29/10/2026

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Սյուզն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել, թե ինչպես կարո՞ղ եմ գտնել Ռուսաստանի Դաշնությունում իրենց գործունեությունը ծավալող հայերի, մասնավորապես՝ սննդի ոլորտում: Կա ինչ-ո՞ր հարթակ, որտեղ կարող եմ փնտրել:
Նախապես շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև ձեզ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է մեծ քանակությամբ քարածուխ: Եթե Ա/Ձ բացվի, ի՞նչ հարկով պետք է հարկվի: Եվ մի հարց ևս. ապրանքը Ռուսաստանում ձեռք է բերվել ԱԱՀ-ով, և Հայաստանում նույնպես ԱԱՀ պետք է վճարվի: Եթե դառնա ԱԱՀ-ով աշխատող, Ռուսաստանում վճարված ԱԱՀ-ն կամ ներմուծման ԱԱՀ-ն կհաշվանցվի՞:
Շնորհակալություն:

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից և արդյո՞ք իրավունք ունի միևնույն ժամանակ պահանջել արձակուրդային, կամ ի՞նչ է արվում այդ չօգտագործված արձակուրդի հետ:

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Դեղատանը, եթե առկա է ժամկետանց դեղորայք, որը ըստ կարգի ոչնչացման թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից ոչնչացվում է, որի համար դուրս է գրում հաշիվ, ստորագրում է ակտ դեղերի անվանցանկով, հարկային առումով որևէ՞ անելիք կա, թե՞ պետք է բազայից դուրս գրվի համապատասխան ակտի։

Միքայել.

Բարև Ձեզ: Կասե՞ք մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը` պետ. ռեգիստրում գրանցումից մինչև հարկային կարգավորումներ:
Շնորհակալություն

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի դեպքում ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի։

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հաստատությունում արդեն 2 տարի և ավել, այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից։ Ստացել եմ տարվա սկզբին 74 000 աշխատավարձ, հունվարից հետո 76 000 աշխատավաձ, իսկ երկրում տիրող իրավիճակի պատճառով չեմ աշխատել մարտ ամսից սկսած, և ստացել եմ ապրիլ, մայիս և հունիս ամիսները 50 000 դրամ աշխատավարձ։ Իսկ հուլիս ամսին իմ հաշվին արձակուրդ եմ նստել չվճարվող։ Հիմա ես որքա՞ն արձակուրդային պետք է ստանամ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, և որքա՞ն վերջնահաշվարկ։

Araqsya.

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու համար հայտ ուղղարկելուց հետո ինչպե՞ս կարելի է իմանալ սուբյեկտը արդեն գտնվում է այդ դաշտում, թե՞ ոչ։

Ծնվել է 1879 թ. նոյեմբերի 4-ին, ամբողջական անունն է Ուիլյամ Պեն Էդեր, ամերիկացի կովբոյ, երգիծաբան, դերասան և լրագրող։ Մահացել է 1935թ. օգոստոսին։
Նրա հայտնի մտքերից է “Դիվանագիտությունը լավ հաշվապահության նման է: Նա չի հավատում Ձեզ, Դուք չեք հավատում նրան, դա նշանակում է, որ հավասարակշռությունը կատարյալ կարգով է”:

Առաջին հաշվապահներն աշխատում էին տաճարներում: Նրանք վերահսկում էին այն հարկերը, որոնք վճարվում էին` այդ ժամանակ ոչխարների, այծերի, թռչնաբուծության և գյուղմթերքների, իշխանություններին ու երկրպագուներին։ Շատ պատմաբաններ կարծում են, որ հենց նրանք են, ովքեր հորինել են հաշվապահություն գրելու պրակտիկան և անդորրագրերը։ Դրանք հաճախ օգտագործվում էին ապրանքների և ծառայությունների փոխանակման՝ փաստաթղթերը փաստաթղթավորելու համար։

Հաշվապահական հաշվառման պատմությունը սկսվում է հազարավոր տարիներ առաջ, և այն կարելի է գտնել դեռևս Հին Միջագետքում: Հաշվապահական հաշվառման վաղ ձևերը հայտնաբերվել են նաև Հին Իրանում: Մոտ չորս հազար տարի առաջ Բաբելոնացի գործարարները օգտագործում էին կավե “պլանշետներ”՝ իրենց վաճառքը գրանցելու և կանխիկ դրամ ստանալու համար: Եգիպտական ​​պապիրուսները նկարագրում էին հարկերի հավաքագրումը մինչև մ.թ.ա.:

Այժմ նույնիսկ ՀԴԲ-ում /Հետաքննությունների դաշնային բյուրո/ աշխատում է ավելի քան 2 000 հաշվապահ: Դեռ նրանց մեծ պահանջարկ կա: Չիկագոյի հանցավոր ղեկավար Ալ Կապոնեն բռնվել է 1931 թվականին ՝ շնորհիվ ՀԴԲ հաշվապահների:

Միջնադարում գոյություն ուներ գույքի տարեկան գույքագրման ավանդույթ, որը հիմնադրվել է 800 թ. Չարլզ Մեծի կողմից: Անգլիական տարբեր միապետներից գրառումների ցուցակները, որոնցում հարկեր և այլ պարտավորություններ էին արձանագրվում, դեռևս պահվում են թանգարանային արխիվներում:

Բարև Ձեզ, եթե ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից, պե՞տք է արդյոք հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնի հաշվետվություն` ԱԱՀ-ի ազատված տողում նշելով մատուցած ծառայությունից ստացված եկամուտների չափը։ Թե՞ իմաստ չունի։

Էվելինա.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ նկարչական խմբակ բացել: Խնդրում եմ ասել, թե արդյո՞ք օրենքը այժմ թույլ է տալիս, թե՞ ոչ, կարանտինի հետ կապված: Որտե՞ղ գրանցվեմ և որպես ի՞նչ, և արդյո՞ք հարկ պետք է վճարեմ, թե ոչ :
Շնորհակալ եմ նախապես:

Lusine.

Բարև Ձեզ: Ես աշխատող մայր եմ, հղիության 6-րդ ամսում եմ գտնվում և կուզեի իմանալ` 7 ամսականում, որ ստանում են 156 000 դրամ միանվագ նպաստ, այդ նպաստը աշխատող մայրերին հասնու՞մ է:

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։

Սառա․

Բարև ձեզ։
Կարող եք ասել՝ եթե 2019թ-ին 3 հատ ապրանք եմ առաքել, սակայն դա պետք է հիմա ճշգրտեմ, 3-ի փոխարեն նշեմ 10 հատ, ինչպե՞ս կարեղ եմ իրականացնել այս գործընթացը, խնդրում եմ մանրամասն գրել:
Շնորհակալություն։

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ծանուցագիր է ստացել, որ չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Արդյո՞ք պետք է հանձնել նշված հաշվետվությունը, եթե հանրային միջոցներից ստացված գումարները չեն գերազանցել 5 միլիոն դրամը։ Եվ այդ դեպքում ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել՝ “246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”, թե “251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”։ Շնորհակալություն։