26/10/2026

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ:
-Համակարգչային ծրագրերի ձեռքբերման արտացոլում:
-Պահուստային կապիտալից ընկերության կորուստների ծածկում:
-Գործառնական վարձակալությունից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
-Հաշվետու տարվա վերջում ֆինանսական արդյունքի փակում:

Աշխեն․

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և ամսական ստանում եմ 18 000 դրամ նպաստ։ Հուլիսի 1-ից գիտեմ, որ օրենքում փոփոխություն է կատարվելու և 18 000 դրամը դառնում է 26 500 դրամ։ Ես ապրում է գյուղական բնակավայրում, արդյո՞ք այն կկրկնապատկվի և արդեն ամեն ամիս կստանամ 53 000 դրամ։

Գևորգ․

Բարև ձեզ։ 18.06.2020թ.-ի դրությամբ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ ստացել եմ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգիչը։ Սակայն միևնույն ժամանակ իմ գործունեությունը նաև ներառում է համակարգիչների վերանորոգում, որը արդեն ներկայացված է այլ դասակարգչով (95․11․0 համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում)։ Խնդրում եմ, ասեք՝ այս պարագայում ես ինչպե՞ս վարվեմ, որպեսզի միևնույն ժամանակ կարողանամ նաև զբաղվել մյուս գործունեությամբ (համակարգիչների նորոգում)։ Մեկ հարց ևս. որպեսզի հարկայինում գրանցվեմ որպես միկրոձեռնարկատեր, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ, եթե արդեն հանդիսանում եմ որպես անհատ ձեռնարկատեր (միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հարկային մարմնում դեռ գրանցված չեմ)։ Շնորհակալություն։

Արտավազդ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․
ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։

Ժենյա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք ոչ ռեզիդենտ անձը այսուհետ ԱՁ-ի համար պետք է վճարի ամսական 11 000 դրամ։ Եվ 2019թ ֊ի համար նույնպես վճարի չվճարված 5 000 դրամները (2019թ֊ից մինչև այսօր վճարում էին 6 000 դրամ)։ Այժ ասում են, թե պետք է վճարենք այդ բոլոր 5 000֊ները։ Խնդրում եմ արձագանգեք, եթե որևէ ինֆորմացիա ունեք։

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
-Կանոնադրական կապիտալում մասնակիցների պարտքի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով հաշվարկված աշխատավարձի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվի օտարման արտացոլում:
-Վարձատուի մոտ գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում:

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք:
-Վարչական անձնակազմի աշխատավարձի հաշվարկում:
-Ընկերությունը պահեստ է մուտքագրում տրված կանխավճարի դիմաց ստացված ակտիվները:
-Անավարտ ոչ նյութական ակտիվի տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:
-Էմիսիոն եկամտի արտացոլում:

Մարիամ․

Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Գիտեմ, որ աշխատողի գրանցման հայտը պետք է ներկայացնել նախորդ օրը կամ նույն օրը մինչև 14։00։ Մենք ունենք աշխատող, ով ընդունվել է աշխատանքի փետրվարին, և գրանցման հայտը նույն օրն ենք ուղարկել, սակայն 14։20, այսինքն՝ 20 րոպե ուշ։ Ուզում եմ հասկանալ՝ վարչական տուգանք կկիրառվի՞, թե ոչ։

Հաշվի առնելով Ձեր և մեր անվտանգությունը` Ինֆոէքսպերտ ընկերությունը մեկնարկում է #1C դասընթացների շարք։
Հունիսի 25-ից կանցկացվի “1C հաշվապահություն” ծրագրի դասընթացը՝ ZOOM հավելվածի միջոցով: Տվյալ նախագծի դասընթացները վարելու են ոլորտի լավագույն մասնագետներն, ովքեր տարիներ շարունակ աշխատում են մեր թիմում ❗️

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք գրել անձնական էջին կամ էլ. հասցեով՝ info շնիկ infoexpert.am․

Մասնակիցների քանակը սահմանափակ է ❗️
Մի՛ հապաղեք, գրանցվե՛ք հիմա ‼️

«1C Հաշվապահություն» դասընթացի գինը` 35 000 դրամ

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ:
-Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400.000 դր. արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով:
-Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս:
-Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ֆիզ. անձը ԵՏՄ-ից ապրանք է ներկրել և թույլատրելի սահմանից ավել քաշով է կատարել ներկրումը։ Հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք ֆիզ. անձը հարկ վճարելիս վճարելու է միայն գերազանցած քաշի հարկը, թե՞ ներկրած ապրանքի ողջ քաշի համար։ Շնորհակալություն։

Nara.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: Ես նոր եմ անում Ա/Ձ հաշվապահությունը: Պատասխանեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն չունի աշխատող, ապա պե՞տք է եկամտային հարկի հաշվարկ ներկայացնի իր համար ամեն ամիս` վճարումները կատարված են: Որտեղի՞ց իմանալ վիճպետկոմին հաշվետվության վերաբերյալ: Էլ ի՞նչ հարկեր պետք է մուծի միկրոձեռնարկության կարգավիճակ ունեցողը:

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ դպրոցում և 2019թ.-ի օգոստոսի 24-ից մինչև մայիսի 31-ը գտնվել եմ ֆիզ. աձակուրդում, հունիսի 1-ից աշխատանքի մեջ եմ: Արձակուրդային կստանա՞մ և ի՞նչքան` ամսական 65 000 աշխատավարձի դեպքում:

Anush.

Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշեք, թե՞ եկող ամսվանից ինչ փոփոխություններ են կիրառվելու կուտակային կենսաթոշակի հաշվարկում: Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ:

Ընկերություն՝ Հաշվապահական Ընկերություն
Հասցե՝ Երևան, Արաբկիր վարչ. շրջան
Հեռախոս՝ +37477580618
Էլ․ փոստ՝ naraa.hovhannisyan շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների:
Պահանջներ՝
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն
• Համակարգչային գիտելիքներ
• ՀԾ ծրագրի իմացություն՝ պարտադիր է
• Ճկուն մտածելակերպ, խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
• Աշխատանքային փորձ որպես հաշվապահ՝ նվազագույնը 3 տարի
Աշխատավարձ՝ Ըստ պարտականությունների
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-18:00, շաբաթ՝ 10:00- 15:00, հանգստյան օր՝ կիրակի: Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները naraa.hovhannisyan շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:

Հռիփսիմե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։ Բոլոր հարկերը, բացառությամբ դրոշմանիշային գումարներից, փոխանցվում են 900008000490 հաշվեհամարի՞ն։ Եվ եկամտային հարկի ու սոց․ վճարի պարագայում փոխանցվելու են գործատու՞ի անունից։

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 600.000 դր. արժեք ունեցող հաստոց ձեռք բերելու նպատակով:
-Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը (մատակարարների պարտքը):
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով նյութական ծախսումների արտացոլում:
-Հիմնադիրների կողմից հիմնական միջոցի ներդրումը կանոնադրական կապիտալում:

Անի.

Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը:
Շնորհակալություն:

Էլլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք:
1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա:
2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու:
Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարեվ Ձեզ: Հունիսին իր գործունեությունը վերսկսած ԱՁ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել, եթե մինչև փետրվարի 20-ը միկրոյի հայտարարություն չի ուղարկվել (մինչ 04 հունիսի ԱՁ-ն եղել է ժամանակավոր դադարի մեջ): Շնորհակալություն:

Lusy.

Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:

Աիդա.

Ինձ նույնպես հետաքրքիր է ամենամյա արձակուրդի վճարման կարգը: Եթե նույն ուսումնական հիմնարկում գործավարը, որի հասանելիք արձակուրդը 20 աշխատանքային օր է, համատեղությամբ դասավանդում է, իսկ դասավանդողի արձակուրդը 35 աշխ. օր է, ինչպե՞ս է հաշվարկվում և տրվում արձակուրդ: 20 աշխ. օրվա հաշվարկով, որի մեջ մտնում են երկու աշխատանքների ընդհանուր գումարի միջինը թե՞ առանձին-առանձին՝ 20 օրով և 35 օրով հաշվարկելով համապատասխան եկամուտների նկատմամբ: