, 2021թ. հունվար ամսվա, բացի աշխատանքային օրերից (այսինքն՝ սկսած 2021թ. հունվարի 08-ից), տնօրինության պահանջով աշխատել եմ նաև հունվարի 5-ին, 6-ին, 7-ին: Խնդրում եմ ասացեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձս: Ինձ աշխատավայրում ասում են, որ այդ 3 օրերի համար աշխատավարձը հաշվարկելու համար պետք է դրույքաչափը բաժանեն 21-ի և բազմապատկեն 3-ով, իսկ ես կարծում եմ, որ դրույքաչափը պետք է բաժանվի հունվար ամսվա աշխատաժամանակի տևողության՝ 119 ժամի և բազմապատվի 24-ով, ինչպես նաև հունվարի 6-ի համար որպես տոնական օր վարձատրվի կրկնակի: Խնդրում եմ օգնեք ճիշտ կատարել հաշվարկը, եթե հնարավոր է՝ ուղարկեք հղում: Կանխավ շնորհակալություն:

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվել հունվար ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը։ Եթե աշխատողը գրանցվել է 07.05.2020, ստացել է ամեն ամիս 76 000 դրամ աշխատավարձ և 18.01.2021-ին ազատվել է աշխատանքից, արձակուրդ չի վճարվել: Եվ կասե՞ք՝ վերջնահաշվարկը ո՞ր հաշվետվության ձևն է, թե՞ դա պետք է հունվար ամսվա եկամտային հարկի 189 ձևի մեջ լրացնեմ: Ասեք՝ ճի՞շտ եմ տեղեկացված, որ վերջնահաշվարկի մեջ ներառվում է վերջին ամսվա աշխատավարձի գումարը և արձակուրդը, թե՞ սխալ գիտեմ:

Ռուբեն.

Հարգելի գործընկերներ,
Ա/Ձ-ն զբաղվում է գովազդային հոլովակների պատրաստմամբ: Գուրծում է 01.07.2020 թվականից որպես շրջհարկ վճարող: Տարեկան եկամտային հարկի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Ողջույն,

Հարգելի փորձագետներ:

Եթե աշխատակիցը Հայաստանից դուրս է եկել առանց աշխատանքից ազատման և այլևս չի վերադառնալու,  ինչպե՞ս պետք է տվյալ աշխատակցի աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպել, ո՞ր հոդվածով է անհրաժեշտ ուղղորդվել:

Կանխավ շնորհակալություն:

Լիաննա.

Բարև Ձեզ: Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի ձևը:

Նոնա.

Խնդրում եմ մեկնաբանել Աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ կետը։ Համաձայն այս կետի հղի կինը, ով չունի մինչև 1 տարեկան խնամքի տակ գտնվող երեխա, կարող է իր պահանջով նոր աշխատաժամանակ սահմանել։ Ենթադրենք 8 ժամի փոխարեն աշխատել 6 ժամ՝ պահպանելով աշխատավարձը և ստաժը:

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով՝ հանրային սննդի վաճառք, և գրանցված աշխատող չունի: Բացվել է 06/13/2020թ և կասեցվել է 12/30/2020թ: Կարո՞ղ եք ասել՝ տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացվի, և հաշվարկը ի՞նչ ձևի է լինում:

Անուշ.

Բարև Ձեզ: Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված։ Մեկ տարի հետո թոշակի պետք է անցնեմ։ Ու՞մ դիմեմ սխալն ուղղելու համար։ Շնորհակալություն:

Մարինա.

Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի գրանցման հայտն ուշ եմ ուղարկել՝ նոյեմբերի 24-ին ընդունվել է, հայտն ուղարկել եմ 18.01.2021-ին: Տեղյակ եմ, որ տուգանք կգա, բայց եթե համալիր ստուգման ժամանակ չֆիքսեն, տուգանք կգա, թե՞ ոչ:

Աննա.

