Նունե.
Բարև Ձեզ: Ես գրանցել եմ շրջանառության հարկով թարգմանչական ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատող չունեմ: Խնդրում եմ Ձեզ ասել՝ ի՞նչ հաշվետվություն (համարը) ես այս եռամսյակ պետք է հանձնեմ հարկային ծառայություն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Նունե.
Բարև Ձեզ: Ես գրանցել եմ շրջանառության հարկով թարգմանչական ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատող չունեմ: Խնդրում եմ Ձեզ ասել՝ ի՞նչ հաշվետվություն (համարը) ես այս եռամսյակ պետք է հանձնեմ հարկային ծառայություն:
Սուսաննա.
Բարև Ձեզ: Ուզում եմ վարսավիրանոցի տարածքում արտել բացել, ինչպե՞ս կարող եմ հարկվել կամ գրանցվել:
Ասատուր.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ Ձեզ ինձ տեղեկացնել ոչ ռեզիդենտ կազմակերպության պետ. ռեգիստրում գրանցման հարկավոր փաստաթղթերը:
Լիլիթ.
Բարև Ձեզ:
Ա/Ձ-ի շահութահարկի հաշվարկը գրելիս չի թողնում նշել ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը, այն ակտիվ չի։ Միայն Ա/Ձ նոտար կետն է թողնում նշել, բայց անցած հաշվարկի մեջ գրել եմ ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը (ուրեմն ակտիվ է եղել այդ ժամանակ)։ Ճի՞շտ կլինի, եթե Ա/Ձ նոտար կետը նշելով ուղարկեմ (կարող ա համակարգում ա փոփոխություն եղել), թե՞ սխալ է այսպես, ու համակարգից է խնդիրը:
Շնորհակալություն:
Լիանա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալում է. աշխատում եմ բանկում, նոր ընդունված ժամանակ ինձ 5 ամիս պահեցին փորձաշրջանի մեջ, ասելով, որ երբ որ ֆիզից վերադառնամ այդ ժամանակ էլ հրամանս կտան: Հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, սակայն ասում են, որ պետք է նորից փորձաշրջան անցնեմ: Կասեք ինձ՝ դա օրինական է՞:
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ աշխատողը շարունակում է իր աշխատանքը:
Տիգրան.
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն վարձով տարածքներ է տրամադրում նաև իրավաբանական անձանց։ Կարո՞ղ է արդյոք անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ։
Աննա.
Բարև Ձեզ: Ես, որպես ֆիզիկական անձ, Ռուսաստանից ներմուծել եմ ապրանք (նույնատեսակ հագուստ), բեռնափոխադրող ընկերության միջոցով։ Ապրանքի քաշը 10կգ, գինը 250 000 դրամ։ Ես ի՞նչ հարկեր կամ ԱԱՀ պետք է վճարեմ, ինչպե՞ս են հաշվում և որքա՞ն կկազմի այդ գումարը։ Շնորհակալություն։
Հայարփի.
Բարև Ձեզ: 2018թ-ից ես ունեմ Ա/Ձ, 2020թ-ի դեկտեմբերի 28-ից պիտի գնամ ֆիզ. արձակուրդ: Ուզում եմ իմանալ՝ ինձ գումար հասնու՞մ է ֆիզի համար, թե՞ ոչ, և արդյոք պե՞տք է դադարեցնել Ա/Ձ-ս, որ գումար հասնի: Շնորհակալություն:
Վիկտորյա.
Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող Ա/Ձ-ի /գեղեցկության սրահ/ հասցեի տեղափոխության համար ի՞նչ է հարկավոր:
Հելեն.
Բարև ձեզ: 2020թ-ի հուլիսի 6-ից աշխատում եմ, մինչ այդ չեմ աշխատել: Հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 9-ը գտնվել եմ անաշխատունակության արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը և պահվու՞մ է եկամտային։ Շնորհակալություն:
Մերի.
Բարև Ձեզ: Գեղարվեստական մարմնամարզություն դասավանդող Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբեկտը պարտավորվում է արդյո՞ք դրոշմանիշային վճար վճարել, և արդյոք պե՞տք է ինչ-որ կերպ շրջանառություն ցույց տա (ՀԴՄ, Հ/Ա):

Ընկերություն՝ Օվալ պլաստիկ ՍՊԸ
Հասցե՝ Երևան, Հաղթանակի 1փ., 1/8
Հեռախոս՝ 044007588
Էլ. փոստ՝ shushan.gevorgyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է գլխավոր հաշվապահի օգնական:
Այլ նշումներ՝ CV-ն ուղարկել shushan.gevorgyan շնիկ mail.ru էլ.հասցեին (պարտադիր):
Աշխ. ժամերը՝ 09:00-18:00, երկուշաբթի-շաբաթ: Աշխատանքային փորձը ցանկալի է։
Աշխատավարձ՝ Ըստ փորձի
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: 20 հոգի երեխաներ են հաճախում տարբեր խմբակների: Ամսական վճարը 5 000 դրամ է: ՀԴՄ սարքը պարտադի՞ր է: Միկրոյով է աշխատելու, իսկ հաշիվ ապրանքագիր գիտեմ, որ պարտադիր է դուրս գրել: Կուզեի իմանալ ամեն երեխայի անունով առանձին հաշիվ պիտի՞ դուրս գրեմ, այսինքն՝ 20 հատ հաշիվ, թե՞ այլ տարբերակ կա ես չգիտեմ: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Գարիկ.
Բարի օր, բոլորին! Ո՞վ կարող է ասել, միկրոձեռնարկատիրական հարկով աշխատելու դեպքում տարեսկզբին ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել ՊԵԿ: Ավելացնեմ, որ Ա/Ձ եմ, ունեմ մեկ գրանցված աշխատող և 2020թ․ նույնպես աշխատել եմ միկրոյի տակ։ Կանխավ շնորհակալություն:
Կարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ էլ ուղարկեք կառավարիչների որակավորման քննության հարցերի պատասխանները: Կանխավ շնորհակալություն: bagdasaryan_karine շնիկ mail.ru
Արմինե.
Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ն գործում է շրջհարկի դաշտում և իրականացնում է ապառիկ վաճառք, այդ դեպքում պե՞տք է դուրս գրել հաշիվ վավերագիր այդ գնորդի տվյալներով, պայմանագրի կնքման օրով։

Ընկերություն՝ Hatiq
Հասցե՝ Զ. Քանաքեռցու 50
Հեռախոս՝ 010 286647, 094 415124
Էլ. փոստ՝ hatiqllc շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, հաշվետար, գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• Վարել ընկերության հաշվապահությունը, կազմել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, ապահովել ներմուծման և արտահանման փաստաթղթերի անցկացում, այդ թվում ԵԱՏՄ հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում:
• Ապահովել բանկային կազմակերպություններում վճարումների ճշգրիտ հաշվեգրումները և փոխանցումների իրականացումը:
• Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների նկատմամբ:
Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն համապատասխան կրթություն: ՀԾ հաշվապահ 10, ՀՀ հարկային և մաքսային օրենսդրության իմացություն: Աշխատանքային փորձ /3-5 տարի/ :
Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով:
Դիմելու համար կարող եք ռեզյումեն ուղարկել hakobyan շնիկ post.com
Անահիտ.
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող իրավաբանական անձը:
Մել.
Բարև Ձեզ: Եթե մայրը գյուղաբնակ է և պետական աշխատող, բացի բյուլետինց և 53 000 դրամից զատ, կստանա արդյո՞ք 7 ամսականում նախատեսված 120 000 դրամ միանվագ գումարը:
Վահե.
Բարև Ձեզ: Խունկի մաքսային արժեքը կարո՞ղ եք ասել:
Ալիկ.
Բարև Ձեզ: Լիցենզավորման ներկա դրությամբ որքա՞ն պետք է լինի ստոմատոլոգիական աշխատասենյակի ք/մ մեկ համասարքի համար նույն ստոմատոլոգիայում դեղատնային կրպակ (այսուհետ ոչ դեղեր արտադրող և բաց թողող դեղատուն) տարածքի նվազագույն ք/մ և ատամնատեխնիկական լաբորատորիա շարժական կառույցի համար նախատեսված մեկ աշխատողի համար նվազագույն ք/մ:
Սրբուհի.
Շտապ! Բարև ձեզ: Փնտրում եմ կադրային գործի մասնագետ, ով որոշակի գումարով կօգնի փաստաթղթեր կազմել՝ հրամաններ, պայմանագրեր: 077810375
Սրբուհի.
Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծված ապրանքների համար բեռնափոխադրման ծախսը ինչպե՞ս եք բաշխում, երբ մի մեքենայով մի քանի կազմակերպությունների ապրանք է բերվում: Ես կիրառում եմ հետևյալ մեթոդը՝ բեռնափոխադրման հաշվով գրված գումարը բաժանում եմ 3 կազմ. Rub-ով արժեքների հանրագումարի վրա, ստացված գործակիցը բազմապատկում եմ ամեն մի կազմակերպության RUB ապրանքի արժեքին:
Լիաննա.
Բարև Ձեզ: Մայրության նպաստը՝ ինչպե՞ս է այն հաշվարկվելում, ի՞նչ հարկեր է պահվում, ի՞նչ ձևով է հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն։
Գագիկ.
Բարև Ձեզ: Կներեք՝ կարո՞ղ եք ասել, քանի՞ տոկոս է կազմելու գործատուի կողմից վճարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը 2021-ից:
Ինչպես նաև նոր օրենքով որքա՞ն է կազմելու Ա/Ձ-ի կողմից իրականացվող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումը:
Սյուզի.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ շրջհարկով աշխատող ՍՊԸ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսակային, տարեկան):
Ալինա.
Բարև Ձեզ: Ես որոշել եմ գրանցվել Ա/Ձ և գործել միկրոձեռնարկատիրության դաշտում: Աշխատող չեմ ունենալու, աշխատելու եմ միայնակ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ամսական, թե՞ տարեկան կտրվածքով: Կմանրամասնեք խնդրում եմ։
Անահիտ.
Բարև Ձեզ: Զբաղվում եմ բնակչության պատվերով՝ հագուստի արտադրությամբ, գործում եմ որպես միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ։ Հարցս հետևյալն է, քանի որ ուզում եմ համացանցով ևս պատվեր ստանալ, գիտեմ, որ էլ միկրոձեռնարկատեր չեմ կարող լինել: Ա/Ձ գրանցելու դեպքում ի՞նչ հարկեր եմ մուծելու, ե՞րբ եմ մուծելու, և ամենակարևոր հարցը՝ ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Ինձ մոտ պատրաստի ապրանք չկա, պատվերով եմ կարելու: Պե՞տք է գումար ծախսեմ ՀԴՄ սարքի վրա։
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել Ա/Ձ-ի համար, եթե Ա/Ձ-ն 21.07.2020-ին փակել եմ: Աշխատող չեմ ունեցել, աշխատել եմ շրջհարկով: