26/10/2026

Արփի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց և, եթե առնչվել եք նմանատիպ հարցի՝ խնդրում եմ արձագանքեք: 3-րդ երկրից ներմուծվել են ապրանքի նմուշներ (տեստերներ), որոնք օգտագործվել են ապրանքի իրացման փուլում հաճախորդներին սպասարկելու ընթացքում: Իհարկե ինվոյսում նշված է, որ տեստերներ են և գինը 1$ է նշված և այդ նույն արժեքով էլ մաքսազերծվել է: Խնդրում եմ հուշեք, թե՞ օգտագործված տեստերները ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ: Կասեք խնդրում եմ, վարսավիրական ծառայություն է միկրոյի դաշտում: Եթե աշխատող ընդունի 5 000 շահութահարկ, 5000 էլ սոց., թե՞ ինչքան որ աշխատավարձն է, դրա 3.5%-ը, իսկ դրոշմանիշային վճար աշխատողից պահվում է, թե՞ ոչ: Բացի այն, որ Ա/Ձ-ն տարեկան 18 000 պիտի վճարի, դե պայմանական՝ ըստ շրջանառության չափից, դա գիտեմ: Շնորհակալ եմ:

Լիաննա.

Բարև ձեզ։ Կօգնե՞ք:
Դպրոցի լաբորանտը ընդունվել է 01.09.2020թ. աշխատանքի 0.5 դրույքով, ամսական 46 309 աշխատավարձով, 14.01.2021թ. գնում է ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս հաշվարկել ֆիզ. արձակուրդը:

Արմեն.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատիրության համակարգում է գործում և մատուցում է զբոսավարի ծառայություններ, 2020թ-ին գործունեություն չի իրականացրել, և այժմ ցանկանում է դադար տալ գործունեությունը անորոշ ժամկետով: Հնարավո՞ր է արդյոք դադարի դիմումը ուղարկել հետին ամսաթվով 01.01.2021-ից, որպեսզի, եթե 2021 թվականին գործունեություն չիրականացնի, դրոշմանիշային վճար չվճարի։

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:

Արմինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել:
Իմ Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրական գործունեությամբ: Խնդրում եմ ասել՝ միայն 256 ձևով եմ ուղարկում հաշվետվությունը և նեքևի դասիչը ինչպե՞ս լրացնեմ, եթե զբաղվում եմ տպագրական ծառայություններով: Նախապես շնորհակալ եմ:

Հասմիկ.

Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքի հոդված 64 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն բժշկական ծառայությունները ազատված են ԱԱՀ-ից: Արդյոք հոգեբանական ծառայությունը, հոգեթերապիան կարո՞ղ է համարվել ազատված է ԱԱՀ-ից: Այդ գործունեությանը ամենահամապատասխան դասակարգիչը կարծում եմ 86.22.0-ն է, որը մտնում է առողջապահության բաժնի մեջ: Ինչպես նաև կա բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասին 2008 թվականի 276 որոշման մեջ (կետ 74)։ Հոգեբանական գրասենյակը չի գտնվում հիվանդանոցի, կլինիկայի տարածքում, լիցենզավորված անձ չէ, քանի որ այդ գործունեությունը ՀՀ-ում որքանով տեղյակ եմ չի պահանջում լիցենզիա:

Բարև Ձեզ: Ես փնտրում եմ ատամնաբուժարանի և ատամնատեխնիկական լաբորատորիայի գործող տարիների փորձ ունեցող հաշվապահի, ով կանցկացնի ոլորտի մասին մանրամասն անհատական ​​դասընթացներ:

Ցանկացողները կարող են դիմել elia.mkrtchyan շնիկ yahoo.com կամ զանգահարել +37494804444

Բարև Ձեզ: Սեպտեմբերի 30-ին ես գրանցել եմ շրջանառության հարկով սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատողներ չունեմ: Խնդրում եմ Ձեզ հուշել՝ ի՞նչ կետեր պետք է լրացնեմ 232 ձև-ի մեջ, եթե չեմ սխալվում ինձ վերաբերվում է 16-րդ կետը։
Նաև կասե՞ք ճիշտ եմ ընտրել գործունեության տեսակի կոդը՝ M73120 և տեսակարար կշիռ (%) դաշտում արդյո՞ք պետք է լրացնեմ 100։
Կանխավ շնորհակալություն:

Գևորգ.

Բարև Ձեզ։ Ես 2020թ-ին զբաղվել եմ միկրոձեռնարկատիրական գործունեությամբ և 2020թ-ի ընթացքում Ա/Ձ-ի հաշվին մուտքերը կազմել են ընդհանուր 385 000 ՀՀ դրամ: Ասացեք խնդրում եմ, որքա՞ն է կազմելու 2020թ-ի համար վճարվելիք դրոշմանիշային վճարը, և մինչև ե՞րբ պետք է այն մուծվի։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի 2020թ.-ի համար, եթե գրանցվել է 2020թ.-ի սեպտեմբերից, սակայն գործունեություն չի իրականացրել:

Միկրոձեռնարկատիրոջ սուբյեկտի կողմից ներկայացվող թիվ 256 հաշվետվության մեջ ներքևի հատվածում կա գործունեության տեսակ բաժին: Խնդրում եմ օգնեք հասկանալու. ի՞նչ պետք է լրացվի այդ մասում. բաժին… հատված… խումբ… դաս… Գործունեությունը ծառայություն է:

Հովհաննես.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Ես վարսավիր եմ, միայն վարսավիրական ծառայություն եմ իրականացնում՝ տղամարդկանց վարսավիր:
Ա/Ձ-ն իմ անունով է, առևտրով չեմ զբաղվում՝ ապրանքներ չեմ վաճառում:
2020թ.-ի աշխատել եմ որպես միկրոձեռնարկատեր, առաց հարկ վճարելու:

Խնդրում եմ ասեք՝
1) Տարվա սկզբին ի՞նչ հայտարարություն կամ հաշվետվություն պետք է ներկայացնել:
2) Ամեն ամիս ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
3) Տարվա վերջ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Եվ առհասարակ ի՞նչ վճարումներ ունեմ կատարելու:
Շատ շնորհակալ եմ նախապես բոլորիցդ: Լավ աշխատանք բոլորիդ:

Աննա.

Ասացեք խնդրեմ, Ա/Ձ-ն իրականացնում է դեղաբույսերի վաճառք, տուփերը գնում է, դեղաբույսերը տուփերի մեջ փաթեթավորում և վաճառում դեղատներին։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք շարունակել աշխատել (այժմ համարվում է միկրոեռնարկատիրության սուբեկտ):

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատողը ազատվում է աշխատանքից 08.01.2021թ.-ին, ընդունվել է 16.06.2020թ.-ին:

հունիս – 25 300դր. (ներառյալ հարկերը)

հուլիս – դեկտեմբեր – 337 000

Դեկտեմբերի աշխ. դեռ չենք վճարել, պետք է վճարենք վերջնահաշվարկի հետ:

Եվ կարո՞ղ եմ արդյոք հարկայինով ազատման դիմումը 13.01.2021թ.-ին կատարել:

Արփինե.

Բարև Ձեզ։ Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ որպես աշխատողի ամսական հաստիք հիմք ենք ընդունում հաշվարկային աշխատավարձը, որը ներկայացնում են եկամտայինի հաշվարկի ժամանակ, թե՞ հաշվարկայինից հանում ենք հարկերը և մաքուր վճարված աշխատավարձի չափն ենք հիմք ընդունում։

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ցանկանում եմ Ա/Ձ բացել, որը մասնակցելու է տենդերների` մթերք և բանջարեղեն է վաճառելու։ Կհուշեք խնդրում եմ նման վաճառքի համար ինչպիսի՞ լիցենզիաներ են հարկավոր, և այդ գործընթացը կազմակերպելու համար որտե՞ղ պետք է դիմեմ։
Կանխավ շնորհակալություն։

Անի.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գրանցվել է սեպտեմբերի 14-ին, հայտարարություն է տրվել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, այնուհետև նույն ամսի 30-ին դադարեցվել է գործունեությունը առանց որևէ շրջանառության։ Շրջանառության հարկի 0-ական հաշվետվությունը չի ուղարկվել, արդյո՞ք վարչական տուգանք կլինի, եթե մինչ օրս չի եկել:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն 2020թ-ին շրջհարկով է աշխատել, բանջարեղենի խանութ է: Հիմա 240 ձևն եմ ուզում ուղարկել, Ա/Ձ նոտարն է ակտիվ, ռեզիդենտ շահութահարկը ակտիվ չի: Ի՞նչն է պատճառը, ով կարող է ասել: Դասակարգիչը կարո՞ղ է պատճառ լինել, որովհետև պետ. գրանցամատյանի քաղվածքում դասակարգիչը G47.21.0, սակայն ես G47.21.1 եմ ուղարկել, որովհետև G47.21.0-ով չէր գրանցվում: Խնդրում եմ օգնեք՝ այս դեպքում ի՞նչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ: