26/10/2026

Դիցուք՝ աշխատողը արձակուրդի դիմում է ներկայացնում հաշվետու ամսվա 10-ին տվյալ ամսվա 15-ից 25-ի համար և նույն ամսվա 13-ից 24-ը գտնվում է անաշխատունակության մեջ։ Արդյո՞ք տվյալ դեպքում խախտում է տեղի ունենում:

Հերմինե Գևորգյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցում ինձ օգնել: Ես ցանկանում եմ զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ: Արդյո՞ք ես կարող եմ առանց ԱՁ հիմնելու գործունեություն ծավալել և հարկային ինչպիսի՞ պարտավորություններ կունենամ: Հավելեմ, որ միայն ես եմ աշխատելու:

Բարև ձեզ։

Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում։

Հարց՝ ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոձեռնարկատիրության համակարգու՞մ, թե՞ շրջանառության հարկի դաշտում, և ամսական ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի։ Շնորհակալություն։

Գևորգ Հակոբյան․

Խնդրում ենք ձեզ պարզաբանել․ ճշգրտվող հաշիվների դուրս գրման դեպքում արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ վավերագրի «Առաքման ամսաթիվ» տողում ո՞ր ամսաթիվն է նշվում՝ ճշգրտվո՞ղ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը, թե՞ տվյալ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը:

Օրինակ՝ եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել 04.11.2019թ., իսկ ճշգրտվող հաշիվը դուրս է գրվում 20.05.2020թ., ապա «Առաքման ամսաթիվ» տողում նշվում է 04.11.2019թ., թե՞ 20.05.2020թ․։

Նարինե.

Բարև ձեզ: 2 ամսվա գրանցված աշխատողը Ա/Ձ-ում կարո՞ղ է ֆիզ. արձակուրդ գնալ, նշանակություն ունի՞, թե քանի ամսվա աշխատող է։ Նախապես շնորհակալություն։

Արմինե.

Կներեք, մեկ հարց ունեմ. ես ամուսնացած եմ, ունեմ 1 բալիկ, գտնվում եմ հղիությանս 7-րդ ամսում, ամուսնուս հետ բնակվում եմ սկեսուրիս գնած բնակարանում, բնակարանը գտնվում է լավ վիճակում, սակայն ես չեմ աշխատում, ամուսինս էլ աշխատում է սեզոնային, շինարարությամբ է զբաղվում: Կցանկանայի իմանալ՝ բալիկիս ծնվելուց հետո մեզ հասնու՞մ է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, գիտեմ, որ կայքում հնարավոր է նման մասնագետներ չլինեն ու չպատասխանեն, քանի որ այն հաշվապահական հարցեր են հիմնականում, բայց կանխավ շնորհակալություն:

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419
Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ,
2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 276
1.12=102 229 դրամ:

Աշոտ․

Բարև ձեզ։ Ես ՌԴ քաղաքացի եմ։ Աշխատանքի վայրում ինձ գրանցելու համար կացության թուղթ և սոց. քարտ են ուզում։ Բայց ըստ այս օրենքի՝ ՀՕ 156-րդ հոդված՝
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Այսինքն՝ այդ փաստաթղթերը պարտադիր չե՞ն։

Մառա.

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, թվով 1 գործարք, արդյո՞ք այդ գործարքի մասով առաջանում է ԱԱՀ պարտավորություն, քանի որ ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:

Մարա.

Խնդրում եմ, այս մեկն էլ օգնեք: Շնորհակալություն:

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)՝
Հիմնական միջոցներ՝ 2500
Կրեդիտ. պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5250
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 480
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 510
Արտադրանք՝ 1000
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ. պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1350
Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 620
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 400 $ (1 $ = 410 դրամ)
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները (հազ. դրամ)՝
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 990
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1400
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 500
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 200
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1900
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 320
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։

Լուծել խնդիրը․
Սոթքի ոսկու հանքը 2008թ.-ի հունիսի 15-ին ձեռք է բերել բուլդոզերներ $ 100 000 ընդհանուր արժեքով: Ենթադրվում է, որ դրանք ծառայելու են 5 տարի, որից հետո վաճառվելու են $ 20 000-ով: Հաշվել բուլդոզերների տարեկան մաշվածությունը՝ օգտագործելով ուղիղ գծային, նվազող մնացորդի և տարիների գումարի մեթոդները:

Գագիկ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ծառայություններ են մտնում հետևյալի մեջ՝ մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար։

Էլլա․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գործարքներ չի արել մի քանի ամիս, դրամարկղի գիրքը 0 գրե՞մ, անցնեմ հաջորդ էջի՞ն, թե՞ երբ լինի, տվյալ ամսով լրացնեմ։

Արմինե․

Բարև ձեզ։
Կասե՞ք՝ հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքները քանի՞ տոկոսով են հարկվում: Եվ եվս մեկ հարց. 3 % շրջանառության հարկի նվազեցումների մեջ կարո՞ղ են ներառվել՝
1. առանց ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնները,
2. տարածքի վարձակալության գումարը (տարածքի վարձատուն իրավաբանական անձ է),
3. աշխատողի աշխատավարձը:

Հենրիխ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Առինջ Մոլլ տոնավաճառի մեջ հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության շրջանակներում։

Sort.

Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:

Ընկերություն՝ Standard Oil
Հասցե՝ Ֆուչիկի 27/41
Հեռախոս՝ +37441110888
Էլ․ փոստ՝ hr շնիկ standardoil.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-oպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ «Ստանդարդ Օիլ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվետար-օպերատորի: Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել հաշվետար-օպերատորի թափուր հաստիքի գերազանց թեկնածու։
Պարտականություններ՝
• 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում
• Հ/Ա դուրսգրում, հաշվետվությունների կազմում
• Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում
Որակավորումներ և hմտություններ՝
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
• 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel)
• e-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է
• Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
• Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում
• Մինչև 35 տ.
Այլ նշումներ՝ Ինչպես դիմել՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով:

Անուշ.

Բարև ձեզ: Նպաստների հաշվարկման ժամանակ հաշվի՞ են առնվում բոլոր ամիսները (անկախ նրանից՝ այդ ամսին աշխատողը եղել է արձակուրդում, թե ոչ), և արձակուրդայինի ստացած գումարը գումարվու՞մ է ԱՎՈՒՄ-ին։

Արմեն․

Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։

Հայկ․

Բարև ձեզ։
Խնդրում եմ, հուշեք. ՍՊԸ-ն, որը իր աշխատակիցների աշխատավարձը վճարում է բանկային փոխանցումով (10-ից ավելի աշխատողներ ունենալու հիմքով), սխալմամբ աշխատողներից մեկի աշխատավարձը ավել է հաշվարկել և փոխանցել: Այդ աշխատողը կարո՞ղ է արդյոք հետ վերադարձնել ավել վճարված մասը՝ մուտք անելով դրամարկղ: Նշեմ, որ աշխատողը այլևս չի աշխատելու ընկերությունում, չեմ կարող կանխավճար ձևակերպել:
Նախապես շնորհակալություն։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե ՝ ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1 ), հայտարարում է Բանկի կարիքների համար լեդ լուսատուների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթ և հրավիրում է իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց ներկայացնելու լեդ լուսատուների համար իրենց լավագույն գնառաջարկները:

Կից փաստաթղթեր․

Արման․

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է․ կազմակերպության կանխիկ շրջանառությունը շատ քիչ է՝ ամսական 2-3 գործարք։ Կարելի՞ է արդյոք դրամարկղային գրքում 1 էջի վրա լրացնել եռամսյակային շրջանառությունը։ Որտե՞ղ է գրված, որ պետք է լրացվի 1 էջ 1 ամսվա համար։ Շնորհակալություն։

Աբուլ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ․ ֆրեշի կետ եմ ցանկանում բացել։ Գիտեմ, որ պետք է գրանցվեմ որպես ԱՁ։ Իսկ ի՞նչ լիցենզիաներ են հարկավոր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ունենալու եմ մեկ աշխատող։