Սիրելի խմբակիցներ, շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն (միրգ, բանջարեղենի խանութ), որն ունի աշխատող և վարձակալած տարածք ֆիզ. անձից, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի մինչև հունվարի 20-ը և որոնք մինչև ապրիլի 20-ը:
Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ:
1. Ի՞նչ խորհուրդ կտաք՝ թամադան, որ մտնի հարկային դաշտ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Տարեկան եկամուտը մոտ 2 մլն դրամ է, և ՀԴՄ պետք է, թե՞ ոչ: Միայն հաշիվ դուրս գրելը բավակա՞ն է:
2-րդ հարց: Անձը կարո՞ղ է լիցենզիա ձեռք բերել, որպեսզի զույգերի ամուսնությունը օրինականացնի, այսինքն՝ տվյալ անձը զագսավորի և տա զագսի վկայական: Նման իրավունք կա՞:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երբ ՍՊԸ-ի տնօրենը աշխատավարձ է ստանում՝ միակ աշխատողն է, աշխատավարձի տեղեկագրի մեջ ո՞վ է ստորագրում, հենց տնօրենը, թե հիմնադիրը:
Շնորհակալություն

Նարե.

Բարև Ձեզ: Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Ա/Ձ-ում, դեկտեմբերին ընդունվել եմ դպրոցում աշխատանքի 0.5 միավորով և 2 աշխատանքը միասին համատեղել եմ։ Հուն. 14-ին ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Ուզում եմ իմանալ, եթե ֆիզ. արձակուրը ձևակերպվի Ա/Ձ-ից՝ հնարավո՞ր է դպրոցի աշխատանքից դուրս մնալ։

Նառա.

Բարև Ձեզ: Օգնեք խնդրում եմ: Աշխատանքի եմ ընդունվել 09.01.20-ից և դիմում եմ ներկայացրել 28.01.20-ին, արձակուրդ չեմ գնացել: Արդյո՞ք ինձ տրվում է վերջնահաշվարկի գումար:

Ընկերություն՝ Արմհոլդինգ
Էլ. փոստ՝ hr շնիկ armholding.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
Աշխատանքային գործառույթներ՝
– Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը,
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
– Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները,
– Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը,
– Քաղվածքների ձևակերպում,
– Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները,
– Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ,
– Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում,
– Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտներում,
– Ինքնարժեքի հաշվարկի շեշտադրված աշխտանքային փորձ ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
– ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում:
Այլ նշումներ՝ Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Հաշվապահ անվանումը։
Ոլորտ՝ Ներմուծում-արտահանում, արտադրություն: Աշխատավարձ՝ միջ. 250 000, գրաֆիկ՝ 10։00-19։00, հնգօրյա:

Նունե.

Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով Ա/Ձ գրանցել, վճարում եմ շահութահարկ և դրոշմանիշային հարկ, հանձնել եմ հաշվետվությունները: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք պետք է հանձնեմ շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:

Հարություն․

1) Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։

2) Միկրոձեռնարկատիրության գործունեության համար տարեկան հաշվետվություն հանձնու՞մ ենք, եթե անցել ենք շրջանառության հարկի դաշտ։

Շնորհակալություն նախապես։

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն:

Վլադ.

Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություններ կան հանրային հատվածի կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆին. հաշվետվությունների պատրաստման ժամանակ։

Կարինե.

Արցախի տարբեր կազմակերպություններից ստացել ենք պայմանագրային X գումարներ կատարվելիք ծառայության դիմաց։
Աշխատանքները կատարվել է, պատրաստի արտադրանքը, որ պետք է մատուցվեր Արցախում:
1. Մի դեպքում այլևս անհրաժեշտ չէ, որովհետև տարածքը մնացել է թշնամուն։
2. Մյուս դեպքում ծառայությունը մասամբ է մատուցվել, որովհետև պատերազմը սկսվել է, և տարածքը, ինչպես նաև արտադրանքը մնացել է թշնամուն։
3. Կա 3-րդ տարբերակ, երբ տվյալ կազմակերպությունն էլ, որից ստացել ենք կանխավճար՝ չկա այլևս։
Բոլոր նշված դեպքերում էլ հաշիվ-ապրանքագիր չի տրվել։
Հարց։ Ինչպե՞ս վարվել ստացված կանխավճարների հետ։ Միակ տարբերակը եկամուտ ճանաչե՞լ որպես անհուսալի կրեդիտորական պարտք և հարկվել՞։ Բայց եկամուտը պետք է ստանայինք վերջում, իսկ մինչ այդ ստացված կանխավճարի դիմաց կատարվել են ծախսեր։
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է ճիշտ վարվել նման իրավիճակում։
Նշեմ նաև, որ կա պայմանագրային կետ, համաձայն որի պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք։

Անի.

Բարև Ձեզ։ 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար պահվե՞լ է /օրենքի հղում կուղարկեք/, իսկ նոր 2021 թվականի փոփոխության նպաստներից պե՞տք է պահել։